Changes

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Ավելացվել է 26 149 բայտ, 17:19, 15 Հուլիսի 2013
:    Իմ կարծիքով, նա միանգամայն արժանի էր դրան։
:    Իսկ դուք ի՞նչ եք կարծում։
 
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ==
 
::որտեղ Թուխի սոճուտում
:::տուն են կառուցում
::::Իա֊Իայի համար
 
:   Մի անգամ, երբ Վինի֊Թուխը բոլորովին անգործ էր, մտածեց, որ լավ կլիներ, եթե այնուամենայնիվ, զբաղվեր մի բանով։ Եվ ահա նա որոշեց գնալ Դնչիկի մոտ ու տեսնել, թե ինչով է զբաղված Դնչիկը։ Ձյուն էր գալիս, եւ Վինի֊Թուխը քարշ էր գալիս անտառային սպիտակ արահետով ու մտածում, որ Դնչիկը հիմա կրակի մոտ ոտքերն է տաքացնում։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ Դնչիկի տան դուռը բաց է, եւ որքան շատ էր ներս նայում, այնքան համոզվում էր, որ Դնչիկը տանը չէ։
:   — Նա գնացել է տնից,— տխուր ասաց Թուխը,— ահա թե ինչ է եղել։ Ահա թե ինչու նա տանը չի՛։ Հիմա մենակ պիտի զբոսնեմ ու ինքս որոշեմ ամեն ինչ։ Ափսո՛ս֊ափսո՛ս։
:   Բայց նախքան գնալը նա որոշեց համոզվելու համար, այնուամենայնիվ, բարձր֊բարձր թակել դուռը… Եվ սպասելով, որ Դնչիկը չի պատասխանի, նա թռչկոտում էր տեղում, որպեսզի տաքանա, երբ հանկարծ նրա գլխում Աղմուկ հնչեց, եւ դա Վինի֊Թուխին թվաց լավ Աղմուկ, որը, թերեւս, ձեզնից շատերին նույնպես դուր գա։
 
:<poem>
:Քայլում եմ ե՛ս
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ),
:Եվ ձյունը ինձ
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ)
:Չի վախեցնում՝
:Ծածկում է նա իմ հետքե՜րը։
:Բայց ասացե՛ք
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ),
:Բայց ասացե՛ք,
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ)
:Ինչի՞ց է, որ
:Սառչում են իմ ոտքե՜րը։
:</poem>
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հիմա ես ահա թե ինչ կանեմ,— ասաց Թուխը։ — Կանեմ այսպես․ պարզապես նախ տուն կգնամ եւ կնայեմ, թե ժամը քանիսն է, եւ գուցե տաք վզնոց վերցնեմ, իսկ հետո այցելեմ Իային ու երգեմ նրան այս Աղմուկիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Վինին վազեց տուն եւ ճանապարհին այնպես էր զբաղված իր Աղմուկիկով, որը Իային երգելուց առաջ հարկավոր էր մի լավ հղկել, որ երբ հանկարծ իր առջեւ տեսվա Դնչիկին՝ նստած իր ամենափափուկ բազկաթոռում, կարողացավ միայն գլուխը քորել եւ ընկնել մտորումների մեջ․ արդյոք ո՞ւմ տանն է ինքը գտնվում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Վա՜յ, Դնչի՛կ,— վերջապես ասաց նա,— իսկ ես կարծում էի դու տանը չես։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ոչ,— ասաց Դնչիկը,— այդ դո՛ւ տանը չէիր։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Թերեւս դու ճիշտ ես,— ասաց Թուխը,— համենայն դեպս մեզնից մեկը տանը չէ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ նայեց ժամացույցին, որ արդեն երրորդ շաբաթն էր, ինչ ցույց էր տալիս տասնմեկին հինգ րոպե պակաս։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ուռա՛, ուռա՛, արդեն համարյա տասնմեկն է,— բացականչեց Թուխը։ — Իսկական ժամանակն է մի բան ուտելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ Վինի֊Թուխը մոտեցավ պահարանին։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ հետո մենք կգնանք զբոսնելու եւ Իային կերգենք իմ Աղմուկիկը,— ավելացրեց նա։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչ աղմուկիկ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դե, այն երգը, որ մենք պետք է երգենք Իայի մոտ,— բացատրեց նա։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կես ժամ անց, երբ Թուխն ու Դնչիկը ճանապարհ ընկան, ժամացույցի սլաքները դեռեւս տասնմեկից հինգ րոպե պակաս էին ցույց տալիս։ Քամին հանգստացել էր, եւ դեսուդեն ընկնելուց հոգնած ձյունը դանդաղ ցած էր իջնում, եւ յուրաքանչյուր փաթիլ ինքն էր իր համար հանգստանալու տեղ գտնում։ Երբեմն այդ տեղը Վինի֊Թուխի քիթն էր լինում, երբեմն ոչ, եւ շուտով Դնչիկի պարանոցի շուրջը սպիտակ վզնոց գոյացավ, իսկ ականջների հետեւում այնքան ձյուն էր հավաքվել, ինչպես երբեք։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Թուխ, — վերջապես ասաց նա թեթեւակի կակազելով, որովհետեւ չէր ուզում, որ Թուխը մտացի, թե ինքն անձնատուր է լինում։— Ես գիտես ինչ եմ մտածում․ իսկ ի՞նչ կլինի, եթե մենք հիմա գնանք տուն եւ ինչպես պետքն է սովորենք քո երգը, իսկ Իային մեկ ուրիշ անգամ կերգենք։ Վաղը…կամ… կամ, ասենք, մեկ ուրիշ անգամ, երբ պատահաբար կհանդիպենք նրան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դա շատ լավ միտք է, Դնչիկ,— ասաց Թուխը։— Մենք հիմա կսկսենք կրկնել այդ Աղմուկիկը, բայց չարժե տանը կրկնել, որովհետեւ սա հատուկ Ճանապարհային Աղմուկիկ է Ձյունոտ եղանակի համար, եւ պետք է երգել ճանապարհին, երբ ձյուն է գալիս։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Անպայմա՞ն,— վախեցած հարցրեց Դնչիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հիմա լսիր եւ կհամոզվես,— ասաց Թուխը, — այսպես է սկսվում․ «Քայլում եմ ես, տիրլիմ֊բոբ֊բո՛մ…»
:&nbsp;&nbsp;&nbsp;— Տիրլիմ ի՞նչ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բոմ֊բոմ,— ասաց Թուխը։ — Դրանք ես ավելացրել եմ, որպեսզի Աղմուկիկը աղմկոտ լինի։ «Եվ ձյունը ինձ, տիրլիմ֊բոմ֊բո՛մ, չի վախեցնում…»
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դու նոր չասացի՞ր․ «քայլում եմ»։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Այո, բայց «քայլում եմ»֊ը առաջ էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Տիրլիմ֊բոմ֊բոմից առա՞ջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դա ուրիշ տիրլիմ֊բոմ֊բոմ էր,— ասաց Թուխը, փոքր ինչ շփոթված։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ նորից երգեց․
:<poem>
:Քայլում ենք, տե՛ս
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ),
:Եվ ձյունը մեզ
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ),
:Չի վախեցնում՝
:Ծածկում է մեր հետքե՜րը։
:Բայց ասացե՛ք
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ),
:Բայց ասացե՛ք,
:(Տիրլիմ֊բոմ֊բո՛մ)։
:Ինչի՞ց է, որ
:Սառչում են մեր ոտքե՜րը։
:</poem>
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Նա Աղմուկիկը երգեց նոր ձեւով, սկզբից մինչեւ վերջ, եւ, թերեւս, այսպես ավելի լավն էր, եւ վերջացնելով, Թուխը լռեց ու սպասում էր, որ Դնչիկը կասի, թե սա լավագույն Ճանապարհային Աղմուկիկն է Ձյունոտ Եղանակի համար, որ երբեւիցե ինքը լսել է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Երկարատեւ ու լուրջ մտորումներից հետո Դնչիկն ասաց իր կարծիքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Թուխ,— ասաց նա մտածկոտ,— իմ կարծիքով, ոչ այնքան ոտքերն են սառչում, որքան ականջները։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակ նրանք արդեն մոտեցել էին Վհատ Վայրին, որտեղ Իան էր ապրում, եւ, քանի որ Դնչիկի ականջների հետեւում դարձյալ շատ ձյուն կար, իսկ դա նրան սկսել էր ձանձրացնել, նրանք մտան մի փոքրիկ սոճուտ եւ նստեցին այն շրջապատող ցանկապատի վրա։
:&nbsp;&nbsp;&nbsp;Հիմա այլեւս ձյունը նրանց վրա չէր թափվում, բայց դարձյալ շատ ցուրտ էր, եւ, որպեսզի չսառչեն, նրանք վեց անգամ սկզբից մինչեւ վերջ երգեցին Թուխի Աղմուկիկը (Դնչիկը կատարում էր բոլոր տիրլիմ֊բոմ֊բոմները, իսկ Թուխը՝ մնացածը), ընդ որում, երկուսն էլ որտեղ պետք էր փայտիկներով թխկթխկացնում էին ցանկապատին։ Շուտով նրանք այնքան տաքացան, որ կարող էին շարունակել խոսակցությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ես հենց նոր մտածում էի, — ասաց Թուխը, — եւ մտածում էի ահա թե ինչ․ ես մտածում էի Իայի մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ի՞նչ էիր մտածում Իայի մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Մտածում էի, որ խեղճ Իան ապրելու տեղ չունի։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Չունի՛, չունի՛, — համաձայնեց Դնչիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դու տուն ունես, Դնչիկ, ես էլ տուն ունեմ, եւ դրանք շատ լավ տներ են։ Քրիստոֆեր Ռոբինն էլ տուն ունի, Բուն էլ, Կենգուն էլ, Ճագարը նույնպես տներ ունի, եւ նույնիսկ Ճագարի Ազգականներն ու Ծանոթները տուն կամ դրա նման մի բան ունեն, իսկ խեղճ Իան ոչինչ չունի։ Եվ ես ահա թե ինչ եմ մտածել․ արի նրա համար տուն սարքենք։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դա լավ միտք է, Թուխ, — ասաց Դնչիկը։ — Իսկ որտե՞ղ սարքենք տունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հենց այստեղ, — ասաց Թուխը, — այս սոճուտում։ Այստեղ քամի չկա, եւ ես մտածեցի այդ մասին։ Այս վայրը մենք կարող ենք անվանել «Թուխի Սոճուտ», եւ Թուխի Սոճուտում Իայի համար մենք կկարուցենք ԻԱՅԻ ՏՈՒՆԸ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Վա՛յ, սոճուտի մյուս կողմում ես փայտե ձողիկների կիտուկ եմ տեսել, — բացականչեց Դնչիկը։ — Չէ, մի մեծ կույտ։ Համարյա սարի չա՛փ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Շնորհակալություն, Դնչի՛կ։ Այն, ինչ դու ասացիր, մեզ շատ կօգնի, եւ դրա համար արժեր այս տեղը Թուխադնչիկի սոճուտ անվանել, եթե Թուխի Սոճուտը ավելի լավ չհնչեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք իջան ցանկապատից եւ գնացին ձողիկները բերելու։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Քրիստոֆեր Ռոբինն ամբողջ առավոտը անց էր կացրել սենյակում, ճանապարհորդելով դեպի Աֆրիկա ու հետ, եւ հենց նոր էր իջել նավից ու մտածում էր․ «Տեսնես ինչպիսի՞ եղանակ է դրսում», երբ նրա դուռը թակեց ոչ այլ ոք, քան ինքը՝ Իան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բարեւ, Իա, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, բացելով դուռը եւ բակ դուրս գալով։ — Ինչպե՞ս ես քեզ զգում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Շարունակ ձյուն է գալիս, — մռայլ պատասխանեց Իան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Գալիս է, այո՛։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Եվ սառնամանիք է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Այո։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Այո, — ասաց Իան։ — Սակայն, — ավելացրեց նա, փոքր֊ինչ զվարթացած, — վերջին ժամանակները մեզ մոտ երկրաշարժ չի եղել։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչ է պատահել, Իա։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ոչինչ, Քրիստոֆեր Ռոբին, առանձնապես ոչինչ։ Դու իհարկե, չես տեսել այս կողմերում տուն կամ դրա նման մի բան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչ տուն։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Սովորական տուն։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ո՞վ է այնտեղ ապրում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ես եմ ապրում։ Համենայն դեպս, կարծում էի, թե ապրում եմ։ Բայց, հավանաբար, ես այնտեղ չեմ ապրում։ Ինչ արած, վերջ ի վերջո, բոլորը չէ, որ տուն պետք է ունենան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իա, ես չգիտեի։ Ես միշտ կարծել եմ…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Չգիտեմ բանն ինչ է, Քրիստոֆեր Ռոբին, բայց այս ամբողջ ձյան պատճառով, էլ չեմ ասում սառցալուլաների ու այլնի մասին, հիմա առավոտյան ժամը երեքին դաշտում այնքան էլ շոգ չի, ինչպես կարծում են ոմանք։ Չի կարելի ասել, թե տոթից խեղդվում եմ, եթե հասկանում ես, թե ինչ նկատի ունեմ։ Այո, տոթից գանգատվել չի լինում։ Ոչ մի կերպ։ Անկեղծ ասած, Քրիստոֆեր Ռոբին, մեր մեջ ասած, միանգամայն գաղտնի, եթե ոչ մեկին չես ասի՝ այնտեղ ցո՛ւրտ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իա՜, սիրելի՛ս։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Եվ ես ասացի ինձ՝ ախր մյուսները կվշտանան, եթե դու սառչես։ Ճիշտ է, նրանցից եւ ոչ մեկը խելք չունի, բոլորի գլխում էլ թեփ է, եւ այդ թեփն էլ երեւի սխալմամբ է նրանց գլուխն ընկել, ու նրանք ի վիճակի չեն մտածելու, բայց եթե ձյունը նույն թափով գա եւս մի վեց շաբաթ, նույնիսկ նրանցից որեւէ մեկը կարող է մտածել․ «Հիմա, առավոտյան ժամը երեքին, Իան, թերեւս, չի շոգում»։ Եվ հետո նա կցանկանա ստուգել՝ շոգո՞ւ եմ ես, թե՞ ոչ՞ Իսկ ավելի հետո նա ստիպված կլինի շատ վշտանալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ինչե՜ր ես ասում, Իա՛, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը, որ արդեն տխրել էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ես նկատի չունեմ քեզ, Քրիստոֆեր Ռոբին։ Դու այդպիսին չես։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել․ ես ինձ համար տուն կառուցեցի փոքրիկ Սոճուտի մոտ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկապե՞ս կառուցել ես։ Դա հրաշալի՛ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկական հրաշք, — շարունակեց Իան վհատ ձայնով, — ինձ թվում է հետեւյալը։ Առավոտյան, երբ գնում էի, տունս իր տեղում էր, իսկ երբ վերադարձա, այլեւս չկար։ Ընդհանուր առմամբ, լիովին հասկանալի է, չէ որ վերջ ի վերջո դա ընդամենը եղել է Իայի տունը։ Բայց պետք է խոստովանեմ, որ այնուամենայնիվ ես փոքր֊ինչ տարակուսած եմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Քրիստոֆեր Ռոբինը զարմանալու ժամանակ չուներ։ Նա արդեն տուն էր մտել եւ հագել էր տաք գլխարկը, տաք կոշիկները եւ տաք վերարկուն։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հիմա կգնանք ու ամեն ինչ կպարզենք, — ասաց նա։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Երբեմն, — ասաց Իան, — երբ մարդիկ վերցնում են ինչ֊որ մեկի տունը, այնտեղ մանր֊մունր բաներ են լինում, որ իրենց հարկավոր չի եւ հաճույքով վերադարձնում են նախկին տիրոջը, եթե հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասել։ Եվ ահա ես մտածում եմ, որ եթե մենք…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Գնանք, գնանք, — շարունակեց Քրիստոֆեր Ռոբինը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք քայլում էին շատ արագ, ուստի շատ արագ էլ հասան սոճուտի այն կողմը, որտեղ Իայի տունը չկար։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Խնդրեմ, հիացիր, — ասաց Իան։ — Գոնե մի փայտիկ էլ չեն թողել։ Բայց, իհարկե, ես չեմ գանգատվում․ չէ՞ որ մնացել է այս ամբողջ ձյունը, որը ինչ ուզենամ կարող եմ անել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բայց Քրիստոֆեր Ռոբինը չէր լսում Իային։ Նա ականջ էր դնում ինչ֊որ բանի։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ոչինչ չե՞ս լսում, — հարցրեց նա Իային։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ի՞նչ կա։ Որեկէ մեկը ծիծաղո՛մ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Լսի՛ր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք ականջ դրեցին… Եվ լսեցին մի փնթփնթան, թավ ձայն, որ երգում էր, թե իրենք քայլում են, եւ ձյունը իրենց բոլորովին֊բոլորովին չի վախեցնում, իսկ ինչ֊որ մի բարակ ձայն հասցնում էր ժամանակին տիրլիմ֊բոմ֊բոմ ասել։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դա Թո՛ւխն է, — ուրախացավ Քրիստոֆեր Ռոբինը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հավանաբար, — ասաց Իան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Եվ Դնչի՛կը, — հուզված ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հնարավոր է, — ասաց Իան։ — Ինչ հիմա մեզ իսկապես պետք է, դա լավ խուզարկուն է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Երգի բառերը հանկարծ փոխվեցին։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Այ քեզ լավ տո՛ւն, — երգում էր թավ ձայնը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Տիրլիմ֊բոմ֊բո՛մ, — երգում էր ծվծվան ձայնիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Աննման տո՛ւն…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Տիրլիմ֊բոմ֊բո՛մ…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ինքս էլ այստեղ կապրե՜ի…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Տիրլիմ֊բոմ֊բո՛մ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Թո՜ւխ, — ձայն տվեց Քրիստոֆեր Ռոբինը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Երգիչները լռեցին։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դա Քրիստոֆեր Ռոբի՛նն է, — հիացմունքով ասաց Թուխը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Նա մյուս կողմում է։ Այնտեղ, որտեղից մենք վերցրինք ձողերը, — ասաց Դնչիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Վազե՛նք, — ասաց Թուխը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք թռան ցանկապատից եւ վազքով շրջանցեցին Սոճուտը․ Թուխը ամբողջ ժամանակ ողջույնի բացականչություններ էր արձակում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հե՜յ, Իան էլ է այստե՛ղ, — ասաց Թուխը, երբ մի քանի անգամ ողջագուրվել էր Քրիստոֆեր Ռոբինի հետ։ Նա արմունկով հրեց Դնչիկին, իսկ Դնչիկը արմունկով հրեց նրան, եւ նրանք մտածեցին, թե ինչ հաճելի անակնկալ է սա։ — Ողջո՛ւյն, Իա՛։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Նույնն էլ քեզ եմ ցանկանում, արջուկ Թուխ, իսկ հինգշաբթի օրերին՝ կրկնակի անգամ, — վհատ պատասխանեց Իան։
:&nbsp;&nbsp;&nbsp;Թուխը չհասցրեց հարցնել․ «Ինչո՞ւ հինգշաբթի օրերին», որովհետեւ Քրիստոֆեր Ռոբինը արդեն Իայի կորած տան տխուր պատմությունն էր անում։ Թուխն ու Դնչիկը լսում էին, եւ զարմանքից նրանց աչքերը լայնանում էին ու լայնանում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ասում ես որտե՞ղ էր տունը, — հարցրեց Թուխը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հենց այստեղ, — ասաց Իան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Փայտե ձողերից էր կառուցվա՞ծ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Այո։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Օ՜յ, — ասաց Դնչիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչ, — հարցրեց Իան։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ես պարզապես ասացի «Օ՛յ», — կմկմաց Դնչիկը, եւ որպեսզի չզգան, որ ինքը շփոթվել է, մեկ֊երկու անգամ որքան կարող էր անհոգ տիրլիմ֊բոմ֊բոմ արեց։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ դու համոզվա՞ծ ես, որ դա տուն էր, — հարցրեց Թուխը։ — Ուզում եմ ասել, համոզվա՞ծ ես որ տունդ հենց այստեղ էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իհարկե, համոզված եմ, — ասաց Իան եւ ինքն իրեն փնթփնթաց․ «Ոմանց գլխում խելքի կտոր անգամ չկա»։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բանն ի՞նչ է, Թո՛ւխ, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց… — ասաց Թուխը։ — Բանն այն է… — ասաց նա։ — Մի խոսքով, բանն այն է… — ասաց Թուխը։ — Հասկանում ես… — ասաց Թուխը։ — Ինչպես ասեմ… — ասաց Թուխը, եւ այստեղ միայն երեւի նա վերջապես գլխի ընկավ, որ այնքան էլ լավ չի բացատրում եւ նորից արմունկով հրեց Դնչիկին։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ինչպես ասեմ, — շտապեց ասել Դնչիկը։ — Ավելի տաք է, — բավականին երկար մտածելուց հետո ավելացրեց նա։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչն է տաք։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Սոճուտի մյուս կողմում, որտեղ Իայի տունն է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Իմ տո՞ւնը, — հարցրեց Իան։ — Իմ տունը այստե՛ղ էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ոչ, — համոզված ասաց Դնչիկը, — մյուս կողմում է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Որովհետեւ այնտեղ տաք է, — ասաց Թուխը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ես ուզում եմ իմանալ…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ավելի լավ է գնանք նայենք, — շատ սովորական ասաց Դնչիկը, առաջարկելով հետեւել իրեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք շրջանցեցին Սոճուտը, եւ այս կողմում կանգնած էր Իայի տունը՝ կոկիկ ու հարմարավետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ահա, — ասաց Դնչկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ներսից էլ ոչնչով վատ չէ, — հպարտությամբ ասաց Թուխը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իան մտավ ներս ու նորից դուրս եկավ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Տարօրինակ երեւույթ է, — ասաց նա։ — Սա իմ տունն է, եւ ես անձամբ կառուցել էի այնտեղ, որտեղ ասում էի, այնպես որ, երեւի, քամին է նրան այստեղ բերել։ Հավանորեն քամին թռցրել է Սոճուտի վրայով ու բերել իջեցրել է այստեղ։ Եվ նա կանգուն է ու անվնաս։ Տեղ֊տեղ, թերեւս, նույնիսկ լավացել է։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Շատ ավելի, ավելի լավացել է, — միաբերան ասացին Թուխն ու Դնչիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հիմա տեսնում եք, թե ինչեր կարելի է անել չծուլանալու դեպքում, — ասաց Իան։ — Հասկանո՞ւմ ես, Թո՛ւխ, հասկանո՞ւմ ես, Դնչի՛կ։ Հնարամտություն է պետք, մեկ էլ՝ Բարեխիղճ Աշխատանք։ Պա՞րզ է։ Տունը, այ, այսպե՛ս կկառուցեն, — հպարտ ավարտեց նա։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բոլորը հրաժեշտ տվեցին երջանիկ տնատիրոջը, եւ Քրիստոֆեր Ռոբինը գնաց ճաշելու Դնչիկի ու Թուխի հետ։ Ճանապարհին բարեկամները պատմեցին նրան, թե ինչպիսի Սարսափելի Սխալ են թույլ տվել, եւ երբ Քրիստոֆեր Ռոբինը վերջացրեց ծիծաղելը, նրանք երեքով երգեցին Ճանապարհային Աղմուկիկը Ձյունոտ Եղանակի համար, եւ երգում էին ամբողջ ճանապարհին, ընդ որում, Դնչիկը, որի ձայնը մի քիչ կտրված էր, միայն տիրլիմ֊բոմ֊բոմ էր ասում։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Իհարկե, թվում է, տիրլիմ֊բոմ֊բոմ անելը հասարակ բան է, — ինքն իրեն մխիթարում էր Դնչիկը, — բայց բոլորը չէ, որ կարող են այդ անել»։