Changes

Ընկալում․ գեշտալտ-տեսության ներածություն

Ավելացվել է 8 բայտ, 10:14, 23 Հուլիսի 2013
|աղբյուր =
}}
 
 
Իմ աշխատանքի այս մասում ես կներկայացնեմ տարբեր ոլորտներից վերցված պարզ գիտափորձերի շարք, որը հաստատում է մեր հայեցակարգի արդյունավետությունը
Վերադառնանք սահմանափակող գծին
Ֆիգուրայի և ֆոնի վրա դրա տարբեր ազդեցությունից հետևում է նաև այն, որ այն պետք է երկու տարբեր կողմեր ունենա. ներքին և արտաքին; մեկը՝ միացնում է, իսկ մյուսը՝ անջատում, կամ հետևելով Հորնբոշտելին [4] <ref>v. HORNBOSTEL, E. M. Über optische Inversion. Psychol. Forsch., 1922, 1, 130,-156.</ref> կարելի է ասել, որ դրանցից մեկը գոգավոր է, մյուսը՝ ուռուցիկ, չնայած այդ երկու բառերը հոգեբանական եզրեր չեն; սակայն կարծում եմ, որ դրանք ճիշտ են փոխանցում իրական հոգեբանական տարբերությունները
Ուշադրություն դարձրեք մեր «ցանկապատի» ձախ «գ» գծին և դուք կհասկանաք, ինչի մասին է խոսքը; իրավացիորեն՝ ուղիղի ձախ կողմը՝ պիդն և վանող է, մինչդեռ աջը՝ փափուկ և զիջող
Այս նկարագրությունը հաստատվում է նաև հետազոտական տվյալներով
Այսպես՝ Հելբի աշխատությունից [1] <ref>GELB, A. Über den Wegfall der Wahrnehmung von "Oberflächen farben." Zeits. f. Psychol., 1920, 84, 193-257.</ref> մենք գիտենք, որ գույնի կայունությունը, որը սովորաբար անվանվում է «գույն հիշողության մեջ» , սահմանվում է «առարկայի» գույով, այլ ոչ մակերևույթի գույնով
Դա համոզիչ կերպով ապացուցվում է գլխուղեղի վնասվածք ունեցող երկու հիվանդի դիտումով, ովքեր չէին տեսնում մակերևույթի գույնը (Oberflächenfarben) և չնայած դրան, հաջողությամբ գլուխ էին հանում լուսավորված և չլուսավորված գույների պայծառության հավասարեցումից՝ այնպես, ինչպես դա անում են առողջ փորձարկվողները
Ֆոնի ազդեցությունը դրսևորվում է շատ հոգեբանական գիտափորձերում
Ինչպես արդեն ցույց է տվել Գերինգը [3]<ref>HERING, E. Grundzüge der Lehre vom Lichtsinn. Berlin</ref>, արտացոլվող ճառագայթների քանակից՝ սև գույնի տեսանելի պայծառության ունեցած ֆունկցիոնալ կախվածության մասին հարցը անլուծելի է, քանի որ դրանում բերված չեն բոլոր պայմանները; դրան պատասխանելու համար, անհրաժեշտ է որոշել ընդհանուր մակարդակը
Այդ ընդհանուր մակարդակի փոփոխության դեպքում ֆիգուրայում լույսի միևնույն քանակությունը կարող է առաջացնել սևի, մոխրագույնի և նույնիսկ սպիտակի զգայություն
Ելնելով այս ամենից մենք կարող ենք եզրակացություն անել, որ որոշակի քանակության և որակի լույս արտացոլող դաշտի ֆենոմենալ գույնը պայմանավորվում է դրա ֆոնով
Նկարագրված գիտափորձերը, այսպիսով, հաստատում են մեր ելքային դրույթը; այն, իր հերթին, տալիս է Հելմհոլցի [2] <ref>v. HELMHOLTZ, H. Handbuch der physiologischen Optik. 3 Aufl. Erg. u. her. in Gemeinschaft mit A. Gulistrand und J. v. Kries von W. Nagel.† 3 Bde. Hamburg & Leipzig, 1909-1911 (I. Aufl. 1856-1866). Springer, 1905-1920.</ref> դիտարկումների իրական հոգեբանական մեկնությունը
Վերջինս ցույց է տվել, որ մենք չենք կարող տարբերակել իրական սպիտակ գույնը՝ համեմատության չդիմելով
<references/>
1. GELB, A. Über den Wegfall der Wahrnehmung von "Oberflächen farben." Zeits. f. Psychol., 1920, 84, 193-257.
 
2. v. HELMHOLTZ, H. Handbuch der physiologischen Optik. 3 Aufl. Erg. u. her. in Gemeinschaft mit A. Gulistrand und J. v. Kries von W. Nagel.† 3 Bde. Hamburg & Leipzig, 1909-1911 (I. Aufl. 1856-1866).
 
3. HERING, E. Grundzüge der Lehre vom Lichtsinn. Berlin
 
Springer, 1905-1920.
4. v. HORNBOSTEL, E. M. Über optische Inversion. Psychol. Forsch., 1922, 1, 130,-156.
5. JAENSCH, E. R. und MÜLLER, E. A. Über die Wahrnehmung farbloser Helligkeiten und den Helligkeitskontrast. Über Grundfragen der Farbenpsychologie. Zugleich ein Beitra zur Theorie der Erfahrung. Hn. v. E. R. Jaensch I. Zeits. f. Psychol., 1920, 83, 266-341.