==Գլուխ 2==
Մարվինի ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, սվորականի պես, զովացուցիչ ջրերի կանգնակի մոտի աթոռակին նստած, թույլ հալյուցինոգեն էր խմում, հայտնի LSD-ի* օշարակ անունով։
― Ի՛նչ կա-չկա, ծեր սրիկա,— հարցրեց Հեյքն այդ ժամանակներում տարածված ժարգոնով։
— Անշուշտ,— ասաց նրա ընկերը,— ես էլ կուզեի տեսնել։
— Ոչ, դու չես հասկանում,— ասաց Մարվինը։— Ոչ թե ուղղակի տեսնել, այլ... այլ ավելի վատ... ուզում եմ ասել, չեմ կարող մինչև կյանքիս վերջն ապրել այս Աթենհոուփոլմ, չնայած կյանքն ուրախ է, լավ աշխատանք ունեմ, հանդիպում եմ իսկապես guapa <ref>Գեղեցիկ, լավ հագնված։</ref> աղջիկների հետ, բայց գրողը տանի, չեմ ուզում բոլորի նման ամուսնանալ երեխաներ մեծացնել և... և... ինչ֊որ բան պակասում է։
Մարվինը սկսեց պատանեկան իր տարիքին հատուկ անկապություններ խոսել։ Սակայն բառերի այդ հեղեղի մեջ սրտաբուխ զգացմունքներ կային։ Բիլլին ի պատասխան գլուխը խորիմաստորեն տարուբերեց։
— Մարվին,— մեղմորեն ասաց նա,— ինձ ամեն ինչ պարզ Է, ինչպես հինգ անգամ հինգը, Սեմի արևը վկա։ Բայց, ախր, նույնիսկ միջմոլորակային ճամփորդությունը մի ամբողջ կարողությոլն արժի։ Դե, իսկ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես անհնար բան Է։
<references/>