[[Կատեգորիա:Արձակ]]
Մոսկվայի Հեռավոր Փողոցներից մեկում սպիտակ սյուներով և ծռված պատշգամբով մի գորշ տան մեջ ապրում էր երբեմնի մի ազնվական կին բազմաթիվ ճորտ ծառաներով շրջապատված։ Նրա որդիները ծառայում էին Պետերբուրգում, աղջիկներն ամուսնացել էին։ Նա շատ սակավ էր երևում հասարակության շրջաններում և իր ժլատ ու տխուր ծերության տարիներն անց էր կացնում առանձնության մեջ։ Նրա կյանքի անուրախ ու մռայլ ցերեկը վաղուց էր անցել, բայց նրա երեկոն էլ գիշերից խավար էր։