— Իհարկե, գիտե՛, — ասաց Վագրը։
— Դե, — ասաց Թուխը, — հիմա կեսգիշե կեսգիշեր է, իսկ դա ամենահարմար ժամանակն է քնելու համար։ Իսկ առավոտյան նախաճաշին մենք մեղր ունենք։ Վագրերը մեղր սիրո՞ւմ են։
— Նրանք ամեն ինչ են սիրում, — ուրախ ասաց Վագրը։
— Շնորհակալություն, Թուխ, — ասաց Վագրը, — որովհետեւ Վագրերը ամենից շատ հենց կաղին են սիրում։
Եվ ահա նախաճաշից հետո նրանք հյուր գնացին Դնչիկին։ Ճանապարհին Թուխը բացատրում էր, որ Դնչիկը Շատ Փոքր Արարած է եւ չի սիրում, երբ ոստնում են իր վրա, այնպես որ ինքը Թուխը խնդրում է Վագրին առաջին ծանոթության ժամանակ գոնե քիչ ոստնել, իսկ Վագրը, որ ամբողջ ճանապարհին մեկ թաքվում էր մեկ թաքնվում էր ծառերի հետեւում, մեկ հանկարծ դուրս թռչում դարանից, փորձելով բռնել Թուխի ստվերը, երբ նա չէր նայում, պատասխանում էր, որ Վագրերը ոստնում են մինչեւ նախաճաշը, բայց հենց որ մի քիչ կաղին ուտեն, դառնում են Խաղաղ ու Հարգալից։ Այսպես աննկատ նրանք շուտով հասան Դնչիկի տանն ու բախեցին դուռը։
— Բարեւ, Թո՛ւխ, — ասաց Դնչիկը։