Մի անգամ այնպես պատահեց, որ Վինի֊Թուխը ինչ֊որ բան էր մտածում։ Եվ ահա նա մտածեց, որ վատ չի լինի, եթե այցելի Իային, որովհետեւ երեկվանից չի տեսել նրան։
Նա գնում էր երգելով, երբ հանկարծ հիշեց, որ Բուին չի տեսել երեկ չէ մյուս օրվանի օրվանից ու որոշեց ճանապարհին մտնել Թավուտ Անտառ ու տեսնել՝ Բուն տա՞նն է, թե՞ ոչ։
Քթի տակ դարձյալ նույն երգը մռմռալով, նա սկսեց քարից քար ցատկելով անցնել Գետը, բայց երբ հասել էր երրորդ քարին, հանկարծ անհանգստացավ․ տեսնես ինչպե՞ս են Կենգուն, Ռուն եւ Վագրը։ Թուխը մտածեց․ «Ես շատ վաղուց չեմ տեսել Ճստիկ Ռուին, եւ եթե այսօր էլ չտեսնեմ, ապա դա կլինի շա՜տ֊շատ վաղուց»։
Արեւն այնպես քնքուշ ու տաք էր, այնպես տաք էր նաեւ նրա շողերի տակ վաղուց պառկած քարը, որ Թուխը համարյա որոշեց առավոտը նրա վրա անցկացնել։ Բայց հանկարծ նա հիշեց Ճագարին։
«Այո, Ճագարը, — ինքն իրեն ասաց Թուխը։— Ես սիրում եմ նրա հետ զրուցել։ Նա հասկանալի է խոսում։ Նա չի սիրում երկար, անհասկանալի բառեր, Բուի նման չի։ Նա պարզ, հասարակ բառեր է սիրուսիրում, օրինակ․ «Ուտենք» կամ «Հյուրասիրվիր, Թուխ»։ Այո, իմ կարծիքով, նախ եւ առաջ պետք է Ճագարին այցելել»։
Այստեղ երգին նոր կտոր ավելացավ։ Ահա դա․
</poem>
Գուցե ձեզ այս տողերը այնքան էլ լավ չթվան, բայց Թուխը այս երգը երգում էր շատ արեվոտ արեւոտ առավոտյան, շատ առատ նախաճաշից հետո, ուստի համոզված եր, որ այն երբեւիցե իր հորինած լավագույն երգերից մեկն է։ Եվ նա երգում էր ու երգում, իրեն մեծ բավականություն պատճառելով։
Դնչիկը փոս էր փորում իր տան առաջ, անմիջապես դռան մոտ։