Լայն արահետը, որը, թերեւս, կարելի էր ճանապարհ անվանել, Անտառ էր գալիս Արտաքին Աշխարհից, բայց նախքան Անտառ մտնելը պետք է անցներ Գետի վրայով։ Եվ այնտեղ, ուր Ճանապարհն ու Գետը հանդիպում էին, փայտե կամրջակ կար, համարյա նույնքան լայն, որքան ճանապարհը, եւ երկու կողմից փայտե ճաղաշարք ուներ։ Քրիստոֆեր Ռոբինը, եթե ուզենար, կարող էր ծնոտը հենել վերին ճաղաշարին․ բայց շատ ավելի հետաքրքիր էր կանգնել ներքեւի ճաղաշարի վրա ու կռացած նայել առանց շտապելու ինչ֊որ տեղ գնացող գետին։ Վինի֊Թուխը, եթե ուզենար, կարող էր ծնոտը հասցնել ներքեւի ճաղաշարին, բայց շատ ավելի հետաքրքիր էր գլուխը մտցնել ճաղաշարի տակ եւ փորին պառկած նայել դանդաղ հոսող Գետին։ Իսկ Դնչիկի ու Ռուի համար դա Գետով սքանչանալու միակ հնարավոր ձեւն էր, որովհետեւ նրանք այնքան փոքրիկ էին, որ ոչ մի կերպ չէին կարող հասնել նույնիսկ ներքեւի ճաղաշարին։ Նրանք պառկում էին ճաղաշարի տակ եւ Գետին նայու… Իսկ Գետը հոսում էր, դանդաղ ու հանդարտ՝ չէ՞ որ շտապելու բան չուներ․
Մի անգամ կամրջակի ճանապարհին Վինի֊Թուխը փորձում էր որեւէ երգ հորինել եղեւնու կոների մասին, որովհետեւ չորս կողմը կոներ էին թափված, իսկ Վինի֊Թուխը բանաստեղծական տրամադրության մեջ էր։ Նա մի իկոն կոն վերցրեց, նայեց ու ասաց ինքն իրեն․ «Սա շատ լավ կոն է եւ չի կարող պատահել, որ ինչ֊որ բանի հետ չհանգավորվի»։ Սկզբում նա ոչինչ չէր կարողանում հորինել, իսկ հետո նրա մտքով ահա թե ինչ անցավ․
<poem>
Այո՛, դրանք էլ նույնն արեցին։
Այդ ժամանակ Թուխը միանգամից երկու կոն գցեց ու սկսեց սպասել, թե որը առաջինը կերեւա։ Նրանցից մեկը առաջինը դուրս լողաց կամրջի տակից, բայց քանի որ կոները շատ միանման էին, Թուխը չիմացավ, թե դա որ մեկն է․ այն, որ մտքում պահե՞լ էր, թե՞ մյուսկ։ մյուսը։ Ուստի հաջորդ անգամ նա գցեց մի շատ մեծ ու մի շատ փոքր կոն եւ ինչպես էլ կարծում էր՝ մեծը առաջինը երեւաց, իսկ փոքրը կամրջի տակից դուրս լողաց վերջինը։ Այնպես որ Թուխը շահեց միանգամից երկու անգամ, որովհետեւ մտածել էր, որ փոքրը վերջինը կերեւա։
Եվ երբ Վինի֊Թուխը գնաց տուն թեյ խմելու, նա արդեն հաղթել էր երեսունվեց, իսկ պարտվել քսանութ անգամ։ Մի խոսքով, հաղթել էր։ Երեսունվեցից հանեք քսանութ եւ կիմանաք, թե նա քանի անգամ էր հաղթել։
Ահա այսպես ծնվեց այդ նոր խաղը։ Միայն թե հետո սկսեցին խաղալ փայտիկներով, որովհետեւ փայտիկներն ավելի հեշտ էր տարբերել մեկը մյուսից։
Եվ ահա մի անգամ Վինի֊Թուխը, Դնչիկը, Ճագարն ու Ճստիկ Ռուն առավոտից տարված էին այդ խաղով։ Ճագարի ազդանշանով նրանք փայտիկները ջուրն էին գցում, իսկ հետո գլխապատառ սլանում էին կամրջակի մյուս կողմը ու ներքեւ նայում, սպասելով, թե ում փայտիկը կերեւա առաջինը։ Ստիպված էին լինում երկար սպասել, որովհետեւ Գետն այդ օրը այնքան ալարտոտ ալարկոտ էր, որ թվում էր, ընդհանրապես մտադիր չէ տեղից շարժվել։
— Իմը երեւա՛ց, — ճչաց Ռուն։ — Չէ՛, իմը չի՛, սա ուրիշինն է։ Սա քոնը չի՞, Դնչի՛կ։ Ես կարծում էի իմն է, բայց իմը չի։ Ահա՛ իմը։ Չէ, իմը չի՛։ Դա քոնը չի՞, Թո՛ւխ։
— Իա՜, — միաբերան կանչեցին բոլորը։
Այո, հանգիստ ու հանդիսավոր, չորս ոտքերը արժանապատվությամբ երկինք տնկած, Գետուվ Գետում լողում էր Իա֊Իան։
— Սա Իան է, — հուզմունքից իրեն կորցրած, ծվծված Ճստիկ Ռուն։
— Գցի՛ր, — գոռաց Ճագարը։
Թուխը բաց թողեց քարը։ Քսվեց Լսվեց ուժեղ ճողփյուն, եւ Իա֊Իան անհետացավ…
Շատ հուզիչ պահ էր, հատկապես դիտողների համար։ Նրանք նայում էին աչքերը չռած։ Նույնիսկ Դնչիկի փայտիկը, որ երեւաց կամրջակի տակից, Ճագարի փայտիկից առաջ ընկած, նրանց այնպես չուրախացրեց, ինչպես կարելի էր սպասել։ Իսկ հետո, ճիշտ այն պահին, երբ Թուխն արդեն սկսել էր մտածել, որ, հավանորեն, ինքը սխալ քար է ընտրել կամ սխալ գետ, կամ էլ ոչ ճիշտ օր՝ իր Գաղափարի համար, առափնյա ծանծաղուտում ինչ֊որ մոխրագույն բան երեւաց։ Կամաց֊կամաց այդ բանը ավելի ու ավելի էր մեծանում… եւ, վերջապես, պարզ դարձավ, որ դա Իան է դուրս գալիս ջրից։