Անկայի աղեղնազենի կոթը սև պլաստմասսայից էր, իսկ լարը՝ քրոմային պողպատից, ու ձգվում էր անձայն սահող լծակի մի շարժումով։ Անտոնը դեմ էր նորույթներին․ նրա մարտական զենքը հին էր՝ մարշալ Տոցի, Պիցա Առաջին թագավորի ոճով, պղնձակուռ, անվակով, որի վրա փաթաթվում էր եզան ջլերից պատրաստած լարը։ Ինչ վերաբերում է Պաշկային, ապա նա վերցրել էր օդաճնշից հրացան։ Աղեղնազենը նա համարում էր մարդկության մանկությոունմանկություն, քանի որ ծույլ էր ու հյուսնի արհեստից բան չէր հասկանում։