Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։
Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետակսե մետաքսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․
Զղվելի Զզվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․
Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուկըարևայրուքը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդաիրության մարդասիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․
Պետք չէ հիշել այս ամենը, մտածեց Ռումատան։ Այն էլ առավոտյան։ Գրողի ծոցը կորչի այս Տամեոն․․․ Հոգումս մաղձ է կուտակվել, և այսպիսի մենակության մեջ չգիտես ոնց ազատվել մաղձից։ Այո, մենակության մեջ։ Իսկ մենք՝ առողջներս, ինքնավստահներս, արդյոք մտածում էինք, որ այստեղ կհայտնվենք մենակության մեջ։ Չէ՞ որ ոչ ոք չի հավատա դրան։ Անտոն, սիրելիս, քեզ ի՞նչ է պատահել։ Քեզանից դեպի արևմուտք, մինչև քո բարի ու խելոք ընկեր Ալեքսանդր Վասիլևիչը, երեք ժամվա թռիչքային ճանապարհ է։ Արևելքում Պաշկան է․ յոթ տարի մի նստարանի վրա ենք նստել, հավատարիմ, ուրախ ընկեր է։ Դու ուղղակի թթվել ես, Տոշկա։ Ափսոս, մենք, իհարկե, կարծում էինք, թե դու ավելի ուժեղ ես, բայց դե բոլորի հետ էլ պատահում է։ Դժոխային աշխատանք է, հասկանում ենք։ Հիմա դու վերադարձիր Երկիր, հանգստացիր, տեսությամբ զբաղվիր, հետո կերևա․․․
Իսկ Ալեքսանդր Վասիլևիչը, ի միջի այլոց, մինչև ուղնուծուծը դոգմատիկ է։ Քանի որ բազիսի տեսությունը չի նախատեսում գորշերի գոյությունը («Ես, աղավնյակս, իմ աշխատանքի տասնհինգ տարիների ընթացքում ոչ մի նման շեղում տեսությունից չեմ նկատել․․․»), ուրեմն գորշերն իմ աչքին են երևում։ Դե որ իմ աչքին նման բաներ են երևում, ուրեմն, նյարդերս թուլացել են և ինձ պետք է ուղարկել հանգստի։ «Դե լավ, ես խոստանում եմ, որ ինքս կնայեմ և կհայտնեմ իմ կարծիքը։ Իսկ առայժմ, դոն Ռումատա, խնդրում եմ ձեզ, հանգիստ մնացեք․․․»։ Իսկ Պավելը, իր մանկության ընկերը՝ բազմահմուտն ու ամենագետը, այսպես ասած, ինֆորմացիայի աղբյուրը․․․ հախուռն կերպով նետվեց ուսումնասիրելու երկու մոլորակների պատմությունը և հեշտությամբ ապացուցեց, որ գորշ շարժումը ընդամենը քաղաքացիների մի շատ սովորական ընդվզում է բարոնների դեմ․ «Սակայն այս երկու օրը ես կգամ քեզ մոտ։ Անկեղծ ասած, մի քիչ վատ եմ զգում Բուդախի պատճառով․․․»։ Սրա համար էլ շնորհակալություն։ Եվ հերիք է։ Կզբաղվեմ Բուդախով, եթե ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ։
Ամենագիտուն բժիշկ Բուդախ։ Բնիկ իրուկանցի, հռչակավոր բժիշկ, որին Իրուկանի հերցոգը քիչ մնաց ազնվականի կոչում շնորհեր, բայց հետո միտքը փոխեց ու բանտարկեց աշտարակում։ Նա կայսրությունում ամենախոշոր մանագետն է թունաբուժության գծով։ «Խոտերի ու այլ բույսերի մասին, որոնք խորհրդավոր զորություն ունեն դառնալու թաղծիթախծի, ուրախության և հանգստության պատճառ, ինչպես նաև իժերի, սարդերի, մերկ վարազի թքի և հյութերի մասին, որ օժտված են նույնպիսի և շատ ուրիշ հատկություններով» հայտնի աշխատության հեղինակը։ Հրաշալի մարդ և, անկասկած, իսկական մտավորական, համոզված ու անկաշառ մարդասեր, ողջ ունեցվածքը՝ մի պարկ գիրք։ Այդ ո՞ւմ կարող էիր դու պետք լինել, բժիշկ Բուդախ, դավադրությունների ու ընչասիրության արյունահեղ ճահճի մեջ ընկղմված այդ խավարամոլ ու տգետ երկրում։
Ենթադրենք, որ դու կենդանի ես և գտնվում ես Արկանարում։ Բացառված չէ, իհարկե, որ քեզ գերի են վերցրել Կարմիր Հյուսիսային լեռնաշղթայի լանջերից իջած ավազակ բարբարոսները։ Դա պարզելու համար դոն Կոնդորը մտադիր է կապվել մեր բարեկամ Շուտուլետիդովոդուսի՝ նախնադարյան մշակույթների գծով մասնագետի հետ, որը հիմա ընկնավոր շաման է մի քառասունհինգ անուն ունեցող ցեղապետի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, դու Արկանարում ես, ապա քեզ ամենից առաջ կարող էին բռնել Վագա Անվի մարդիկ։ Եվ նույնիսկ ոչ թե կբռնեին քեզ, այլ կվերցնեին, որովհետև նրանց համար գլխավոր ավարը կլիներ քո ուղեկիցը՝ փողերը տանուլ տված ազնվազարմ դոնը։ Բայց, ինչևիցե, նրանք քեզ չեն սպանի։ Վագա Անիվը չափից դուրս գծուծ է դա անելու համար։ Քեզ կարող էր գերի վերցնել նաև մի որևէ հիմար բարոն։ Առանց որևէ չար մտքի, պարզապես ձանձրույթից և գերհյուրընկալությունից։ Ցանկացել է քեֆ անել ազնվազարմ զրուցակցի հետ ու ճանապարհներին կանգնեցրել է իր դրուժիննիկներին։ Եվ դու նստած կմնաս գարշահոտ խոհանուցում մինչև դոները կուշտ կլակեն ու նոր կբաժանվեն իրարից։ Այս դեպքում էլ քեզ ոչ մի բան չի սպառնում։
Սակայն փտած Դիվաշխարհում դեռ մնացել են դոն Քսիի և Պերտա Ողնաշարի վերջերս ջախջախված գեղջկական բանակի մնացորդները, նրանց հիմա թաքուն կերակրում է մեր արծիվ դոն Ռեբան, որ հարկ եղած դեպքում հրահրի բարոնների դեմ։ Այ, սրանք արդեն ոչ ոքի չեն խնայում, ու ավելի լավ է սրանց մասին չմտածեմ։ Կա նաև տոհմիկ կայսերական ազնվական դոն Սատարինան, որը հարյուր երկու տարեկան է և լրիվ ցնդած։ Նա տոհմական թշնամանք է տածում Իրուկանի հերցոգների նկատմամաբ և ժամանակ առ ժամանակ առույգանալաովառույգանալով, ձեռքն է գցում բոլոր նրանց, ովքեր անցնում են Իրուկանի սահմանը։ Նա անչափ վտանգավոր է, որովհետև լեղապարկի նոպաների ժամանակ այնպիսի հրամաններ է արձակում, որ ծառաները չեն հասցնում նրա զնդանից դուրս տանել դիակները։
Եվ, վերջապես, ամենագլխավորը։ Գլխավորը ո՛չ այն պատճառով, որ առավել հավանական է։ Դոն Ռեբայի գորշ պարեկները։ Մեծ ճանապարհներին վխտող գրոհայինները։ Դու պատահաբար կարող ես ընկած լինել նրանց ձեռքը, և այդժամ պետք է հույսդ դնես միայն ուղեկցողիդ ողջամտության ու սառնասրտության վրա։ Իսկ եթե դոն Ռեբան նույնպես հետաքրքրվում է քեզանո՞վ․․․ Դոն Ռեբան անսպասելի հետաքրքրություններ շատ է ունենում․․․ Նրա լրտեսները կարող էին հայտնած լինել, որ դու պետք է անցնես Արկանարով, և նա քեզ ընդառաջ է ուղարկել ջանադիր ու գորշ սպայի գլխավորությամբ մի ջոկատ, ու հիմա դու նստած ես քարե պարկի մեջ, Ուրախ Աշտարակում․․․