Միստր Բրաունի տաքացած դեմքը հայտնվեց կանանց ղեմքերին շատ մոտ և իր խոսելաձևը նա նմանեցրեց դուբլինյան ցածր խավի խոսելաձևին։ Տիկինները ի պատասխան, միասնական մի բնազդի շնորհիվ, լուռ մնացին։
Միսս Ֆերլոնգը՝ Մերի Ջեյնի աշակերտներից մեկը, հարցրեց միսս Դելիին, այն փոքրիկ վալսի անունը, որը նա նվագում էր, իսկ միստր Բրաունը, տեսնելով, որ իրեն ուշադրության չարժանացրին, ճարպկորեն շրջվեց երիտասարդների կողմը, որոնք ավելի ուշադիր էին նրա նկատմամբ։
Սենյակ մտավ մանուշակագույն հագուստով երիտասարդ ու կարմրադեմ մի կին և աշխուժորեն ծափ տալով բացականչեց․
― — Կադրի՛լ, կադրի՛լ։
Նրան կրնկակոխ հետևեց մորաքույր Քեյթը և բացականչեց․
― Երկու ջենտլմե՛ն և երեք տիկի՛ն, Մե՛րի Ջեյն։
― Ահա՛ միստր Բերգինը և միստր Քերիգանը,― ասաց Մերի Ջեյնը։ ― Միսս Ֆերլոնգ, թույլ տվեք ներկայացնել միստր Բերգինին՝ ձեր զույգին։
— Երկու ջենտլմե՛ն և երեք տիկի՛ն, Մե՛րի Ջեյն։ — Ահա՛ միստր Բերգինը և միստր Քերիգանը,— ասաց Մերի Ջեյնը։ — Միսս Ֆերլոնգ, թույլ տվեք ներկայացնել միստր Բերգինին՝ ձեր զույգին։ Երիտասարդները նրանց հրավիրեցին պարի, իսկ Մերի Ջեյնը ղիմեց դիմեց միսս Դելիին։― — Միսս Դելի, ճիշտն ասած, խիղճս ինձ տանջում է, դուք առանց այն էլ բարի եղաք և նվագեցիք վերջին երկու պարերը, բայց այսօր տիկնայք այնքան էլ շատ չեն…
— Ոչինչ, ոչինչ, ես հաճույքով կպարեմ, միսս Մորքան։
— Բայց ձեզ սպասում է մի շատ հետաքրքիր կավալեր՝ տենոր, միստր Բարթել Դ՚Արսին։ Ես կխնդրեմ հետո, որ նա մեզ համար երգի։ Ամբողջ Դուբլինը հիացած է նրանով։
— Հոյակա՜պ ձայն է, հոյակա՜պ,— ասաց մորաքույր Քեյթը։
Ռոյալը արդեն երկու անգամ նվագեց պարի սկիզբը, ահա թե ինչու Մերի Ջեյնը սենյակից դուրս տարավ ցուցակագրվածներին։ Դեռ նոր էին նրանք սենյակից դուրս եկել, երբ մորաքույր Ջուլիան ներս մտավ դանդաղ և սկսեց փնտրել ինչ֊որ մեկին։
— Ի՞նչ է պատահել, Ջուլիա,— անհանգստացած հարցրեց մորաքույր Քեյթը։― Քեյթը։— Ո՞վ է քեզ հետ։
Ջուլիան, կրծքին սեղմելով անձեռոցիկները, շրջվեց քրոջ կողմը և, պարզապես հարցից զարմացած, ասաց․
—Ֆրե՛դին է, Քեյթ, նրա հետ է նաե նաև Գաբրիելը։ Իսկապես, հայտնվեց Գաբրիելը, որ սանդղահարթակով քարշ էր տալիս Ֆրեդի Մալինսին՝ մոտ քառասուն տարեկան մի տղամարդու, որն իր կազմվածքով նման էր Գաբրիելին, միայն թե նրա ուսերը ավելի նեղ էին։ Դեմքը գունատ էր, մսոտ․ վարդագույն էին միայն ականջաբլթակներն ու լայն սունգերը։ ռունգերը։ Դիմագծերը կոպիտ էին, քիթը՝ տափակ, ճակատը նեղ ու փոս ընկած, իսկ շուրթերը՝ ուռած։ Ծանրակոպ աչքերը և խոնավ ու ցանցառ մազերը նրան քնկոտ տեսք էին տալիս։ Նա բարձրաձայն ծիծաղում էր այն անեկդոտի վրա, որ պատմում էր Գաբրիելին, երբ նրանք բարձրանում էին աստիճաններով, եւ միաժամանակ ձախ ձեռքով անընդհատ տրորում ձախ աչքը։
— Բա՛րի երեկո, Ֆրեդի,— ասաց մորաքույր Ջուլիան։ Ֆրեդի Մալինսը իսկույն բարևեց Մորքաններին, բայց դրա պատճառը հավանաբար կակազելն էր։ Նկատելով, որ միստր Բրաունը բուֆետի մոտ կանգնած ծիծաղում է, երերուն քայլերով մոտեցավ նրան եւ կիսաձայն սկսեց պատմել այն նույն անեկդոտը, որ քիչ առաջ պատմում էր Գաբրիելին։
—Ֆրեդին կարծես լավ է զգում իրեն, հը՞,— Գաբրիելին դիմեց մորաքույր Քեյթը։ Գաբրիելը իր սեւ հոնքերը արագ վեր բարձրացրեց ու պատասխանեց․
— Այո, հազիվ է նկատվում։
— Համենայն դեպս, սարսափելի՜ մա՛րդ է,— ասաց մորաքույր Քեյթը։ Չէ՞ որ տարեմուտին մորը խոստացավ այլևս չխմել։ Դե՛ լավ, Գաբրիել, գնանք հյուրասենյակ։
Բայց նախքան սենյակից դուրս գալը, մորաքույր Քեյթը մատը թափ տվեց միստր Բրաունի վրա։ Ի պատասխան, միստր Բրաունը գլխով արեց, և երբ մորաքույր Քեյթը դուրս գնաց, ասաց Ֆրեդի Մալինսին․
— Դե՛, Ֆրեդի, թարմանալու համար պետք է մի բաժակ լիմոնադ խմել։
Տարօրինակ էր, որ մայրը երաժշտական ընդունակություններ չի ունեցել, չնայած մորաքույր Քեյթը նրան միշտ անվանում էր Մորքանների ընտանիքի հանճար։ Թվում էր, թե՛ մորաքույր Քեյթը, և թե՛ մորաքույր Ջուլիան հպարտ էին իրենց լուրջ և պատկառելի ավագ քրոջով։ Հայելասեղանին դրված էր Գաբրիելի մոր լուսանկարը։ Նա ծնկներին բռնել էր բացված մի գիրք և ինչ֊որ բան էր ցույց տալիս նավաստու համազգեստով Կոնստանդինին, որ պառկած էր նրա ոտքերի տակ։ Մայրն էր ընտրել տղաների անունները, նրան միշտ մտահոգում էր ընտանիքի արժանապատվությունը։
Շնորհակալություն նրան, որ Կոնստանդինը այժմ Բագբրիգենում ծխական քահանա է, իսկ Գաբրիելը ավարրտել է թագավորական համալսարանը։ Գաբրիելի դեմքին մի ստվեր հայտնվեց, երբ հիշեց, թե ինչպիսի համառությամբ էր մայրը դիմադրում իր ամուսնությանը։ Գաբրիելին ուղղված մոր վիրավորական խոսքերը մինչև հիմա էլ հնչում էին ականջնհրում։ ականջներում։ Մի անգամ մայրն ասաց, որ Գրետան թեթևամիտ գեղջկուհիներից է, իսկ դա ճիշտ չէր․ չէ՞ որ իրենց մոտ՝ Մունքսթաունում, երբ Գաբրիելը երկար ժամանակ հիվանդ պառկած էր, Գրետան խնամում էր նրան։
Պիեսը, որ նվագում էր Մերի Ջեյնը, հավանաբար, մոտենում էր ավարտին, որովհետև նվագողը ամեն տակտից հետո կրկնում էր պասաժներով հարուստ ներածական թեման։ Եվ մինչև Գաբրիելը կսպասեր երաժշտության ավարտին, ատելության զգացումը մարեց նրա հոգում։ Պիեսն ավարտվեց վերին և ստորին ձայնասահմանում՝ օկտավային տրեմոլով։ Որոտընդոստ ծափահարությունները ողջունեցին դաշնակահարուհուն, իսկ նա շիկնած ու հուզված փաթաթեց նոտաները և դուրս սահեց հյուրասենյակից։ Բոլորից եռանդուն ծափահարում էին այն չորս երիտասարդները, որոնք նվագի սկզբին հեռացել էին հյուրասենյակից, բայց հիմա վերադարձել և նորից կանգնել էին դռան մոտ։
Սկսվեց կադրիլը։ Գաբրիելի ընկերակիցը միսս Այվորսն էր․ վճռական շարժուձևով շատախոս մի կին։ Նրա աչքերը շագանակագույն էին ու դուրս պրծած, իսկ դեմքը՝ պեպենոտ։
Շրջազգեստը լանջաբացվածք չուներ, իսկ օձիքին ամրացված էր մի մեծ կրծքազարդ՝ Իռլանդիայի նշանաբանով։
Երբ նրանք գրավեցին իրենց տեղերը, միսս Այվորսը անսպասելիորեն դիմեց Գաբրիելին․
— Ես մտադիր եմ ձեզ հետ վիճել։
— Ի՞նձ հետ,— հարցրեց Գաբրիելը։
Միսս Այվորսը գլխի շարժումով հաստատեց։
― — Իսկ պատճա՞ռը,— հարցրեց Գաբրիելը և ժպտաց նրա հանդիսավոր տոնի վրա։
— Ո՞վ է Գ․ Ք․–ն,— հարցրեց միսս Այվորսը և մտասևեռ հայացքով նայեց նրա դեմքին։
Գաբրիելը կարմրեց և, հոնքերը վեր բարձրացնելով, ձևացրեց իբր հարցը չի հասկանում, բայց միսս Այվորսը նույն խստությամբ ավելացրեց․
—Օ՛, ինչպիսի՛ անմեղություն։ Պարզվում է, դուք գրում եք «Դեյլի էքսպրեսի» համար։ Եվ դուք չե՞ք ամաչում։
— Իսկ ինչո՞ւ պետք է ամաչեմ,— ասաց Գաբրիելը,— ժպտալով ու կկոցելով աչքերը։
— Շա՛տ բարի, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ,— ասաց միսս Այվորսը վճռականապես,— և դուք գրում եք մի այդպիսի թերթի համար։ Ես չգիտեի, որ դուք անգլոֆիլ եք։
Երբ պարի շրջանում նրանք նորից հանդիպեցին, Գաբրիելը տակավին շփոթված էր եւ մտազբաղ։ Միսս Այվորսը իր տաք ձեռքի մեջ արագ սեղմեց Գաբրիելի ձեռքը եւ ընկերաբար ու մեղմորեն ասաց․
— Դե բավական է, ես կատակեցի, գնանք պարելու, հերթը մերն է։
Երբ նրանք նորից միասին պարում էին, միսս Այվորսը խոսք բացեց համալսարանի մասին, և Գաբրիելը իրեն ազատ զգաց։ Միսս Այվորսի ընկերներից մեկը նրան ցույց էր տվել Գաբրիելի գրախոսականը Բրաունինգի բանաստեղծությունների վերաբերյալ, ահա թե նա ինչպես էր իմացել Գաբրիելի գաղտնիքը։ Բայց միսս Այվորսին անչափ դուր էր եկել գրախոսականը։ Հետո նա ասաց․
— Միստր Քոնրոյ, չէի՞ք ցանկանա մասնակցել մեր ծրագրած ամառային էքսկուրսիային և մեկնել Արանյան կղզիներ։ Մենք մնալու ենք այնտեղ մի ամբողջ ամիս։ Հոյակապ բան կլինի, ճանապարհորդելու ենք օվկիանոսով։ Դուք անպայման պետք է գաք։ Մեզ հետ են լինելու միստր Քլենսին, միստր Քիլքելին և Քետլին Քիրնին։ Լավ կլիներ Գրետան էլ մասնակցեր։ Նա Քոննախտից է, այնպես չէ՞։
— Նրա ծնողներն են ապրում այնտեղ,— կտրուկ ասաց Գաբրիելը։
— Ուրեմն, գնո՞ւմ ենք, որոշեցինք,— ասաց միսս Այվորսը ուրախությամբ՝ իր տաք ձեռքը հպելով Գաբրիելի ձեռքին։
— Ճիշտն ասած ես որոշել եմ մեկնել,— պատասխանեց Գաբրիելը…
— Ո՞ւր,— հարցրեց միսս Այվորսը։
— Գիտե՛ք ինչ, ես ամեն տարի, ընկերներիս հետ հեծանվով էքսկուրսիայի եմ դուրս գալիս…
— Բայց ո՞ւր,— հարցրեց միսս Այվորսը։
— Մենք սովորաբար ճանապարհորդում ենք Ֆրանսիայում և Բելգիայում, իսկ երբեմն էլ՝ Գերմանիայում,— շփոթված ասաց Գաբրիելը։
— Իսկ ինչո՞ւ ճանապարհորդել Ֆրանսիայում կամ Բելգիայում,–– — հարցրեց միսս Այվորսը,― — ավելի լավ չէր լինի ճանապարհորղել Իռլանդիայում։
— Դե՛,— մտմտաց Գաբրիելը,— մասամբ լեզուն ուսումնասիրելու, մասամբ էլ, պարզապես, բազմազանության համար։
— Իսկ ձեր մայրենի լեզուն դուք չե՞ք ուզում սովորում,— հարցրեց միսս Այվորսը։
— Եթե բանը հասել է դրան,— ասաց Գաբրիելը,— ապա իռլանդերենը իմ մայրենի լեզուն չէ։
Հարևան զույգերը լսում էին նրանց խաչաձև հարցուփորձը։ Գաբրիելը անհանգստացած իր շուրջը նայեց և փորձեց թաքցնել տանջանքը, որից նրա ճակատը կարմրել ու բարեհամբույր տեսք էր ընդունել։
— Իսկ հայրենի երկիրը ավելի մոտիկից ճանաչել չարժե՞,— հարցրեց միսս Այվորսը,— հայրենիք, որը դուք բոլորովին չգիտեք և չեք ճանաչում ո՛չ նրա ժողովրդին և ո՛չ էլ հարազատ երկիրը։
— Ճիշտն ասած,— հանկարծ պոռթկաց Գաբրիելը,— ինձ սարսափելի ձանձրացրել է իմ հարազատ հայրենիքը, սարսափելի։
— Ինչո՞ւ,— հարցրեց միսս Այվորսը։
Գաբրիելն այնքան էր հուզված, որ ոչինչ չպատասխանեց։
— Ինչո՞ւ,— կրկննց միսս Այվորսը։
Ժամանակն էր զույգերը փոխելու, և քանի որ Գաբրիելը չէր պատասխանում, միսս Այվորսը կրքոտ ասաց․
— Իհա՜րկե, դուք ոչինչ չեք կարող պատասխանել։
Գաբրիելը սկսեց արտասովոր եռանդով պարել, որպեսզի թաքցնի հուզմունքը։ Նա խուսափում էր միսս Այվորսի հայացքից, քանի որ նկատել էր նրա դեմքի դժգոհ արտահայտությունը։ Բայց, երբ նրանք նորից հանդիպեցին ընդհանուր շրջանում, նա զարմանքով նկատեց, որ միսս Այվորսը ամուր սեղմում է իր ձեռքը։ Միսս Այվորսը խորամանկորեն նայում էր նրան, այնքան ժամանակ, մինչև որ Գաբրիելը ժպտաց։ Հետո, երբ զույգերի շղթան նորից շարժվեց, նա ձգվեց դեպի Գաբրիելը և շշնջաց նրա ականջին։
— Անգլոֆի՚լ։
Գաբրիելը նկատեց, որ կինը վալս պարող զույգերի միջով գալիս է իր կողմը։ Գրետան մոտեցավ եւ շշնջաց նրա ականջին․
— Գաբրիել, մորաքույր Քեյթը ուզում է իմանալ, համաձա՞յն ես այս անգամ էլ սագը կտրտել, թե ոչ։ Սիսս Դելին կկտրտի ապուխտը, իսկ ես՝ պուդինգը։
— Շատ լավ,— ասաց Գաբրիելը։
— Մորաքույր Քեյթը այնպես կանի, որ երիտասարդներն ընթրեն ավելի շուտ՝ հենց որ վալսը ավարտվի, ու հետո մենք ու մենք մնանք։
— Իսկ դու պարեցի՞ր,— հարցրեց Գաբրիելը։
— Իհարկե, ինձ չնկատեցի՞ր։ Ինչի՞ց ծագեց ձեր վեճը Մոլլի Այվորսի հետ։
— Բոլորովին ցանկություն չունեի վիճելու։ Իսկ դու ինչպե՞ս իմացար։ Երևի միսս Այվորսն ասաց։
— Այո, նա ակնարկեց։ Ես համոզում եմ միստր Դ՚Արսիին երգել, բայց նա ձևեր է թափում։
— Մենք չէինք վիճում,— ասաց Գաբրիելը, ― — պարզապես նա ինձ համոզում էր մեկնել Արևմտյան Իռլանդիա, բայց հրաժարվեցի։
Կինը ուրախացած ծափ տվեց, թեթևակի ցատկեց տեղից եւ բացականչեց․
— Գնա՛նք, Գաբրիել,— ես այնպես եմ ուզում մի անգամ էլ լինել Գոլուեում։
— Մեկնիր՛, եթե ուզում ես,— սառը պատասխանեց Գաբրիելը։
Կինը մի պահ նայեց Գաբրիելին, հետո շրջվեց դեպի միսիս Մալինսը և ասաց․
— Բարյացակամ ամուսնյակ է չէ՞, միսիս Մալինս։
Հյուրասենյակից լսվող խոսակցությունը գրավեց նրա ուշադրությունը։ Միստր Բրաունը ծեքծեքումով ուղեկցեց մորաքույր Ջուլիային, որը հենվել էր նրա ձեռքին և ժպտում էր։ Լսվեցին հատուկենտ ծափեր, հետո դանդաղ մարեցին, երբ Մերի Ջեյնը նստեց ռոյալի առջև, իսկ մորաքույր Ջուլիան, արդեն լրջացած, կանգնեց նրա կողքին և շրջվեց դեպի ունկնդիրները այնպիսի դիրքով, որ ձայնը լավ լսվի։ Գաբրիելը վերհիշեց նախերգանքը։ Դա «Հարսանյաց զգեստով» հինավուրց երգն էր, որ հաճախ էր Ջուլիան երգում։ Նրա ուժեղ ու մաքուր ձայնը վստահ առաջ էր տանում մեղեդին, փայլուն կերպով կատարելով բոլոր ելևէջները, և չնայած նա երգում էր արագ, սակայն բաց չթողեց և ոչ մի երանգ։ Եվ եթե լսողը չնայեր նրա դեմքին, ապա նրա ձայնից ծնվող զգացումը կնմանեցներ արագ և վստահ թռիչքի։ Գաբրիելն ուժգնորեն ծափահարեց ուրիշների հետ, երբ երգն ավարտվեց, ծափ տվեցին նաև ճաշասենյակի անտեսանելի ունկնդիրները։ Երբ նա թեքվեց՝ դարակին դնելու կաշեկազմ նոտաները, Ֆրեդի Մալինսը, որը երգն ունկնդրելիս գլուխը թեքել էր, որ լավ լսի, դեռ շարունակում էր ծափահարել, չնայած ծափերն արդեն դադարել էին։ Հետո նա աշխուժորեն ինչ֊որ բան ասաց մորը, որ դանդաղ եւ հանդիսավոր գլխով արեց։ Վերջապես, երբ նա այլևս ուժ չուներ ծափահարելու, վեր թռավ ու փութկոտ քայլերով մոտեցավ մորաքույր Ջուլիային։ Նա երկու ձեռքով բռնեց մորաքույր Ջուլիայի ձեռքը և ցնցեց այն պահին, երբ բառերը նրան չէին հերիքում միտքն ավարտելու, կամ էլ կակազելն էր խանգարում։
— Ես հենց նոր ասում էի մորս,— որ դուք երբեք այդպես երգած չկայիք։ Չէ, ազնվորեն եմ ասում՝ ինչպիսի՛ ձայն… Երբե՛ք… Ի՞նչ։ Չե՞ք հավատում։ Ճշմարիտ եմ ասում։ Պատվովս եմ երղվում։ երդվում։ Այդքա՛ն ուժեղ և այդքա՛ն մւսքուր… մաքուր… և այդքա՛ն հուժկու… Երբե՚ք չէի լսել…
Մորաքույր Ջուլիան ժպտաց, ինչ֊որ բան ասաց հաճոյախոսության մասին և զգուշորեն ազատեց ձեռքը։
Միստր Բրաունը նրան մեկնեց ձեռքը և դիմեց ունկնդիրներին տոնավաճառ կանչողի մի այնպիսի ձայնով, որի նպատակը կարծես բնության ինչ֊որ հրաշք ցույց տալն էր։
— Իմ վերջին հայտնագործությունն է միսս Ջո՛ւլիա Մորքանը։
Նա սրտանց ծիծաղեց իր կատակի վրա, բայց Ֆրեդի Մալինսը շրջվեց ու ասաց․
— Եվ նման հաճելի հայտնագործույթյուններ միշտ չէ․ որ կարող եք անել, հավատացնում եմ ձեզ։ Միայն կարող եմ ասել, որ ես մինչև հիմա երբեք չէի լսել այդքան հաջող կատարում։ Եվ դա ճշմարտություն է։
— Ես նույնպես չէի լսել,— ասաց միստր Բրաունը։— Նրա ձայնը շատ է լավացել։
Մորաքույր Ջուլիան ուսերը թափ տվեց և ասաց համեստ եւ անսրտությամբ․
— Երեսուն տարի առաջ ես լավ ձայն ունեի։
— Ես միշտ Ջուլիային ասել եմ,— կրքոտորեն նկատեց մորաքույր Քեյթը,— որ ինքը իզուր տեղը կորչում է այդ երգչախմբում, բայց նա լսել անգամ չէր ուզում։
Նա շրջվեց դեպի հյուրերը, ասես անհնազանդ երեխայի հետ էր վիճում և դիմում էր նրանց օգնությանը։ Մորաքույր Ջուլիան նայում էր ուղիղ իր առջև՝ դեմքին վերհուշի թույլ մի ժպիտ։
— Այո,— շարունակեց մարաքույր Քեյթը,— նա ոչ մեկին չի ուզում լսել և տանջվում է այդ երգչախմբի պատճառով առավոտից երեկո և երբեմն, անգամ գիշերները։ Նոր տարվա առաջին օրը սկսում են ժամը վեցին, դե՛ պատկերացրեք։ Եվ հանուն ինչի՞։
Մերի Ջեյնը շրջվեց բազկաթոռի վրա ու ժպտաց։
— Հանուն Տիրոջը ծառայելու, մորաքույր Քեյթ, այնպես չէ՞։
― Տիրոջը ծառայելը շատ լավ է, Մերի Ջեյն, ես լավ գիտեմ, բայց կցանկանայի իմանալ՝ արդյոք Հռոմի պապին պատի՞վ է բերում, երբ նա քշում է եկեղեցական երգչախմբից այն կանանց, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են այդ գործին և նրանց տեղը տալիս է փսլնքոտ տղաներին։ Ես գտնում եմ, որ եթե պապը վարվում է այդպես, դա եկեղեցու օգտին է։ Բայց ոչ Մերի Ջեյն․ դա ճիշտ չէ և ոչ էլ արդարացի։