Ամբոխն արդեն ցրվել էր։ Խանութի դուռը պոկված էր տեղից, պատուհանները ջարդված էին։ Շեմին կանգնել էր մի աժդահա գրոհային և ոտքը դրել դռան կողափայտին։ Մի ուրիշ գրոհային՝ ավելի փոքրամարմին, պպզել էր պատի տակ։ Փողոցում քամին գլորում էր ճմրթված թղթերը։
Աժդահա գրոհայինը մատը դրեց բերանն ու ծծեց, հետո բերանից հանեց ու սկսեց ուշադիր տնտղել։ Մատն արյունոտ էր։ Գրոհայինը որսաց Ռումատայի հայցաքն հայացքն ու բարեհոգաբար փնչացրեց․
― Կծում է անասունը, ոնց որ առնետ․․․
― Այնտեղ ձեզ սպասող կա, ― մռայլ հայտնեց նա։
― Ով՞։Ո՞վ։
― Երևի մի պոռնիկ։ Իսկ գուցե՝ դոնա։ Վարմունքով ոնց որ պոռնիկ լինի․ քնքուշ է, բայց հագնված է ազնվականի պես․․․ Սիրուն է․․․
― Հը՜, քշե՞մ, ― գործնականորեն հարցրեց Ունոն։
― Դմբո, ― ասաց Ռումատան։ ― Ե՛ ս Ե՛ս քեզ կքշեմ․․․ Որտե՞ղ է։
― Աշխատասենյակում, ― ասաց տղան, ճգնելով ժպտալ։
― Չէ, դո՛ւ ասա՝ ինչո՞ւ ես լաց եղել։
― Ես հետո քեզ կպատմեմ։ Աչքերդ շատ են հոգնած․․․ Ւ՞նչ Ի՞նչ է եղել։
― Հետո՞։ Ով է քեզ նեղացրել։
― Իսկ ի՞նչ տեսակ մարդիկ են այնտեղ։
― Ւնձ Ինձ նման։
― Բոլո՞րն են քեզ նման։
Վերջացնելով ճառը, նա մի քիչ էլ կանգնած մնաց՝ ազդեցիկ տպավորություն թողնելու համար, հետո շրջվեց ու նորից բարձրացավ իր սենյակը․․․
Ժանգոտ զենքերով զարդարված և վաղուց արդեն ցեցերին կեր դառած կահույքով լցված հյուրասենյակում նա կանգնեց պատուհանի մոտ ու, դուրս նայելով, ճակատը հպեց սառը ապակուն։ Ժամացույցը խփեց առաջին պարեկության ժամը։ Դիմացի տան պատուհաններում վառեցին ճրագներն ու փակեցին փեղկերը, որ չգրավեն չար մարդկանց ու չար ոգիների ուշադրությունը։ Չորս կողմը լռություն էր, միայն մեկ անգամ ներքևում ինչ֊որ տեղ սարսափահար գոռած գոռաց մի հարբած մարդ․ կամ նրա շորերն էին հանում, կամ էլ նա էր ջարդում ուրիշի դռները։
Ամենասոսկալին այս երեկոներն էին, նողկալի, միայնակ ու խավար այս երեկոները։ Մենք կարծում էինք, որ դա կլինի հավիտենական կռիվ, կատաղի ու հաղթական կռիվ։ Մենք մտածում էինք, որ միշտ հստակ պատկերացումներ կունենանք բարու և չարի, թշնամու և բարեկամի մասին Եվ ընդհանուր առմամբ ճիշտ էինք մտածում, միայն թե շատ բան էինք անտեսել։ Օրինակ չէինք պատկերացնում այս երեկոները, թեև հաստատ գիտեինք, որ դրանք կլինեն․․․
Դոն Ռեբա, դոն Ռեբա․․․ Բարձրահասկ չէ, և ոչ էլ ցածրահասակ է․ չաղ չէ, և ոչ էլ նիհար է, մազերը շատ խիտ չեն, բայց թե ոչ էլ ճաղատ է։ Շարժումները կտրուկ չեն, բայց ոչ էլ դանդաղկոտ, դեմքը չի հիշվում, և նման է միանգամից մի հազար դեմքի։ Հարգալից, քաղաքավարի է տիկնանց հետ, ուշադիր զրուցակից է, սակայն և ոչ մի բանով աչքի չի ընկնում․․․
Երեք տարի առաջ նա դուրս լողաց պալատական գրասենյակի բորբոսնած նկուղներից և ընդամենը մի խղճուկ, աննկատելի, քծնող չինովնիկ էր՝ դժգույն ու նույնիսկ մի տեսակ կապտավուն դեմքով։ Հետո հանկարծ բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց այն ժամանակվա առաջին մինիստրը, խոշտանգումներից մահացան սարսափից խելակորույս և ոչ մի բան չհասկացող բարձրաստիճան պաշտոնյաներ, և ասես նրանց դիակների վրա վիթխարի գունատ սնկի պես աճեց միջակության այս կառչուն ու ղաժան դաժան հանճարը։ Նա ոչնչություն է։ Եվ հայտնի չէ՝ որտեղից։ ― Նա մի հզոր ուղեղ չէ՝ թուլակամ տիրակալի մոտ, որպիսին նախկինում եղել են պատմության մեջ, նա մեծ ու զարհուրելի մարդ չէ՛, որն իր ողջ կյանքը նվիրում է տերության միավորման գաղափարների համար մղվող պայքարին։ Նա ո՛չ ոսկեպաշտ է, ո՛չ էլ պատահականորեն իշխանության գլուխ անցած մարդ, որը մտածում է միայն կանանց ու ոսկու մասին, որը աջուձախ սպանում է հանուն իշխանության և իշխում է, որ սպանի։ Նույնիսկ փսփսում են, որ նա իրականում ոչ էլ դոն Ռեբան է, որ դոն Ռեբան ուրիշ մարդ է, իսկ սա աստված գիտե, թե ով է՝ դե նմանակ, սատանա։
Նրա բոլոր մտահղացումները տապալվեցին։ Նա իրար դեմ հրահրեց թագավորության երկու ազդեցիկ տոհմերին, որ ջլատի նրանց ու հարձակվի բարոնության վրա։ Բայց այդ տոհմերը հաշտվեցին, գավաթների զրնգոցի ուղեկցությամբ հռչակեցին իրենց հավիտենական դաշնը ու թագավորից խլեցին բավականին մեծ հողակտոր, որը հնուց ի վեր պատկանում էր Արկանարցի Տոցեներին։ Նա պատերազմ հայտարարեց Իրուկանին, ինքը զինվորներին առաջնորդեց մինչև սահման, խեղդամահ արեց նրանց ճահիճներում ու անհետ կորցրեց անտառներում, ամեն ինչ թողեց բախտի քմահաճույքին ու հետ փախավ Արկանար։ Շնորհիվ դոն Գուգի ջանքերի, որի մասին նա, իհարկե, նույնիսկ չէր էլ կասկածում, նրան հաջողվեց Իրուկանի հերցոգի հետ հաշտություն կնքել՝ սահմանամերձ երկու քաղաքներ նրան զիջելու գնով։ Հետո թագավորը ստիպված եղավ հիմնովին դատարկել ամայացած գանձարանը, որ կարողանա ճնշել ամբողջ երկրով մեկ ծավալված գյուղացիական ապստամբությունները։ Մի ուրիշ մինիստր այսպիսի սխալների համար վաղուց գլխիվայր կախված կլիներ Ուրախ Աշտարակի գագաթից, բայց դոն Ռեբան մնաց իր տեղում։ Նա ցրեց կրթությամբ ու բարեկեցությամբ զբաղվող մինիստրությունները, ստեղծեց թագի պահպանության մինիստրություն, կառավարական պաշտոններից ազատեց տոհմիկ ազնվականներին և հատուկենտ գիտնականներին, վերջնականապես քայքայեց տնտեսությունը, գրեց «Հողագործի անասնական էության մասին» աշխատությունը և, վերջապես, մեկ տարի առաջ կազմակերպեց «պահնորդական գվարդիան»՝ «Գորշ վաշտերը»։ Հիտլերին հովանավորում էին մոնոպոլիաները, դոն Ռեբային ոչ ոք չէր հովանավորում, և ակնհայտ էր, որ վերջ ի վերջո գրոհայինները կուլ կտան նրան, ոնց որ ճանճի։ Բայց նա շարունակում էր քանդել ու ավերել, մի անհեթեթությունից հետո անել մյուսը, ասես ճգնում էր խաբել ինքն իրեն, ասես ուրիշ բան չգիտեր, բացի մի խելացնոր նպատակից՝ բնաջնջել կուլտուրան։ Վագա Անվի պես նա էլ անցյալ չուներ։ Երկու տարի առաջ ամեն մի ստահակ ազնվական արհամարհանքով էր խոսում «թագավորին մոլորեցրած ոչնչության մասին, բայց հիմա որ ազնվականին էլ որ հարցնես՝ նա իրեն կանվանի թագի պահպանության մինիստրի ազգականը մայրական գծով։