Հյուրերն արդեն հավաքվել էին, բայց դոնա Օկանան դեռ չէր հայտնվել։ Խորտիկներով ծածկված ոսկեզօծ սեղանի մոտ կորացնելով մեջքները ու տնկելով նիհար քամակները, ցուցադրաբար կոնծում էին թագավորական գվարդիականները, որոնք հռչակաված էին իրենց մենամարտերով ու սեքսուալ արկածներով։ Բուխարու մոտ հռհռում էին մաշված տիկնայք, որոնք արդեն բավականին տարիքով էին և անշուք, ու հենց դրա համար էլ դոնա Օկանան վերցրել էր նրանց որպես խորհրդապահներ։ Կանայք իրար կողք նստած էին ցածր բազմոցներին, իսկ նրանց առաջ անընդհատ շարժվող բարակ ոտքերով ծռմռվում էին երեք ծերուկներ՝ անցյալ գահապահության ժամանակների հայտնի պճնամոլները և վաղուց մոռացված անեկդոտների վերջին գիտակները։ Բոլորը գիտեին, որ ոչ մի սալոն սալոն չէ առանց այս ծերուկների։ Դահլիճի կենտրոնում, երկարաճիտ կոշիկներով ոտքերը չռած, կանգնել էր դոն Ռիպատը՝ Ռումատայի հավատարիմ և բնավ էլ ոչ հիմար գործակալը, գորշ վաշտի լեյտենանտը, որն ուներ հոյակապ բեղեր և չուներ ոչ մի սկզբունք։ Խոշոր, կարմիր ձեռքերը կաշվե գոտու տակ խրած, նա լսում էր դոն Տամեոյին, որն ամեն ինչ իրար խառնելով շարադրում էր հօգուտ առևտրական խավի գեղջուկներին ճնշելու նոր նախագիծը, և մերթ ընդ մերթ աչքի պոչով նայում էր դոն Սերայի կողմը, որն իրեն պատեպատ էր գցում, ըստ երևույթին, դուռ փնտրելով։ Անկյունում զգուշավոր հայացքները գցելով այսուայն կողմ, ղանձիլով տապակած կոկորդիլոսի միս էին ուտում երկու նշանավոր դիմանկարիչներ, իսկ նրանց մոտ, պատուհանի որմնախորշում նստած էր տարիքոտ, սևազգեստ դայակը, որին դոն Ռեբան հատուկ նշանակել էր դոնա Օկանակյին հետևելու համար։ Նա անթարթ հայացքով նայում էր դեմն ու եբեմն անսպասելիորեն ամբողջ մարնով առաջ էր նետվում։ Բոլորից մի կողմ քաշված՝ թղթախաղով էին զբաղված թագավորական տոհմի անձն ու Սոանի դեսպանության քարտուղարը։ Թագավորական անձը խարդախություն էր անում, քարտուղարը համբերատար ժպտում էր։ Հյուրասենյակում նա միակ մարդն էր, որ զբաղված էր գործով՝ նյութեր էր հավաքում իր հերթական դեսպանական զեկույցի համար։
Սեղանի մոտ խմբված գվարդիականները աշխույժ բացականչություններով դիմավորեցին Ռումատային։ Ռումատան մտերմաբար աչքով արեց նրանց ու մոտեցավ հյուրերին։ Նա խոնարհաբար ողջունեց զառամյալ պճնամոլներին, մի քանի հաճոյախոսություն նետեց պառավ խորհրդապահներին, որոնք իսկույն աչքները գցեցին նրա ականջի հետևը խրած սպիտալ սպիտակ փետուրին, թփթփացրեց թագավորական անձի ճարպոտ մեջքին և քայլերն ուղղեց դեպի դոն Ռիպատան ու դոն Տամեոն։ Երբ նա անցնում էր պատուհանի որմնախորշի մոտով, դայակը նորից տեղից ընկնելու շարժում արեց, և նրանից գինու թունդ հոտ փչեց։
Ռումատային տեսնելուն պես դոն Ռիպատը ձեռքերը հանեց գոտու տակից և շրխկացրեց կրունկները, իսկ դոն Տամեոն ցածրաձայն բացականչեց․
― Այդ դո՞ւք եք, բարեկամս։ Ինչ լավ է, որ եկաք, թե չէ ես արդեն հույս չունեի․․․ «Ինչպես վիրավոր մի կարապ, թաղծոտ թախծոտ աստղերին է նայում․․․»։ Ես շատ էի ձանձրանում․․․ Եթե չլիներ սիրելի դոն Ռիպատը, երևի կմեռնեի տաղտուկից․․․
Զգացվում էր, որ դոն Տամեոն որոշել էր չհարբել մինչև ճաշ, բայց դե անկարող էր եղել իրեն պահել։
Գվարդիականները համերաշխորեն շրխկացրին թրերը։ «Հա՜, բերանի համը գիտի․․․» ― լսելի ասաց թագավորական անձը։ Դոնա Օկանան բռնեց Ռումատայի թևքից ու քարշ տվեց նրան իր հետևից։ Արդեն միջանցքում դոն Ռումատան լսեց, ինչպես դոն Սերան, ձայնի մեջ վիրավորվածություն, հայտարարեց․ «Չեմ հասկանում, թե ազնվազարմ դոնը ինչո՞ւ պիտի տեսնի իրուկանյան գորգերը․․․»։
Միջանցքի ծայրում դոնա Օկանան հանկարծ կանգ առավ, գրկեց Ռումատայի պարանոցը և խռպոտ տնքոցով, որը պիտի նշանակեր կրքի պոռտքումպոռթկում, համբուրեց նրա շրթունքները։ Ռումատայի շունչը կտրվեց։ Կեղտոտ մարմնի և էստերյան օծանելիքի գարշ հոտ փչեց փերուց․․․ Նրա շրթունքները տաք էին, թաց ու կպչուն կերած քաղցրավենիքից։
Ինքն իր վրա ճիգ գործադրելով, Ռումատան աշխատեց պատասխանել համբույրին, և դա, ըստ երևույթին հաջոցվեց նրան, որովհետև դոնա Օկանան նորից տնքաց ու, աչքերը փակ, ընկավ նրա գիրկը։ Դա տեևեց մի ամբողջ հավիտենականություն։ Գրողը տանի քեզ, պոռնիկ, մտածեց Ռումատան, ու ամուր գրկեց նրան։ Ինչ֊որ բան ճտտաց՝ կամ իրանակալը, կամ էլ՝ կողերը։ Գեղեցկուհին աղերսալի ճչած, զարմացած բացեց աչքերը ու թպրտաց, աշխատելով դուրս պրծնել նրա գրկից։ Ռումատան շտապեց հեռացնել ձեռքերը։
― Ինձ կարգադրել են չթողնել, ասում եմ ձեզ։
Դուռը բացվեց, և հյուրասենյակ ընկավ գազանի պես վիթխարի, կարմրաթուշ, սպիտակ ատամնաշարով ու ցցված բեղերով բարոն Պամպա դոն Բաուն։ Նա գլխին թեք դրել էր թավշե բերետ և հագել էր շքեղ մորեգույն թիկնոց, որի տակից աղոտ փայլփլում էր պղնձե զրահը։ Նրա հետևիվց հետևից կախ էր ընկել Ունոն՝ ամուր կառչաց կառչած բարոնի անդրավարտիքից։
― Բարո՜ն, ― բացականչեց Ռումատան, բազմոցից իջեցնելով ոտքերը։ ― Ինչպե՞ս եք հայտնվել այստեղ, սիրելիս։ Ունո, հանգիստ թող բարոնին։
― Բայց իմ ձին դեռ չի հանգստացել, ― առարկեց բարոնը։ ― Եվ հետո, ես ուզում եմ պատժել նրան։
― Ո՞մ։Ո՞ւմ։
― Բարոնուհուն, գրողը տանի։ Ես տղամա՞րդ եմ, թե չէ։ Դրա՜ն տեսեք, դժգոհ է խմած Պամպայից, դե թող հիմա տեսնի, թե նա չխմած ոնց է․․․ Ավելի լավ է այստեղ փտեմ, քան թե վերադառնամ դղյակ․․․
― Դե կորի՛, գայլի ճուտ, ― բարեհոգաբար որոտաց բարոնը։ ― Հա, գարեջուր բեր։ Ես քրտնել եմ, ու հիմա պիտի կորցրած հեղուկս վերականգնեմ։
Մոտ կես ժամ բարոնը վերականգնում էր կորցրած հեղուկը ու մի թրթև թեթև հարբեց։ Կումերի արանքում նա Ռումատային պատմեց իր անախորժությունների մասին։ Մի քանի անգամ անիծեց «հարբեցող հարևաններին, որոնցից պրծում չկա»։ Գալիս են առավոտ շուտ, իբր թե որսի նպատակով, իսկ հետո չես հասցնում շունչ քաշես, երբ դրանք արդեն լակած են ու սկսում են ջարդուփշուր անել կահույքը։ Նրանք լցվում են ամբողջ դղյակը, չորս կողմը կեղտոտում, նեղացնում սպասավորներին, ծեծում ու համշում են շներին և նողկալի օրինակ ծառայում պատանի բարոններին․․․ Հետո նրանք գնում են իրենց տները, իսկ դու, կոնծելուց հալից ընկած, մեն֊մենակ ես մնում բարոնուհու հետ․․․»։
Իր պատմության վերջում բարոնը այնքան հուզվեց, որ քիչ էր մնում էստորյան ուզեր, բայց զսպեց իրեն ու ասաց․
― Հասկանալի է, որ ես պետք է ձեզ հետ մնամ, ― ասաց Ռումատան։ ― Բայց․․․
― Ոչ մի «բայց» ― ասաց բարոնը։
Նրանք սանձերը նետեցին վազքով իրենց մոտեցող ծառաներին ու հպարտ անցնելով պոռնիկների կողքով, մտան դահլիճ։ Այստեղ շնչելու օդ չկար։ Ճրագների կրակները դժվարությամբ էին իրենց համար ճանապարհ բացում գոլորշիների մշուշի միջով, ինչպես շատ մեծ և շատ կեղտոտ բաղնիքում։ Երկար սեղանների մոտ դրված նստարաններին նստած խմում էին, ուտում, ծիծաղում ու լաց էին լինում, գռեհիկ երգեր էին երգում համազգեստների կոճակներն արձակած, քրտնած զինվորները, մերկ մարմնի վրա խայտաբղետ բաճկոններ հագած ծովային շրջմորլիկները, գրեթե կիսամերկ կանայք, կացինները ծնկների արանքը դրած գորշ գրոհայիններն ու ցնցոտիներ հագած արհեստավորները։ Ձախ կողմից մշուշի մեջ նշմարվում էր վաճառասեղանը, որտեղ վիթխարի տակառներից էլ բարձր սարքված հատուկ տեղում նստած պանդոկապանը ղեկավարում էր ճարպիկ ու խարդախ ծառաների պարսը, իսկ աջ կողմից շողշողում էր դահլիճի մաքուր կեսը տանող դուռը․ այնտեղ հավաքվում էին ազնվազարմ դոները, պատվարժան վաճառականներն ու գորշ սպաները։
― Վերջ ի վերջո ինչո՞ւ մենք չպիտի խմենք, ― ջղագրգիռ նետեց բարոն Պամպան, բռնեց Ռումատայի թևքից և սեղանների միջև ընկած նեղ արանքով նետվեց դեպի վաճառասեղանը, իր զրահի եզրազարդի փշերով քերծելով նստածների մեջքները։ Հասնելով վաճառասեղանին, պանդոկապանի ձեռքից խլեց պատկառելի շերեփը, որով նա գինին լցնում էր գավաթների մեջ, անխոս խմեց պարունակությունըը պարունակությունը և հայտարարեց, որ հիմա արդեն ամեն ինչ կորած է և միայն մի բան է մնում՝ կարգին քեֆ անել։ Հետո շրջվեց պանդոկապետի կողմն ու բարձրաձայն հարցրեց, թե այս պանդոկում կա՞ մի այնպիսի տեղ, որտեղ ազնվազարմ դոները կարող են համեստորեն և պատշաճ կերպով ժամանակ անց կացնել, առանց նեղվելու ամեն տեսակ խուժանի, թափթփուկների և գողերի հարևանությունից։ Պանդոկապանը հավատացրեց նրան, որ հենց իր պանդոկում կա այդպիցի այդպիսի տեղ։
― Հրաշալի է, ― ասաց բարոնը և մի քանի ոսկի նետեց նրան։ ― Ինձ ու այս դոնի համար կբերեք ամենալավ բաները, և թող մեզ սպասարկի ոչ թե մի թեթևսոլիկ սիրուն, այլ հարգարժան տարիքոտ կին։
Անփող դոներն իրար նայեցին ու կամաց֊կամաց սկսեցին հետ֊հետ գնալ։ Ռումատան հայացքը գցեց այն անկյունը, որտեղ նստած էին գորշերը։ Այնտեղ հիմա չէին խմում ու նայում էին բարոնին։
― Ես ձեզ կասեմ, թե բանն ինչ է, ազնվազարմ դոներ, ― շարունակեց Պամպան։ ― Դրա պատճառն այն է, որ դուք այստեղ վախեցել եք։ Դուք դրանց դիմանում եք։ Այ, հենց դու վախենում ես, ― գոռաց նա, հայացքը գամելով ամենից մոտ կանգնած անփող դոնին։ Վերջինս դեմքը ծամածռեց և, հազիվհազ ժպտալով, հեռացավ։ ― Վախկոտնե՜ր, ― գոռաց բարոնը։ նրա Նրա բեղերը ցցվել էին։
Սակայն անփող դոներից ոչ մի բան դուրս չի գա։ Նրանք կռիվ չէին ուզում, նրանք միայն ուզում էին խմել և ուտել։
Բարոնը գոհունակությամբ ժպտաց։ Նա շրխկոցով վեր կացավ սեղանի մոտից ու ծանրումեծ բարձրացավ աթոռի վրա։ Ռումատան հոնքերը խոժոռելով, ձեռնամուխ եղավ մսի երկրորդ կտորն ուտելուն։
― Հե՜յ, լսեք, գորշ սրիկանե՜ր, ― այնպես ահեղաձայն գոռած բարոնը, ասես սպաները մի մղոն հեռու էին նրանից։ ― Գիտե՞ք, որ երեք օր առաջ ես՝ բարոն Պամպա դոն Բաուս, ձերոնց մի լավ․․․լավ ծեծ տվի։ Դուք հասկանո՞ւմ եք, բարեկամս, ― առաստաղի տակից դիմեց նա Ռումատային, ― ես ու հայր Կաբանին, ուրեմն, երեկոյան խմում էինք իմ դղյակում։ Հանկարծ վազելով գալիս է իմ ախոռապանս ախոռապանն ու հայտնում, որ գորշերի հրոսակախումբը տակնուվրա է անում «Ոսկե պայտ» պանդոկը։ Իմ պանդոկը, իմ հայրենի հողում։ Ես հրամայում եմ՝ «Ձի հեծնե՛լ», ու սլանում եմ այնտեղ։ Երդվում եմ խցաններովս, որ նրանք մեծ ոհմակով էին, մի քսան հոգի․․․ Նրանք ճանկել էին երեք հոգու, կոնծել էին խոզերի պես ու սկսել․․․ Դե այդ խանութպանները խմել չեն կարողանում․․․ ու սկսել են բոլորին ծեծել, ջարդուփշուր անել։ Ես բռնեցի մեկի ոտքից, ու սկսվեց․․․ Ես նրանց հետևից ընկած քշեցի մինչև Ծանր թրերը․․․ Արյունը, դուք ինձ չեք հավատա, հասնում էր մինչև ծնկներս, իսկ կացիններին հաշիվ չկար․․․
Բարոնի պատմությունն այստեղ ընդհատվեց։ Երկարուկ դեմքով կապիտանը թափ տվեց ձեռքը, և ծանր նետադանակը զրնգաց՝ դիպչելով բարոնի կրծքի զրահին։
Ջահել ազնվականները ծաղրալից հռհռացին։
― Դե լավ, ― ասաց Ռումատան։ ― Ես բարոնին կբռնեմ, իսկ դուք փախեք, դեհ, շուտ, ես երկար չեմ կարող պահել նրան․․․ Հե՜յ, հեռացեք դռան մոտից․․․ Բարոն, ― ասաց նա, գրկելով Պամպայի ընդարձակ կոտկատեղըգոտկատեղը, ― ինձ թվում է, որ դուք մի կարևոր հանգմանք մոռացել եք, բարեկամս։ Չէ որ այս փառապանծ սուրը ձեր նախնիներն օգտագործել են միայն ազնիվ մարտում, քանզի ասված է․ «Սուրդ մի՛ մերկացրու պանդոկում»։
Թուրը թափահարող բարոնի դեմքին մտահոգություն հայտնվեց։
Տեղանքը ծանոթ էր, հենց դիմացը սևին էր տալիս հրդեհված աստղադիտարանի աշտարակը, իսկ ձախ կողմում աղջամուղջի միջից նշամարվում էին մինարեթներ հիշեցնող թագավորական պալատի պահակային աշտարակները։ Ռումատան խոր շնչեց խոնավ ու պաղ օդը և քայլերն ուղղեց դեպի տուն։
Բարոն Պամպան չտեսնաված քեֆ արեց այդ գիշեր։ Անփող դոների ուղեկցությամբ, որոնք շատ արագ կորցրին մարդկային կերպարանքը, նա մի վիթխարի շրջան գործեց՝ մտնելով արկանարյան բոլոր գինետները, ու գինուն տալով ամեն ինչ, նույնիսկ շքեղ գոտին, սպառելով աներևակայելի քանակությամբ խմիչք ու խորտիկներ, և ճանապարհին մոտ ութ անգամ կռվի բռնվեց։ Համենայն դեպս, Ռումատան հստակ հիշում էր ութ կռիվները, որոնց ինքը խառնվել էր, ճգնելով բաժանել կռվողներին, որ գործը չհասնի սպանության։ Ուրիշ բան նա այլևս չէր հիշում, ամեն ինչ թաղված էր մշուշի մեջ։ Այդ մշուշից մերթ հառնում էին ատամների մեջ դաշույնն դաշույն խրած գիշատիչ մռութներ, մեկ վերջին անփող դոնի անհեթեթ վշտահար դեմքը, որին բարոն Պամպան փորձում էր ստրկության վաճառել նավահանգստում, մերթ՝ մեծքթանի փրփրած իրուկանցուն, որը կատաղած պահանջում էր վերադարձնել իր ձիերը․․․
Սկզբում Ռումատան դեռ մնում էր որպես հետախույզ։ Բարոնին հավասար խմում էր իրուկանյան, էստորական, սոանայն, արկանարյան, սակայն ամեն անգամ նոր տեսակի գինու անցնելուց առաջ թաքուն կասպարամիդի մի հաբ էր դնում բերանը։ Նա դեռ պահպանում էր սթափությունը և, ըստ սովորության, նկատում էր խաչմերուկներում ու կամուրջների մոտ խմբված գորշ գրոհային պարեկներին, սոանյան ճանապարհի վրա գտնվող հեծայլ բարբարոսների ուղեկալը, որտեղ բարոնին հաստատ կգնդակահարեին, եթե Ռումատան չիմանար բարբարոսների լեզուն։ Նա հստակ հիշում էր, ինչպես ապշեց այն մտքից, երբ գլխի ընկավ, որ Հայրենասիրական դպրոցի առաջ անշարժ կանգնած կնգուղավոր, սև սքեմներով դիվային զինվորների շարքը վանքի դրուժինան է։ Եկեղեցին ի՞նչ գործ ունի այստեղ, մտածեց նա։ Այդ ո՞ր օրվանից է Արկանարում եկեղեցին միջամտում աշխարհիկ գործերին։
Նա դանդաղ էր հարբում, բայց և այնպես հարբեց միանգամից, և երբ մի պահ սթափվելով իր դիմաց տեսավ կտոր֊կտոր արված կաղնե սեղանը ինչ֊որ անծանոթ սենյակում, ձեռքում բռնած սուրը և իրեն ծափահարող անփող դոներին, մտածեց, որ տուն գնալու ժամանակն է։ Բայց արդեն ուշ էր։ Կատաղության և ամեն մարդկայինից ազատագրվելու նողկալի ու անպատկառ բերկրանքի ալիքն արդեն կլանել էր նրան։ Նա դեռևս մնում էր երկրացի մարդ, հետախույզ, ժառանգը կրակի ու երկաթի մարդկանց, որոնք հանուն վեհ նպատակի չէին խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշներին։ Նա չկարողացավ դառնալ Ռումատա Էստորացի, քսաներորդ սերունդը ռազմաշունչ նախնիների, որոնք հռչակված էին իրենց կողոպուտներով և հարբեցողութնամբ։ հարբեցողությամբ։ Բայց նա այլևս կոմունար էլ չէր։ Նա այլևս ոչ մի պարտականություն չուներ Էքսպերիմենտի հանդեպ։ Նրան մտահոգում էին սոսկ իր հանդեպ ունեցած պարտականությունները։ Նա այլևս ոչ մի կասկած չուներ։ Ամեն ինչ պարզ էր նրան, բացարձակապես ամեն ինչ։ Նա հաստատ գիտեր, թե ով է այս ամենի մեղավորը, և հաստատ գիտեր, թե ինքն ինչու է ուզում սրակոտոր անել, ողջակիզել, նիզակներով ու եղաններով պալատի աստիճաններից ներքև շպրտել ոռնացող ամբոխին։
Ռումատան ցնցվեց ու պատյանից հանեց թուրը։ Սայրերը բթացած էին, բայց՝ մաքուր։ Նա հիշում էր, որ մարտի էր բռնվել ինչ֊որ մեկի հետ, բայց ո՞մ։ ո՞ւմ։ Ու ինչպե՞ս էր վերջացել․․․
․․․ Ձիերը ծախել էին ու կոնծել։ Անփող դոները չքվել էին։ Ռումատան բարոնին իր տուն էր բերել (դա էլ էր հիշում)։ Պամպա դոն Բաուն առույգ էր, միանգամայն սթափ ու պատրաստ շարունակելու խրախճանքը․ պարզապես չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Բացի այդ, նա չգիտես ինչու կարծում էր, որ հենց նոր է հրաժեշտ տվել սիրելի տիկնոջն ու հիմա արշավանքի է դուրս եկել իր ոխերիմ թշնամի բարոն Կասկայի դեմ, որը ծայրաստիճան լկտիացել է։ («Դուք ասեք, սիրելիս, այդ սրիկան իր ազդրից վեցմատնանի տղա է ծնել ու անունը դրել Պամպա․․․»)։ «Արևը մայր է մտնում, ― հայտարարեց նա, նայելով մայրամուտ պատկերող գոբելենին։ ― Մենք կարող էինք մինչև լույս ուրախանալ այս գիշեր, իմ ազնիվ դոներ, բայց ռազմի սխրանքները պահանջում են քնել։ Արշավի ընթացքում ոչ մի կաթիլ գինի։ Եվ բարոնուհին էլ է դրան դեմ»։
Նա հիշեց, երբ արդեն մոտենում էր տանը և, հիշելով, կանգ առավ։
․․․ Մի կողմ շպրտելով Ունոյին, աստիճաններով բարձրացավ ու մտավ նրա մոտ որպես տեր, ու լաուսամփոփի լույսի տակ տեսավ աղջկա սպիտակ դեմքը, սարսափից և զզվանքից խոշորացած աչքերը, և այդ աչքերում տեսավ ինքն իրեն՝ օրորվող, ոտքի վրա չկանգնող, կախ ընկած փսլնքոտ շրթունքով, քերծված բռունցքներով, կեղտոտ հագուստով, տեսավ երակներում կապույտ արյուն հոսող լկտի ու ստոր ստահակին, և այդ հայացքը հետ շպրտեց նրան դեպի սանդուխքսանդուղք, ներքև, միջանցք, մութ փողոց և հեռու, ավելի հեռու, ինչքան հնարավոր է հեռո՛ւ, հեռո՛ւ․․․
Ատամներն իրար սեղմելով և զգալով, որ ներսում ամեն ինչ սառել է ու քարացել, նա զգուշորեն բացեց դուռը և ոտնաթաթերի վրա մտավ միջանցք։ Անկյունում, վիթխարի ծովային կաթնասունի նման խաղաղ քնած էր բարոնը։ «Ով է», ― բացականչեց Ունոն, որն աղեղնազենը ծնկներին դրած ննջում էր աթոռի վրա։ «Կամաց», ― շշուկով ասաց Ռումատան։ ― Գնանք խոհանոց։ Մի տակառ ջուր բեր, քացախ, նոր շորեր։ Շուտ»։
Նա երկար ու մոլեգին գուհունակությամբ գոհունակությամբ լվացվում էր և մարմինը շփում քացախով, վրայից մաքրելով գիշերվա մրուրը։ Ունոն, որը սովորականին հակառակ լուռ էր, անընդհատ պտտվում էր նրա չորս կողմը։ Եվ միայն հետո, երբ դոնին օգնում էր հագնելու հետևին ճարմանդներ կպցրած անհեթեթ մանուշակագույն տարազը, մռայլ հայտնեց․
― Երբ գիշերը փախաք, Կիրան ներքև իջավ ու հարցրեց, թե դուք տուն եկե՞լ եք։ Նա երևի կարծել է, թե երազ է տեսել։ Ես նրան ասացի, որ ինչ երեկ գնացել եք հերթապահության, այդպես էլ չեք վերադարձել․․․
― Իմ խե՜ղճ Ռումատա, ― ասաց Կիրան։ ― Սպասիր, ես հիմա թթվաջուր կբերեմ․․․
==Գլուխ հինգերորդ==