:::Այդ օրերին էր, որ ես իմացա, թե ինչ է նշանակում տառապել,ինչ է նշանակում ամաչել,ինչ է նշանակում հուսահատվել։
::::::::::::Պիեռ Աբելյառ
Աչքը չկտրելով նրանից, Ռումատան նստարանի վրայով մեկնեց փոշոտ երկարաճիտք կոշիկներով ոտքերն ու նստեց, սուրը դնելով կողքը։
― Արկղը․․․ ― կրկնեց հայր Կաբանին ընկճված ձայնով։ ― Դա մենք ենք ասում, որ իբր մե՛նք ենք հորինում։ Իրականում այս բոլորը վաղուց, շատ վաղուց է հորինված։ Ինչ֊որ մեկը վաղուց հորինել է, դրել արկղի մեջ, կափարիչի վրա մի անցք է բացել ու ինքը թողել գնացել․․․ Գնացել է քնելու․․․ Իսկ հետո՞։ Հետո գալիս է հայր Կաբանին, փակում է աչքերն ու ձեռքը մտցնում անցքի մեջ։ ― Հայր Կաբանին նայեց իր ձեռքին։ ― Ձեռքը մտցնում է արկղի մեջ ու ա՛ռը հա․․․ Հորինե՜լ։ Ես ասում է, ես եմ այս ամենը հորինել․․․ Իսկ ով ինձ չի հավատում, ուրեմն հիմարի մեկն է․․․ Ձեռքս մտցնում եմ՝ մ֊մե՛կ։ Ի՞նչ է։ Փշալար։ Ինչի՞ համար։ Փարախը գայլերից պաշտպանելու համար․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երկո՛ւ։ Ի՞նչ։ Չտեսնված մի բան։ Մսաղաց է կոչվում։ Ի՞նչի համար։ Աղացած միսը շատ նուրբ է ստացվում․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երեք։ Դյուրավառ ջուր․․․ Ինչի՞ համար։ Որ խոնավ փայտերր փայտերը վառենք․․․ Բա՞․․․
Հայր Կաբանին լռեց ու սկսեց առաջ թեքվել, ասես ինչ֊որ մեկը բռնել էր նրա վզից ու կռացնում էր ներքև։ Ռումատան վերցրեց գավաթը, նայեց մեջը, հետո մի քանի կաթիլ լցրեց ձեռքի վրա։ Կաթիլները մանուշակագույն էին և սիվուխայի հոտ ունեին։ Ռումատան ժանեկազարդ թաշկինակով սրբեց ձեռքը։ Թաշկինակի վրա յուղի բծեր մնացին։ Հայր Կաբանիի գզգզված գլուխը կպավ սեղանին ու իսկույն էլ վեր նետվեց։
Ռումատան հայր Կաբանիին պառկեցրեց ճռճռան թախտի վրա, ոտքերից հանեց կոշիկները, հետո նրան շրջեց աջ կողքի վրա ու ծածկեց վաղուց սատկած ինչ֊որ կենդանու մազաթափ մորթիով։ Հայր Կաբանին մի պահ արթնացավ, բայց ոչ շարժվել կարող էր, ոչ էլ որևէ բան հասկանալ։ Սահմանափակվեց նրանով, որ մի քանի տուն երգեց «Ես ոնց մի ալ ծաղիկ, քո ձեռքում փոքրիկ․․․» արգելված ռոմանսից, հետո խռխռոցը գցեց։
Ռումատան հավաքեց սեղանը, ավլեց հատակը ու մաքրեց միակ պատուհանի ապակին, որը սևացել էր կեղտից ու հայր Կաբանիի քիմիական փորձերից։ Ճաքճքած վառարանի հետևում նա գտավ սպիրտով լցված մի տակառ ու այն դատարկեց առնետի բնի մեջ։ Հետո ջուր ու վարսակ տվեց խամախարյան հովատակին, լվացվեց ու սկսեց սպասել, նայելով ձիթաճրագի մրոտ կրակին։ Արդեն վեց տարի նա ապրում էր այս տարօրինակ, երկակի կյանքով ու, թվում էր, թե վարժվել էր արդեն, բայց ժամանակ առ ժամանակ, ինչպես հիմա, հանկարծ սկսում էր մտածել, թե իրականում չկա և ոչ մի կազմակեպված գաժանություն դաժանություն ու ճնշող գորշություն, այլ տեղի է ունենում մի արտառոց թատերական ներկայացում, որի գլխավոր դերակատարն ինքն է՝ Ռումատան։ Որ հիմա, հատկապես իր հաջող խոսքից հետո, կթնդան ծափահարությունները, և Փորձարարական պատմության ինստիտուտի հասկացողները կգոռան․ «Ադեկվատնո՜, Անտոն։ Ադեկվատնո՜, Անտոն։ Կեցցե՛ս, Տոշկա՜։ Նա նույնիսկ նայեց շուրջը, բայց լեփ֊լեցուն դահլիճ չկար, այլ կային միայն բորբոսնած ու սևացած գերանակապ պատեր, որոնց վրա շերտ֊շերտ մուր էր նստած։
Դրսում կամացուկ վրնջաց ու սմբակներով դոփեց խամախարյան հովատակը։ Լսվեց ցածր համաչափ դռռոց, որը շատ ծանոթ էր ու այստեղ միանգամայն անհավատալի։ Ռումատան, բերանը բաց, լսում էր այդ ձայնը։ Դռռոցը կտրվեց, աշտանակի վրա մոմի բոցը երերաց ու էլ ավելի պայծառ վառվեց։ Ռումատան վեր կացավ տեղից, և հենց այդ պահին էլ գիշերվա խավարից սենյակ մտավ դոն Կոնդորը՝ Սոան առևտրական հանրապետության Գերագույն դատավորն ու պետական մեծ կնիքների պահապանը, Տասներկու մեկենասների կոնֆերանսի փոխնախագահը և Գթասրտության Աջի կայսերական միաբանության ասպետը։
Ռումատան այնպես վեր թռավ տեղից, որ քիչ մնաց շուռ տար նստարանը։ Նա պատրաստ էր նետվել դոնին ընդառաջ, գրկել, համբուրել նրան, բայց ոտքերը, ենթարկվելով վարվելակարգին, իրենք իրենց ծալվեցին, հանդիսավոր զնգացին կոշկախթանները, աջ ձեռքը մի լայն կիսաշրջան կատարեց սրտից դեպի մի կողմ, իսկ գլուխն այնքան կռացավ, որ կզակը կորավ օձիքի փրփրադեզ ժանյակների մեջ։ Դոն Կոնդորը գլխից հանեց հասարակ փետուրով թավշե բերետը ու, հապշտապ, ասես մոծակներ էր քշում, թափահարեց Ռումատայի կողմը, իսկ հետո, բերետը նետելով սեղանին, երկու ձեռքով քանդեց թիկնոցի օձիքի ճարմանդները։ Թիկնոցը դեռ դանդաղ սահում էր նրա մեջքից, իսկ նա արդեն նստել էր նստարանին՝ ոտքերը լայն չռած, ձախ ձեռքը կողքին կանթնածկանթած, իսկ աջ ձեռքով բռնել էր հատակի փտած տախտակների մեջ խրված ոսկեզօծ թրի դաստակը։ Նա փոքրամարմին էր, վտիտ, դուրս պրծած խոշոր աչքերով և երկար, նեղ դեմքով։ Սև մազերը բոլորված էին Ռումատայի Ոսկե ապարոշի պես հաստ ապարոշով, որի վրա, քթարմատի տեղում, փայլփլում էր խոշոր կանաչ քարը։
― Դուք մենա՞կ եք, դոն Ռումատա, ― հարցրեց նա կտրուկ։
Դոն Կոնդորը շրջվեց նրա կողմը։
― Ես ուղղաթիռով եկա, ֊ ― ասաց նա։
― Հուսանք, որ ձեզ չեն տեսել․ տեսել, ― ասաց Ռումատան։
― Մի առասպել ավել, մի առասպել՝ պակաս, ― ջղագրգիռ ասաց դոն Կոնդորը։ ― Ես ժամանակ չունեմ ձիով ճանապարհորդելու համար։ Ի՞նչ է պատահել Բուդախին։ Ո՞ւր է կորել։ Դե նստեք, դոն Ռումատա, խնդրում եմ։ Վիզս ցավում է։
― Քիչ բան գիտեք դուք, ― ասաց Կոնդորը։
― Հարցն այստեղ Բուդախը չէ, ― առարկեց դոն Ռումատան։ ― Եթե նա կենդանի է, ես նրան կգտնեմ ու լույս աշխարհ կհանեմ։ Դա ես կարող եմ անել։ Եվ այդ մասին չէի ուզում ձեզ հետ խոսել։ Ես ուզում էի կրկին ու կրկին ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Արկանարում դրությունը դուրս է գալիս բազիսային տեսության շրջանակներից․․․ Դոն Կոնդորի դեմքին թթու արտահայտություն նշմարվեց։ ― Ո՛չ, ո՛չ, մինչև վերջ լսեք ինձ, ― համառորեն շարունակեց Ռումատան։ ― Ես զգում եմ, որ ռադիոյով երբեք չեմ կարողանա բացատրել ձեզ։ Իսկ Արկանարում ամեն ինչ փոխվել է։ Ի հայտ է եկել ինչ֊որ մշտական գործոն։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ։ Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է։ Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են։ Եթե դու խելոք ես, կրթված, եթե դու տարակուսանքներ ունես, սովորական ձևով չես խոսում, վերջապես, եթե գինի չես խմում՝ կյանքդ վտանգի տակ է։ Ամեն մի խանութպան կարող է քեզ մահվան դուռը հասցնել։ Հարյուրավոր և հազարավոր մարդիկ հայտարարված են օրենքից դուրս։ Գրոհայինները բռնում են նրանց ու կախում ճանապարհների երկյանքով։ Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ։ Երեկ իմ փողոցում ոտքի տակ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է։ Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները․․․ ― Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիտ․ հանգիտ։ ― Մի խոքովխոսքով, Արկանարում շուտով չի մնա և ոչ մի գրագետ մարդ։ Ոնց որ Սուրբ Միաբանության մարզում Բարկանյան կոտորածից հետո։
Դոն Կոնդորը, շրթունքները պինդ սեղմած, սևեռուն նայում էր նրան։
Չրխկացին սմբակները, վրնջաց խամատակյան հովատակը և լսվեց մի թունդ հայհոյանք իրուկանյան առոգանությամբ։ Դռան շեմին հայտնվեց դոն Գուգը, Իրուկանի հերցոգի ավագ անկողնապետը՝ կարմրաթուշիկ, կտրիճավարի վեր ցցած բեղերով, մինչև ականջները հասնող ժպիտով և շականակագույն կեղծամի խոպոպների տակից ուրախ նայող փոքրիկ աչքերով մի հաստլիկ մարդ։ Ու նորից Ռումատան մի շարժում արեց առաջ նետվելու և գրկելու նրան, որովհետև չէ որ դա Պաշկան էր, բայց դոն Գուգը հանկարծ ձգվեց, հաստամռութ դեմքին հայտնվեց մի քաղցրումեղցր արտահայտություն, և նա թեթևակի խոնարհվեց, գլխարկը սեղմեց կրծքին ու շրթունքներն ուռցրեց։ Ռումատան մի թռուցիկ հայացք գցեց Ալեկսանդր Վասիլևիչի կողմը։ Ալեկսանդր Վասիլևիչը անհետացել էր։ Նստարանին նստած էր Գերագույն դատավորը և Մեծ կնիքների պահապանը՝ ոտքերը չռած, ձախ ձեռքը կողքին կանթած, իսկ աջով ոսկեզօծ թրի երախակալը բռնած։
― Դուք շատ ուշացաք, դոն Գուգ, ― ասաց նա անդոր անդուր ձայնով։
― Հազար ներողություն, ― բացականչեց դոն Գուգը, արագ մոտենալով սեղանին։ ― Երդվում եմ իմ հերցոգի ռախիտով, ինձ խանգարեցին մի շարք չնախատեսված հանգամանքներ։ Չորս անգամ ինձ կանգնեցրեց նորին մեծության Արկանարի թագավորի պարեկությունը, և երկու անգամ կռվի մեջ մտա ինչ֊որ լկտիների հետ։ ― Նա նրբագեղորեն բարձրացրեց արնաթաթախ շորով փաթաթված ձախ ձեռքը։ ― Ի դեպ, ազնվազարմ դոներ, չե՞ք ասի, այդ ո՞ւմ ուղղաթիռն է կանգնած խրճիթի հետևում։
Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։
Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետաքսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին կռվին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․
Զզվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր նյարդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ բարբաջանքներին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․
Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուքը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդասիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․
Դոն Սերան կաս֊կարմիր կտրեց ու սկսեց երկար֊բարակ կմկմալով արդարանալ, ընդ որում միայն ստում էր։ Սևակնած դոն Տամեոն նորից թունդ էստորյան լցրեց բաժակը, և քանի որ, ինչպես ինքն էր ասում՝ «ոնց որ սկսել էր նախորդ օրվանից, մինչև հիմա չէր կարողանում կանգ առնել», երբ նրանք վեր կացան գնալու, դոն Տամեոյին թևերից բռնած տարան։
Պայծառ արևոտ օր էր։ Հասարակ ժողովուրդը խռնվել էր տների արանքում՝ նայելու բան փնտրելով, գոռգոռում ու սուլում էին իրար վրա ցեխ շպրտող տղաները, պատուհաններից նայում էին սիրունիկ կանայք, թեթևսոլիկ աղախինները ծիկրակում էին խոնավ աչքերով, ու Ռումատայի տրամադրությունը աստիճանաբար բարձրացավ։ Դոն Սերան շատ ճարպկորեն ցած գլորեց մի գեղջուկի և քիչ մնաց ծիծաղից մեռներ, նայելով ոնց է գեղջուկը թպրտում ցեխաջրի մեջ։ Դոն Տամեոն հանկարծ նկատելով, որ սուսերակալը թարս է կապել, գոռաց․ «Կանգնե՛ք», ու սկսեց տեղում պտտվել, ճգնելով ուղղել սուսերակալը։ Դոն Սերայի բաճկոնից էլի ինչ֊որ բան պոկվեց։ Ռումատան բռնեց կողքից վազող դեռատի աղախնի վարդագույն ականջն ու խնդրեց նրան օգնել դոն Տամեոյին, որ իրեն կարգի բերի։ Ազնվազարմ դոներին իսկույն շրջապատեցին անբան չաչանակներն ու սկսեցին խորհուրդներ տալ աղախնին, որը, դրանք լսելով, կաս֊կարմիր էր կտրել, իսկ դոն Սերայի բաճկոնից կարկտի պես ցած էին թափվում կոճակներն ու ճարմանդները։ Երբ նրանք վերջապես առաջ գնացին, դոն Տամեոն սկսեց բարձրաձայն շարադրել իր զեկուցման շարունակությունը, գտնելով, որ «իգական սեռի սիրունիկ անձանց չպետք է դասել գեղջկուհիների և ռամիկների շարքը»։ Հենց այդ ժամանակ էլ կճուճներով բեռնված մի սայլ փակեց նրանց ճանապարհը։ Դոն Սերան մերկացրեց երկու թուրն ու հայտարարեց, որ ազնվազարմ դոներին վայել չէ ճանապարհը թեքել ինչ֊որ կճուճների պատճառով։ Բայց մինչ նա ճգնում էր որոշել, թե որտեղ է վերջանում տան պատը, և որտեղ են սկսվում կճուճները, Ռումատան բռնեց անիվներից ու շուռ տվեց սայլը, բաց անելով ճանապարհը։ Անբանների բազմությունը հիացմունքով երեք անգամ «ուռա՜» գոռաց Ռումատային։ Ազնվազարմ դոներն արդեն ուզում էին շարունակել իրենց ճանապարհը, երբ երրորդ հարկի պատուհանից գլուխը դուրս հանեց հաստլիկ ու ալեհեր խանութպանը և սկսեց նզովել անօրեն պալատականներին, որոնց «հախից շատ շուտով կգա մեր արծիվ դոն Ռեբան»։ Դոները ստիպված եղան կանգ առնել և բոլոր կճուճներն ուղարկել այդ պատուհանից ներս։ Դոն Ռումատան վերջին կճուճի մեջ դրեց Պիցա Վեցերորդի պատկերով երկու ոսկեդրամ ու տվեց շշմած սայլատիրոջը։
― Ի՞նչքան տվեցիր նրան, ― հարցրեց դոն Տամեոն, երբ նրանք վերջապես շարունակեցին իրենց ճանապարհը։
Դոն Տամեոն բացեց աչքերը։
― Ծառայելով թագավորին, ― հայտարարեց նա, ― մենք պարտավոր ենք մշտապես նայել առաջ, դեպի ապագան։ Դ֊դոն Դոն Սատարինան անցած էտապ է։ Հառա՜ջ, ազնվազարմ դոներ։ Ես պետք է գնամ իմ պահակակետը։
― Հառա՜ջ, ― համաձայնեց Ռումատան։