Հյուրերն արդեն հավաքվել էին, բայց դոնա Օկանան դեռ չէր հայտնվել։ Խորտիկներով ծածկված ոսկեզօծ սեղանի մոտ կորացնելով մեջքները ու տնկելով նիհար քամակները, ցուցադրաբար կոնծում էին թագավորական գվարդիականները, որոնք հռչակաված էին իրենց մենամարտերով ու սեքսուալ արկածներով։ Բուխարու մոտ հռհռում էին մաշված տիկնայք, որոնք արդեն բավականին տարիքով էին և անշուք, ու հենց դրա համար էլ դոնա Օկանան վերցրել էր նրանց որպես խորհրդապահներ։ Կանայք իրար կողք նստած էին ցածր բազմոցներին, իսկ նրանց առաջ անընդհատ շարժվող բարակ ոտքերով ծռմռվում էին երեք ծերուկներ՝ անցյալ գահապահության ժամանակների հայտնի պճնամոլները և վաղուց մոռացված անեկդոտների վերջին գիտակները։ Բոլորը գիտեին, որ ոչ մի սալոն սալոն չէ առանց այս ծերուկների։ Դահլիճի կենտրոնում, երկարաճիտ կոշիկներով ոտքերը չռած, կանգնել էր դոն Ռիպատը՝ Ռումատայի հավատարիմ և բնավ էլ ոչ հիմար գործակալը, գորշ վաշտի լեյտենանտը, որն ուներ հոյակապ բեղեր և չուներ ոչ մի սկզբունք։ Խոշոր, կարմիր ձեռքերը կաշվե գոտու տակ խրած, նա լսում էր դոն Տամեոյին, որն ամեն ինչ իրար խառնելով շարադրում էր հօգուտ առևտրական խավի գեղջուկներին ճնշելու նոր նախագիծը, և մերթ ընդ մերթ աչքի պոչով նայում էր դոն Սերայի կողմը, որն իրեն պատեպատ էր գցում, ըստ երևույթին, դուռ փնտրելով։ Անկյունում զգուշավոր հայացքները գցելով այսուայն կողմ, ղանձիլով տապակած կոկորդիլոսի միս էին ուտում երկու նշանավոր դիմանկարիչներ, իսկ նրանց մոտ, պատուհանի որմնախորշում նստած էր տարիքոտ, սևազգեստ դայակը, որին դոն Ռեբան հատուկ նշանակել էր դոնա Օկանակյին հետևելու համար։ Նա անթարթ հայացքով նայում էր դեմն ու եբեմն անսպասելիորեն ամբողջ մարնով մարմնով առաջ էր նետվում։ Բոլորից մի կողմ քաշված՝ թղթախաղով էին զբաղված թագավորական տոհմի անձն ու Սոանի դեսպանության քարտուղարը։ Թագավորական անձը խարդախություն էր անում, քարտուղարը համբերատար ժպտում էր։ Հյուրասենյակում նա միակ մարդն էր, որ զբաղված էր գործով՝ նյութեր էր հավաքում իր հերթական դեսպանական զեկույցի համար։
Սեղանի մոտ խմբված գվարդիականները աշխույժ բացականչություններով դիմավորեցին Ռումատային։ Ռումատան մտերմաբար աչքով արեց նրանց ու մոտեցավ հյուրերին։ Նա խոնարհաբար ողջունեց զառամյալ պճնամոլներին, մի քանի հաճոյախոսություն նետեց պառավ խորհրդապահներին, որոնք իսկույն աչքները գցեցին նրա ականջի հետևը խրած սպիտակ փետուրին, թփթփացրեց թագավորական անձի ճարպոտ մեջքին և քայլերն ուղղեց դեպի դոն Ռիպատան ու դոն Տամեոն։ Երբ նա անցնում էր պատուհանի որմնախորշի մոտով, դայակը նորից տեղից ընկնելու շարժում արեց, և նրանից գինու թունդ հոտ փչեց։
― Նրան ցույց տվեք, թե ինչ բան է գվարդիան, ազնվազարմ Ռումատա, ― ասաց երրորդը։
Ռումատան վերցրեց գավաթն ու հանկարծ տեսավ դոնա Օկանային։ Նա կանգնել էր դռան շեմին, թափահարելով հովհարն ու նվաղուն շարժելով ուսերը։ Այո, նա սիրուն էր։ Հեռվից նույնիսկ գեղրցկուհի գեղեցկուհի էր։ Նա Ռումատայի ճաշակով չէր, բայց իսկապես գեղեցիկ էր այդ հիմար վավաշոտ հավը։ Խոշոր, կապույտ, մտքից ու ջերմությունից զուրկ աչքեր, քնքուշ, բազմափորձ բերան, շքեղ, հմտորեն ու ջանադիր կերպով մերկացված մարմին․․․
Ռումատայի հետևում կանգնած գվարդիականը, չկարողանալով իրեն զսպել, բավականին բարձր չպպացրեց։ Ռումատան, առանց հետ նայելու, գավաթը խցկեց նրա ձեռքը և քայլեց դոնա Օկանայի կողմը։ Հյուրասենյակում գտնվորղները հայացքները հեռացրին նրանից ու գործնական տեսքով սկսեցին խոսել դեսուդենից․․․
― Ազնվազարմ դոներ, զվարճացե՜ք։ Ես ու դոն Ռումատան հիմա կգանք։ Ես խոստացել եմ նրան ցույց տալ իմ նոր իրուկանյան գորգերը․․․
― Մեզ շատ չթողնեք մենակ, կախարդուհի, ― մկմկաց կմկմաց ծերուկներից մեկը։
― Գեղուհի՜, ― քաղցր ծոր տվեց մյուսը։ ― Փերի՜․․․
Պանդոկապանն ինքը ուղեկցեց ազնվազարմ դոներին մաքուր մասը։ Այստեղ քիչ մարդ կար։ Անկյունում մռայլ ուրախանում էին մի խումբ գորշ սպաներ՝ նեղլիկ համազգեստով չորս լեյտենանտ և երկու կապիտան, որոնք հագել էին թագի պահպանության մինիստրության նշանաքուղերով կարճ թիկնոցներ։ Նրանք փոքր կումերով գարեջուր էին խմում և պրպտուն հայացքները ոչ մի վարկյան չէին կտրում դռնից։
Բարոնը փլվեց ազատ սեղանի մոտ դրված աթոռին, խեթ֊խեթ նայեց գորշ սպաներին ու փնթփնթաց․ «Այստեղ էլ թափթփուկներից պրծում չկա․․․»։ Բայց հենց այդ պահին գոգնոց հագած մի մարմնեղ կին մատուցեց առաջին կերակրատեսակը։ Բարոնը փնչացրեց, գոտու տակից դուրս քաշեց դաշույնը և ձեռնամուխ եղավ կերուխումին։ Նա լուռ սկսեց խժռել եղջերվամսի խոշոր կտորները, աղ դրած կաղկամորթներըկակղամորթները, ծովային խեցգետինները, սալաթի խրձերն ու մայոնեզները, այս ամենը թրջելով գինու, գարեջրի, տնական գարեջրի և գինեխառն գարեջրի հեղեղով։ Անփող դոները մեկ֊մեկ, երկու֊երկու սկսեցին հավաքվել նրա սեղանի մոտ, ու բարոնը նրանց դիմավորում էր ձեռքի աշխույժ թափահարումով և խուլ կռնչոցով։
Հանկարծ նա դադարեց ուտել, չռած աչքերով նայեց Ռումատային ու որոտաց ահեղաձայն․
― Այդպե՜ս, ― ասաց Ռումատան։
― Պաշտոնապես նրան մեղադրեցին լրտեսության մեջ։
― Բայց․․․ ― Դոն Ռիպատը կմկմաց ու աչքերը գցեց հատակին։ ― Ես կարծում եմ․․․ Ինձ թվում է․․․
― Հասկանում եմ, ― ասաց Ռումատան։