Հարբած Որջում համեմատաբար մաքուր էր, հատակը խնամքով ավլած էր, սեղանը սպիտակել էր քերելուց, անկյունում դրված անտառային խոտերի խրձերը հաճելի բուրմունքով էին լցրել խրճիթը։ Հայր Կաբանին, սթափ ու խաղաղ, ծանրումեծ նստել էր անկյունում և մաքուր լվացված ձեռքերը դրել էր ծնկներին։ Սպասելով, որ Բուդախը քնի, նրանք խոսում էին դեսից դենից։ Ռումատայի կողքը նստած Բուդախը բարեհոգի ժպիտով լսում էր ազնվազարմ դոների դատարկախոսությունը և մերթ ընդ մերթ ուժեղ ցնցվում էր դանթելով ու հանկարծ վեր թռչելով։ Նրա նիհար այտերն այրվում էին ձիու դեղաչափերով խմած տետրալյումինալից, որն աննկատ խառնել էին նրա խմիչքին։ Ծերուկը շատ էր գրգռված և դժվարությամբ էր քնում։ Անհամբեր դոն Գուգը սեղանի տակ ծռում և ուղղում էր ուղտի պայտերը, չփոխելով դեմքի ուրախ և անբռնազբոս արտահայտությունը։ Ռումատան փշրում էր հացը և հոգնած հետաքրքրությամբ նայում էր, թե դոն Կոնդորը ինչպես է դանդաղորեն լցվում մաղձով։ Մեծ կնիքների պահապանը ջղայնանում էր, քանզի ուշանում էր Տասներկու առևտրականների կոնֆերանսի արտաարգ արտակարգ գիշերային նիստից, որը նվիրված էր Արկանարյան հեղաշրջմանը, և որտեղ ինքը պիտի նախագահեր։
― Իմ ազնվազարմ բարեկամնե՜ր, ― վերջապես զրնգուն ձայնով ասաց բժիշկ Բուդախը, վեր կացավ տեղից ու ընկավ Ռումատայի վրա։ Ռումատան հոգատարությամբ գրկեց նրան։
― Պարտա՞ստ Պատրա՞ստ է, ― հարցրեց դոն Կոնդորը։
― Մինչև առավոտ չի զարթնի, ― ասաց Ռումատան, գրկեց Բուդախին ու տարավ պառկեցրեց հայր Կաբանիի անկողնում։
Ռումատան լուռ նայեց նրան։
― Դու պիրի պիտի դոն Ռեբային վերցնեիր, ― հանկարծ ասաց դոն Կոնդորը։
― Այսինքն՝ ո՞նց «վերցնեի»։
― Այո, մեր մասին է։ Եվ ընդհանրապես բոլոր մարդկանց մասին, ովքեր սիրում են միմյանց։ Միայն թե մեզ ոչ ոք չի բաժանի։
Ամենից անվտանգը կլիներ Երկրի վրա, մտածում էր նա։ Բայց դու ինչպե՞ս կապրես այնտեղ առանց ինձ։ Ու ես ինչպե՞ս մենակ կմնամ այստեղ։ Կարելի էր Անկային խնդրել, որ ընկերություն անի քեզ հետ։ Բայց ես ինչպե՞ս կմնամ առանց քեզ։ Չէ, մենք միասին կթռչենք Երկիր։ Ինքս կվարեմ օդանավը, իսկ դու կնստես կողքս, ու ես ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Որ դու ոչ մի բանից չվախենաս։ Որ դու սիրես Երկիրը ու երբեք չափսոսաս, որ լքել ես քո սարսափելի հայրենիքը։ Որովհետև դա քո հանրենիքը հայրենիքը չէ։ Որովհետև քո հայրենիքը մերժել է քեզ։ Որովհետև դու քո ժամանակից հազար տարի շուտ ես ծնվել։ Բարի, մաքուր, անձնազոհ ու անշահախնդիր․․․ Քեզ նմանները միշտ էլ ծնվել են մեր մոլորակների պատմության բոլոր արյունահեղ դարաշրջաններում․․․ Պարզ, մաքուր հոգիներ, որոնց խորթ է ատելությունը և դաժանությունը։ Զոհեր։ Անօգուտ զոհեր։ Շատ ավելի անօգուտ, քան Գուր Դուր Քերթողը կամ Գալիլեյը։ Որովհետև քեզ նմանները նույնիսկ մարտիկ չեն։ Մարտիկ դառնալու համար պետք է ատել կարողանալ, իսկ դուք հենց դա չեք կարող անել։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա․․․
․․․ Ռումատան նորից ննջեց ու իսկույն տեսավ Կիրային, որը, դեգրավիատորը գոտուն ամրացրած, կանգնել էր Խորհրդի տափակ կտուրին, իսկ ուրախ ու ծաղրասեր Անկան անհամբեր հրում էր նրան դեպի մեկուկես կիլոմետրանոց անդունդը։
― Լավ, ― ասաց նա։ ― Հիմա ես կխոսեմ, իսկ դու լսիր ինձ ուշադիր։
― Հեռու֊հեռվում, սայվայից այն կողմ, կանգնած է մի անմատչելի ամրոց։ Այնտեղ ապրում է ուրախ ու բարի, զվարճասեր բարոն Պամպան, ամենաբարի բարոնը Արկանարում։ Նա մի շատ գեղեցիկ ու քնքուշ կին ունի, որը շատ է սիրում չհարբած Պամպային և տանել չի կարողանում հարբած Պամպային․․․
Նա լռեց ու ականջ դրեց։ Լսեց սմբակների դոփյուն փողոցում և բազում մարդկանց ձիերի աղմկոտ շունչը։ «Սա է հա՞» ― պատուհանի տակ գոռաց մի գռեհիկ ձայն։ ― Ոնց որ թե․․․»։ ― «Կանգնի՛ր»։ Աստիճանների վրա լսվեց դմփդմփոց, ու իսկույն էլ մի քանի բռունցքներ փլվեցին դռան վրա։ Կիրան ցնցվեց ու սեղմվեց Ռումատային։
― Դրանք իմ հետևից են եկել, ― շշնջաց Կիրան։ ― Ես այդպես էլ գիտեի։
Ռումատան դժվարությամբ ազատվեց Կիրայի ձեռքերից ու վազեց պատուհանի մոտ։ «Հանո՜ւն աստծո, ― ոռնում էին ներքևից։ ― Բա՛ց արա։ Կջարդենք, ավելի վատ կլինի»։ Ռումատան մի կողմ քաշեց վարագույրը, և սենյակ ներխուժեց ջահերի ծանոթ վետվետուն լույսը։ Ներքևում դոփդոփում էին բազմաթիվ հեծյալներ դժնի, սևազգեստ ու սրածայր սև վեղարներով մարդիկ։ Ռումատան մի քանի վայրկյան նայեց ներքև, հետո զննեց պատուհանի շրջանակը։ Շրջանակը շատ ամուր էր հագցված պատի մեջ։ Ինչ֊որ ծանր բանով խփում էին դռանը։ Ռումատան մթան մեջ շոշափելով գտավ սուրը ու կոթով խփեց ապակուն։ Բեկորները զրնգոցով ներքև թափվեցին։
― Հե՜յ, ― գոռաց նա։ ― Զզվե՞լ եք ապրելուց։