=Ստարգորոդի առյուծը=
==Բեզենչուկը և «Հավերժահարսերը»«Հավերժահարսները»==
Գավառական N քաղաքում այնքան վարսավիրանոցներ և թաղման արարողությունների բյուրոներ կային, որ թվում էր, թե քաղաքի բնակիչները ծնվում են հենց միայն նրա համար, որ սափրվեն, խուղվենխուզվեն, գլուխները թարմացնեն վեժետալով և անմիջապես մեռնեն։ Մինչդեռ իրականում գավառական N քաղաքում մարդիկ բավականին հազվադեպ էին ծնվում, սափրվում և մեռնում։ Խիստ խաղաղ էր ընթանում քաղաքի կյանքը։ Գարնանային երեկոները արբեցնող էին, լուսնի տակ ցեխը փայլփլում էր անտրացիտի պես, և քաղաքի ամբողջ երիտասարդությունը այն աստիճանի էր սիրահարված կոմունալնիկների տեղկոմի քարտուղարուհու վրա, որ այդ բանը խանգարում էր նրան անդամավճարներ հավաքելու։
Սիրո և մահվան հարցերը չէին հուզում Իպոլիտ Մատվհևիչ Մատվեևիչ Վորոբյանինովին, թեև ամեն օր ի պաշտոնե նա տնօրինում էր այդ հարցերը առավոտվա ժամը իննից մինչև երեկոյան հինգը՝ նախաճաշի կեսժամյա ընդմիջումով։
Առավոտները սառը բաժակով խմելով Կլավդյա Իվանովնայի մատուցած իր բաժին տաք կաթը, նա կիսախավար տնակից դուրս էր գալիս ընդարձակ, գարնան արևի շողերով ողողված ընկեր Գուբերնսկու անվան փողոցը։ Դա այն խիստ հաճելի փողոցներից մեկն էր, որոնք հանդիպում են գավառական քաղաքներում։ Ձեխ Ձախ ձեռքի վրա կանաչավուն ալիքավոր ապակիների ետևում արծաթին էին տալիս «Հավերժահարս» թաղման բյուրոյի դագաղները։ Աջում՝ ծեփը թափած փոքրիկ պատուհանների ետևում մռայլորեն շարված էին դագաղագործ վարպետ Բեզենչուկի կաղնե փոշոտ ու տաղտկալի դագաղները։ Այնուհետև «Սափրելու վարպետ Պյեռն ու Կոնստանտինը» իր սպառողներին խոստանում էր«եղունգների էր «եղունգների խնամք» և «օդուլիանսիոն տանը»։ Ավելի դենը տեղադրված էր հյուրանոց՝ վարսավիրանոցով, իսկ նրա ետևում մեծ ամայի վայրում կանգնել էր դեղնավուն մի հորթ և քնքշորեն լիզում էր ժանգոտ, մենացից դարպասին հենած ցուցանակը․
<br> ԹԱՂՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
― Բոնժուր,― երգեց Իպոլիտ Մատվեևիչը ինքն իրեն, ոտքերն անկողնուց իջեցնելով։ «Բոնժուրը» ցույց էր տալիս, որ Իպոլիտ Մատվեևիչը արթնացել է լավ տրամադրությամբ։ Արթնանալու պահին ասված «գուտ մորգենը» սովորաբար նշանակում էր, որ լյարդը ցավում է, որ հիսուներկու տարին հանաք բան չէ և որ հիմա խոնավ եղանակ է։
Իպոլիտ մատվեևիչը չորիկ֊մորիկ ոտքերը մտցրեց մինչպատերազմյան շալվարի մեջ, կոճերի մոտ կապեց երիզակներով և մտցրեց քառակուսի նեղ քթերով կարճ ու փափուկ սապոգների մեջ։ Հինգ րոպե անց Իպոլիտ Մատվեևիչին զարդարում էր արծաթյա մանր աստղերով պատած լուսնկա ժիլետը և փողփողուն պիջակը։ Լվացվելիս ալեհեր մազերին նստած կաթիլները թափ տալով, Իպոլիտ Մատվեևիչը գազանավարի բեղերը շարժեց, ձեռքով անվճռականորեն շոյեց խորդու խորդ ու բորդ կզակը, խոզանակով հարդարեց կարճ խուզած ալյումինե մազերը և քաղաքավարի ժպտալով, ընդառաջեց սենյակ մտնող զոքանչին՝ Կլավդիա Իվանովնային։
―Էպպոլե՜֊ետ,― որոտաց Կլավդիա Իվանովնան,― այսօր ես վատ երազ եմ տեսել։
― Ոչինչ չի լինի, մաման։ Ջրի փողն արդեն մուծե՞լ եք։
Պարզվեց, որ չի մուծել։ Կրկնակոշիկներն էլ չէին լվացվել։ Իպոլիտ Մատվեևիչը չէր սիրում իր զոքանչին։ Կլավդիա Իվանովնան հիմար կին էր , և նրա ծեր հասակը թույլ չէր տալիս հուսալու, թե նա երբևէ կխելոքանա։ Անասելի ժլատ էր, և միայն Իպոլիտ Մատվեևիչի չքավորությունը հնարավորություն չէր տալիս այդ հրապուրիչ զգացմունքին ծավալվելու։ Այնպիսի ուժեղ ու թավ ձայն ուներ, որ նրան կնախանձեր անգամ Ռիչարդ Առյուծասիրտը, որի բղավոցից, ինչպես հայտնի է, ձիերը նստում էին։ Եվ բացի այդ,― որ ամենից սարսափելին էր,― Կլավդիա Իվանովնան երազներ էր տեսնում։ Եվ տեսնում էր միշտ։ Երազում նա տեսնում էր գոտկավոր աղջիկներ, դեղին դրագունային եզրակապով ձիեր, տավիղ նվագող դռնապաններ, պահակի մուշտակներով հրեշտակներ, որոնք գիշերը ման են գալիս թակերը ձեռքերին, և գործելու ճաղեր, որոնք զայրացուցիչ ձայներ հանելով թռչկոտում են սենյակում։ Դատարկ պառավ էր Կլավդիա Իվանովնան։ Այդ ամենին ավելացրած այն, որ նրա քթի տակ բեղեր էին բուսել, և ամեն մի բողը բեղը նման էր սափրվելու վրձինի։
Իպոլիտ Մատվեևիչը, փոքր ինչ ջղայնացած, դուրս ելավ տանից։
«Հավերժահարս» թաղման բյուրոյի դռների մոտ Իպոլիտ Մատվեևիչին նորից կանգնեցրին։
«Հավերժահարսի» տերերը երեք հոգի էին։ ՆՐանք Նրանք միաժամանակ գլուխ տվեցին Իպոլիտ Մատվեևիչին և խմբովին հարցրին զոքանչի առողջության մասին։
― Առողջ է, առողջ,― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը,― ի՛նչ կարող է լինել։ Այսօր ոսկյա աղջիկ է տեսել, հերարձակ։ Այդպիսի երազ է եղել տեսածը։