Կինն, ըստ երեւույթին, տարված անուրախ մտքերով, ոչինչ չէր նկատում։ Մի անգամ միայն նա վիզը երկարեց ընձուղտի նման եւ նայեց տախտակների վրա շարված չորացող ամաններին այնպիսի հայացքով, որ կարծես հաշվում էր։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայու անիվին, նրա մոտ դրված պատրաստի ցեխից ցուցամատով մի կտոր պճոկեց եւ սկսեց տրորել ցուցամատով ու բթամատով։
Աշտո Աշոտ դային դուրս եկավ, դազգահին դրված խավատախտակը վերցրեց, փչեց փոշին, ապա գրպանից հանեց մատիտը եւ դիմեց նորեկին․
— Ձեր ազգանո՞ւնը…