Անցան տարիներ։ Փոխվում էին տարվա եղանակները, անցնում֊գնում էին անասունների կարճատեւ կյանքերը։ Եկավ մի ժամանակ, երբ էլ ոչ ոք չէր հիշում նախաապստամբական օրերը, բացի Երեքնուկից, Բենիամինից, Մովսես ագռավից եւ մի քանի խոզերից։
Մյուրիելը մեռել էր, չկային Զանգակը, Ջեսին եւ Փինչըրը։ Մեռել էր նաեւ Ջոնզը՝ ուրիշ մի երկրամասի գինելոլների գինեմոլների հանգրվանում։ Դմբուզին հիշում էին միայն նրան անձամբ ճանաչած քչերը։ Երեքնուկը պառավ ու պարարտ մի ձի էր, փայտացած հոդերով ու թրջվելու հակված աչքերով։ Երկու տարի առաջ լրացել էր նրա թոշակի տարիքը, սակայն դեռ ոչ մի անասուն իրականում թոշակի չէր անցել։ Արոտի մի մասը զառամյալ անասունների համար առանձնացնելու մասին վաղուց արդեն ոչ ոք չէր խոսում։ Նապոլեոնն այժմ մեկեւկես ցենտներանոց հասուն մի կինճ էր։ Զռանն այնքան էր գիրացել, որ ծալքերի միջից հազիվ էր կարողանում տեսնել։ Միայն Բենիամինը համարյա չէր փոխվել՝ թերեւս մռութն էր փոքր֊ինչ մթնել եւ մեկ էլ խառնվածքը։ Դմբուզի մահից հետո նախկինից խոժոռ ու լռակյաց էր դարձել։
Ֆերմայի գլխաքանակը մեծապես աճել էր, բայց ոչ այնքան, ինչքան նախատեսվել էր վաղ տարիներին։ Ծնվել էին շատ անասուններ, որոնց համար Ապսատմբությունը սոսկ ուրիշներից լսած աղոտ մի հուշ էր։ Բացի այդ ձեռք էին բերվել նաեւ նորերը, որոնք նախքան ֆերմա գալն ընդհանրապես երբեւէ նման բան չէին լսել։ Երեքնուկից բացի, ֆերմայում այժմ երեք ուրիշ ձի կար։ Նրանք հրաշալի անասուններ էին, եռանդուն աշխատողներ եւ լավ ընկերնե՛ր, բայց՝ բացառիկ բութ։ Նրանցից ոչ մեկն այբուբենի Բ տառից այն կողմ չսովորեց։ Նրանք ընդունում էին Ապստամբության եւ Անասնիզմի սկզբունքների մասին իրենց լսած ամեն ինչը, մանավանդ, երբ պատմողը Երեքնուկն էր, որի հանդեպ նրանք համարյա որդիական հարգանք էին դրսեւորել, սակայն կասկած չկար, որ նրանք այդ ամենից ոչինչ չէին հասկանում։
Ֆերման այժմ ավելի բարգավաճ էր եւ ավելի լավ կազմակերպված։ Նրան անգամ կցվել էր երկու նոր դաշտ, որոնք ձեռք էին բերվել միստր Փիլքինգտոնից։ Վերջապես բարեհաջող ավարտվել էր հողմաղացի շինարարությունը, եւ ֆերման այժմ կալսիչ ու հարդի սեփական էլեւատոր ուներ, չհաշված բազում այլ նոր շինությունները։ Վիմփըրն իր համար երկանիվ կառք էր գնել։ Այդուհանդերձ հողմաղացն այդպես էլ չգործածվեց էլեկտրականություն ստանալու համար՝ նրանում ալյուր էին աղում, որը շոշափելի եկամուտ էր տալիս։ Անասունները տքնաջան աշխատում էին երկրորդ հողմաղացի շինարարության վրա, ասում էին, թե դինամոները տեղադրվելու են այնտեղ։ Այն ամենն, ինչ անասուններին սովորեցրել էր երազել Ձնագնդին՝ էլեկտրական լուսավորությամբ տաք ու սառը ջրով գոմեր եւ եռօրյա աշխատանքային շաբաթ, այլեւս չէր հիշատակվում։ Նապոլեոնը դատապարտել էր այդ գաղափարները որպես Անասնիզմի ոգուն հակասող։ Իսկական երջանկությունը, ասում էր նա, անդադար աշխատանքի եւ ժուժկալ կյանքի մեջ է։
Մի տեսակ այնպես էր ստացվել, որ ֆերման կարծես հարստացել էր՝ առանց անասունների կյանքի բարելավման, չհաշված, իհարկե, խոզերին ու շներին։ Թերեւս դրա պատճառը մասամբ նաեւ այն էր, որ խոզերն ու շները շատ ու շատ էին։ Չի կարելի ասել, որ վերջիններս զուրովի յուրովի չէին աշխատում։ Ֆերմայում, ինչպես երբեք չէր հոգնում բացատրել Զռանը, վարչական եւ կազմակերպչական բնույթի անծայրածիր աշխատանք կար անելու։ Այդ աշխատանքի մեծ մասի էությունը հասկանալու համար անասունները չափից ավելի թանձրամիտ էին։ Օրինակ, Զռանը նրանց բացատրում էր, որ խոզերն ամեն օր ստիպված են տաժանակիր աշխատանք կատարել ինչ֊որ խորհրդավոր «հաշվետվություններ»«հաշվետվությունների», «հանձնարարականների», «հաշվեկշիռների» ու «քաղվածքների» հետ։ Մեծ֊մեծ թղթեր ոտքից֊գլուխ ծածկում էին մանր ձեռագրով, իսկ լրացվելուց հետո նետվում էին արխիվը։ Զռանն ասում էր, որ ֆերմայի բարեկեցության համար դա մեծագույն կարեւորություն է ներկայացնում։ Դրանով հանդերձ ո՛չ շները, եւ ո՛չ էլ խոզերն իրենց աշխատանքով անասնակեր չէին արտադրում, չնայած միշտ հիանալի ախորժակ ունեին։
Ինչ վերաբերվում է մնացածներին, ապա նրանց կյանքը, ինչքան որ իրենք էին հասկանում, միշտ էլ նույնն էր եղել։ Նրանք հիմնականում քաղցած էին, քնում էին ծղոտի վրա, խմում էին ջրափոսից, աշխատում էին դաշտում, ձմռանը հանգիստ չունեին ցրտից, իսկ ամռանը՝ ճանճերից։ Երբեմն առավել տարեցները քրքրում էին իրենց աղոտ հիշողությունը, փորձելով որոշել, թե արդյոք Ապստամբության օրերին, երբ Ջոնզը նոր էր վտարվել, կյանքն ավելի լա՞վն էր , թե՞ վատ։ Չկար ոչինչ, որի հետ կարելի լիներ ներկան համեմատել, միակ չափանիշը Զռանի թվերն էին, որոնք անշեղորեն հավաստում էին, թե ամեն ինչ գնալով ավելի ու ավելի լավ է դառնում։ Անասունների համար այդ հարցը մնում էր անլուծելի, ամեն դեպքում նրանք այժմ նման բաների մասին մտածելու ժամանակ էլ չունեին։ Ծեր Բենիամինը պնդում էր, որ պարզ հիշում է իր կյանքի բոլոր մանրամասները, ասելով, որ ոչինչ երբեւէ ավելի վատ կամ ավելի լավ լինել չէր կարող․ ըստ նրա քաղցը, զրկանքներն ու հիասթափությունը կյանքի անսասան օրենքներն էին։
Բայց եւ այնպես անասունները երբեք չէին դադարում հույս փայփայելուց։ Դեռ ավելին, նրանք երբեք, մի ակնթարթ անգամ չէին կորցնում Անասնաֆերմայի անդամների իրենց արտոնության պարծանքը։ Նրանք շարունակում էին մնալ ամբողջ երկրի,— ամբո՜ղջ Անգլիայի,— միակ ֆերման, որը պատկանում էր անասուններին։ Նրանցից ոչ մեկը, անգամ մատղաշները, անգամ հեռավոր տեղերից բերված նորեկները, չէին դադարում հիանալ այդ փաստով։ Իսկ երբ նրանք լսում էին հրացանի կրակոցը եւ տեսնում ծածանվող կանաչ դրոշը, նրանց հոգիներն անսահման հպարտությամբ էին լցվում, եւ խոսակցությունն անպայման դառնում էր այն հերոսական օրերին, երբ վռնդվեց Ջոնզը, գրվում էին Յոթ Պատվիրանները եւ պանծալի ճակատամարտերում ջախջախվում էին զավթարար մարդիկ։ Անցյալի երազանքներից ոչ ոք չէր հրաժարվել։ Բոլորը հավատում էին Գնդապետի կանխատեսած Անասունների Հանրապետությանը, որում Անգլիայի հողին չպիտի ոտք դներ մարդը։ Այդ օրը դեռ գալու էր, թեկուզ ոչ շուտ, գուցե անգամ ոչ իրենց կյանքի ընթացքում, բայց անպայման գալու էր։ Թերեւս տեղ֊տեղ նույնիսկ կամացուկ լսվում էր «Անգլիայի գազանների» մեղեդին, համենայն դեպս ֆերմայի բոլոր անասուններն այն գիտեին, չնայաց չնայած ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն երգել։ Եթե անգամ կյանքը չարքաշ էր ու ոչ բոլոր իղձերն էին իրականացել, նրանք գիտեին, որ տարբերվում են մնացած անասուններից։ Եթե նրանք քաղցած էին, ապա պատճառը բռնակալ մարդկանց կերակրելու կարիքը չէր, եթե նրանք հյուծվում էին աշխատանքից, ապա գոնե իրենց համար էին աշխատում։ Ոչ ոք նրանց մոտ երկու ոտքի վրա չէր քայլում։ Ոչ ոք ուրիշին «տեր» չէր կոչում։ Բոլոր անասունները հավասար էին։
Մի օր ամռան սկզբին Զռանը ոչխարներին հրամայեց հետեւել իրեն եւ տարավ ֆերմայի հեռավոր ծայրի մի տափարակը, որը ծածկված էր ծփիների մատղաշ ծառերով։ Ոչխարներն ամբողջ օրը մնացին այնտեղ, արածելով Զռանի հսկողության ներքո։ Երեկոյան նա վերադարձավ ֆերմա, բայց, քանի որ եղանակը տաք էր, ոչխարներին հետ չբերեց։ Ոչխարներն այնտեղ մնացին մի ամբողջ շաբաթ, որի ընթացքում նրանց ոչ ոք չէր տեսնում։ Օրվա մեծ մասը Զռանն անց էր կացնում նրանց հետ։ Նա ասաց, որ ոչխարներին սովորեցնում է մի նոր երգ, որի համար առանձնացում է պահանջվում։
Ինչ֊որ մեկը հպվեց Բենիամինի ուսին։ Նա շուռ եկավ։ Երեքնուկն էր։ Նրա ծեր աչքերն ավելի մշուշված էին, քան երբեւէ։ Առանց որեւէ բան ասելու, նա կամացուկ քաշեց Բենիամինի բաշից ու տարավ նրան ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները։ Մի քանի պահ նրանք լուռ նայում էին սպիտակ տառերով սեւ պատին։
— Ես արդեն լավ չեմ տասնում։— տեսնում։— Վերջապես ասաց Երեքնուկը։— Նույնիսկ ջահել օրերին ես, միեւնույն է, չէի կարողանա կարդալ։ Բայց ինձ թվում է, որ գրությունը փոխվել է։ Ասա ինձ, Բենիամին, Յոթ Պատվիրանները նո՞ւյնն են, թե՞ չէ։
Կյանքում առաջին անգամ Բենիամինը խախտեց իր օրենքը եւ բարձրաձայն կարդաց պատի գրությունը։ Այնտեղ ոչինչ չկար, միակ Պատվիրանից բացի․
Ֆորքսվուդի միստր Փիլքինգտոնը ոտքի կանգնեց, գավաթը ձեռքին։ Քիչ անց, ասաց նա, ինքը ներկաներին խնդրելու է կենաց խմել։ Սակայն նախքան այդ ինքն իր պարտքն է համարում մի քանի խոսք ասել։
Ինքը, ինչպես եւ, անկասկած, բոլոր ներկաները, մեծագույն գոհունակությամբ է ընդունում այն փաստը, որ կասկածամտության եւ թյուրիմացությունների շրջանն ի վերջո ավարտված է։ Եղել է ժամանակ, իհա՜րկե,ներկաները չեն հարել նման հայեցակետերի, բայց եկել է ժամանակ, երբ Անասնաֆերմայի մեծապատիվ տերերը հարեւան մարդկանց մոտ, ինքը չէր ասի թշնամական, համենայն դեպս որոշ չափով անբարյացակամ վերաբերմունք էին հարուցում։ Եղել են դժբախտ միջադեպեր, հաճախ տարբեր տեսակի տարաձայնություններ են ծագել։ Խոզերին պատկանող ֆերմայի գոյությունը համարվել է աննորմալ եւ շրջապատի համար գաղափարապես վտանգավոր։ Շատ ֆերմերներ, առանց նյութի մեջ խորանալու, համարել են, որ նման ֆերմայում տիրելու է թողտվության ու անկարգապահության ոգին։ Նրանց անհանգստացրել է սեփական անասունների եւ անգամ աշխատավորների վրա դրա թողած հնարավոր ազդեցությունը։ Սակայն այժմ բոլոր նման կասկածները ցրված են։ Այսօր, ընկերների հետ այցելելով Անասնաֆերման եւ սեփական աչքերով ուսումնասիրելով դրա ամեն մի թիգը, ինքը տեսավ ոչ միայն ամենաժամանակակից մեթոդների կիրառություն, այլեւ այնպիսի մի կարգապահություն, որը կարող է օրինակ ծառայել բոլոր մնացած ֆերմերների համար։ Ինքը չի մեղանչի ճշմարտության դեմ, եթե ասի, որ Անասնաֆերմայի ստորին անասուններն ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ կեր են ստանում, քան երկրի ցանկացած այլ անասունները։ Հիրավի, ինքը, իր ընկերների հետ միասին, այսօրվա տեսածից շատ բան մտադիր է անմիջապես ներմուծել իրենց ֆերմաներում։
Ինքը ուզում է ավարտել, կրկին անգամ շեշտելով, որ Անասնաֆերմայի եւ իր հարեւանների միջեւ հաստատված բարեկամական զգացումները միանգամայն օրինաչափ են։ Մարդկանց եւ խոզերի միջեւ շահերի որեւէ ընդհարում երբեք չի եղել եւ չպիտի լինի։ Նրանց դժվարություններն ու պայքարն ընդհանուր են։ Չէ՞ որ աշխատուժի հետ կապված պրոբլեմներն ամենուր միեւնույնն են։ Այստեղ պարզ դարձավ, որ միստր Փիլքինգտոնը մտադրվում է խնամքով պատրաստված մի սրամտություն անել, բայց հրճվանքից մի պահ չէր կարողանում այն արտահայտել։ Մի քանի անգամ փղձկալով, որից նրա բազմաթիվ կզակները շառագունեցին, նա վերջիվերջո կարողացավ ասել․ «Եթե դուք ստիպված եք զսպել ձեր ստորին անասուններին, մենք էլ մեր ստորին դասակարգերն ունենք»։ Այդ սրամտությունից սեղանը պոռթկաց ծիծաղով, իսկ միստր Փիլքինգտոնը նորից խոզերին շնորհավորեց ֆերմայի ցածր օրաբաժինների, երկար աշխատաժամերի եւ ընդհանուր երեսառածության բացակայության համար։
Վերջապես, ասաց նա, ժամանակն է ոտքի կանգնել եւ լցնել գավաթները։ «Պարոնայք», եզրափակեց միստր Փիլքինգտոնը, «պապոնայք«պարոնայք, ես առաջարկում եմ խմել Անասնաֆերմայի բարգավաճման կենացը»։
Սենյակը լցվեց խանդավառ բացականչություններով ու դոփյունով։ Նապոլեոնն այն աստիճան շոյված էր, որ, տեղից ելնելով, սեղանը շրջանցեց, իր գավաթը Փիլքինգտոնի հետ չխկացնելու համար։ Երբ իրարանցումն ավարտվեց, Նապոլեոնը, որը մնացել էր կանգնած, տեղեկացրեց, որ ինքն էլ մի քանի խոսք ունի ասելու։
— Պարոնայք,— եզրափակեց Նապոլեոնը,— ես առաջարկում եմ նույն կենացը, սակայն փոքր֊ինչ ձեւափոխված։ Բերնեբերա՛ն լցրեք ձեր գավաթները։ Խմենք Մենըր ֆերմայի բարգավաճման կենա՛ցը։
Հետեւեցին նույն սրտաբուխ բացականյություններըբացականչությունները, եւ գավաթները մինչեւ վերջ խմվեցին։ Մինչ դրսի անասունները դիտում էին, նրանց թվաց, որ ներսում տարօրինակ մի բան է կատարվում։ Ի՞նչ էր պատահել խոզերի դեքմերին։ Ծեր Երեքնուկի մշուշոտ աչքերը դառնում էին մեկից մյուսին։ Ոմանք հինգ կզակ ունեին, ոմանք՝ չորս, ոմանք՝ երեք։ Սակայն ինչ֊որ բան կարծես երերար ու հալչեր։ Ծափահարությունից հետո վերսկսվեց ընդհատված թղթախաղը, եւ անասունները լուռ ու մունջ հեռացան։
Հազիվ էին նրանք մի քսան քայլ հեռացել, երբ հանկարծ կտրուկ կանգ առան։ Տնից սոսկալի աղաղակ էր գալիս։ Հետ նետվելով, անասունները նորից հպվեցին պատուհանին։ Ներսում կատաղի վեճ էր բռնկվել։ Բոլորը գոռում էին, գազազած ինչ֊որ բան հերքում, խփում սեղանին ու կասկածոտ հայացքներ փոխանակում։ Պատճառը կարծես թե այն էր, որ Նապոլեոնն ու միստր Փիլքինգտոնը միաժամանակ ագռավի մեկնոց էին դրել։
Լսվում էր տասներկու գազազած ու միանման ձայն, եւ արդեն պարզ էր, թե ինչ է կատարվել խոզերի դեմքերի հետ։ Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։