Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»
Միշտ տանը, հիւրասիւոթիւնում, կազինոյում․․․ բոլորը պարծենում են իրենց ամերիկա վարձւորներով և նրա մասին խօսում։ Պարզւում էր, որ ինչքան իրենց ամերիկացի վարձւորների մակարդակն աւելի բարձր լինի, այնքան իրենց հարգն ու պատիւը բարձրանում է։ Օրինակ, պարոն Ծպուտեանն իրեն իր ընկերներից աւելի վեհ ցոյց տալու համար, իր վարձւորին իբր պրօֆեսօր էր ծանօթացրել։ ներկայացրել։ Այս խօսքն ամէն տեղ, ամէն մարդու և ամէն աթիթով ասում էր։ Սակայն տիկին Բինգեօլեանն հայց ու փորձ էր արել ու պարզել, որ այն պրօֆեսօրն, որով Ծպուտեան ընտանիքը նրանով պարծենում էր, իրականում մի ամերիկացի սևամորթ է, որ ինչ-որ նաւ է հափշտակել և դրա համար պէտք է մինչև երկու ամիս սպասի մինչև մի այլ նաւի վերադարձ։ Այս լուրը միանգամայն տարածւեց։ Ծպուտեանների ընտանիքն, որ Իստանբուլի Բոյուք Քադիում էին ապրում, ամաչութիւնից ոչ ոքու աչքին չէին կարողանում նայել։
Տիկին Ծպուտեանն էլ պարապ չնստեց։ Նա էլ Բինգեօլեան ընտանիքի վարձւորի քոքերը քանդեց․ նրանք իրենց վարձւորինք վարձւորին որպես ամերիկացի զորավար (գեներալ) էին ծանօթացրելներկայացրել, բայց նա էլ իրականում լեյտենանտի տեղակալ էր։
Սակայն Աճեմեան ընտանիքի դարդ ու ցաւը շատ մեծ էր։ Իրենց բնակրանից վարձւորը չէր քաշւում և իրենց ոչ մի բնակարանը չէր դատարկւում։ Եթէ մի անգամ դատարկւէր, ամերիկացուց բացի ուրիշ մէկի չէին տայ։ Պարոն Աճեմեանը շատ բարձր հմտութիւն ունէր։ Նա կարող էր հմտութեամբ ամերիկացի դարպասապահին դեսպան և նաւավարին որպէս ծովակալ ծանօթացնէր։ ներկայացնէր։ Աճեմեանների անհանգստութիւնը շատ չտևեց։ Դատարանի որոշմամբ, իրենց Ջահանգիրի շէնքից երրորդ բնակարանի վարձւորը քաշւեց։
Պարոն Աճեմեանն արագ շտապես անշարժ գոյքի գործակալութիւն և ասաց․
Ամերիկացում բնակարանի բանալին տւեցին։ Ամերիկացուց նախավճար չէին վերցնում և նրա հետ տան պայմանագիր էլ չէր կնքւում։ Ամերիկացի՝ ասել է թէ դրամատուն (բանկ)։ Սակայն գործակալը միանգամից թռաւ Աճեմեանի օձիքին և իր ձեռավճարն ուզեց։ Աճեմեանն ուրախութիւնից հողը ոտքերի տակ չէր զգում։ Որովհետև տունը մի բարձրաստիճան ամերիկացու էր վարձու տւել, և մէկ տարւայ վարձով իր բոլոր բնակարանների վարձն էր հաւաքում։ Մաքուր ու պատւով գործ․․․ Մի գիշեր Աճեմեանները Ծպուտեանների, Բինգեօլեանների և իրենց տները ամերիկացիներին վարձու տւած իրենց բոլոր ընկերներին կանչեցին իրենց տուն։
Պարոն Աճեմեանն այն գիշեր այնքան իր նոր վարձւորին գովաց ու փառաբանեց որ հեչ աւարտ չունէր, և ասում էր․ - Հարիֆը ամերիկայի համալսարանների ընդհանուր տնօրէնն է։ Ես հինգ հարիր լիրա ասացի, սակայն նա իբր «չի՛ լինի, չեն ընդունում» ասելով գոռաց։ Ինձ թւում էր ամերիկացու հետ գործարքը միշտ դոլարով է լինում։ Ես տարեկան վարձը վեց հազար դոլար ասացի։ Սակայն նա գոռալով ասաց․ - Չէ, չեմ ընդունում։ Ամիսը՝ վեց հազար դոլար։ Համաձա՞յն ես։ Ես ասացի․ - Դէ հարմար գործ չկայ, դէ ինչ ասեմ․․․ Այս պահին հիւրերից մէկը հարցրեց․ - Պարո՛ն Աճեմեան, անունն ի՞նչ էր։ - Անունը Ռիչարդ․․․ Գիշերւայ միւս օրը պարոն Աճեմեանի ընկերներն հարց ու փորձն սկսեցին։ Հետազօտին, որ եթէ պարոն Ռիչարդը ֆրանսերէնով մօսիւ Ռիշար լինի, ապա այս մարդն հէնց էն նաւավար Ռաշադը չէ՞։ Վայ վայ․․․ ուրեմն այդպէս․․․ Էլ հազար զուռնա ու դհոլ ճանապարհ գցին Քադի Քոյում ու Աճեմեան ընտանիքի պատիւը տարին։ Վերջապէս այնպէս եղաւ, որ ով կարողաց էր ինչքան կարող էր նրանց ծաղր ու ծանակի էր ենթարկում։ Տիկին Աճեմեանն ամուսնու գլուխն ուտում էր ու ասում․ - Դու ի՞նչ անխելք մարդ ես, որ ամերիկացուն ու ոչ-ամերիկացուն չես կարող տարբերել։ Պարոն Աճեմեանն, որ իր պատիւը գնացել էր, սկսեց գլխի մազերը քանդել։ Դեռ անշարժ գոյքի գործակալին էլ երկու հազար լիրա ձեռավճար էր տւել։ Պարոն Աճեմեանն ուղիղ ու միանգամայն վազեց բնակարան։ Դեռ ձեռքը զանգին չէր հասել, որ երեխաների ղալմաղալը լսեց։ Աստծու անունով բոլորն էլ բլբուլի նման թուրքերէն էին խօսում։ Զանգը տւեց։ Միստեր Ռիչարդը դարպասը բացեց։ Տանտէրին տեսնելով, նրան ասաց․ - Հելօ․․․ Հաո՞ւ դու իւ դու միսթեր Աճեմեան։ (շարունակելիբարև, ո՞նց եք պարոն Աճեմեան) Աճեմեանն այլևս խենթի էր վերածւել, գոռաց․ - Հաու դու ու մաու դուդ չե՛մ հասկանում․․․ Հաֆ-հաֆով ու միաու-միաուով քեզ ամերիկացու տեղ մի դիր, անամօթ․․․ Տան մեջ եղածներն ովքե՞ր են։ Բոլորն էլ պարզ-մարզ թուրքերէն են խօսում․․․ Է՞ս աստիճան անամօթութիւն․․․ Ռաշադը Ռիչարդի ես վերածել։ Էս գլխարկ գնել չի՞։ Նաւավար Ռաշադը խնդաց ու ասաց․ - Ի՞նչ ես ուզում, էն ասա։ Նա ահ ու դողով պատասխանեց․ - Ոչինչ, ես ուուուզ․․․ տնից դուրս քաշւի, միայն։ - Արդեօ՞ք այս ժամին տուն գտնել ու տնափոխւելը հեշտ է։ Գոնէ երեք հազար լիրա է պէտք տնափոխւելու համար։ Փողը տուր ու ես կը քաշւեմ։ Փոխարէն փողը դատարանին տաս, ինձ տուր ու պրծ։ Սրանից աւելի լաւ ինչ բան, որ սա մեր երկուսի օգտին է։ Աճեմեանն իր մօտ մտածեց ու ասաց․ - Եթէ երեք հազարը տամ շուտով կելնե՞ս, թէ՞ ինձ կը խաբես։ - Մեր խօսքը խօսք է։ Միանցամից չեմ քաշւի։ Պիտի երեք հազար տաս։ Չորս ամիս էլ ժամ տաս, մինչ այն տուն կը գտնեմ։ Երբ գտնեմ, կը քաշւեմ։ Աճեմեանը երեք հազար լիրա տւեց։ Պարոն Աճեմեանը վերջում իրական ամերիկացի գտաւ և ամերիկացուց այն փողը, որ ստացաւ, աւելին էր քանի այն, որ գործակալին ու Ռաշադին էր տւել։ Սակայն Աճեմեաններին իրենց պալատում իրենց ամերիկացիներին վարձու տւած ընկերները հանգիստ չթողին, և այնքան ծաղր ու ծանակի ենթարկեցին, որ նրանք պարտաւորւեցին օգոստոսի տաք ամռան Բոյուք Քադիի իրենց ամառանոցային պալատից տեղափոխւեն Իստանբուլ և իրկար ու տօթ ամառն այն մեծ քաղաքում անցկացնեն։