Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղմարադ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնեական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։
― Ընկեր,― ասաց նա,― աստեղ այստեղ որտե՞ղ են․․․
Պիջակով տղամարդը ուրախ շունչ քաշեց և իր համար անսպասելի կերպով գոչեց․
Հարևան սեղանի ծառայողները քթները խոթեցին թանաքամանների մեջ։
Սկսվեց ծառայության օրվա հանդարտ ընթացքը։ Ոչ ոք չէր անհանգստացնում մահվան և ամուսնության գրանցման սեղանին։ Պատուհանից երևում էր, թե ինչպես քաղաքացիները, գարնան ցրտից կուչ գալով, ցրվում էին իրենց տները։ Ուղիղ կեսօրին աքաղաղը կանչեց «Մուրճ ու գութան» կոոպերատիվում։ Ոչ ոք դրա վրա չզարմացավ։ Ապա լսվեց մետաղյա կռնչյուն և մոտորի դռռոցը։ Ընկեր Գուբերնսկու անվան փողոցից դուրս պրծավ մանուշակագույն ծխի թանձր քուլա։ Դռռոցը ուժեղացավ։ Ծխի ետևում շատ շուտով հայտնվեցին գավգործկոմի փոքրիկ ռադիատորով և մեծածավալ թափքով Պետ․ N1 ավտոմեքենայի ուրվագծերը։ Ավտոմոբիլը, ցեխի մեջ թպրտալով, կտրեց անցավ Ստարոպանյան հրապարակը և, օրորվելով, անհետացավ թունավոր ծխի մեջ։ Ծառայողները դեռ երկար պատուհանի մոտ կանգնած մեկնաբանում էին պատահարը և այն կապում հաստիքների հանավոր հնարավոր կրճատման հետ։ Քիչ անց փայտե տախտակամածով զգուշորեն անցավ վարպետ Բեզենչուկը։ Ամբողջ օրերով նա թրև էր գալիս քաղաքում իմանալու՝ արդյոք մարդ չի՞ մեռել։
Աշխատանքային օրը մոտենում էր վախճանին։ Հարևան դեղնասպիտակ զանգակատանը զանգերը խփեցին որքան ուժ ունեին։ Ապակիները դողդողացին։ Զանգակատնից դուրս թռան սև ագռավները, միգինգեցին հրապարակի վերևում ու անհետացան։ Իրիկվա երկինքը սառցակալում էր ամայի հրապարակի վրա։
― Կզիջեմ երեսուներկու ռուբլով։
Իպոլիտ մատվեևիչը Մատվեևիչը կնճռոտվեց և քայլերն արագացրեց։
― Կարելի է և ապառիկ,― ավելացրեց Բեզենչուկը։
Մինչդեռ «Հավերժահարսի» երեք տերերը ոչինչ չէին ասում։ Նրանք լուռ ու մունջ հետևեցին Վորոբյանինովին, քայլելիս անընդհատ կարտուզները հանելով և քաղաքավարի գլուխ տալով։
Ի վերջո դագաղագործիների դագաղագործների հիմար հետապնդումից բարկացած Իպոլիտ Մատվեևիչը սովորականից արագ ներս վազեց գավիթ, աստիճանի վրա ջղայնացած քերեց ոտքերի ցեխը և, ախորժակի ուժեղ նոնապներ նոպաներ զգալով, մտավ նախասրահ։ Սենյակից նրան ընդառաջ ելավ քափուքրտինքի մեջ կորած տեր Ֆյոդորը՝ Ֆրոլ և Լավր եկեղեցու քահանան։ Աջ ձեռքով փարաջայի փեշը բռնելով և ոչ մի ուշադրություն չդարձնելով Իպոլիտ Մատվեևիչի վրա, տեր Ֆյոդորը սլացավ դեպի ելքը։
Այստեղ Իպոլիտ Մատվեևիչը նկատեց ավելորդ մաքրություն, նոր, աչք ծակող անկարգություն՝ փոքրաքանակ կահույքի դասավորման մեջ և քթում խուտուտ զգաց ուժեղ դեղերի հոտից։ Առաջին սենյակում Իպոլիտ Մատվեևիչին դիմավորեց հարևանուհին, գյուղատնտեսի կին Կուզնեցովան։ Նա փսփսաց և ձեռքերը թափահարեց․
Եվ, կրկնելով որոշակի ուրիշի խոսքերը, որոնք իրենց նշանակությամբ դուր էին եկել նրան, ավելացրեց․
― Բացառված չէ մահացու ելքի հնարավորությունը։ Այսօր ես ամբողջ օրը ոտքի վրա էի։ Առավոտյան մտա մսաղաց մեքենան վերցնելու, տեսնեմ դուռը բաց է, խոհանոցում ոչ ոք չկա, էս սենյակում նույնպես, կարծեցի, թե Կլավդիա Իվանովնան գնացել է ալյուր բերելու՝ կուլիչի համար։ Վերջերս նա պատրաստվում էր այդ անել։ ՀԻմա Հիմա ալյուրը, ինքներդ գիտեք, եթե նախօրոք չգնես․․․
Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքաննիչի սենյակը։