Եթե չհաշվել մի քանի անհաշտ գեշտալտիստների, ովքեր թախծում են պսևդո֊պերլզյան ինքնաբուխության կապակցությամբ, կամ որոշ էզոտերիկ շեղումներ, գեշտալտ֊թերապիան ընդհանուր առմամբ կրկին ձեռք բերեց իր տեսական, գործնական և կլինիկական արմատները և կարողացավ իր մեջ ներառել ժամանակակից հոգեթերապևտիկ գիտելիքի ձեռքբերումները, իսկ երբեմն նաև սփական ներդրումն անել սեփական այդ գիտելիքի մեջ։
=Գեշտալտ֊թերապիա․ տեսությունից դեպի մեթոդ=
==Մարդու էությունը==
Յուրաքանչյուր հոգեթերապևտիկ դպրոց ունի էկսպլիցիտ (բացահայտ) կամ, ինչը հաճախ է պատահում, իմպլիցիտ (ոչ բացահայտ) կոնցեպցիա մարդու էության մասին։ Հենց դա որպես ելակետ ընդունելն է հետաքրքիր թվում․ ինչպիսի՞ն է գեշտալտ֊թերապիայում մարդու կոնցեպցիան։ Գեշտալտ֊թերապիայի տեսության հեղինակներ Պերլզ և Գուդմենը ելնում են «մարդ֊կենդանու բնույթ» հասկացությունից, այսինքն՝ նրանց ընդգծում են, որ մարդու բնությանը համար հատկանշանակն է նույնքան ֆիզիոլոգիական և կենդանական գործոններ, որքան սոցիալական և մշակութային։ Խոսելով մարդ֊կենդանու բնության մասին՝ խոսքը չի գնում մարդուն կենդանական վիճակի հանգեցնելու կամ Ռուսոյի պես բնապաշտությամբ զբաղվելու մասին։ Ընդհակառակը՝ մենք խոսում ենք մեր գոյության նախնական պայմանները ընդունելու անհրաժեշտության մասին։ Գեշտալտ֊թերապիայի տեսության մեջ բնությունը ներկայացված է որպես հզոր և ինքնակառավարվող ուժ, և առաջ է քաշվում այն կանխադրույթը, որ գոյություն ունի որոշակի էկոլոգիական իմաստություն, որը ավելի շատ կայանում է բնության հետ համագործակցելու, քան նրան իշխելու մեջ։ Խոսքը նմանապես չի գնում բնական ազդակների «մակընթացությունը» և «տեղատվությունը» անտեսելու մասին, ինչը մարդուն կենթարկեր սեփական գոյության, նաև աշխարհում սեփական առկայության գիտակցությա նևռոտիկ խանգարման վտագի։