Հեռու երկնքում կարմիր ու կանաչ բոցերով շրջափակված մի արծաթավուն բիծ էր դանդաղ իջնում, աստիճանաբար մեծանալով ու վերածվելով փայլուն գնդի։
— Մարգարեությու՜նը,— ակնաթանքով ակնածանքով շշնջաց Քաթագան։— Վերջապես, այսքան դարեր սպասելուց հետո։
— Գնանք գյո՛ւղ, հայտնե՛նք,— գոչեց Մելեն։
— Ինչեւէ,— ասաց Մելեն,— ամեն ինչ քուրմից է կախված…
— Խնդրո՛ւմ եմ,— գոչեց Բրոգը։— Լագին կարող է թվալ, որ դեռ պատրաստ չեմ։ Խնդո՛ւմ Խնդրո՛ւմ եմ, Քաթագա, ինքդ արա։
Քաթագան ուշադիր նայեց դստերը, տեսավ նրա դեմքի անհողդողդ արտահայտությունը եւ հառաչեց։
Մարդիկ երանությամբ գլխով արեցին։
— Պատգամաբերը մեծամեծ գործեր կկատարի։ Նա այնպիսի բարերարություններ կանի, ինչպիսիք նախկինում ոչ տեսնվել են, ոչ լսվել։ Իսկ երբ կավարտի աշխատանքը, կստանա չուր յուր պարգեւը։— Լագը մեղմացրեր ձայնը, հասցնելով արտահայտիչ շշուկի։— Դա այն պարգեւն է, որը տենչում է, երազում է, աղոթում է ստանալ յուրաքանչյուր իգաթացի։ Դա այն ընծան է, որը Թանգուքարին շնորհում է նրանց, ովքեր լավ են ծառայում իրեն ու գյուղին։
Քուրմը շրջվեց դեպի Բրոգը։
— Դո՛ւ, Բրոգ,— ասաց նա,— առաջին ականատեսն ես պատգամաբերի գալստյան։ Դու լավ ես ծառայեն ծառայել գյուղին։— Քուրմը բարձրացրեց ձեռքերը։— Բարեկամնե՛ր։ Ի՞նչ եք կարծում, Բրոգը պե՞տք է ստանա տենչած պարգեւը։
Մեծ մասը կարծում էին, որ պետք է։ Բայց Վաասին՝ հարուստ մի վաճառական, խոժոռվելով, առաջ քայլեց։
— Քո ասածները հիմք ունեն,— համաձայնեց քուրմը, եւ Բրոգը տնքաց այնպես, որ բոլորը լսեցին։
— Բայց,— շարունակեց նա,— Թանգուքարիի պարգեւը միայն ազնվածինների համար չէ։ Ամենահասարակ ծագում ունեցողն իսկ կարող է հավակնել այդ պարգեւին։ Մի՞թե մյուսները չեն հուսահատվի, եթե Բրոգը դվարձատրվի չվարձատրվի ըստ արժանվույն։
Բարձրաձայն աղաղակներն ազդարարեցին ներկաների համաձայնությունը, եւ Բրոգի աչքերը երախտագիտությունից թրջվեցին։
Հետո, ուժեղ կնճռոտվելով, մի քանի տարբերակ եւս փորձեց․ «Նրա շագանակագույն վճիտ աչքերը հետագա խնդությունների խոստում էին ասես…»
«Նրա փոքրիկ ալ բերանը կամացուկ դողաց, երս եւ ես…»
«Թեեւ նրա փոքրիկ ձեռքը հպվեց թեւիս սոսկ մի ակնթարթ»…
Հադուելը պատռեց էջը։ Հարկադիր ամուրիության հինգ ամիսները զգացնել են տալիս, որոշեց նա։ Ավելի լավ է դառնամ հիմնական նյուծիննյութին, իսկ Մելեին թողնեմ հետագայի համար։
Նա գրեց․
Հաջորդ օրը Հադուելը սկսեց իր հանրոգուտ հանրօգուտ աշխատանքը։ Պարզվեց, որ իգաթացիներից շատերը տառապում են այն հիվանդություններից, որոնց հարուցիչները մոծակներն են։ Հակաբիոտիկները ճիշտ ընտրելով, Հադուելը կարողացավ բուժել բոլորին, բացի մի քանի ծանր դեպքերից։ Հետո խմբեր ուղարկեց լջացած լճացած ջրերը չորացնելու, որպեսզի մոծակները չբազմանան։
Բժշկական շրջայցների ժամանակ Մելեն ուղեկցում էր նրան։ Գեղեցիկ իգաթուհին արագ սովորեց բուժակի տարրական անելիքները եւ դարձավ Հադուելի անփոխարինելի օգնականը։
— Դու ճիշտ ես,— բառերը դանդաղ արտասանելով, ընդունեց Վասսին։— Այդ դեպքում առաջարկում եմ նրա եղունգների տակ լեգենորու թունավոր փեթուրներ մտցնել։
— Գուցե դա լավ է վաճառականի համար,— ասաց Թգարան՝ քարհատը,— բայց ոչ Հադուելի։ Նա արժանի է առաջնորդի մավհան։ մահվան։ Առաջարկում եմ կապենք նրան, իսկ ոտների մատների մոտ մարմանդ կրակ վառենք, աստիճանաբար…
— Սպասեք,— ասաց Լագը։— Պատգամաբերը գիտակի մահ է վաստակել։ Հետեւաբար եկեք նրան քնքշորեն ու վստահորեն տանենք մոտակա հսկա մրջնանոցը եւ այնտեղ թաղենք մինչեւ վիզը։
— Իհարկե կարող եմ,— ասաց Հադուելը։— Բայց եւ մտածում էի նախ հանգստանալ…
— Ո՛չ։ Խնդո՛ւմ Խնդրո՛ւմ եմ,— աղաչեց Մելեն։— Այն ոռոգման ջրանցքները, որոնց մասին ասում էիր։ Կարո՞ղ ես հիմա սկսել։
— Եթե ուզում ես,— ասաց Հադուելը։— Բայց…
— Որեւէ մեկը չի՞ տեսել նրան այդ ծառը սղոցելիս։
Ավա՜ղ, եթե անգամ տեսած էլ լինեին, չեէին չէին խոստովանի։ Նրանք միահամուռ էին՝ Լագը գիտեր այդ բանը։
Չնայած նա վաղ մանկուց բոլորի մեջ ներարկել էր աստվածավախություն, միեւնույն է, մարդիկ համառորեն ճգնում էին քուրմերին խորամանկությամբ գերազանցել։
Նա հառաչեց։ Կյանքը երբեմն ծանր բան է։
Մի շաբաթ անց, Հադուելը գրեց իր օրագրում։ «Աշխարհում դեռ այս իգաթացիների նման ժողովուրդ չի եղել։ Ես ապրեցի նրանց մեջ, կերա ու խմեցի նրանց հետ, ապանատես ականատես եղա ծեսերին։ Ես իմացա ու հասկացա նրանց։ Եվ նրանց մասին ճշմարտությունը, մեղմ ասած, ցնցեց ինձ։
Բանն այն է, որ իգաթացիները չգիտեն «պատերազմ» բառի նշանակությունը։ Մի պահ մտածիր այդ մասին, Քաղաքակիրթ Մարդ։ Նրանց գրավոր ու բանավոր պատմության մեջ ոչ մի հիշատակում չկա պատերազմի մասին։ Նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ահա մի օրինակ․
Սրածայր լեռը՝ նեղ, սեւ այդ ժայռակտորը, գտնվում էր հենց ծովի մեջ։ Հադուելն ու Մելեն կանգնեցին գագաթին, քուրմին դեմ դիմաց։ Մարդիկ լռեցին, երբ Լագը բարձրացրեց ձեռքերը։
— Օ՛ մեծն Թանգուքարի,— գոչեց քուրմը։— Փայփայիր այս մարդուն՝ Հադուելին՝ քո պատգամաբերին, որը մեզ մոտ է եկել երկնքցերկնքից, շողացող մեքենայով, եւ որը չտեսնված ծառայություններ է մատուցել Իգաթիին։ Եվ փայփայիր քո դստերը՝ Մելեին։ Սովորեցրու նրան սիրել յուր ամուսնու հիշատակը եւ <i>անսասան հավատալ իր հայրերի աստծուն</i>։
Քուրմն այս բառերն արտասանելիս սեւեռուն նայեց Մելեին։ Վերջինս, գլուխը բարձր պահած, պատասխանեց ոչ պակաս սեւեռուն հայացքով։
— Արարողությունն անմիջապես կսկսվի,— ասաց քուրմը։— Գյուղում, Թանգուքարիի արձանի առջեւ։
Միանգամից, քուրմի առաջնորդությամբ, բոլորը ես դարձան։ Հիմա Հադուելն ու նորահարսը կենտրոնում էին։ Մելեն մինչեւ այժմ ոչ մի բառ չէր ասել։ Լուռ անցան լիանաների օրորվող կամուրջի վրայով։ Գյուղացիներն ավելի ու ավելի էին սեղմվում Հադուելին, թեթեւակի կլաուստրաֆոբիկ՝ կլաուստրաֆոբիկ զգացում առաջացնելով։ Եթե Հադուելը համոզված չլիներ, որ այդ մարդիկ էությամբ բարի են, երեւի վախենար։
Առջեւում գյուղն էր, Թանգուքարիի զոհասեղանը։ Քուրմը շտապեց այդ կողմը։
Կատաղի փրփրասպիտակ ջուրը աներեւակայելիորեն վախեցնում էր Հադուելին՝ ավելի, քան տիեզերքի դատարկությունը։ Բայց նրա կնոջ հայրը վտանգի մեջ էր։ Հարկավոր էր գործել։
Լա գլխիվայց գլխիվայր նետվեց սառույցի պես պաղ ջուրը։
Քաթագան համարյա գիտակցությունը կորցրել էր, երբ Հադուելը հասավ նրան եւ դա լավ էր, քանի որ իգաթացին դպայքարեցչպայքարեց, երբ Հադուելը ճանկեց նրա մազերն ու սկսեց թափով լողալ դեպի մոտակա ափը։ Բայց դուրս գալը դժվար էր։ Հոսանքները նրանց այսուայն կողմ էին շպրտում, մերթ ջրի տակ առնելով, մեկ էլ նորից դուրս նետելով։ Մեծ ճիգ գործադրելով, Հադուելը խուսափեց առաջին հանդիպած քարերից։ Սակայն առջեւում ուրիշներն էին գծագրվում։
Իգաթացիները վազում էին ափի երկայնքով, Հադուելի վրա բղավելով։
— Խառնակի՛չ,— ասաց Քաթագան։ Նա թքեց Հադուելի վրա ու հեռացավ։
Հադուելը գլուխը քորելով նայեր նայեց Քաթագայի ետեւից։
— Երեւի ուղեղի վրա ազդել է,— ասաց նա։— Դե, Գերագույնը չե՞նք սկսում։