[[Category: Արձակ]]
{{Վերնագիր
|վերնագիր = Քաղաքավարության վնասները
|հեղինակ =[[Հակոբ Պարոնյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
==ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ==
Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկված` զմեզ գերության կը դատապարտե նույնիսկ այն առանձնաշորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ և որոց չհակառակիր օրենքն: Այս բռնավորը բնության ալ կը հակառակի և թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա: Այս բռնավորը քաղաքավարությունն է: Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի: