Changes

Դուռը

3 bytes removed, 18:25, 28 Դեկտեմբերի 2012
|հեղինակ = [[Անդրեյ Բիտով]]
|թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան
|աղբյուրը աղբյուր = «Ապրելու մտադրություն» գրքից, Ռուս֊Հայկական(Սլավոնական) համալսարանի հրատարակչություն, 2004
}}
:Տղան վճռականորեն բարձրացավ երրորդ հարկ։ Ձեռքերը տաքացրեց մարտկոցի վրա։ Նայեց լուսամուտի ապակուն։ Հանեց գլխարկը, սանրվեց ու նորից գլխին դրեց։ Ուղղեց շարֆը։ Դեմքն արդեն չէր այրվում։ Նստեց մարտկոցի վրա, անշտապ ծխախոտ ծխեց։ Գլուխը պտտվեց, շուրջն ամեն ինչ թեթեւակիորեն լող տվեց։ Տղան նոր էր սկսել ծխել։ Հաճելի էր․ ասես ճոճում էին իրեն։ Նա դիտում էր ծուխը, որ մեկ բաց էր թողնում բերանից, մեկ ռունգերից, մեկ էլ փորձում էր օղակներ սարքել․․․
яՆերքեւում :Ներքեւում շրխկաց մուտքի դուռը։ Տղան ցնցվեց։ Մի անգամ եւս ուղղեց շարֆը։ Դեմքը նորից անտեղի շառագունեց։ Ու սիրտը ծուլ եկավ։ Եկողը տատիկ էր։ Նա տղայի մոտով անցավ մի տեսակ կողքանց՝ ոտքից գլուխ չափելով նրան։ Այդպես էլ բարձրացավ՝ հայացքը տղայից չկտրելով՝ վերելքին համընթաց շուռումուռ գալով սեփական առանցքի շուրջը։ Դռանը նա արդեն մոտեցավ թիկունքով։ Սա այն դռան կից դուռն էր, որին հետեւում էր տղան։ Շուրջը նայելով՝ պառավը դուռը ծերպ արեց, դժվարությամբ ներս սողոսկեց նեղ ճեղքից եւ իր ետքից փութով շրխկացրեց դուռը, ապա զնգզնգացին կեռիկներն ու շղթաները։
:Տղան նայեց ժամացույցին՝ ինն անց էր քսան։ Արդեն մի ժամ քսան րոպե սպասում է։ Արդեն ուշ է։ Ինքը պետք է տեսնի նրան եւ տուն դառնա։ Որովհետեւ մայրը չգիտի, թե էսքան երկար ուր է կորել՝ գնալով դեմուդեմ ապրող ընկերոջ մոտ՝ կարկինի հետեւից։ Ճիշտ է, նա խեթ տնտղեց որդու նոր վերնաշապիկն ու կոշիկները եւ ասաց, որ նա իրեն գերեզման կիջեցնի։ Ի դեպ, նա վաղուց զանգել է ընկերոջը, եւ հիմա նրանք՝ երկու մայր, խոսում են։ Տղան ցած իջավ, զանգեց տուն, հետո՝ ընկերոջը։ Էդպես էլ կա․ կարճ ազդանշաններ երկու տեղից էլ։ Տղան ուրախացավ, որ չստացվեց խոսել։ Չէ՞ որ շուտով կվերադառնա, եւ բնավ էլ չարժե այդ մասին ասել հեռախոսով․․․