Գեշտալտ֊թերապիան գործընթաց է, որը նպատակ ունի ուղեկցել կամ վերականգել ֆիգուրները ղեկավարելու, ֆոնի հետ ադեկվատ կապով ֆիգուրներ կառուցելու մեր ընդունակությունը։
==Սուր իրավիճակ և թերապևտիկ իրավիճակ==
Այսպիսի մոտեցման շրջանակներում արդեն կարելի է դիտարկել, թե ինչպես է գեշտալտ֊թերապիան դիտարկում տառապանքները, նևռոզը և բոլոր դժվարությունները, որոնց պատճառով մարդիկ դիմում են հոգեթերապիայի և հոգեթերապևտի։ Ինչքան էլ պարադոքսալ թվա, ախտանիշն առաջանում է ստեղծագործական հարմարման արդյունքում։
Վերցնենք մի դեպք երեխայի հետ, ով դժվար կացության, այսպես կոչված՝ «սուր իրավիճակի», առջև է կանգնած։ Օրինակ՝ նա բախվում է ահեղ ծնողի հետ և ստիպված է օգտագործել տարատեսակ պաշտպանության միջոցներ։ Նա գտնվում է բարձր ինտենսիվության սուր իրավիճակում։ Նրա ընկրկելն ու ներփակվելը, մարմնի դիրքը, որը նա կընդունի, մկանային լարվածությունը կամ փախուստի ռեակցիան, որը նա կկիրառի այդ պահին, հանդիսանում են իրեն սպառնացող իրավիճակի հանդեպ ստեղծագործական հարմարում։ Բայց եթե ժամանակի ընթացքում երեխան ձգտի կրկնել այդ «պատասխանը» այնպիսի իրավիճակում, երբ նա արդեն չի բախվում իրեն սպառնացող մեծահասակներից ոչ մեկի հետ, դա կնշանակի, որ նա ստեղծել է ցածր ինտենսիվության քրոնիկ սուր իրավիճակ, քանի որ արդեն չկա իրական սպառնալիքը։ Ամեն անգամ, երբ նա իր առօրյա կյանքում հանդիպի մեծահասակի, ով ինչ֊որ ձևով անգիտակցաբար հիշեցնի իրեն այն սուր իրավիճակը, որտեղ նա երբեմնի գտնվել էր, նա կկրկնի սուր իրավիճակի բնութագրերը, և նա կսկսի իրեն պաշտպանել, ասես թե ենթարկվում է սպառնալիքի՝ մոռանալով այդ նոր իրավիճակի «մտացածին» բնույթի մասին։
Նա կորցնում է դաշտը գնահատելու իր կարողությունը, նա կորցնում է ներկա իրավիճակին ստեղծագործաբար հարմարվելու իր ընդունակությունը․ այն, ինչ երբեմնի ստեղծագործական էր, ներկա դրությամբ այդպիսին չի հանդիսանում։
Դա տեղի է ունենում այսպես կոչված «անավարտ իրավիճակի» պատճառով․ եթե մենք գտնվում ենք կոնտակտի իրավիճակում և կոնտակտի այդ իրավիճակը այս կամ այն պատճառով ընդհատվում է, և բավարարում ձեռք չի բերվում, ապա որոշակի պայմաններում այդ իրավիճակը կարող է ֆիքսվել անավարտ իրավիճակի տեսքով։
Անավարտ իրավիճակի ձևավորումը նշանակում է անընդհատ վերադարձ դեպի այն և դեգերում ներկայում՝ որևէ ավարտունություն գտնելու փորձերով։ Այդ պատճառով նևռոզը կարելի է սահմանել որպես ստեղծագործական հարմարման ունակության կորուստ և դրա փոխարինում այսպես կոչված «երկրորդային ֆիզիոլոգիայով»՝ երկրորդ բնավորությամբ։ Այն բնույն է դնում մաշկի տակ, մկաններում, նստում է ապրումների ամբողջականության մեջ; ռեակցիայի առաջնային, բնական սխեման դուրս է գալիս գործածությունից։ Ի՞նչ կարող է անել հոգեթերապիան՝ հանդիպելով սուր իրավիճակների հետ, որոնց հետ բախվել է տվյալ մարդը։ Մենզ հայտնի է, և Ֆրոյդը դա առաջինն էր բացահայտել, որ մարդը ձգտում է վերարտադրել այն տանջանքները և բարդությունները, որոնց հետ մի անգամ հանդիպել է։ Մեր վարկածը կայանում է այն բանում, որ մնացած իրավիճակները, որոնք հասուն մարդը պետք է ապրի, օրինակ, մանկության տարիներին և որոնք դարձել են քրոնիկական, կրկնվում են նրա «ներկայում», և, հետևաբար, կրկնվում են թերապևտիկ իրավիճակի «ներկայում»։
Հանդիպելով ցածր ինտենսիվության սուր իրավիճակի, որը այցելուն ներբերում է թերապևտիկ գործընթաց, հոգեթերապևտը կփորձի ներգրավել նրան նոր սուր իրավիճակի մեջ, որը կունենա նույն բնութագրիչները, նույն իմաստը, սակայն որտեղ, միևնույն ժամանակ, կստեղծվեն մի կողմից՝ ապահով պայմաններ և, մյուս կողմից՝ այցելուի նևռոտիկ սովորությունների կրկնման «արգելքներ», որպեսզի այցելուն մոբիլիզացնի իր ստեղծագործական ներուժը, որպեսզի կարողանա ըմբռնել այն նորը, որն առաջանում է հիմա։
Ցածր ինտենսիվության քրոնիկ սուր իրավիճակում, երբ կյանքի որոշակի սուր իրավիճակի արդյունքում ստացված փորձը և պատասխան գործողությունների ամբողջությունը կորցրել են իրենց հարմարվողական իմաստը, թերապևտը կառաջարկի փորձ, որտեղ կվերարտադրվի բարձր ինտենսիվության սուր իրավիճակը, բայց թերապևտի կողմից աջակցության շնորհիվ ացյելուի համար բավական ապահով իրավիճակում։ Դրա հետ մեկտեղ՝ այցելուին կառաջարկվի մոբիլիզացնել ողջ ստեղծագործական ներուժը տվյալ իրավիճակին հարմարվելու և ադեկվատ պատասխան մշակելու համար։
Երբ մենք խոսում ենք ստեղծագործական հարմարման կորստի մասին, դա նշանակում է, որ մենք «սառեցնում» ենք իրավիճակը կամ մարդոն․ մենք իրերը դիտարկում ենք տվյալ իրավիճակում տվյալ պահին; եթե ասում են, որ ստեղծագործական հարմարումը դադարել է գործել, դա ընդհանրացում չէ, այլ վերաբերում է միայն կոնկրետ իրավիճակի։ Նմանատիպ իրավիճակում ստեղծագործական հարմարումը կարող է գործել, իսկ մի ակնթարթ անց կարող է խանգարվել։ Ամեն ինչ կախված է մարդու անհատական պատմությունից և տվյալ պահի բնութագրիչների հետ դրա համընկնումից։
==Ծանոթագրություններ==
<references/>