— Հանե՛ք գլխարկները, պարոնա՛յք։ Հանճար է ձեր առջեւ…
Հովհարիչները սրահով մեկ հալածում էին թխախոտի ծխախոտի ծխի քուլաները։ «Մելոման» ավտոմատի հնչյունները խեղդվում էին հարբած ձայների մեջ։ Անտառարդտնտեսության գործիչները կրակ էին արել հախճապակյա ափսեի մեջ։ Սեղանների տակ շներ էին շրջում…
Աչքիս առաջ ամեն ինչ լողում էր։ Մարկովի ասածից առանձին բառեր էին հասնում…
— Թողե՛ք, շնե՛ր։ Ֆինիտա լյա կոմեդիա…
Չասենք, թե ինձ դուրս շպրտեցին ռեստորանից։ Ինքս դուրս սողացի՝ վարագույրի կտորով փաթաթված։ Հետո ճակատս խփեցի չեմափայտինշեմափայտին, եւ աշխարհը մթնեց…
Ուշքի եկա մի անծանոթ շինութչան շինության մեջ։ Արդեն լույս էր։ Թիկթակում էր ժամացույցը․ ծանրոցի փոխարեն հատիչ էր կախած։
Ծածկված էի նույն դարչնագույն վարագույրով։ Կողքիս, հատակին, հայտնաբերեցի Մարկովին։ Ըստ երեւույթին, իր անկողինը ինձ էր զիջել։
Նույնիսկ Միխալ Իվանիչը նախընտրեց հեռու մնալ։ Չնայած իրեն էլ էինք հրավիրում։ Ասաց․
— Ես Վելարային գիտեմ։ Հետը թրջվեցիր՝ միլիծատանն միլիցատանն ես խումհարաթող ըլնելու։
Միտրոֆանովն ու Պոտոցկին էքսկուրկիայի էին Բոլդինոյում։
Վանքի պահապանը մտքի մեջ ընկավ ու խաչակնքեց մեզ։ Իսկ Մարկովն ասում է․
— Իզուր եք անում… Հիմա մեզ մոտ Աստծու տեղը լենինյան կենտրոնական կոմիտեն է։ Չնայած էդ բոզերի համար էլ կգա արյունով եղովականության եհովականության ժամանակը…
Շվարած Լոգինովը խաչ արեց ու արագ հեռացավ։
Ընդամենը հինգ բառ եւ ինչ֊որ անհասկանալի թվեր։
— Էսոր Էսօր ի՞նչ օր է։
— Առավոտից երեքշաբթի էր,— կատակեց Լյուդան։
Վերջին անգամ աշակերտ ժամանակս էի հեծանիվ քշել։ Այն ժամանակ խաղուպար էր թվում։ Բայց, հավանաբար, ծերացել եմ։
Ճանապարհը կտրտված էր սոճու արմատներով։ Հեծանիվը ծատկոտում ցատկոտում էր, զնգզնգում։ Փոքրիկ կոշտ թամբը վնասում էր հետույքս։ Անիվները թաղվում էին խոնավ ավազի մեջ։ Տանջահար աղիներս կծկումով էին արձագանքում յուրաքանչյուր ցնցումին։
Հեծանիվը պատին հենելով՝ մտա տուրբազա։
— Այո, մնում եմ։ Չէ՞ որ գիտեք…
— Եվ շարունակելու եք շխատե՞լ…աշխատե՞լ…
— Իհարկե։ Եթե չազատեն…
Շրջանցեցի նրան, հետ նայեցի ու ասում եմ․
— Իսկ դու աղբ ես, ԳՈւրյա՜նիչ։ Գուրյա՜նիչ։ Աղբ ես, տգետ ու սրիկա։ Ու միշտ էլ սրիկա ես լինելու, նույնիսկ եթե քեզ ավագ լեյտենանտ նշանակեն… Գիտե՞ս ինչի ես ծախում։ Որովհետեւ կանայք չեն սիրում քեզ…
Գուրյանովը, հետ֊հետ գնալով, նահանջեց։ Անտարբերության ու գերազանցության միջեւ էր ընտրություն անում, բանն ավարտվեց կոպտելով։
Հետո նստեց եւ տխուր ու համարյա ողբերգական երկա՜ր նայեց ինձ։ Նրա ժպիտը աշխարհի անկատարության եւ այլոց մեղքերի համար պատասխանատվության ծանր բեռի արտահայտություն էր։ Բայցեւայնպես դեմքը շարունակում էր շարքային մնալ, ինչպես ներքնաշորի կոճակը։
Գլխավերեւը կախած դիմանկարն ավելի կենդանի էր թվում։ (Միայն խոսակցության կեսին հանկարծ հասկացա, որ ոչ թե Ձերժինստին Ձերժինսկին է, այլ՝ Մակարենկոն)։
Վերջապես նա ասաց․
Նա դարձավ ինձ․
— Ինչի՞ վրա կանգնեցինք… Կարծում ես՝ մարմիններն էս բարդակը չե՞ն տեսնում։ Մարմիններն ամեն ինչ ակադեմիկոս Սախարովից էլ լավ են տեսնում։ Բայց ո՞ւր է իրական ելքը։ Ո՞րն է։ Կապիտալիզմի վերականգնո՞ւմ… Ենթադրենք․ ձեր գովական սամիզդատը կարդացել եմ։ Աղբը «Զնամյայից» քիչ չի։ Մենակ թե՝ ամեն ինչ շուռ տված։ Սպիտակը սեւ է՝ սեւը՝ սպիտակ… Խնդրեմ, օրինակ գյուղատնտեսության պրոբլեմը։ Ենթադրենք կարելի է բռնել ու փակել կոլխոզները։ Հողը բաժանել գյուղացիներին եւ այլն, եւ այլն։ Բայց սկզբում հարցրու՝ գյուղացին ի՞նչ կարծիքի է։ Ուզո՞ւմ են էդ հողը… Ախր նրանց ի՞նչ տանձին է էդ անտեր հողը։ Նույն դատարկապորտ Վալերայից հարցրու։ Արգելոցի մոտի գյուղերը ման արի։ Մենակ Տիմոխա պապն է հիշում՝ ոնց էին ձի լծում։ Մոռացել են՝ ինչը երբ պիտի ցանվի։ Սովորական հաց թխելը չգտիեն… չգիտեն… Ախր ուզածդ գյուղացի էդ հողը մի աչք ճպելում քառորդ լիտրանոցի կտա։ Չենք խոսում արդեն կես լիտրի մասին…
Բելյաեւը հանեց բաժակներն ու այլեւս չթաքցրեց։ Վարդագունել էր։ Միտքը սրընթաց զարգանում էր այլախոհական ուղղությամբ։
Խոսեց արա, կրքոտ ու չար․
— Ուզում ե՞ս իմանաս որտեղից է գալու սովետական իշխանության վերջը։ Ասե՛մ։ Վերջը օղուց է գալու։ Հիմա, կարծում եմ, աշխատավորության վաթսուն տոկոսը իրիկվա կողմ արդեն հարբած է։ Եվ ցուցանիշներն աճում են։ Կգա օրը, երբ կհարբեն բոլորը, առանց բացառության։ Շարքայինից մինչեւ մարշալ Գրեչկոն։ Բանվորից մինչեւ ծանր արդյունաբերության մինիստր։ Բոլորը, բացի մի երկու֊երեք կին ու երեխայից ու մեկ էլ, կարող է, հրեանեիրց։ հրեաներից։ Ինչը կոմունիզմի կառուցման համար ակնհայտորեն անբավարար է… Ու էս ամբողջ կարուսելը կկանգնի։ Գործարանները, ֆաբրիկաները, մեքենատրակտորային կայանները… Իսկ հետո կգա նոր մոնղոլ֊թաթարական լուծը։ Մենակ թե էս անգամ՝ Արեւմուտքից։ Ընկեր Քիսինջերի գլխավորությամբ…
Բելյաեւը նայեց ժամացույցին․
Գլխացավս թույլ չէր տալիս, որ սովորականի պես ուրախացնեն լենինգրադյան եռուզեռը, գետից փչող քամին ու սալահատակ փողոցների վճիտությունը։ Ի՜նչ արժեն թեկուզ մայթերը՝ ձանձրալի բլուրներից հետո…
Խաղաղության հրապարակում իջա ավտոբուսից։ հետո Հետո տաքսի կանգնեցրի ու տասնհինգ րոպեից տանն էի։
Դուռը մի անծանոթ, ծիծաղող, շերտավոր շապիկ հագած կին բացեց։
Բոլորը հերթով խոսքի էին բռնվում Տանյայի հետ։ Նիհար, մորուքավոր ծերուկը համարյա գոռում էր․
— Հուսամ, պարոնա՛յք, այստեղ բոլորը յուրայիններ են։ Այնպես որ, թույլ տվեք մոռալան մոռանալ գաղտնապահության մասին։ Ես Ալեքսանդր Իսաեւիչ Սոլժենիցինին հաղորդելու բան ունեմ…
Եվ ծերուկը լավ մշակված ձայնով հատ֊հատ ասաց․
— Ես Սոլժենիցինին թույլատրում եմ առանց կրջատումների կրճատումների հրապարակել իմ «Լյուսկա» ռազմաճակատային պոեմը։ Ինձ հասանելիք հոնորարը հատկացնում եմ Սոլժենիցինի ֆոնդին։ ԸՆդսմինԸնդսմին, իմ իսկական ազգանվան հիշատակումը կտրականապես արգելվում է։ Կեղծանունս Անդրեի Կոլըմսկի է։
Սեղաններին ու լուսամուտագոգերին դիզվել էին շշերը։ Ակնհայտ հարբածներ չկային։ Բոլորին ինչ֊որ ընդհանուր բան էր կապում, չնայած միայն հրեաներ չէ, որ ներկա էին։ Մեկը, կանաչ նոթատետրը թափահարելով, ինչպ֊որ ինչ֊որ խորհրդավոր ստորագրություններ էր հավաքում։
Խոհանոցում շարք էին կանգնել ճամպրուկները։ Միանման, նոփ֊նոր ճամպրուկներ՝ մետաղյա կողպեքներով։ Դրանք իմ մեջ անհուսության զգացում արթնացրին… Մահճակալին ընկած էր կիթառը…
Չորրորդ օրը եկավ միլիցիան։ Առավոտյան դուռը թակեցին, չնայած զանգն աշխատում էր։ Բարեբախտաբար շղթայիկը գցել էի։ Դռան արանքից շողաց լաքած չքոցը։ Ինքնավստահ, անշտապ հազ լսվեց։
Միլիցիայից չէի վախենում։ Պարզապես չէի կարող խոսել իշխանությունների հետ։ Հենցի Հենց միայն տե՜սքս ինչ արժեր…
Ես հարցրի․
Չէի արձագանքում։
Ի՞նչ էին անելու։ Ջարդելու էին հին պետերբուրգյան դո՞ւռը։ Աղմուկի վրա ամբողջ Ռուբինշտեյնի փողոցթ փողոցը կհավաքվեր…
Միլիծիոներները Միլիցիոներները մի ամբողջ ժամ ցցվել էին սանդղահարթակին։ Նրանցից մեկը բանալու անցքով գոռաց․
— Բացատրություն տվեք Քրեական օրենսգրքի ներքոշարադրյալ հոդվածների վերաբերյալ։ Որջ պահելը, պորտաբուծություն, դիմադրություն իշխանություններին…
Հոդվածներն այնքան շատ էին, որ որոշեցի դրա մասին չմտածել։
Միլիծիոներները Միլիցիոներները չէին հեռանում։ Նրանցից մեկը լավ հոգեբան դուրս եկավ։ Թակեց դուռն ու գոռաց․
— Կարո՞ղ եմ մի բաժակ սառը ջուր խնդրել։