Changes

Կոմպրոմիս

Ավելացվել է 20 բայտ, 19:30, 23 Մարտի 2014
Գլխի մեղավոր շարժումով հաստատեցի։ Ինչ֊որ ապուշ բարեհոգությամբ ավելացրեց․
Մի քսան հավակնորդ է եղել։ Գալիս, զրուցում են… ու անհետանում։ Գոնե հեռախոսի համար թողեք։
Ասացի հիշողությանս մեջ պատահաբար մնացած քիմմաքրման հեռախոսի համարը։
Դժվարին է ճշմարտությունից դեպի իսկությունը տանող ուղին։
Նույն գետը երկու անգամ չես մտնի։ Կարող ես, սակայն, հոսող ջրի տակ տեսնել պահածոյի տուփերով ծածկված հատակը։ Իսկ պերճ թատերական դեկորացիաների ետեւում՝ աղյուսե պատը, պարանները, կրակմարիչն ու գինով բանվորներին։ Դա հայտնի է ամենքին, ով գեթ մեկ անգամ եղել է կուլիսներում…
Սկսենք կոպեկանոց լուրից։
— Մի՛ վիճեք։ Ինչո՞ւ եք վիճում։ Սա ուրիշ Գերմանիա է, ուրի՛շ։ Չեմ հասկանում, ո՞վ է ձեզ վստահել։ Քաղաքական կարճատեսությո՛ւն։ Բարոյական մանկամտությո՛ւն։ Ձեր հարցը դնելու ենք…
Այդ լուրի համար երկու ռուբլի վճարեցին։ Կարծում էի՝ երեք վճարեն։կվճարեն։
==Կոմպրոիմս Կոմպրոմիս երկրորդ==
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)
<i>«ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Հանրահայտ ժոկեյները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ գիտակ անասնաբույծներ են, որ համառ հետեւողականությամբ կատարելագործում են նժույգի ցեղը, զարգացնում են իրենց «հովանավորյալների» ժառանգական հատկանիշները։ Նրանք նաեւ բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ հաշվետու են Տալլինի խստապահանջ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները բազմաթիվ մրցանակներ ու դիպլոմներ են նվաճել, իսկ 1965 թվականին վարպես֊ձիավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով նվաճել է համամիութենական մեծ մրցանակը։ Տալլինի ձիարշավարանի աստղերից առանձնանում են հմուտ վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ ՒլվեսըԻլվեսը, Խ․ Հիմմիստեն։ Մեծ հույսեր է ներշնչում երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։
Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում տեղի կունենա տոնակատարություն»։</i>
Տալլինի ձիարշավարանը իրենից բավականին խղճուկ տեսարան է ներկայացնում։ Աղբածածկ մրցադաշտ, կիսաքանդ տրիբունաներ։ Ամենուր օգտագործված տոմսերի կտորտանք է։ Գրգռված, բարձրախոս ամբոխը հետուառաջ է շարժվում բարի ու բազրիքի միջեւ։
Ձիարշավարանը միակ տեղնէ, ուր տարլցովի էժանագին պորտվեյն են վաճառում։ Դրամարկղը վաճառում է երկու տեսակի տոմսեր՝ էքսպրեսներ եւ զույգեր։ Էքսպրես տոմս պատվիրելիս հարկավոր է առաջատարներին գուշակել այն հերթականությամբ, որով նրանք հատում են վերջնագիծը։ Զույգերի դեպքում գուշակում եք եզրափակիչ դուրս եկած երկու ուժեղագույններին՝ ցանկացած հերթականությամբ։ Զույգ տոմսի շահույթը համապատասխանաբար ավելի փոքր է։ Ֆավորիտների համար էլ քիչ են տալիս։ Նրանց օգտին են խաղագումարներ դնում բոլոր նորեկները։ Նշանակալի գումար են բերում պատահաբար առաջ ընկած վատ ձիերը։ Ֆավորիտին գուշակելը դժվար չէ։ Դժվարը անսպասելին կանխատեսելն է՝ քոսոտ մի ձիու հաղթանակը կանխատեսելը։ Վարպետ ձիավարները մեծ փողերի դիմաց ետ են պահում ֆավորիտներին։ Հմտորեն ետ մնալը նույնպես արվեստ է։ Դա ավելի դժվար է, քան հաղթելը։ Առջեւում հայտնվում են միջակ ձիերը։ Շահումները երբեմն հասնում են հարյուր հիսուն ռուբլու։ Լավ ձիավարները, սակայն, հազիվ թե ձեզ հետ գործ բռնեն։ Նրանց հաճախորդները պատկառելի մարդիկ են։ Ավելի հեշտ է պայմանավորվել երրորդ կարգի ժոկեյներից մեկի հետ։ Նրան արգելված է խաղագումարներ դնել։ Նրանք խաղում են դրածո մարդկանց միջոցով։ Վերցնում են հաջորդ օրվա ծրագիրը եւ նշումներ են անում ձեզ համար՝ նշում են յուրաքանչյուր փուլում ուժեղագույն ձիերին։ Դուք, արդեն ցուցումների համաձայն, նրա համար էլ եք տոմսեր գնում։
Որոշել էի հոբելյանական նյութ գրել ձիարշավարանի մասին։ Զրուցեցի տնօրեն Ա․ Մելդերի հետ։ Նա կանչեց Տոլյա Իվանովին։
==Կոմպրոմիս երրորդ==
(«Մոլոդյող «Մոլոդյոժ Էստոնիի»։ Օգոստոս։ 1974 թ․)
<i>«ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ; (Տալլինի հյուրերը)։ Ալլա Մելեշկոն արտասովոր հրապուրիչ արտաքին ունի։ Կյանքում, անշուշտ, դա չէ կարեւորը։ Այդուհանդերձ, այդուհանդերձ… Գուցե հենց դա է պատճառը, որ շրջապատն անփոփոխ բարյացկամությամբ է վերաբերում վերաբերվում այդ ծիծաղկոտ, փոքր֊ինչ կոպիտ շարժուձեւով աղջկան…
Ալլան մեր քաղաքի անվանի հյուրերի թվում չէ։ Բարձր մակարդակի գիտաժողովի մասնակից չէ։ Մարզական նվաճումներն էլ նրա տարերքը չեն…
Ալլային մեր քաղաք է բերել… հետաքրքրասիրությունը։ Այո, հենց հետաքրքրասիրությունը, այդ հանգիստ չտվող զգացմունքը, որ մարդուն ստիպում է անսպասելիորեն թողնել֊հեռանալ հայրենի բնակավայրի հարմարավետությունից։ Ես դա կանվանեի ճանապարհի զգացողություն, հորիզոնի կանչ, ճամփորդի մշտառկա անհամբերություն…
«Անկայունությունն է… շարջումը»շարժումը»,— գրել է նշանավոր տեսաբան֊երաժշտագետ Չեռնին…
Որոշեցինք մի քանի հարց ուղղել Ալլային․
— Շատ էի լսել այստեղի դիզայներների ու նկարիչների մասին։ Եվ հետո՝ սիրում եմ ծովը…
— Միայնա՞կ ենք եք ճամփորդում։
— Իմ անփոփոխ ուղեկիցները լուսանկարչական ապարատն ու Ալեքսանդր Բլոկի բանաստեղծություններն են…
— Ի՞նչ ծրագրեր ունեք։
— Ամառը կվերջանա։ Կսկսվեն պարապմունքներն իմ պարարվեստի ստուդիայում; ստուդիայում։ Կրկին՝ համառ, լարված աշխատանք… Իսկ առայժմ՝ ինձ այստեղ զգում եմ, ինչպես տանը»։</i>
Այդ պատմության մեջ չկան հրեշտակներ ու չկան չարագործներ… Չկան մեղսագործներ ու բարեպաշտներ չկան։ Ասենք, կյանքում էլ նրանք գոյություն չունեն։ Արդեն մի քանի տարի հետեւում եմ…
Խմբագիրն ինձ այնպես էր նայում, ինչպես նայում են վատ շրջապատ ընկած ու իր ընկերներին արդարացնել ձգտող մարդուն…
Վաղուց արդեն մարդկանց դրական ու բացասական չեմ բաժանում։ Գրական հերոսներին՝ առավել եւս։ Բացի այդ, վստահ չեմ, թե կյանքում ոճրագործությանն անխուսափելիորեն հետեւում է զղջումը, իսկ սխրանքին՝ երանությունը։ Մենք այն ենք, ինչ մեզ զգում ենք։ Մեր հատկությունները, առաքինություններն ուո ու արատները լույս աշխարհ են գալիս կյանքի նրբին հպումներից… «Բնությո՜ւն… դու իմ աստվածուհին ես»։ Եվ այդպես շարունակ… Ինչեւէ…
Այս պատմության մեջ չկան հրեշտակներ ու չկան չարագործներ, չեն կարող լինել։ Հերոսներից մեկը ինքս եմ։ Կա նաեւ Միշա Շաբլինսկին՝ իրեն բնորոշ «անկանոն ապերցեպցիա», «իմանենտ դուալիզմ» արտահայտություններով… Այնուհետեւ հայտնվում է Միտյա Կլենկին, որին նույնպես հեշտ է ճանաչել։ Փողկապի անոդացված քորոցների ու կեղծ սաթե խոշոր մուշտուկների հանդեպ ունեցած թուլությունը նրան լայն ճանաչում է բերել։
Յուրաքանչյուրս զբաղվում էինք մեր գործով։ Երեքս էլ վատ չէինք վաստակում։ Շաբլինսկին գործուղումներից բերում էր ապխտած ձուկ, բադի ձվեր եւ նույնիսկ կենդանի խոճկորներ։ Կլենսկին գիրք էր գրում սպորտի մի վետերանի փոխարեն, որին անվանում էր «բարի պլանտատոր»։ Մի խոսքով, կատարում էինք բարեխիղճ ու ազնիվ աշխատանք…
Հետո ի՞նչ։ Առանձնապես ոչինչ։ Դվինսկից մի աղջիկ եկավ Միտյա Կլենսկու մոտ։ Չգիտեմ անգամ, թե նպատակն ինչ էր։ Երիտասարդ կանանց մի տեսակ կա, որ ոչ թե արատավոր են, փչացած, այլ, դժվարանում եմ ճիշտ որակել՝ անհոգ։ Նրանց կյանքը անընդհատ գործողություն է։ Արարքների առատության հետեւում հոգին հազիվ է նշմարվում։ Հրեշավոր ջանքերի գնով, տարբեր զոհողությունների գնալով, օրինակ, նրանք ձեռք են բերում արտասահմանյան երկարաճիտ կոշիկներ։ Դժվար է պատկերացնել, թե դա որքան ժամանակ ու միջոցներ է պահանջում։ Այնուհետեւ՝ ցուցադրում են այդ կոշիկները։ Անվերջ երեկույթներ, պարեր, կամ պարզապես ձեմում ճեմում են հանրախանութից դեպի ռատուշա՝ լուսավորված ցուցափեղկերի երկայնքով։ Երբեմն այդ կոշիկները մթին են տալիս ձեր մահճակալի կողքին։ Եվ դա ինչ֊որ այլանդակ այլասերություն չէ։ Պարզապես աղջիկն ամուսնացած չէ։ Խմել ենք, ավտոբուս չկա, տաքսի բռնելն անհնար է։ Իսկ տանտերն էլ համակրելի տղամարդ է։ Տանը երեք սրբապատկեր կա, Մագոմաեւի ինքնագիրը, Քոուլ Փորթեր… Երեկոյան աղջիկները պարում են, իսկ ցերեկը՝ աշխատում։ Լավ էլ աշխատում են։ Հյուր գնում են հետաքրքիր մարդկանց։ Լրագրողներին, օրինակ…
— Թող նստի։
Աղջիկը նստեց լուսամուտի մոտ, հանեց դիմափոշու տուփը։ Ես շարունակեցի աշխատանքս՝ առանց նկատելի խանդավառության։ Ֆելիետոնը, որ գրում էի, վերնագրել էի «ՎՄԿ֊ի իրական դեմքը»։ Թե ինչ է նշանակում ՎՄԿ՝ իսպառ մոռացել։մոռացել եմ։
— Ձեր անունն ի՞նչ է։
Ի՜նչ ազնիվ զարգացում է ապրել ստախոսությունը վերջին երկու հարյուր տարվա ընթացքում։ Առաջ ստում էին, թե փեսացու ունեն՝ միլիոնների ու ձիաբուծարանի տեր։ Հիմա ստում են հարավսլավացի ռեժիսորի մասին։ Ժամանակին մարդիկ հպարտանում էին իրենց ձիերով, իսկ հիմա… Լեհաստանից բերված վելվետե հողաթափերով։ Խլեստակովը մտերիմ էր Պուշկինի հետ, իսկ իմ ծանոթներից Գենիչը ճնշված ու լռակյաց վերադարձավ Մոսկվայից՝ Օլժաս Սուլեյմանովին ՑՈՒՄ֊ում էր տեսել։ Մտավորական մարդիկ անգամ ստում են, թե կարգին աշխատավարձ են ստանում։ Ինքս էլ միշտ մի քսան ռուբլի ավելացնում եմ, թեեւ վատ չեմ վաստակում… Ինչեւէ…
Աղջիկը ստսեց սկսեց ստել։ Նման դեպքերում ես լռում եմ՝ անկեղծ փչոցը սուտ չէ, դա պոեզիա է։ Նույնիսկ, չգիտեմ ինչու, վստահ եմ, որ նրա անունն ամենեւին էլ Ալլա չէ…
Հետո հայտնվեց Կլենսկին։
— Վերջացրի,— ասում է,— երեք հարյուր տողը պատքարտուղարի թղթապանակում է։ Կարելի է մի քիչ հանգստանալ։
Անմիջապես ամփոփեցի փելիետոնս։ ֆելիետոնս։ Գրեցի մոտավորապես այսպես․ «Ինչո՞ւ էին լռում արտադրամասի ակտիվիստները։ Ինչո՞վ էր զբաղված ընկերական դատարանը։ Չէ՞ որ վաղուց հայտնի է՝ ագահությունը բազմապատկած անպատժելիությամբ, հանգեցնում է հանցագործության»…
— Գնացինք,— ասում է Կլեմսին,— ինչա՞ն ինչքա՞ն կարելի է սպասել։
Ֆելիետոնս հանձնեցի, զանգեցինք Շաբլինսկուն։ Նրա արձագանքը շատ անմիջական էր․
— Զանգենք Վերկային։
Վերա Խլոպինան աշխատում էր մեքենագրական բյուրոյում, չնայած հեշտությամբ կարող էր դառնալ սրբագրիչ եւ անգամ՝ թողարկիչ։ Նյարդային, գրագետ ու բանիմաց՝ նա ինքն իրեն վնասում էր հիստերիկ, հանդուգն ուղղախոսությամբ։ Նրա տանը հաճույքով հավաքվում էր թերթի ղեկավարություն… ղեկավարությունը… Բառացիորեն երկու բաժակ խմելուց հետո Խլոպինան վտանգավոր էր դառնում։ Հիշում եմ, գոռում էր երիտասարդական թերթի խմբագրի տեղական Վեյսբլատի վրա՝ դիմելով բոլորիս․
— Չեք լսում, ախր։ Նա մութ է, ինչպես Արմսթրոնգի մաշկը։ Նրան անգամ ավտոմեխանիկի աշխատանք չի կարելի վստահել։
Այդ ամենն արվում էր միանգամայն անշահախնդրորեն։ Պարզապես Վերկան միայնակ էր։
Եվ ուրեմն՝ գնացինք նար նրա մոտ։ Ջին գնեցինք, տոնիկ, էլի ինչ պետք էր։ Պիտի ասեմ, որ այդ երեկույթներն ուսումնասիրել եմ։ Նախապես գիտեմ, թե ինչ է լինելու։ Ասենք, դրանք միշտ միատեսակ են անցնում։ Մեկընդմիշտ հաստատված կարգով։ Յուրատեսակ համերգ, ուր բոլոր ելույթները նշված են ծրագրում։
Շաբլինսկին կպատմի քաղկոմական ֆանտաստիկ մի որսի մասին։ Արծվաչափ կտցարներ, անտառի մեջ ֆիննական բաղնիքով տնակ, երեւանյան կոնյակ… Հետո ես նրան կընդհատեմ իմ սիրած կատակով՝
Ժամադրեցի։ Հետո թղթերը անկանոն թափթփեցի սեղանիս։ Իբր աշխատանքը եռում է…
Զով ու ամպած մայիսյան օր էր։ Սրճարանի ցուցափեղկերի վերեւում աղմոկով աղմուկով ալեկոծվում էին քաթանե հովհարները։ Ալլան եկել էր հսկայական մոմլաթե սոմբրերոյով։ Ակնհայտորեն հպարտանում էր դրանով։ Տրտում նայեցի շուրջս։ Պակասում էր միայն, որ այդ սոմբրերոյի հետ ինձ տեսնեին Մարինայի ընկերուհիները։ Դրա եզրերը դիպչում էին ջրհորդաններին։ Սրճարանում պարզվեց, որ այն դյուրությամբ ծալվում֊փոքրանում է։ Ինչ֊որ կոտլետներ կերանք, խմորեղենով թեյ խմեցինք։ Իրեն այնպես էր պահում, կարծես պարտրք պարտք եմ իրեն։ Ես հարցրի․
— Երեւի արձակուրդո՞ւմ եք։
Այստեղ ինձ կանչեցին խմբագրի մոտ։ Հենրիխ Ֆրանցեւիչը նստած էր իր ընդարձակ աշխատասենյակի պատուհանի մոտ։ Ռադիոլան ու հեռուսկացույցը հեռուստացույցը անջատած էին։ Լուռ էին նաեւ սելեկտորն ու հեռախոսները։
— Նստեք,— ասաց խմբագիրը,— պատասխանատու հանձնարարություն ունեք։ Մեր թերթում թույլ է ներկայացված բարոյական թեման։ Ընտրությունը շատ լայն է։ Ալիմենտից չարամտորեն խուսափողներ, հովանավորչություն, պետական միջոցների հափշտակում… Հույսս ձեզ վրա է։ Գնացեք ժողովրդական դատարան, Պետավտոտեսչություն…
— Դե լավ,— ասում եմ,— այստեղ էլ վատ չէ…
Այդ օրը լի էր այլ հոգսերով, բախումներով, վեճերով, չլուծված խնդիրներով։ Մասնակցեցի երկու խորհրդակցության։ Պատասխանեցի չորս նամակի։ Մի քսան անգամ հեռախոսով խոսեցի։ Կոկտեյլներ խմերիխմեցի, Մարիանային գրկեցի…
Ամեն ինչ ընթանում էր սովոր հունով։