:::::հսկման մեջ,
Միշտ քեզ հետ է, թեեւ խույս է տալիս անվերջ։
Հիմա ապրում ես դու կապույտ Միջերկրական ծովի ափին,
Ուր կան ցածլիկ լիմոններ, որ ծաղկում են ամբողջ տարին։
Ընկերներով դու նավարկում ես հիացիկ․
Նիցցայից է մեկը, մյուսը՝ Մենտոնայից, իսկ երկուսը՝ Տուրբիացի։
Երկյուղով ենք նայում ջրի խորքում ապրող ութոտնիկին․
Եվ փրկիչի կերպարանքով ձկներ լողում են լոռերի մեջ ահագին։
Մի պանդոկի պարտեզում ես՝ Պրագայի մերճակայքում։
Երջանի՜կ ես․ քո սեղանի վրա մի վարդ բույր է խնկում։
Քո պատմվածքը կիսատ թողած՝ դու զննում ես
Վարդի սրտի մեջ քուն մտած մի նուրբ բզեզ։
Սուրբ Վիտոսի վանքում ես դու։ Սարսափահար՝ տեսնում ես քեզ
:::::նրա որմին գծագրված։
Դու մահվան չափ տխուր էիր, երբ քեզ այնտեղ գտար հանկարծ։
Կարծես լույսից խելագարված Ղազարոսն ես դու դեղնավուն։
Հրեական թաղի հսկա ժամացույցի սլաքներն են ետ պտըտվում։
Դու էլ ահա կյանքիդ մեջ ես քաշվում կամաց։
Գրադչանի գինետան մեջ երեկոյան
Դու լսում ես մեղեդիները չեխական։
Ահավասիկ Մարսելում ես՝ ձմերուկներ ոսկելորձունք։
Ահավասիկ Կբոլենցում ես՝ «Ժեան» կոչվող հյուրանոցում։
Ահավասիկ Հռոմում ես՝ նստած շուքին ճապոնական զկեռենու։
Ահավասիկ Ամստերդամ քաղաքում ես մի աղջկա հետ, որին դու
Գեղեցիկ ես կարծում, թեեւ տգեղ է նա․
Մի լեյդենցի ուսանողի հետ նա շուտով կամուսնանա։
Բազում վարձու սենյակներ կան։ Ահա մեկն է մեզ հմայում։
Հիշում եմ ես՝ երեք օր եմ ապրել այնտեղ եւ երեք օր էլ՝
:::::Գուդայում։
Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական։
Քեզ կալանքի տակ են առնում ոճիր գործած մարդու նման։
Դու, տակավին ճանաչած կյանք ու կեծղիք,
Ճամփորդել ես մերթ կսկծոտ, մերթ երջանիկ։
Տառապել ես սիրո ցավից, երբ քսան էր տարիքը քո եւ երեսուն։
Ես ապրեցի խենթի նման, ժամանակս տալով քամուն։
Էլ դու սիրտ չես անում նայել քո ձեռքերին։ Լալ եմ ուզում
:::::ես ամեն օր
Քեզ, քո սիրած այն աղջկա եւ վախերիդ վրա բոլոր։
Արտասվալից աչքերով ես նայում այս խեղճ պանդուխտ
:::::մարդկանց,
Որ աղոթում են երկյուղած։ Կանայք ծիծ են տալիս մանկանց։
Նրանց հոտն է բռնել սրահը Սեն֊Լազար կայարանի։
Մոգերի պես բիբլիական, ամեն մեկն իր աստղի հանդեպ
:::::հավատք ունի։
Հուսով են, որ փող կշահեն, եթե գնան Արգենտինա,
Եվ իրենցից յուրաքանչյուրն, հարստացած, տուն կդառնա։
Մի ընտանիք փետրով լցված իր ներքնակն է տեղափոխում,
Ինչպես տանում եք դուք ձեր սիրտը բաբախուն։
Նո՛ւյնքան անգո են մեր երազն ու այդ ներքնակը կաս֊կարմիր։
Ոմանք այս խեղճ պանդուխտներից չեն մեկնում ո՛չ մի այլ երկիր
Եվ ապրում են խուլ խաղերում քաղաքամերձ։
Մերթ տեսել եմ նրանց, երբ որ երեկոյան օդ են առնում
:::::փողոցի մեջ
Եվ հազվադեպ իրենց տեղն են փոխում, ինչպես ֆիգուրները
:::::շախմատային։
Հրեաներ կան նամանավանդ։ Նրանց կանայք կեղծամ ունեն
:::::իրենց գլխին
Եվ նստում են խանութների խորքում անշարժ ու նվաղկոտ։
Դու կանգնած ես ահա մի զեխ խորտկարանի սեղանի մոտ
Եվ երկու սու արժող մի սուրճ ես վերցնում,
Դու գիշերն ես մի փառահեղ ճաշարանում։
Թեեւ հոգսեր ունեն բազում, բայց այս կանայք չար չեն ինքնին
Յուրաքանչյուրը նրանցից, տգեղագույնն անգամ, անշուշտ,
տանջել է իր սիրեկանին։
Նա աղջիկն է Ջերսի կղզու ոստիկանի։
Նրա ձեռքերը, որ ես չեմ տեսել, կոշտ են ու ճաքճքած։
Օ՜, ինչպե՜ս եմ կարեկցում ես որովայնի սպիներին այդ աղջկա։
Ես բերան եմ ծռում հիմա մի աղքատիկ աղջնակի,
Որ ահավոր ծիծաղ ունի։
Մենակ ես դու։ Օրը շուտով կլուսանա։
Կաթնավաճառն իր դույլերը կզնգացնի մայթի վրա։
Հեռանում է գիշերն, ինչպես մի խառնածին չքնաղ աղջիկ,
Որ Լեան է հեզաբարո կամ Ֆերդինան է խաբուսիկ։
Եվ քո կյանքի պես կիզանուտ այս խմիչքը ըմպում ես դու։
Ըմպած կյանքդ ինչքա՜ն նման է բարկ օղու։
Դու քայլում ես դեպի Օտյոյ։ Դու ուզում ես ոտքով գնալ այս
:::::գիշեր տուն,
Գվինեի եւ Օվկիանյան քո կուռքերի մեջ մտնել քուն։
Հիսուսներ են այդ կուռքերը, թեեւ, իրոք, այլ տեսք ունեն եւ
:::::դավանանք։
Մութ հույսերին զիջող մեկ֊մեկ հիսուսներ են բոլոր նրանք։
Մնաս բարո՜վ։ Մնաս բարո՜վ։
Արեւ՝ կտրած պարանոցով։
===Միրաբոյի կամուրջը===
</poem>