Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բան լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաեւ տեսել էր։
Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սամ Համեստուկը՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկւ մշտական հաճախորդները։
― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սամը։
― Քեզ համար անհասկանալի են, ― կրկնեց Գանդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես․
<peompoem>
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,