― Ինչո՞ւ այն ժամանակ նա մինչեւ վերջ չհետեւեց Բիլբոյին, ― հարցրեց Ֆրոդոն, ― թե՞ եղել է մեզ մոտ, Հոբիթստանում։
― Այ հենց բանն էլ այդ է, որ չի եղել, ― ասաց Գանդալֆը։ ― Մեզ մոտ ուզեցել է գալ, հասել է մինչեւ Մեծ գետը եւ հանկարծ շուռ եկել։ Ճանապարհի հեռավորությունից հազիվ թե վախենար, նա այդպիսիններից չէ։ Ոչ, ինչ֊որ բան նրան ճանապարհից շեղել է։ Եվ իմ բարեկամներներըբարեկամները, որոնք բռնել էին նրան ինձ համար, նույն կարծիքին էին։
Անտառի էլֆերը բացահայտեցին նրա թարմ հետքերը։ Դրանք անցնում էին Չարքանտառի միջով եւ ետ դառնում․ ճիշտ է, դրանց չհաջողվեց բռնել Գորլումին։ Իսկ անտառը լի էր նրա մասին զզվելի հիշողություններով, բոլոր գազանիկներն ու թռչունները սարսափահար էին եղել։ Լսվում էր, որ նոր հրեշ է հայտնվել՝ արյունախում֊ուրվական, որից ձագուկները փրկություն չունեն ո՛չ ծառերի վրա, ո՛չ բներում։