― Ոչ, ― ասացի ես։ ― Ոչ թե ռազմատենչ, այլ անհոգ։
Ճաշասենյակում ես հայտնվեցի Կլեոպատրա Կազիմիրովնայի գրկում, որը ինչպես և ես ինձ նման այս տարիների ընթացքում բավականին գիրացել էր։ Նրա հագին մուգ կանաչ շրջազգեստ էր, մի քիչ ավելի բաց գոգնոց, մազերը եզերված էին սպիտակ կտորով։
Լեոն կախեց սուրը դռան մոտ գտնվող կեռից։