Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
==Գլուխ 1— Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը==
===Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը=== ====Քաղաքի աշխարհագրական դիրքը====
Շուշին տեղադրված է հյուսիսային լայնությամբ 39° 46 եւ արեւելյան երկարությամբ 46° 45 վրա։
Պետք է նկատել, որ Շուշու բարձրավանդակը, որի վրա առաջացել, զագրացել եւ այժմ էլ գոյություն ունի Շուշի քաղաքը, իր երկրաբանական կառուցվածքով ներկայացնում է մեզոնյան շրջանի կրաքարային պլատո։ Շուշու կրաքարային բարձրավանդակը դարեր շարունակ տվել է քաղաքին հրաշալի շինանյութ բնակարաններ կառուցելու, փողոցները քարահատակելու, բերդի պատերը կանգնեցնելու եւ արժեքավոր ճարտարապետական հուշարձաններ, երեղեցիներ ու մեչիդներ կառուցելու համար։ Կրաքարը ծառայել է նաեւ կիր արտադրելու համար։ Շուշու շրջակայքում եղած բազմաթիվ քարայրները վկայում են ուժեղ զարգացած կարստային երեվույթների մասին։ Կրաքարի հարուստ շերտերը ուժեղ լուծման են ենթարկվել ստորերկրյա եւ երկրի երեսին առատ հոսող ջրերի ներգործության տակ։
====Շուշու կլիման====
Շուշի քաղաքի