Այնտեղ, ուր իմ հիշողությունն է պսպղում,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝
Ո՛չարեւը, ո՛չ երկիրն է շլացնում քեզ,Այլ այն հուրը զարմանալի, որ սաստկանում է հարաժամԵվ որ մի օր կվերածվի միակ լույսի։ Մի օր,Մի օր, սպասելով ես ինձ, մի օրԱսում էի․ Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս,Որ, վերջապես, ես հասկանամ, թե ով ես դու,Դու, որ գիտես ուրիշներին։ Գիտե՜մ նրանց․ հինգ, թերեւս եւ ավելի զգայարան պատմել են ինձ նրանց մասին։Բավական է, որ ոտքերը տեսնեմ նրանց, եւ ամբոխներ ես կարարեմ,Տեսնեմ նրանց մեկ հատիկ մազն ու քայլերը խուճապահար,Տեսնեմ լեզուն, եթե բժիշկ ձեւանալ է սիրտս ուզում,Մանուկներին, եթե ուզեմ մարգարեի փոխվել հանկարծ,Տեսնեմ նրանց լաստն ու նավը եւ գրիչը իմ գրչեղբոր,Կույրերի փողն ու համրերի ափերը բացԿամ (բառերի գործածության եւ ո՛չ նրանց գեղագրության համար անշուշտ)։ Մի հատ նամակ, գրված ձեռքով նրանց, որոնքՔսանամյան չեն այլեւս։Բավական է շնչեմ միայն բույրը նրանց տաճարների,Հոտը նրանց քաղաքներով հոսող գետիԵվ բուրմունքը ծաղիկների, որ փթթում են այգիների մեջ հանրային։Օ՜, Կոռնելի Ագրիպա, ինձ բավական էր հոտը փոքրիկ մի շնիկի,Որ ճշգրիտ պատկերի ես քո Քյոլնի փողոցներով անցնող ամեն քաղաքացու։ Եվ մոգերին, եւ ուրսուլյան կույսերի շարքն երկարաձիգ,Որոնցով դու ստապատիր կարծիք էիր կազմում բոլոր կանանց մասին։ Բավական է առնեմ միայն համը դափնու,Որ ես սիրեմ կամ այպանեմ,Բավական է թեթեւ հպվեմ հագուստներինԵվ կորոշեմ, թե ինչքան է մսկոտ ու թույլ տերը նրանց։Օ՜ մարդիկ, որ ծանոթ են ինձ…Բավական է ոտնաձայնը լսեմ նրանցԵվ ցույց կտամ ուղղությունը նրանց ճամփի․Բավական է տեսնեմ ոմանցԵվ ես արդեն կհանդգնեմ հարություն տալ ուրիշներին։ Մի օր, ես ինձ սպասելով,Ասում էի․ Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս։ Եվ նրանք, ում սիրում եմ ես, առաջանում էին երթով քնարական,Բայց նրանց մեջ ես չկայի՜…Սիզապատված հսկաները մտնում էին քաղաքն իրենց ստորջրյա,Ուր, կղզու պես, աշտարակներ ծփում էին ծովի վրա։Եվ այդ ծովը, իր ընդերքի պայծառությամբ երակներիս մեջ հոսելով։Բաբախեցնում էր իմ սիրտը իր արյունով։Հետո երկրում հազարավոր ճերմակ ցեղեր հայտնվեցին,Ուր ամեն մարդ մատղաշ մի վարդ ուներ ձեռքին,Եվ այն լեզուն, որ ստեղծում էին նրանք ճամփի վրա,Սովորեցի ես նրանցից եւ խոսում եմ մինչեւ հիմա։ Անվերջ անցնող թափորի մեջ ես իմ մարմինն էի փնտրում։Նա, ով հանկարծ աշխարհ գալով, իր մեջ ամբողջ ինձ չէր կրումԱնտարակույս իմ էության մի մասնիկն էր տանում իր հետ։Քիչ֊քիչ նրանք ինձ կանգնեցրին աշտարակի պես հոյակերտ։Խմբվում էին ժողովուրդներ․ ահա ե՛ս էլ հայտնվեցի,Թրծված բոլոր մարմիններից ու մարդկային բան ու գործից։ Օ՜ արդարեւ, մեռած դարե՛ր։ Աստվածնե՛ր, որ ինձ կերտեցիք,Ապրում եմ ես եւ ձեզ նման անկայուն եմ ու վաղանցիկ։Եվ շուռ տալով իմ աչքերը ապագայից դատարկ ու խեղճ,Ողջ անցյալի վեհությունն եմ տեսնում ի՛մ իսկ էության մեջ։ Մեռած է այն, ինչ֊որ դեռ չի ծնված կյանքում։Ճառագայթուն անցյալի դեմ վաղվա օրը շատ է դժգույն։Վաղն ան֊եւ է նաեւ այն վեհ ուժի դիմաց,Որ ամբողջն է, ճիգն է, արդյունքն է փառապանծ։
</poem>