— Զահլաս մի տանի։
Անվարժ փչած խեցու ձայնը նրանց ընդհատեց։ Ասես ծագող արևին ցայգերգ հղելով, Ջաքն անընդհատ փչում էր, մինչև որ քոլիկներում սկսեցին շուռումուռ գալ։ Որսորդները հավաքվեցին հարթակի վրա, փոքրիկները թնգթնգացնոլմ թնգթնգացնում էին՝ ինչպես վերջերս հաճախ էին անում։ Ռալֆը հնազանդ ոտքի կանգնեց և Խոզուկի հետ միասին դիմեց հարթակի կողմը։
— Թողնես ամբողջ օրը լեզվին զոռ տան։— Դառնորեն ասաց Ռալֆը։
Նա խեցին Ջաքից վերցրեց։
— էս Էս ժողովը․․․
Ջաքն ընդհատեց։
— Հա, որս է անում։— Նա հիշեց անտառում ամեն անգամ իր ապրած նախնադարյան թրթիռները։— Որսորդ զազան է։ Մյուսն էն է, որ մենք նրան սպանել չկարացանք։ Ու վերջինը՝ Ռալֆն ասաց, որ իմ որսորդներր բանի պետք չեն։
— ես Ես տենց բան չեմ ասել։
— Սուս, փողը ես եմ բռնել։ Սրան որ հարցնեք, դուք փսլնքոտների մեկն եք, որ լեղին ճաքած տռճիկ եք տալիս համ վարազից, համ էդ գազանից։ Հիմա լսեք։
— Ջաք։
Ջտքը Ջաքը շուռ եկավ և նայեց Ռալֆին։ Նա մի պահ հապաղեց, ապա գազազած, սուր ձայնով գոռաց։
― Չէ։
— Էստեղ ծուխն իհարկե էդքան երևացող չի լինի, շատ հեռվից չեն տեսնի։ Բայց դրա տեղը մենք էլ չենք մոտենա էն․․․ էնտեղ․․․
Միանգամայն հասկանալով, բոլորը գւխով գլխով արին՝ մոտենալու կարիք չի լինի։
— Հիմա էլ հենց կսարքենք։
Նրանք վախվորելով ցրվեցին անտառում։ Ջաքը համարյա իսկույն գտավ փորփրած հողը և շուռ տված արմատները, որոնք վկայում էին խոզի մասին, և շուտով արդեն թարմ հետքերով էր ընթանում։ Նա բոլորին հրամայեց սպասել և միայնակ առաջ անցավ։ Նա երջանիկ էր, անտառի խոնավ մթությունն ասես իր հին, մաշված հագուստը լիներ։ Թեք հարթությամբ սողաց ներքև և հայտնվեց հատուկենտ ծառերով քարքարոտ ծովափին։
Խոզերը՝ ճարպի տռզած տոպրակները, պառկած վայելում էին ծառերի շուքը։ Քամի չկար, և նրանք ոչինչ չէին կասկածում, Ջաքը սովորել էր ստվերի պես անձայն քայլել։ Նա վեր ադարձավ վերադարձավ տղաների մոտ և համապատասխան կարգագրություններ արեց։ Անասելի շոգից քրտնելով, բոլորը միասին անձայն սողացին առաջ։ Ծառերի տակ ծուլորեն խլշտաց մի ականջ։ Մնացածներից քիչ հեռու, մայրական երանության մեջ, փռված էր ամենամեծ մերունը։ Նա վարդագույն էր, սև բծերով, ահռելի որովայնին սեղմված էր խոճկորների շարանը։ Ոմանք քնած էին, մյուսները վնգստում էին ու քաշքշում։
Խոզերի խմբին մոտ տասնհինգ մետր չհասած, Ջաքը կանգ առավ և ձեռքը պարզեց մերունի կողմը։ Հետո հարցական նայեց տղաներին, և նրանք գլխով արեցին, ցույց տալով, որ հասկացան։
— Մեջն է։
Նրանք շրջապատեցին որջը, բայց մերունը նորից փախավ, կողքին ևս մի նիզակ ստանալով։ Նիզակների կախ տված պոչերը խանգարում էին վազել, խորդուբորդ սայրերն անասելի տանջանք էին պատճառում։ Նա խփվեց մի ծառի, ավելի խորը մխրճելով նիզակներից մեկը, և դրանից հետո տղաներն արդեն կարող էին հեշտ ու հանգիստ նրան հետապնդել արյան թարմ կաթիլներով։ Ցերեկը հալվում էր, խոնավ, հեղձուցիչ տապով պղտորելով օդը։ Ցնորված մերունը, երերալով և արյուն կաթելով, դժվարությամբ խցկվում էր մացառների միջով։ Որսորդները, վավաշոտ մղումով նրան շղթայված,t ընկել էին հետևից, երկար հետապնդումից և արյան տեսքից բորբոքվելով։ Սրանք արդեն տեսնում էին խոզին, համարյա հասել էին, բայց նա, վերջին ուժերը հավաքելով, նորից առաջ նետվեց և քիչ էր մնում հետապնդումից պոկվեր։ Որսորդները վրա հասան, երբ նա դուրս թռավ մի բացատ, ուր պայծառ ծաղիկներ էին աճում, իրար շուրջ պար էին գալիս թիթեռները և օդը տոթ էր ու անշարժ։
Այստեղ շոգը խփեց գլխին, նա վայր ընկավ, և որսորդները հարձակվեցին վրան։ Օտար ուժերի զարհուրելի այդ պոռթկումը խենթացրեց նրան, նա մոլեգին խռնչում էր ու թպրտում։ Ամեն ինչ իրար էին խառնվել քրտինք, աղաղակ, արյուն և սարսափ։ Ռոջըրը վազում էր թավալվող կույտի շուրջ, նիզակը ճոճելով ամեն անգամ, երբ երևում էր խոզի իրանը։ Ջաքը, խոզին հեծած, կատաղի դանակահարում էր նրան։ Ռոջըրը վերջապես հարմար մի պահ որսաց և խրեց իր նիզակը, մարմնի ամբողջ ծանրությամբ հենվելով վրան։ Նիզակը կամաց-կամաց ներս էր մտնում, մինչև որ խոզի սարսափահար խռինչը վերածվեց զիլ ճիչի։ Ջաքը վերջապես գտավ նրա վիզը, և տաք արյան շիթը հորդեց նրա ձեռքերին։ Մերունը տապալվեց։ Ծանրացած և բավարարված, նրանք պառկել էին վրան։ Բացատի կենտրոնում դեռևս պարում էին ամենին անհաղորդ թիթեռները։
— Բա կրակ ո՞նց ենք անելու։
Ջաքր Ջաքը պպզեց, մռայլ նայելով խոզին։
— Կհարձակվենք վրեքն ու կրակը կխլենք։ Դու կգաս, Հենրին, մեկ էլ Բիլն ու Մորիսը։ Երեսներս կներկենք ու սուսուփուս կմոտենանք՝ մինչև ես իմ ասելիքն ասեմ, Ռոջըրը կրակը կթռցնի։ Մնացածդ էս քարշ կտաք էն հին տեղն ու խարույկ կշարեք։ Սեկ էլ․․․
Ջաքը բարձրացրեց խոզի գլուխը և կոկորդով խրեց ցցի վրա, որի ծայրը երախից դուրս տնկվեց։ Ջաքը հետ քաշվեց՝ գլուխը մնաց ցցված, ձողի վրայով արյուն կաթելով։
Տղաները նույնպես ակամա հետ քաշվեցին։ Անտառը լռում էր։ Փորոտիքի կույտի վրա բարձր տղզում տզզում էին ճանճերը։
Ջաքը համարյա շշնջաց․
— Գլուխը թողնում ենք գազանին։ Նվեր։
Լռությունն անխոս ընդունեց նվերը, ահաբեկելով նրանց։ Գլուխը մնաց ցցված, պղտոր աչքերով, քմծիծաղող ատամների միջև լերդացած արյամբ։ Բոլորը միանգամից տեղից պոկվեցին, հնարավորին չափ արադ արագ փախչելով ծովափի կողմը։
Սայմոնը հայացքը թեքեց, չորացած շուրթերը լիզելով։
Նվեր գազանին։ Իսկ եթե գազանը դա գա իր նվերը տանելո՞ւ։ Գլուխը կարծես համաձայն էր։ «Թող ու փախիր,— լուռ հորդորում էր նա,— վերադարձիր մյուսների մոտ։ Մի կատակ էր, արեցին, դո՞ւ ինչ գործ ունես։ Պարզապես վատ ես զգում, ուրիշ ոչինչ, գլխացավ ունես, երևի մի սխալ բան ես կերել։ Գնա, բալիկ ջան, գնա» — անխոս ասում էր գլուխը։
Սայմոնը գլուխը վեր բարձրացրեց, իր թաց մազերի ծանրությոլնը ծանրությունը զգալով։ Երկինքը, որպես բացառություն, ամպամած էր՝ գորշ, կարմրաթույր և պղնձագույն փրփրադեզ կուտակումները ծառանում էին կղզու երկնակամարով մեկ։ Ամպերը նստում էին գետնին, ճնշում, քամում վայրկյան առ վայրկյան սաստկացող հեղձուցիչ տոթը։ Անգամ թիթեռները լքել էին բացատը, որտեղ կաթկթում և քմծիծաղ էր տալիս այդ նողկալի բանը։ Սայմոնն իջեցրեց գեմքըդեմքը, ջանալով կոպերը չբանալ, և ձեռքով ծածկեց աչքերը։ Ծառերը ստվեր չէին գցում, ամեն ինչ համակված էր մարգարտափայլ անդորրով՝ հստակ ուրվագծերի աշխարհից խույս տալով պատրանքների տիրույթը։ Փորոտիքի կույտը սև ճանճագունդ էր դարձել, սղոցող տզզոցով լցնելով օդը։ Շուտով ճանճերը հայտնաբերեցին նաև Սայմոնին, հափրած սոսնձվեցին քրտինքի առվակների շուրջ և սկսեցին խմել։ Ճանճերը խուտուտ էին տալիս նրա ռունգերը և խլվրտում ազդրերին։ Նրանք սև էին կամ ծիածանափայլ կանաչ և թիվ ու քանակ չունեին։ Սայմոնի առջև, ցցի վրա տնկված էր քմծիծաղ տվող ճանճերի տերը։ Ի վերջո Սայմոնը տեղի տվեց և նայեց՝ տեսավ սպիտակ ատամներն ու պղտոր աչքերը, արյունը, և այլևս ի վիճակի չէր հայացքը կտրել վաղնջական, անխուսափելի ճանաչումից։ Սայմոնի աջ քունքը սկսեց բաբախել։
Խոզուկը վեր նայեց։ Ռալֆը կցկտուր շարունակեց։
― Չէ, գազանից չէ։ Այսինքն՝ գազանից էլ եմ վախենում։ Բայց ախր խարույկը ուրիշ էլ ոչ ոքի վեջ չի։ Դու որ խեղդվելուց լինեիր ու մեկը քեզ պարան գցեր․․․ կամ եթե բժիշկն ասեր, առ էս դեղը խմի, որ չխմես, կմեռնես՝ չէի՞ր խմի, կխմեիր, չէ՞։
― Բա դա ասելո՞ւ բան էր, էլի որ կխմեի։
— Երևի հենց էդպես է, որ կա։
Անտառը լցվեց վայրի աղաղակով։ Սպիտակ, կարմիր և կանաչ ներկված հրեշավոր դեմքերով կերպարանքները վայնասուն ով վայնասունով դուրս պրծան լողափ։ Փոքրիկները ճչալով ցրիվ եկան։ Աչքի տակով Ռալֆը տեսավ փախչող Խոզուկին։ Հարձակվողներից երկուսը նետվեցին խարույկի կողմը, և Ռալֆը պատրաստվեց պաշտպանվել, բայց նրանք կրակից ծխացող ճյուղերր ճանկեցին և լողափով փախան։ Մյուս երեքը կանգնած նայում էին Ռալֆին, և նա տեսավ, որ նրանցից ամենաբարձրը, լրիվ մերկ, չհաշված գոտին և ներկը, Ջաքըն Ջաքն էր։
Ռալֆի շունչը տեղն ընկավ, նա ասաց․
— Ու ի՞նչ։
Ջաքր Ջաքը նրան բանի տեղ չդրեց, բարձրացրեց իր նիզակը և սկսեց գոռալ։
— Բոլորդ ինձ լսեք։ Ես ու իմ որսորդները կղզու ծերի քառակուսի ժայռի մոտ ենք ապրում։ Մենք որսի ենք գնում ու քեֆ անում։ Թե կուզեք իմ ցեղին միանալ, համեցեք տեսեք։ Կարող է պատահի, ձեզ ընդունեմ։ Կամ էլ չեմ ընդունի։
Սայմոնը երախի ներսում էր։ Նա վայր ընկավ և ուշաթափվեց։
=Իններորդ գլուխ։ Մահվան պատկերը=