Հայաստանում արևապատության երկորդ կամ ավելի ստույգ տեսակին ենք հանդիպում Արշակունիների տերության սկզբնավորումնով, որոնց նահապետ Վաղարշակը Փրկչի թվականից մեկ և կես դար առաջ կրոնական պաշտամունքների յալևայլ կարգադրությունների հետ «մեհեանս շինեալ յԱրմաւիր՝ անդիրս հաստատէ Արեգական և Լուսնի» (Խորենացի, Բ․Ը)։ Պարզ է, ուրեմն, որ այս արձանները դիցական էին կամ մարդակերպ, բայցինչպես թվում է, կիսով չափ, այսինքն՝ մարդակերպ էին մինչև կեսը կամ մեջքը։ Թե ուրիշ ինչ ձև կամ կերպարանք ունեին, հայտնի չէ։ Հավանորեն Միհրի դեմք ունեին, որի մասին դեռ խոսելու ենք։ Թեև ենթադրում ենք, որ վերջինիս պաշտամունքը պարթևներից է եկել, բայց հավատքը հայերի մեջ արդեն կար։ կային նաև արեգակնապաշտ կամ արեգապաշտ հայեր, ինչպես ասվում է մեր գրաբար լեզվով։ Վաղարշակի թոռնորդու ժամանակ Բարզափրան զորապետը դաշինքի հաստատության համար նախ երդվում է արեգակով, հտո՝ երկնավոր ու երկրավոր ամենայն պաշտելիներով։
Արշամ թագավորը ևս հերա Ենանոսին ստիպում է նախ «երկիր պագանել Արեգական, և [ապա] պաշտել զկուռս արքայի» (Խորենացի Բ․ԻԴ)։ Թողնում եքն նաև եդեսացիների կողմից ասորական չաստվածների հետ արև և լուսին պաշտելու մասին Լաբուբնայի ասածը։ Ինչպես հիշում են Ագաթանգեղոսն ու Խորենացին, վերոհիշյալ թագավորը (Տիգրան) և նրա հայրը՝ Արտաշեսը, որոնց արևներով էլ էր երդվում Բարզափրանը, յալ ավարի հետ հունական կուռքեր էլ բերեցին ու հաստատեցին իրենց աշխարհի այլևալ կողմերում։ անհավանական չէ, որ դրանց մեջ կային նաև հունական արեգակներ՝ Ապոլոնի և Ձեբոստի կերպարանքներով, կառքերով ու երիվարներով։ Գուցե մի հին ավանդությամբ, բայց ոչ հին «Ոսկեփորիկ»֊ի մի գրիչ վերջիններիս (ձիերին) տալիս է անուններ՝ գրելով․ Մանուանք վարչաց Արեգական, Էնիկ, Մէնիկ, Բէնիկ և Սէնիկ»։ Չգիտեմ՝ Փեբոսի կառքի ձիերն էլ հունական անուններ ունեին արդյոք, թե սրանք լոկ հայ խելքի ծնունդ են<ref>Հայ խելքի, թե օտարի ծնունդ լինեն, 1288 թ․ գրված տոմարի մեջ կան հետևյալ խոսքերը․ «Զի՞նչ է նիւթ ամանակի (Արեգական)․ ֊ Հուր է բաղազանեալ, աղ է և երկաթ․ լոյս է շանթախառն, հուր ձեւացիկ, և են ի նմա կամիցիս գիտել զի՞նչ իցէ կերպարանք Արեգականն․ ֊ մարդ է անբան և անիմաստ․ կայ ի մէջ հրեղէն երկուց երիվարաց (!)։ Եւ եթե ոչ էր յաման ակն արեգականն, երկիրս իբրեւ զգզաթ մի բուրդ առաջի նորա վառէր։</ref>։
Վերոհիշյալ երդման ձևը հայտնի է դարձնում նաև արեգակի՝ կյանք նշանակելը, որ մնացել է քրիստոնեության մեջ ևս։ Եկեղեցիկներում Բագրատունիների թողած արձանագրություններում շատ անգամ է գրվել․ «Ի հիշատակ բարերարների արևշատության», այսինքն՝ արվում է երկար ապրելու մաղթանք։ Այսօր իսկ լսում ենք <i>արևդ սիրեմ, եթե արևդ սիրես, արևիդ մեռնեմ</i> երդմնաձև կամ փաղաքշական արտահայտությունները և այլն, ինչպես և հները մեռնելու կամ մեռցնելու համար ասում էին <i> արևը հատնել, արևից գցել, ընկնել</i> և սրանց նման բացատրություններ։ Անչափահաս կամ երիտասարդ մեռնողն էլ կոչված է <i>արեւպէտ վախճանեալ</i>։
Քննաբաններին անցողաբար հիշեցնեմ, որ աստղապաշտ սաբեացիները մերոնց պես արեգակը կոչել են <i>արև</i> կամ <i>ուրու</i>։ Գուցե պատահաբար, բայց Օվկիանիայում արեգակի պաշտամունքավարների ընկերությունը կոչվում է արեգի անվամբ (Arekois կամ Areois)։ Բայց մեզ համար ավելի դիտելի են մե՛ր երկրում այս լուսատուների անունով կոչված այլևայլ վայրերը, մանավանդ Տարոնում, որտեղ կա Արեգակնածագ բլուրը, և Սյունիքում, որտեղ մի ամբողջ գավառ կոչվում է Արևիք, և պաշտամունքը հայտնի դարձավ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ։
Ավելի դյուրին և զարմանալին այն է, որ արևպաշտությունը առավել, քան այլ հավատքներ, ինչ֊որ ձևով տևական ու խորն է արմատավորվել մեզ ազգակիցների մեջ։ Եվ այլևայլ ժամանակներում երևացել են արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան, թեկուզև չորոշվի, թե որ ազգի մնացորդն են։ 11֊րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է զանդիկ մոգերից առաջացած «Ոմքն ի նոցանէ դեղեալք՝ Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն․ և ահա են յայդմ գաւառի (Միջագետաց) բազումք, և քրիստոնեայս զինքեանս յայտնապէս կոչեն․ բայց եթէ որպիսի՞ մոլորութեամբ և անառակութեամբ վարին, գիտեմք զի ոչ ես անտեղեակ»։
=Ծանոթագրություններ=
<references/>