Քեռի Ֆեոդորը վերցրեց կարթը եւ գնաց ձուկ որսալու։ Իսկ Շարիկն ու կատուն վառարանը վառեցին ու ջուր բերեցին։ Հետո կերան, ռադիո լսեցին ու պառկեցին քնելու։ Նրանք շատ լավ էին զգում այդ տանը։
==Գլուխ երրորդ — նոր Նոր հոգսեր==
Հաջորդ առավոտյան Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն տունը հավաքեցին, սարդոստայնները մաքրեցին, աղբը թափեցին, վառարանը կարգի բերեցին։ Կատուն կաշվից դուրս էր գալիս․ նա շատ մաքրասեր էր։ Լաթը ձեռքին բարձրանում էր պատուհանների վրա, մտնում բազմոցների տակ։ Առանց այդ էլ տունը շատ կեղտոտ չէր, իսկ հիմա ուղղակի սկսեց փայլել։