— Իմ տարեկան վաստակի մեկ երրորդը։
— Ընդամենը երկու հազար դոլար,— համառորեն կրկնեց նա։— Չէր խանգարի՝ գոնե երբեմն էլ իմ մասին մտածեիր։ Եթե մենք դնեինք չորրորդ սյատըպատը, այս սենյակը կլիներ արդեն ո՞չ միայն մերը, այնտեղ կբնակվեին տարաշխարհիկ, արտասովոր մարդիկ։ Կարելի է ինչ֊որ բանում տնտեսել։
— Առանց այդ էլ մենք շատ բանում ենք տնտեսում այն ժամանակվանից, երբ վճարեցինք երրորդ պատի արժեքը։ Չե՞ս հիշում, ընդամենը երկու ամիս առաջ են դրել։