Changes

Բաբելոնյան վիճակախաղ

4 bytes removed, 07:54, 21 Ապրիլի 2014
Բնականաբար այդ «վիճակախաղերը» անհաջողության մատնվեցին: Նրանք ոչ մի բարոյական արժանիք չունեին: Նկատի էր առնված միայն մարդու հույսը և անտեսված նրա մյուս հատկությունները ժողովրդի անտարբերությունը սնանկացրեց այդ պարզունակ վիճակախաղերը հիմնադրող վաճառականներին: Մեկը մի փոփոխություն փորձեց մտցնել նպաստավոր թվերի ընդհանուր շարքի մեջ ներդրվեցին մի քանի աննպաստ համարներ Այդ փոփոխության հետևանքով քառանկյունիներ գնողները միևնույն ժամանակ ենթարկվում էին գումար շահելու և (հաճախ մեծ) տուգանք վճարելու բախտին: Թեթևակի վտանգը (երեսուն նպաստավոր թվերի կողքին միայն մի դժբախտ համար կար) բնականաբար արթնացրեց ժողովրդի հետաքրքրությունը: Բաբելացիները տրվեցին խաղին: Քառանկյունիներ չգնողը համարվում էր փոքրոգի ու երկչոտ ժամանակի ընթացքում այդ արդարացի արհամարհանքը կրկնապատկվեց: Արհամարհվում էր չխաղացողը և միևնույն ժամանակ տուգանք վճարող պարտվածը: Ընկերությունը (այդպես սկսեցին անվանել կազմակերպությանը) պետք է հսկեր հաղթողների շահերը, որոնք եթե պակասեին, տուգանքների գրեթե ամբողջական գումարը չէին կարող գանձել: Ընկերությունը դատ բացեց պարտվողների դեմ դատավորը որոշեց, որ սրանք պետք է մուծեին հիմնական տուգանքն ու ծախսերը, կամ մի քանի օրով կալանավորվեին: Ընկերությանը մոլորեցնելու միտումով, բոլորն էլ բանտն ընտրեցին: Մի քանիսի այդ հանդգնությունից էլ ծնվեց Ընկերության ամենակարողությունը նրա եկեղեցական և բնազանցական իշխանությունը
Որոշ ժամանակ անց, վիճակահանությունների տեղեկությունները մերժեցին տուգանքների գումարը և բավարարվեցին աննպաստ համարների սահմանած կալանման օրերի քանակը հրապարակելով: Իր ժամանակին գրեթե աննկատ այդ լակոնիզմը ապագայում մեծ նշանակություն ունեցավ: '''Վիճակախաղի մեջ ոչ դրամական տարրերի մուտոքի առոաջին մուտքի առաջին փաստն էր դա:''' Հաջողությունը մեծ էր: Ենթարկվելով խաղացողների ցանկությանը ընկերությունը հարկադրված ավելացրեց աննպաստ համարների քանակը:
Բոլորին հայտնի էր, որ Բաբելոնի ժողովուրդը պաշտում է տրամաբանությունը և նույնիսկ համաչափությունը:- Անտրամաբանական էր, որ նպաստավոր համարները կլոր դրամներով հաշվվեին, իսկ աննպաստները կալանավորության օրերով ու գիշերներով: Որոշ բարոյագետներ մտածեցին, որ միշտ չէ որ դրամը կարող է երջանկություն բերել, և որ գուցե ուրախության ուրիշ ձևեր կարող էին ավելի արդյունավետ լինել:
Վստահելի
294
edits