Ավելացվել է 1740 բայտ,
17:02, 21 Ապրիլի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = The Unending Gift<ref>«Անվերջական նվեր» (անգլ.)</ref>
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
Մի նկարիչ մեզ նկար էր խոստացել:
Հիմա արդեն գիտեմ, որ New England-ում մեռել է: Հասկանալով, որ երազի պես մի բան ենք, ես մի անգամ էլ զգացի այդ հասկանալու տխրությունն ու զարմանքը:
(Աստվածները միայն կարող են խոստանալ, որովհետև նրանք անմահ են):
Նախընտրելի մի տեղ մտածեցի, որը նկարն այնուամենայնիվ չի զբաղեցնելու:
Հետո մտածեցի, որ եթե այդտեղ լիներ ժամանակի ընթացքում կդառնար ավելորդ բան՝ իմ տան անանուն ունայնություններից կամ սովորություններից մեկը, հիմա անվերջ է, անդադար և կարող է ունենալ որևէ ձև կամ գույն, որոնցից ոչ մեկին չի կապվի: Հիմա ինչ-որ կերպով գոյություն ունի: Կապրի ու կտարածվի երաժշտության նման և մինչև վերջ կլինի ինձ հետ: Շնորհակալություն, Խորխե Լարկո:
(Նաև մարդիկ կարող են խոստանալ, քանի որ խոստման մեջ էլ կա անմահական մի բան):
<references/>