Changes

Մազարինիի քարը

No change in size, 23:03, 14 Հունվարի 2013
:    ― Նստեք, նստեք, կոմս։ Բացի այդ, ես ունեմ մեկ այլ՝ ավելի կոնկրետ նպատակ։ Ինձ հարկավոր է դեղին ադամանդը։
:    Կոմս Սիլվիուսը չարախնդալով դարձյալ ընկավ աթոռին։
:    ― Ահա՛ Ահա՜ թե ինչ, ― ասաց նա։
:    ― Դուք հիանալի գիտեք, որ հանուն դրա եմ հետևել ձեզ և դուք միայն դրա համար եք այսօր այստեղ հայտնվել, որպեսզի պարզեք, թե շա՞տ բան է արդյոք ինձ հայտնի և որքանո՞վ է անհրաժեշտ ինձ վերացնել։ Կարող եք հավատալ, որ ձեր տեսակետից դա միանգամայն անհրաժեշտ է, քանի որ ես ամեն ինչ գիտեմ, բացառությամբ մի փաստից, բայց ես մտադիր եմ այդ մասին ձեզնից իմանալ։
:    ― Մի՞թե։ Հետքրքիր է, դա ինչ փաստ է, որ դուք չգիտեք։
140
edits