Changes

Բյուզանդիոնի առումը

No change in size, 20:19, 7 Մայիսի 2014
== Հաշտության պատարագը ==
Դեկտեմբերի այդ օրը նշանավորվեց վեհաշուք մի պատկերով․ մարմարով, խճանկարով և թանկագին քարերով զարդարուն հրաշագեղ բազիլիկայում (այժմյան մեչիդին<ref>Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա քրիստոնեական տաճարը թուրքերը քաղաքը ^Վաճելուք նվաճելուց հետո դարձրին մեչիղ։մեչիդ։</ref> նայելով, նրա երբեմնի շքեղությունը դժվար է նույնիսկ պատկերացնել) կատարվում էր հաշտության տոնահանդեսը։ Կայսրության բոլոր մեծատոհմիկ անձերով շրջապատված՝ հայտնվում է Կոստանդինոսը՝ բասիլևսը, նա և իր կայսերական թագն ասես գերագույն վկաներն ու երաշխավորներն են այն իրողության, որ հավերժական հաշտությունն ու խաղաղությունը չեն խախտվի։ Վիթխարի տաճարը լեփ֊լեցուն է, տաճարը ճաճանչավորում են հազարավոր մոմեր․ ատրուշանի առաջ եղբայրաբար պատարագում են պապական գահի Պատվիրակ Իսիդորոսը և ուղղափառ պատրիարք Գրիգորը, այդ եկեղեցում առաջին անգամն է պապի անունը հորջորջվում աղոթքներում, առաջին անգամն է հնչում և դեպի հավերժական տաճարի բարձրադիր կամարներն ալիքվում բարեպաշտ երգեցողությունը լատին և հույն լեզուներով, մինչ ցածում հաշտություն կնքած երկու եկեղեցիների սպասավորները հանդիսավորությամբ ներս են բերում սուրբ Սպիրիդոնի մասունքները։ Արևելքն ու Արևմուտքը, մեկ և մյուս դավանանքները թվում են առմիշտ կապված, և բազում֊բազում տարիների հանցավոր երկպառակություններից հետո Եվրոպայի գաղափարը, Արևմուտքի իմաստը կարծես թե կենսագործվում է։
Բայց պատմության մեջ հաշտության և բանականության հաղթանակի րոպեները կարճատև են ու վաղանցուկ։ Եթե տաճարում, ընդհանուր աղոթքի մեջ բարեպաշտորեն ի մի են հյուսվում ձայները, ապա նրա պատերից դուրս, վանքի մենախցում, ուսյալ վանական Գեննադիոսն արդեն մերկացնում է լատիններին և ճշմարիտ հավատի դավաճանությունը։ Այն կապը, որ հազիվհազ ամրանում էր բանականության շնորհիվ, կրոնական ֆանատիզմն իսկույնևեթ քանդում է։ Ու եթե հունադավան հոգևորականությունը չի էլ մտածում անկեղծորեն ենթարկվելու մասին, ապա Միջերկրական ծովի մյուս ծայրին հռոմեական հոգևորականությունը մոռացության է տալիս օգնության խոստումը։ Ճիշտ է, մի քանի թիանավ է առաքվում և մի քանի հարյուր զինվոր, բայց հետո քաղաքը թողնվում է բախտի քմահաճույքին։
Վստահելի
1318
edits