==Վերջ==
Կ֊ի երեսունմեկամյա տարելիցի նախորդ երեկոյան (ժամը ինը կլիներ՝ երբ փողոցներում արդեն լռություն է տիրում) նրա բնակարանը երկու պարոն եկան։Եկողները գույնը գցած, ճարպոտած սերթուկներով էին, տեսքից՝ կանգուն ցիլինդրներով։ Առաջին անգամ բնակարան ներս մտնելու կարճատև ձևականությունը ավելի լայն ծավալով կրկնվեց Կ֊ի սենյակի մոտ։ Թեև այցելության մասին Կ֊ին տեղյակ չէին պահել, նա՝ ոտքից գլուխ սև հագած, նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին և դանդաղ հագնում էր մատները կիպ գրկող նոր ձեռնոցները այնպիսի շարժուներով, ինչպես երբ հյուրերին են սպասում։ Նա իսկույն ոտքի կանգնեց և հետաքրքրված հայացքով նայեց պարոններին։ ― Ուրեմն դուք իմ հետևի՞ց եք եկել։― Պարոնները գլխով արեցին, նրանցից մեկը ձեռքում բռնած ցիլինդրով ցույց տվեց մյուսին։ Կ֊ն ինքնիրեն խոստովանեց, որ ուրիշ այցելության էր սպասում։ Նա մոտեցավ պատուհանին ու մի անգամ ևս նայեց մութ փողոցին։ Փողոցի մոյւս կողմում ևս համարյա բոլոր պատուհաններն արդեն մութ էին, շատերի վարագույներն՝ իջեցված։ Հարկաբաժնի լուսավորված պատուհաններից մեկի ճաղերի հետևում խաղացող երկու փոքրիկներ էին երևում, որ դեռևս անկարող լինելով տեղերից առաջ պարզվել, թաթիկներն էին պարզում իրար։ «Երկրորդական ու ծեր դերասաններ են ուղարկում իմ հետևից»։― Ինքնիրեն ասաց Կ֊ն և, իր կարծիքի մեջ համոզվելու համար, մեկ էլ շուրջը նայեց։― «Փորձում են հեշտությամբ մաքրել հաշիվները»։ ― Դուք ո՞ր թատրոնում եք աշխատում։― Անսպասելիորեն պարոնների կողը շուռ գալով, հարցրեց Կ֊ն։ ― Թատրո՞ն։― Կարծես խորհուրդ ստանալու ցանկությամբ կողքինին հարցրեց մեկը։ Նրա շուրթերի անկյունները թրթռացին։ Երկրորդ պանորը քմահաճ մարմնի հետ կռիվ տվող համր մարդու նման էր պահում իրեն։ «Նրանք չէին սպասում, որ հարցեր կտամ»։― Մտածեց Կ֊ն ու գնաց գլխարկը վերցնելու։ Պարոններն արդեն աստիճանների վրա ուզեցին Կ֊ի թևերն ընկնել։ ― Միայն փողոցում։ Ես հիվանդ չեմ։― Առարկեց նա։ Հենց դարպասի մոտ նարնք կախ ընկան Կ֊ի թևերից․ նա դեռ երբեք և ոչ մեկի հետ այդպես քայլած չկար։ ՆՐանք գալիս էին Կ֊ի հետևից՝ կիպ թիկունքին կպած, թևերը չէին ծալել, այլ ողջ երկարությամբ գալարի մեջ էին առել, իսկ ձեռքերը պահում էին սովոր, վաժ և դիմադրություն չընդունող բռնելաձևով։ Նրանց արանքում Կ֊ն ուղիղ ձգված էր քայլում։ Այդ պահին նրանք այնպիսի միասնություն էին ներկայացնում, որ եթե մեկին գետին գլորեին, երեքն էլ միասին կընկնեին։ Նման միասնության երևի միայն իրերն էին ընդունակ։ Որքան էլ դժվար էր, Կ֊ն լապտերների լույսի տակ բազմիցս փորձեց ավելի ուշադիր զննել ուղեկիցներին, որովհետև սենյակի կիսախավարում հնարավոր չէր եղել նրանց զանազանել։ «Սրանք երևի տենորներ են»։― Նրանց դոնդողանման կրկնակզակներին նայելով, մտածեց Կ֊ն։ Նա զզվանք էր զգում ուղեկիցների դեմքերի մաքրությունից։ Թվում էր, թե իսկապես տեսնում էր դրանք մաքրող ձեռքը, որ նրանց աչքերի անկյուններով էր սահել, շփել էր վերին շրթունքն ու քերել կզակի ծալքերը։ Այս բանը նկատելուց հետո Կ֊ն կանգ առավ, ուղեկիցները նույնպես կանգնեցին։ Նրանք կանգնել էին ամայի ու դատարակ հրապարակի եզրին։ ― Ինչո՞ւ են հատկապես ձեզ ուղարկել։― Ավելի շուտ բղավեց, քան հարցրեց Կ֊ն։ Պարոններն իսկապես չգիտեին։ Նրանք թևերը կախ գցած սպասում էին։ Այդպես նրանք նման էին հիվանդի հանգստանալուն սպասող սանիտարների։ ― Ես ոչ մի տեղ չեմ գա։― Կ֊ն այս արտահայտության ուժն էր ստուգում։ Պարոնները պատասխան տալու կարիքը չունեին, բավական էր, որ սեղմելը չթուլացնեին և փորձեցին տեղից շարժել Կ֊ին։ Վերջինս դիմադրեց։ «Ինձ այլևս շատ ուժ հարկավոր չի լինի։ Հիմա ես ողջ ունեցածս գործի կդնեմ»։― Մտածեց նա և պատկերացրեց խախուտ ոտիկներով սոսնձաթղթից պոկվել ձգտող ճանճերին։― «Պարոնների գործը դժվար կլինի»։ Այդ պահին ավելի խորն ընկած փողոցի ցածր աստիճաններովնրանց աչքի առաջ հրապարակ բարձրացավ ֆրոյլայն Բյուրստները։ Կ֊ն հաստատ համոզված չէր, թե նա է․ նմանությունը շատ մեծ էր։ Բայց Կ֊ի համար կարևոր էլ չէր՝ օրիորդըիրո՞ք ֆրոյլայն Բյուրստներն էր, թե՞ ոչ։ Պարզապես նա այդ պահին գիտակցեց դիմադրության ողջ անիմաստությունը։ Հերոսական ոչ մի բան արած չէր լինի, եթե դիմադրեր այժմ և պարոնների գործը դժվարացներ, եթե պաշտպանվելով փորձեր կյանքի վերջին րոպեները վայելել։ Կ֊ն շարժվեց տեղից, և այդ քայլի՝ պարոններին պատճառած ուրախությունը ինչ֊որ չափով իրեն էլ համակեց։ Նրանք թողեցին, որ Կ֊ն ընտրի ճանապարհը, իսկ նա գնաց այն ճանապարհով, որ իրենցից առաջ օրիորդն էր անցել։ Հասնելու ձգտումը չէր պատչառը, ոչ էլ ուզում էր հնարավորին չափ երկար նայել նրան․ պարզապես չէր ուզում մոռանալ այն նախազգուշացումը, որ իր համար կարող էր նշանակել օրիորդը։ «Այժմ հնարավոր միակ բանը»,― մտածեց Կ֊ն և ուղեկիցների ու իր քայլերի համաչափությունը հաստատեց նրա միտքը, «միակ բանը, որ կարող եմ անել, մինչև վերջ հանգիստ մտածելու ունակությունը պահըպանելն է։ Ես միշտ ուզել եմ, այնքան էլ հավանության չարժանացած նպատակով, քսան ձեռքանի դարձած, ներխուժել աշխարհ։ Դա էր իմ սխալը։ Արժե՞ ցույց տալ, որ մի տարի տևած դատավարությունը չի կարողացել խելքի բերել ինձ։ Արժե՞ անխելք մարդու մահով ավանդել հոգին։ Թույլ տա՞մ, որ ինձնից հետո ասեն, թե դատավարության սկզբում ձգտում էի վերջացնել այն, իսկ ավարտին մոտ նորից եմ ուզում սկսել։ Պետք չէ։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհի համար նման սակավախոս, անհասկացող պարոնների են ուղարկել և հենց ինձ են թողել նույնիսկ ամենակարևոր բաներն ինձ ասելու խնդիրը»։ Այդ ընթացքում օրիորդն ուրիշ ներբանք էր թեքվել, բայց Կ֊ն այժմ կարող էր առանց նրա յոլա գնալ, և ամեն ինչ թողեց ուղեկիցների հայեցողությանը։ Երեքով, խմբովին՝ աննշան շարժումից իսկ փոխադարձաբար իրար հասկանալով, անցան լուսնի լույսով լուսավորված կամուրջը։ Կ֊ի ամեն մի շարժմանը պանոնները պատրաստակամ հետևում էին, և երբ նա թեթևակի շուռ եկավ բազրիքի կողմը, նրանք ևս ամբողջ ճակատով շրջվեցին։ Լուսնի լույսի տակ փայլող ու թրթռացող ջուրը ճեղքվելով օղակի մեջ էր առել իրար վրա կուտակված ծառերով ու թփերով ծածկված կղզյակը։ Կամրջի տակով խիճե ճանապարհներ էին ձգվում՝ եզրերի հարմարավետ նստարաններով։ Հիմա չէին երևում։ Ամառներ էին եղել, որ Կ֊ն մեկնվել էր դրանց վրա։ ― Ես բնավ չուզեցի կանգնել։― Ուղեկիցների պատրաստակամությունից ամանչելով, խոսեց Կ֊ն։ Թվաց, թե պահակներից մեկը Կ֊ի թիկունքում մեղմ նախատեց մյուսին՝ սխալ հասկացած կանգառի համար, և շարունակեցին իրենց ճանապարհը։ Նրանք անցան դարնիվեր ելնող մի քանի փողոցներով, ուր մեկ՝ հեռվում, մեկ՝ շատ մոտիկ ոստիկաններ էին կանգնած կամ ետուառաջ էին քայլում։ Նրանցից մեկը՝ գզուզ բեղերով, ձեռքը թրի կոթին դրած, անորոշ մտադրությամբ մոտ եկավ այնքան էլ վստահություն չներշնչող խմբին։ Ոստիկանն արդենուզում էր բացել բերանը, երբ Կ֊ն ուժող առաջ քաշեց ուղեկիցներին։ Նա զգուշանալով շուտ֊շուտ ետ էր նայում․ արդյոք ոստիկան չէ՞ր հետևում, և երբ փողոցի անկյունն անցան, սկսեց վազել։ Չնայած շնչարգելությանը, պարոններն էլ պետք է վազեին։ Այդպես նրանք արագ դուրս եկան այն ուղղությամբ, ուր քաղաքին համարյա անմիջապես դաշտերն էին հաջորդում։ Քաղաքի տներին բնորոշ գծերով կառուցված մի շինության մոտ փոքր ու ամայի քարհանք կար։ Այստեղ պարոնները կանգ առան, և կանգառն այն տպավորությունը թողեց, թե հենց սկզբից նրանց նպատակակետը քարհանքն է եղել, որ առաջ գնալու համար արդեն չափազանց հոգնած են։ Նրանք բաց թողեցին լուռ սպասող Կ֊ին, ցիլինդրները վերցրեցին ու, թաշկինակներով ճակատների քրտինքը չորացնելուն զուգընթաց, զննեցին քարհանքը։ Շուրջը լուսավորված էր սոսկ լուսնին բնորոշ բնականությամբ ու անդորրով։ Առաջադրանքի հաջորդ կետի իրականացման առաջնությունը քաղաքավարի իրար զիջելուց հետո (հանձնարաւոյթւոնը պարոններին երևի առանց դերաբաշխման էին տվել) նրանցից մեկը մոտեցավ Կ֊ին, հագից հանեց պիջակը, ժիլետը, վերջում՝ վերնաշապիկը։ Ակամա սարսուռ անցավ Կ֊ի մարմնով, և պարոնը՝ հանգստացնելով, թփթփացրեց նրա թիկունքին, հետո բծախնդրությամբ դասավորեց Կ֊ի շորերը։ Դրանք կարծես իրեր լինեին, որ, եթե ոչ մոտ օրերս, ապա ընդհանրապես, դեռ պետք կգային։ Գնալով ավելի սառը դարձող գիշերվա օդում անշարժ կանգնած չթողնելու համար նա թևի տակ առավ Կ֊ին և մինչև մյուսը քարհանքի մեջ հարմար տեղ էր փնտրում, երկուսով այդպես ետուառաջ էին քայլում։ Երբ ներքևի պարոնը տեղը գտավ՝ (որմնաքարի պարսպի մոտ էր, այնտեղ մի ջարդված քար էր ընկած) նշան արեց, և վերևում կանգնածը Կ֊ին ներքև ուղեկցեց։ Պարոնները նրան նստեցրին գետնին, հենեցին քարին ու գլուխը հպեցին վրան։ Չնայած երկուսի ջանքերին ու Կ֊ի ցուցաբերած պատրաստակամությանը, դիրքը շատ անբնական ու տարակուսելի մնաց։ Հետո մեկը մյուսին խնդրեց մի պահ իրեն թողնել Կ֊ին պառկեցնելու գործը, բայց վիճակը նորից չփոխվեց։ Ի վերջո նրանք Կ֊ին միա այնպիսի դիրքով թողեցին, որ բնավ էլ լավագույնը չէր մինչայժմյաններից։ Հետո մեկը քանդեց սերթուկի կոճակները, ժիլետի բրա կապած գոտուց կախ ընկած պատյանից հանեց մսագործի բարակ, երկյսայրի դանակը, վեր պահեց ու լույսի տակ ստուգեց սրությունը։ Զզվելի ձևականությունները նորից սկսվեցին․ դանակը Կ֊ի վրայով պարզում էին իրար և փոխնիփոխ իրար զիջում։ Կ֊ն լավ գիտեր, որ այժմ, երբ դանակն իր գլխի վրայով սրա֊նրա կողմն էր գնում֊գալիս, իր պարտը կլիներ, եթե վերցներ ու ինքնիրեն խողխողեր։ Բայց չարեց, այլ շրջեց գլուխը (դեռ ազատ էին թողել) և շուրջը նայեց։ Նա չէր կարողացել գործի մեջ ամբողջվին արդարացնել իրեն, չէր կարողացել իշխանությունների բոլոր գործերն իր վրա վերցնել, և վերջին սխալի համար պատասխանատվությունն այն մարդն էր կրում, ով չէր տրամադրել արդարացման համար անհրաժեշտ աջակցության մյուս մասը։ Նրա հաացքն ընկավ քարհանքի հարևանությամբ շինված տան վերջին հարկին։ Պատուհաններից մեկից կարծես լույս ժայթքեց․ փեղկերը ետ գնացին, հեռու՝ վերևում, թույլ ու հազիվ երևացող մի մարդ թափով առաջ կախվեց և ավելի առաջ պարզեցձեռքերը։ Ո՞վ էր նա։ Բարեկա՞մ, բարի մա՞րդ, կարեկցո՞ւմ էր։ Այդ մարդն օգնե՞լ էր ուզում։ Մի՞ մարդ էր, թե՞ բոլորն էին։ Դեռ հնարավո՞ր էր օգնել։ Մոռացության մատնված փաստարկնե՞ր կային։ Իհարկե, կային։ Թեև տրամաբանությունն անսասան է, բայց ապրել ուզեցող մարդուն չի հակառակվի։ Ո՞ւր էր դատավորը, ում Կ֊ն այդպես էլ չտեսավ, ո՞ւր էր գերագույն դատարանը, որին այդպես էլ չհասավ գործը։ Նա բարձրացրեց ձեռքերն ու չռեց մատները։ Մինչև պարոններից մեկը դանակը խորը խրեց Կ֊ի սիրտն ու երկու անգամ պտտեցրեց, մյուսը ձեռքերն օղակել էր կոկորդի շուրջ։ Կ֊ի կուլ գնացող աչքերը տեսան, թե ինչպես էին պարոնները քիթ֊քթի տված կռացել իր դեմքի վրա ու հոգեվարքին էին հետևում։ ― Շան նման։― Ասաց նա, կարծես խայտառակությունն իրենցի շատ ավելի երկար էր ապրելու։