|վերնագիր = Շահմարի առեղծվածը
|հեղինակ = Մկրտիչ Սարգսյան
|թարգմանիչ=
|աղբյուր=
}}
[[Category: Արձակ]]
Լարված ջղևրը երևի թուլացան։ Մայորը իր ննջելն այդպես էլ չզգաց։ Շա՞տ էր քնել, թե քիչ, հանկարծ արթնացավ սուր, սրտակեղեք աղաղակից։ Նման ահազդու, սարսափելի ճիչ նա երբեք չէր լսել։
* — Չէ՛, չէ՛, մի՛ արեք, չէ՛․․․ աաա՜․․․,— ընդհատված հառաչանք և նորից կտրուկ լռություն, որն այլևս մինչև քաղաքի արթնանալը չէր խախտվելու։ Մայորը հասկացավ ամեն ինչ։ Արագ բարձրացավ տեղից, չգիտես ինչու, վազեց սեղանատուն և նորից ետ դարձավ, որովհետև արդեն տեսել էր բացվող առավոտի ժպիտը։ Հետո վազող-հեռացող փութկոտ ոտնաձայներ լսեց։ Հետո հաչեց մի շուն, հետո արթնացան մյուսները, մեծ ուշացումով խոսեցին նաև աքաղաղները։ Հետո ինչ-որ ծանր բան շրխկոցով դիպավ սեղանատան լուսամուտին, և մայորը լսեց փշրվող ապակիների զրնգոցը։ Մատն ատրճանակի ձգանին վազեց սեղանատուն, բայց ուշ էր արդեն, բանդիտները չքացել էին, իրենց հետ տանելով գիշերային տագնապալից, տառապալից մթությունը․․․
Մոտեցավ դռանը, սարսափով ու ցավով նկատեց դռան առջև լճացած արյունը։ «Սպանել են, սպանել․․․»,— կրկնում էր անդադար։ Իսկ երբ պարանը հանելով աղջկա արդեն անկյանք, սառած ձեռքից, ծերպ արեց դուռը, սարսափելի գոռոցով ընկրկեց, որովհետև իր ամբողջ դժվարին կյանքում նման դաժան, քստմնելի և անմարդկային արարմունք նա չէր տեսել․․․ Աղջիկն անգլուխ էր