== Դիտումի սուրահ ==
Դիտումով երդման Եվսկիզբովբանի Եվ մտքից Թռիչքով աղավնու. Ինչևոր բառ վանդակի մեջ է։
Խոսքերս փոքրիկ սիզամարգի պես լուսավոր էին, Եվ ես ասացի նրանց. «Ինչևոր արեւ ձեր շեմին է, Եթե բացեք դուռը, Կշողա ձեր վարքագծին»։
Եվ ասացի նրանց.
«Քարը հարդարանքը չէ լեռնաստանի,
Ինչպես մետաղը զարդ չէ
Մարմնի վրա քլունգի։
Հողի ափի մեջ գոհարն է անհայտության,
Հետամուտ եղեք գոհարին,
Պահերը տարեք արոտավայրը առաքելության»։
Եվ ես նրանց ավետեցի Ոտնաձայնը սուրհանդակի, Մոտալուտ օրը, Գույնի հավելումը,
"Ղուրանի ամբողջական գլուխ։
Փքուն խոսքերի ցանկապատի ետեւում Արձագանքը կարմիր վարդի։
Եվ ասացի նրանց.
«Ով փայտի հիշողության մեջ տեսնի այգի,
Դեմքը կմնա հավերժորեն
Հուզումների սահանքներում անտառի,
Ով ընկերանա հավքի հետ օդի,
Ամենախաղաղ քնով կքնի,
Նա, ով լույս քաղի մատնածայրից ժամանակի,
Զմայլանքով կբացի
Հանգույցները լուսամուտների»։
Ուռենու տակ էինք,
Իմ գլխավերեւի ճյուղից տերեւ պոկեցի,
Ասացի.
և Արանից ավելի լավ պատգամ եք ուզո՞ւմ։
Լսում էր,
Ասում էին մեկևմեկու.
«Ցայգալույսը գիտի, ցայգալույսը»։
Ամեն մի լեռան վրա մի մարգարե տեսան
Ուսերին առած ամպը ուրացման։
Քամուն պատգամեցինք,
Որ նրանց գլխից վերցնի գլխարկը։
Տները նրանց լի էր ոսկեծաղիկով,
Փակեցինք աչքերը նրանց
Եվ ձեռքերը նրանց չհասցրեցինք
Օայրաճյուղին իմացության։
Գրպանները նրանց
Լցրինք լի սովորույթով,
Եվ քունը նրանց
Խանգարեցինք
Հայելիների ճամփորդության աղմուկով։
==Խլրտոցը ապրել բառի ==
Եղեւնուտի ետեւում՝ ձյուն,
Ձյուն, ագռավների երամ,
ճանապարհ, այսինքն օտարություն։
Քամի, երգ, ճամփորդ եւ քնելու մի փոքր ցանկություն։
Բաղեղի ճյուղ, եւ հասնել, եւ բակ։
Ես, եւ տրտում, եւ այս թաց ապակին։
Գրում եմ, եւ տարածություն։
Գրում եմ, եւ երկու պատ, եւ մի քանի ճնճղուկ։
Մեկը տրտում է, Մեկը հյուսում է, Մեկը հաշվում է, Մեկը երգում։
Կյանք, այսինքը մի սարյակ թռավ։
Ինչի՞ց ես տրտմել,
Քիչ չեն ուրախությունները, օրինակ այս արեւը,
Վաղը չէ մյուս օրվա մանուկը,
Այն շաբաթվա աղավնին։
Մեկը մահացավ երեկ գիշեր,
Եվդեռլավնէհացըցորենի,
Եվ դեռ ջուրը հոսում է ներքեւ, ձիերը խմում են։
Կաթիլքը ընթացքում,
Ձյունը լռության ուսերին,
Եվ ժամանակը յասամանի ողնաշարին։
== Լույսը , Ես, Ծաղիկը, Ջուրը ==
Չկա ամպ,
Չկա քամի,
Նստում եմ ավազանի եզրին,
Ձկների խաղը, լույսը, ես, ծաղիկը, ջուրը,և
Ապրելու մաքուր ողկույզ։
Մայրս ռեհան է քաղում,
Հաց, ռեհան եւ պանիր,
Անամպ երկինք, թաց ծխածաղիկներ,
Մոտիկ փրկություն բակի ծաղիկների արանքում։
Պղնձե ամանի մեջ
Լույսը ի՞նչ նազանքներ է թափում,
Ելարանը
Բարձր պատի վրայից
Իջեցնում է առավոտին։
Ամեն բանի թաքուն ժպիտի ետեւում
Մի ճեղք ունի ժամանակի պատը,
Որտեղից իմ դեմքն է երեւում։
Բաներ կան, որ չգիտեմ,
Գիտեմ,
Կմեռնեմ, թե որ քաղեմ կանաչ խոտ։
Բարձրանում եմ վեր, մինչ բարձունք։
Ես լի եմ փետուրներով ու թեւերով,
Խավարի մեջ ուղի եմ տեսնում,
Ես լի եմ լապտերներով,
Ես լի եմ ավազներով ու լույսերով,
Եվ լի եմ ծառ ու ծաղիկով,
Լի եմ ուղիներով, կամուրջներով,
Գետերով, ալիքներով,
Լի եմ ջրում ընկած
Ինչևոր տերեւի ստվերով։
Ներսս ի՞նչ միայնակ է...
== Ծանոթագրություններ ==