==Եվ ինչ-որ մի պատգամ ճանապարհի ==
Մի օր
Կգամ ու կբերեմ պատգամ,
Երակների մեջ լույս կներարկեմ
Ու կձայնեմ բարձր.
և Զամբյուղներդ երազով լի, խնձոր եմ բերել,
Խնձորը ալվան արեւի։
Կգամ, մուրացկանին հասմիկ կընծայեմ,
Մի այլ ականջօղ կնվիրեմ բորոտ կնոջը սիրուն,
Կույրին կասեմ.
և Ի՜նչ հրաշք է այգին։
Կդառնամ մանրավաճառ, կշրջեմ փողոցից փողոց
Ու կձայնեմ բարձրագոչ.
և Գիշերացո՜ղ, գիշերացո՜ղ, գիշարեցո՜ղ։
ԻՆչևոր անցորդ կասի.
և Եղբայր, մութ գիշեր է իսկապես, ծիր կաթինն եմ
ցանկանում։
Կամրջի վրա ինչևոր աղջնակ զուրկ է ոտքերից,
Պարանոցից կկախեմ մեծ համաստեղությունը արջի։
Բոլոր անեծքները կհավաքեմ շուրթերից,
Տեղահան կանեմ բոլոր պատերը։
Ելուզակներին կասեմ.
ևՔարավան է եկել ժպիտով բեռնված։
Ամպը կպատռեմ,
Ես կքարկապեմ աչքերը արեւի հետ, սիրտը սիրո,
Ստվերը ջրի, ճյուղը քամու հետ։
Եվ կմիացնեմ երազը մանկան մրմունջի հետ ծղրիդի։
Օդ կբարձրացնեմ օդապարուկները,
Կջրեմ ծաղիկները։
Կգամ, ձիերի, կովերի առաջ կլցնեմ կանաչ խոտը
շոյանքի,
Ծարավ զամբիկին դույլը կմեկնեմ գիշերացողի։
ճանապարհին մի ավանակ զառամյալ, ես
ճանճերը կքշեմ։
Կգամ, ամեն պատի վրա կցանեմ մեխակ,
Ամեն մի պատուհանի տակ մի բանաստեղծություն
կկարդամ։
Ամեն մի ագռավի մի եղեւնի կնվիրեմ։
Օձին կասեմ.
ևԻ՜նչ հմայիչ է գորտը։
Կհաշտեցնեմ,
Կծանոթացնեմ,
ճամփա կընկնեմ,
Լույսով կսնվեմ,
Կսիրեմ։
== Ծանոթագրություններ ==
{{references}}
{{անավարտ}}