Ու հայտնագործության միջեւ։
== Ջրերից հետո ==
Մի օր, երբ
Գիտությունը ապրում էր ջրի ափին,
Մարդը
Մարգագետնի քնքուշ ծուլության մեջ
Ուրախ էր լազուրի իմաստասիրությամբ,
Մտածում էր թռչնի ուղղությամբ։
Ծառի զարկերակի հետ, տրոփում էր զարկերակը նրա,
Կակաչի պայմանների պատրվածն էր։
Գետի խոշոր իմաստը
Ծփում էր նրա խոսքի ընդերքում։
Մարդը
Քնում էր տեքստում տարրերի
Եվ արթնանում վախածեգին մերձ,
Սակայն երբեմն
Հասունացման օտար երգը
Տարածվում էր հաճույքի դյուրաբեկ հոդում,
Եվ ծունկը համբարձման հողոտվում էր,
Իսկ հետո կազմավորման մատը
Տրտմության ճշգրիտ երկրաչափության մեջ
Մնում էր միայնակ։
== Մինչ ծաղիկը ոչնչի ==
Գնում էինք
Եվ ծառերը ինչ բարձր եւ շրջադիտումը ինչ սեւ...
ճանապարհ կար մեզնից մինչ ծաղիկը ՈՉՆՉԻ,
Մահը լեռնափեշին,
Ամպը լեռնագագաթին,
Հավքը կյանքի ափին,
Երգում էինք.
«Առանց քեզ դուռ էի դեպի ներս,
Հայացք էի դեպի եզր եւ ձայն դեպի անապատ»։
Գնում էինք։ Հողը սարսափում էր մեզնից
Եվ ժամանակը հորդում էր մեր գլխին։
Ծիծաղեցինք։ Անդունդը վեր թռավ քնից
Եվ գաղտնիքները երգ ցանեցին...
Մենք լուռ եւ անապատը մտահոգ
Եվ հորիզոնը մի շղթա հայացք...
Նստեցինք։ Դու աչքդ լի հեռուներով,
Ես ձեռքս լի մենությամբ եւ հողերը լի քնով...
Քնեցինք։ Ասում են ինչևոր ձեռք
ծաղիկ էր քաղում երազում։