Changes

Մեքենաները հիմնովին ռևոլյոլցիոնացնում են նաև կապիտալիստական հարաբերության ձևական արտահայտությունը, բանվորի ու կապիտալիստի միջև կնքվող պայմանագիրը։ Ապրանքային փոխանակության հիմքի վրա ենթադրվում էր նախ և առաջ, որ կապիատլիստն ու բանվորն իրար հանդեպ կանգնած են որպես ազատ անձեր, որպես անկախ ապրանքատերեր՝ մեկն իբրև փողի ու արտադրության միջոցների տեր, մյուսն իբրև աշխատուժի տեր։ Բայց հիմա կապիտալը գնում է տհասներին կամ կիսահասուններին։ Առաջ բանվորը վաճառում էր իր սեփական աշխատուժը, որ ինքը տնօրինում էր որպես ձևականորեն ազատ անձ։ Հիմա նա վաճառում է կնոջն ու երեխաներին։
 
Նա դառնում է ստրկավաճառ<ref>Իբրև հակադրություն այն մեծ իրողության, որ անգլիական գործարաններում կանանց ու երեխաների աշխատանքի տևողության սահմանափակումը կապիտալից նվաճել են մեծահասակ տղամարդ բանվորները, «Children’s Employment Commission»-ի բոլորովին վերջերս հրատարակված հաշվետվությունները դեռ նշում են բանվոր-ծնողների իսկապես վրդովեցուցիչ ու բոլորովին ստրկավաճառային գծերը երեխաներին շահույթի առարկա դարձնելու գործում։ Իսկ կապիտալիստական փարիսեցիները, ինչպես կարելի է տեսնել նույն «Report»-ներից, մերկացնում են հենց իրենց ստեղծած, հավերժացրած ու շահագործած այդ գազանությունը, որն ուրիշ դեպքերում նրանք «աշխատանքի ազատություն» են անվանում։ «Երեխաների աշխատանքն օգնության կանչվեց... նույնիսկ նրա համար, որ նրանց սեփական ամենօրյա հացը վաստակվի։ Առանց այնպիսի ուժերի, որոնք անհրաժեշտ են ուժից վեր այդ աշխատանքին դիմանալու համար, առանց այնպիսի նախապատրաստության, որ անհրաժեշտ էր իրենց հետագա կյանքը վարելու համար, երեխաները նետվեցին ֆիզիկապես ու բարոյապես խորտակող դրության մեջ։ Հրեական մի պատմագիր Տիտոսի ձեռքով Երուսաղեմի կործանվելու առթիվ նկատել է, թե ամենևին զարմանալի չէ, որ Երուսաղեմը կործանվելիս ենթարկվեց այնպիսի արտասովոր ամայացման, երբ մարդկային կերպարանքը կորցրած մի մայր զոհեց իր սեփական երեխային՝ սարսափելի սովի տանջանքները մեղմելու համար» («Public Economy Concentrated». Carlisle 1883, էջ 66)։</ref>։ Երեխաների աշխատանքի պահանջարկը հաճախ ձևով էլ հիշեցնում է նեգր ստրուկների նկատմամբ եղած պահանջարկը, որի օրինակներին մենք սովոր ենք հանդիպելու ամերիկյան թերթերի հայտարարությունների մեջ։ «Իմ ուշադրությունը,— ասում է, օրինակ, անգլիական գործարանային մի աեսուչ,— դարձրին մի հայտարարության վրա իմ շրջանի ամենանշանավոր մանուֆակտուրային քաղաքներից մեկի տեղական թերթում։ Հայտարարությունն ասում է. «Հարկավոր են 12—20 տղա այն տարիքի, որ կարողանան 13 տարեկան համարվել։ Վարձը՝ շաբաթական 4 շիլլինգ։ Հարցնել» և այլն<ref>Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 41։</ref>։ «Որ կարողանան 13 տարեկան համարվել» ֆրազը նրանով է բացատրվում, որ Factory Act-ի [գործարանային օրենքի] համաձայն` 13 տարեկանից փոքր երեխաները միայն 6 ժամ կարող են աշխատել։ Պաշտոնական բժիշկը (certifying surgeon) պետք է տարիքը հավաստի։ Ահա ինչու գործարանատերն այնպիսի տղաներ է պահանջում, որոնց տեսքն այնպես ցույց տա, թե նրանց տասներեք տարին արդեն լրացել է։ Գործարանատերերի զբաղեցրած 13 տարեկանից փոքր երեխաների թվի նվազումը, որ հաճախ կատարվում է թռիչքներով և այնպես ապշեցնող է վերջին 20 տարվա անգլիական վիճակագրության մեջ, հենց իրենց՝ գործարանային տեսուչների ասելով այդ certifying surgeon-ների գործն էր մեծ մասամբ, որոնք երեխաների տարիքը փոխում էին կապիտալիստների շահագործողական ծարավի և ծնողների չարչիական պահանջների համաձայն։ Լոնդոնի տխրահռչակ Բեթնել Գրին քաղաքամասում ամեն երկուշաբթի ու երեքշաբթի առավոտյան բաց առևտուր է կատարվում, որտեղ 9 տարեկանից սկսած երկու սեռի երեխաներ իրենց վարձով են տալիս Լոնդոնի մետաքսեղենի մանուֆակտուրաներին։ «Uովորական պայմաններն են՝ շաբաթը 1 շիլլինգ 8 պենս (այս հասնում է ծնողներին), 2 պենս էլ ինձ համար և թեյ»։ Պայմանագրերը կնքվում են միայն մեկ շաբաթվա համար։ Այդ շուկայի տեսարաններն ու լեզուն իսկապես վրդովեցուցիչ են<ref>«Children’s Employment Commission». 5tհ Report». London 1866, էջ 81, № 31 {'''4-րդ հրատ. հավելում.'''— Բեթնել Գրինի մետաքսեղենի արդյունաբերությունը ներկայումս համարյա բոլորովին ոչնչացված է։ — Ֆ. Է.}</ref>։ Անգլիայում դեռ մինչև հիմա էլ պատահում է, որ կանայք «տղաներ են վերցնում աշխատատնից և շաբաթական 2 շիլլինգ 6 պենսով վարձու են տալիս ամեն մի գնորդի<ref>«Children’s Employment Commission». 3rd Report». London 1864, էջ 53, № 15։</ref>։ Հակառակ օրենսդրությանը՝ Մեծ Բրիտանիայում դեռ. հիմա էլ առնվազն 2 000 տղա իրենց ծնողների կողմից ծախվում են որպես ծխնելույզ մաքրելու կենդանի մեքենաներ (թեև նրանց փոխարինելու համար գոյություն ունեն իսկական մեքենաներ<ref>Նույն տեղում, 5tհ Report, էջ XXII, № 137։</ref>)։ Այն ռևոլյուցիան, որ մեքենաներն առաջ բերին աշխատուժի գնորդի ու վաճառորդի միջև եղած իրավական հարաբերության մեջ, և որն այդ ամբողջ գործարքը զրկում է ազատ անձերի միջև կնքվող պայմանագրի նույնիսկ արտաքին տեսքից, հետագայում անգլիական պառլամենտին իրավաբանական հիմք տվեց արդարացնելու պետական միջամտությունը գործարանային հարցին։ Ամեն անգամ, երբ գործարանային օրենքն արդյունաբերության մինչև այժմ անձեռնմխելի մնացած ճյուղերում երեխաների աշխատանքը սահմանափակում է 6 ժամով, միշտ նորից ու նորից լսվում է գործարանատերերի վայնասունը. ծնողներից ոմանք,— ասում են նրանք,— երեխաներին հանում են կարգավորման ենթակա արդյունաբերությունից միայն նրա համար, որպեսզի նրանց ծախեն այնպիսի Ճյուղերի, որտեղ դեռևս իշխում է «աշխատանքի ազատությունը», այսինքն՝ որտեղ 13 տարեկանից փոքր երեխաները հարկադրված են մեծահասակներին հավասար աշխատելու, և, հետևապես, այդ ճյուղերին կարելի է ավելի թանկ գնով ծախել երեխաներին։ Բայց որովհետև կապիտալն ի բնե լեվելլեր (հավասարար) է, այսինքն՝ արտադրության բոլոր ոլորտներում պահանջում է աշխատանքի շահագործման պայմանների հավասարություն՝ որպես մարդու բնածին իրավունք, ուստի արդյունաբերության մի ճյուղում երեխաների աշխատանքի օրենսդրական սահմանափակումը պատճառ է լինում այդ աշխատանքի սահմանափակմանը մի այլ ճյուղում։
 
Մենք արդեն սրանից առաջ մատնանշել ենք երեխաների ու դեռահասների, ինչպես և բանվորների կանանց ֆիզիկական դեգրադացիան, որոնց մեքենան ենթարկում է կապիտալի շահագործմանը նախ ուղղակի ձևով — մեքենաների հիմքի վրա ծագող գործարաններում,— իսկ հետո անուղղակի ձևով— արդյունաբերության բոլոր մնացած ճյուղերում։ Ուստի մենք այստեղ կանգ կառնենք միայն մեկ կետի, վրա՝ բանվորների երեխաների հսկայական մահացության վրա նրանց կյանքի առաջին տարիներում։ Անգլիայում կա գրանցման 16 օկրուգ, որտեղ ամեն մի 100 000 կենդանի ծնված երեխային մինչև մեկ տարեկան հասակը միջին հաշվով միայն 9 085 մահվան դեպք է ընկնում տարեկան (մեկ օկրուգում՝ ընդամենը 7 047). 24 օկրուգում՝ 10 000-ից ավելի, բայց 11 000-ից քիչ. 39 օկրուգում՝ 11 000-ից ավելի, բայց 12 000-ից քիչ. 48 օկրուգում՝ 12 000-ից ավելի, բայց 13 000-ից քիչ. 22 օկրուգում՝ 20 000-ից ավելի. 25 օկրուգում՝ 21 000-ից ավելի. 17-ում՝ 22 000-ից ավելի. 11-ում՝ 23 000-ից ավելի. Հոլում, Վուլվեբեմպտոնում, Էշտոն-անդեր-Լայնում և Պրեստոնում 24 000-ից ավելի. Նոտտինգհեմում, Ստոկպորտում ու Բրեդֆորդում՝ 25 000-ից ավելի. Ուիզրիչում՝ 26 001 և Մանչեստրում՝ 26 125<ref>«Sixth Report on Public Health». London 1864, էջ 34։</ref>։ Ինչպես 1861 թվականի սանիտարական պաշտոնական հետազոտությունն է ցույց տվել, մահացության այդպիսի բարձր նորմաների պատճառը, տեղական պայմանները մի կողմ թողած, գլխավորապես մայրերի տնից դուրս զբաղմունքն է, և այստեղից բխող՝ երեխաների անբավարար խնամքը, նրանց հետ վատ վարվելը, ի միջի այլոց անհամապատասխան սնունդը, սննդի պակասությունը, օպիումի պրեպարատներով սնելը և այլն, դրան ավելանում է մայրերի հակաբնական խորթանալը իրենց երեխաներից և այնուհետև՝ երեխաներին դիտմամբ սովամահ անելն ու թունավորելը<ref>«Նա (1861 թվականի հետազոտությունը)... բացի դրանից, ցույց տվեց, որ նկարագրված հանգամանքներում երեխաները մեռնում են անբավարար հոգատարությունից ու վատ խնամքից, որ պայմանավորված է նրանց մայրերի գործարանային աշխատանքով, և որ մայրերն այն աստիճան են կորցնում իրենց երեխաների նկատմամբ բնական զգացմունքները, որ սովորաբար չեն վշտանում նրանց մեռնելու դեպքում, իսկ երբեմն նույնիսկ... ուղղակի միջոցներ են ձեռք առնում երեխաներին մեռցնելու համարի (նույն տեղում)։</ref>։ Ընդհակառակը, հողագործական այնպիսի օկրուգներում, «որտեղ կանայք նվազագույն չափով են զբաղված, մահացության տոկոսն էլ նվազագույնն է»<ref>Նույն տեղում, էջ 454։</ref>։ Սակայն 1861 թվականի քննիչ հանձնաժողովն այն անսպասելի եզրակացությանը հանգեց, թե Գերմանական ծովի ափերին գտնվող մի քանի զուտ հողագործական օկրուգներում մեկ տարեկանից փոքր երեխաների մահացությունը համարյա հասնում է այդ տեսակետից ամենահռչակված գործարանային օկրուգների մահացության նորմային։ Ուստի դ-ր Յուլիան Հանտերին հանձնարարվեց այդ երևույթը տեղում ուսումնասիրել։ Նրա զեկուցումը կցված է «Sixth Report on Public Health»<ref>Նույն տեղում, էջ 454, 463։ «Reports by Dr. Henry Julian Hunter on the excessive mortality of infants in some rural districts of England».</ref>-ին։ Մինչև այդ ենթադրում էին, որ տենդը և ցածրադիր ու ճահճոտ վայրերին հատուկ մյուս հիվանդություններն են հնձում երեխաներին։ Հետազոտությունը բերեց ճիշտ հակառակ եզրակացության, այն է՝ «թե նույն այն պատճառը, որ ոչնչացրել էր տենդը, այսինքն՝ հողը ձմեռային ճահճուտից ու ամառային աղքատիկ արոտավայրից արգասաբեր վարելահող դարձնելը ծծկեր երախաների մահացության արտասովոր բարձր նորմա. է առաջ բերեր»<ref>Նույն տեղում, էջ 35, 455, 456։</ref>։ Այդ շրջանում պրակտիայով զբաղվող այն 70 բժիշկը, որոնց հարցուփորձի ենթարկեց դ-ր Հանտերը, «զարմանալիորեն համամիտ» էին այդ կետի վերաբերմամբ։ Այն է՝ հողագործական կուլտուրայի մեջ կատարված ռևոլյուցիայի հետ այստեղ սկիզբ էր դրվել նաև արդյունաբերական սիստեմին։ «Ամուսնացած կանայք, որոնք աշխատում են աղջիկների ու պատանիների հետ միատեղ, ամբողջ խմբերով որոշ գումարով վարձակալի տրամադրության տակ են դրվում մի մարդու կողմից, որը «gangmeistep» [«արտելապետ»] է կոչվում և վարձում է ամբողջ խումբը։ Այդ խմբերը հաճախ փոխադրվում են իրենց գյուղերից շատ մղոններ հեռու, առավոտյան ու երեկոյան նրանց կարելի է հանդիպել գյուղական ճանապարհներին. կանայք հագած են կարճ յուբկաներ և համապատասխան կոֆտաներ ու կոշիկներ, երբեմն էլ շալվար, արտաքուստ շատ ուժեղ ու առողջ են, բայց փչացած են սովորություն դարձած անառակության մթնոլորտում և ամենևին էլ չեն մտածում այն վնասակար հետևանքների մասին, որ տանը խամրող նրանց զավակների գլխին է բերում իրենց այդ գործուն ու անկախ կյանքի սերը»<ref>«Sixth Report on Public Health». London 1364, էջ 456։</ref>։ Այստեղ վերարտադրվում են գործարանային օկրուգների բոլոր երևույթները, այն էլ՝ ավելի բարձր աստիճանով — գաղտնի մանկասպանությունն ու երեխաներին թմրադեղերով կերակրելը<ref>Անգլիայի ինչպես գործարանային, այնպես էլ հողագործական օկրուգներում շարունակ ավելանում է օպիումի գործածությունը մեծահասակ բանվորների ու բանվորուհիների կողմից։ «Օպիումի վաճառքի զարգացումը... մի քանի ձեռներեց մեծավաճառ առևտրականների գլխավոր նպատակն է։ Դրոգիստները օպիումը համարում են ամենագնայուն ապրանքը» (նույն տեղում, էշ 459)։ Ծծկեր երեխաները , որոնք օպիում են ընդունում, «դառն ում են կնճռոտված պստլիկ ծերուկներ կամ խորշոմներով ծածկված փոքրիկ կապիկներ» (նույն տեղում, էջ 460)։ Ահա թե Հնդկաստանն ու Չինաստանը ինչպես են վրեժ լուծում Անգլիայից։</ref>։ «Իմ ծանոթացումը,— ասում է անգլիական Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժիշկ և «Public Health»-ի [ժողովրդական առողջապահության] հաշվետվությունների գլխավոր խմբագիր դ-ր Սայմոնը,— այն չարիքի հետ, որ ծնում է մեծահասակ կանանց ամեն մի երկարատև արդյունաբերական աշխատանք, պետք է արդարացնի իմ զզվանքը դեպի այդ աշխատանքը<ref>Նույն տեղում, էջ 37։</ref>։ «Իսկապես,— բացականչում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը մի պաշտոնական հաշվետվության մեջ,— բախտավորություն կլինի Անգլիայի մանուֆակտուրային օկրուգների համար, եթե ընտանիք ունեցող բոլոր ամուսնացած կանանց արգելվի որևէ գործարանում աշխատելր»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 59։ Այս գործարանային տեսուչն առաջ բժիշկ է եղել։</ref>։
 
Կանանց ու երեխաների աշխատանքի կապիտալիստական շահագործումից բխող բարոյական խեղումը Ֆ. Էնգելսը իր «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատության մեջ և այլ հեղինակներ այնպես սպառիչ կերպով են նկարագրել, որ ես այստեղ սահմանափակվում եմ լոկ այդ մասին հիշեցնելով։ Իսկ այն մտավոր վայրենացումը, որ արհեստական կերպով կատարվում է չհասունացած մարդկանց հավելյալ արժեք արտադրելու սոսկական մեքենաներ դարձնելով, և որը հեշտությամբ կարելի է տարբերել այն նախնադարյան տգիտությունից, որը կուսական-անձեռնմխելի վիճակում է թողնում միտքը, սակայն վնաս չի հասցնում նրա զարգանալու ունակությանը, նրա բնական պտղաբերությանը,— այդ վայրենացումը նույնիսկ անգլիական պառլամենտին հարկադրեց, վերջապես, տարրական կրթությունը հռչակելու, որպես 14 տարեկանից փոքր երեխաներին «արտադրողաբար» բանեցնելու պարտադիր պայման գործարանային օրենսդրությանը ենթարկված արդյունաբերության բոլոր ճյուղերում։ Կապիտալիստական արտադրության ոգին պարզ երևում է գործարանային օրենքների այսպես կոչված՝ կրթության կետերի անփույթ խմբագրումից, վարչական այն ապարատի բացակայությունից, առանց որի պարտադիր կրթությունը մեծ մասամբ նորից դառնում է պատրանքային, ուսուցման նույնիսկ այդ օրենքի դեմ գործարանատերերի կազմած օպոզիցիայից և այդ օրենքը գործնականում շրջանցելուն ծառայող նրանց խորամանկումներից ու խուսափանքներից։ «Միայն օրենսդրական իշխանությանը պետք է մեղադրել, որովհետև նա հրապարակել է մի ֆիկտիվ օրենք (delusive law), որը երեխաների կրթության մասին արտաքուստ հոգալով, ոչ մի այնպիսի որոշում չի պարունակում, որն ապահովի այդ նպատակի իրագործումը։ Հիշյալ օրենքը ոչինչ չի սահմանում, բացի նրանից, որ երեխաներն օրական որոշ ժամեր (3 ժամ) պետք է փակված լինեն դպրոց կոչված մի շենքի չորս պատերի ներսում, և որ երեխաների գործատերը պետք է այդ բանը կատարելու մասին ամեն շաբաթ հավաստագիր ստանա այն անձից, որն ստորագրում է որպես ուսուցիչ կամ ուսուցչուհի»<ref>Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 30th June [30th April] 1857»-ում, էջ 17։</ref>։ Մինչև 1844 թվականի գործարանային ուղղված օրենքի հրատարակումը հազվադեպ չէին դպրոց հաճախելու մասին այնպիսի հավաստագրեր, որոնց տակ ուսուցիչը կամ ուսուցչուհին ստորագրում էին խաչ դնելով, որովհետև իրենք գրել չէին իմանում։ «Երբ ես այցելեցի այդպիսի հավաստագրեր տվող մի դպրոց, այն աստիճան ապշեցի ուսուցչի տգիտության վրա, որ նրան հարցրի. «Ասացե՛ք, խնդրեմ, դուք կարդալ գիտե՞ք»։ Նրա պատասխանը եղավ. «Ընդհանրապես այո (summat)»։ Իրեն արդարացնելու համար նա ավելացրեց. «Համենայն դեպս, իմ աշակերտներից ավելի գիտեմ»։ 1844 թվականի օրենքը նախապատրաստելիս գործարանային տեսուչները գանգատվում էին դպրոց կոչվող այն հիմնարկների խայտառակ վիճակից, որոնց հավաստագրերը նրանք ըստ օրենքի պետք է լիովին օրինական համարեին։ Նրանց ամբողջ հաջողեցրածն այն եղավ, որ 1844 թվականից սկսած «հավաստագրերի մեջ թվերը պետք է մտցներ ուսուցիչն իր ձեռքով, ditto [ինչպես նաև] իր անունն ու ազգանունը պետք է ստորագրեր իր ձեռքով»<ref>Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 31st October 1855»-ում, էջ 18, 19։</ref>։ Շոտլանդական գործարանային տեսուչ սըր Ջոն Կինկեյգը իր պաշտոնական փորձի հիման վրա նույն բանի մասին պատմում է. «Առաջին դպրոցը, որ մենք այցելեցինք, պահում էր միսսիս Էնն Կիլլին անունով մեկը։ Երբ ես առաջարկեցի, որ նա իր ազգանունը գրի, նա իսկույն մի սխալ արեց, C տառով սկսելով, բայց անմիջապես ուղղեց, ասելով, որ իր ազգանունը սկսվում է С տառով։ Սակայն դպրոցական հավաստագրերի մատյանում նրա ստորագրություններն աչքի անցկացնելիս նկատեցի, որ նա զանազան կերպով է ստորագրում, մինչդեռ նրա ձեռագիրը ոչ մի կասկած չի թողնում, որ նա սովորեցնելու ընդունակ չէ։ Նա հենց ինքն էլ խոստովանեց, որ դասամատյանը վարել չի կարող... Երկրորդ դպրոցում ես տեսա 15 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ դասարան և այդ սենյակում հաշվեցի 75 երեխա, որոնք ինչ-որ անհասկանալի բան էին քրթմնջում»<ref>Սըր Ջոն Կինկեյդը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 31, 32։</ref>։ «Սակայն միայն այդպիսի ողորմելի որջերում չէ, որ նկատվում է նման պրակտիկա, երբ երեխաները դպրոցական հավաստագրեր են ստանում, բայց ոչ մի ուսում չեն ստանում,— կան շատ դպրոցներ բավականաչափ պատրաստված ուսուցիչներով, բայց նրանց բոլոր ջանքերը համարյա ամբողջովին խորտակվում են՝ բախվելով երեք տարեկանից վեր ամեն հասակի երեխաների խելացնոր խառնակույտին։ Ուսուցչի նյութական դրությունը լավագույն դեպքում մուրացկանական է, ամբողջովին կախված է պենսերի այն քանակից, որ նրան հաջողվում է ստանալ, իսկ պենսեր այնքան ավելի շատ են ստացվում, որքան ավելի շատ երեխաներ է հնարավոր լինում խցկել մի սենյակի մեջ։ Դրան ավելանում է դպրոցական աղքատիկ կահավորումը, գրքերի ու այլ ուսումնական պիտույքների պակասությունը և նեխած ու գարշելի օդի կործանիչ ազդեցությունը հենց իրենց՝ խեղճ երեխաների վրա։ Ես բազմաթիվ այդպիսի դպրոցներում եղա, և մի ամբողջ շարք երեխաներ տեսա, որոնք բացարձակապես ոչինչ չէին անում, և այդ հավաստվում է որպես դպրոցի հաճախում, և այդպիսի երեխաները պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվում են որպես կրթություն ստացածներ [educated]»<ref>Լեոնարդ Հորները «Reports etc. for 30th April 1857»-ում, էջ 17, 18։</ref>։ Շոտլանդիայում գործարանատերերը աշխատում են ըստ կարելույն արձակել դպրոց հաճախելու պարտավոր երեխաներին։ «Այս բավական է ապացուցելու համար գործարանատերերի անբարեհաճ վերաբերմունքը դեպի երեխաների ուսման վերաբերյալ որոշումները»<ref>Սըր Ջ. Կինկեյդը «Reports of Insp. etc. for 31st October 1856»-ում, էջ 66։</ref>։ Այլանդակ-զզվելի ձևերով այդ երևան է գալիս չթադրոշմիչ ու նման գործարաններում, որոնք ենթակա են գործարանային հատուկ օրենքի։ Օրենքի որոշումներին համաձայն՝ «ամեն մի երեխա, նախքան մի այդպիսի դրոշմիչ արհեստանոց մտնելը, պետք է դպրոց հաճախած լինի առնվազն 30 օր և ոչ պակաս, քան 150 ժամ այն 6 ամսվա ընթացքում, որոնք անմիջաբար նախորդում են նրա մտնելու օրվանը։ Դրոշմանոցում աշխատելու ժամանակ նա նույնպես պետք է դպրոց հաճախի 30 օր կամ 150 ժամ ամեն մի կիսամյակում... Դպրոց հաճախելը պետք է տեղի ունենա առավոտյան ժամի 8-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև։ Մեկ օրում 2½ ժամից պակաս տևող ու 5 ժամից ավելի կատարվող ոչ մի հաճախում չպետք է հաշվվի 150 ժամի դիմաց։ Սովորական պայմաններում երեխաները դպրոց են հաճախում 30 օր առավոտյան ու երեկոյան, օրական 5 ժամ, և 30 օր անցնելուց հետո, հասնելով օրինականացած 150 ժամի ընդհանուր գումարին, նրանք, ինչպես իրենք են արտահայտվում, վերջացնելով հաշիվը իրենց գրքի հետ, նորից վերադառնում են գործարան, մնում են դարձյալ 6 ամիս, մինչև հասնի դպրոց հաճախելու հետ կապված պարտքի վճարման նոր ժամկետը, և դարձյալ մնում են դպրոցում, մինչև որ վերջացնեն հաշիվը իրենց գրքի հետ... Շատ երեխաներ, օրինականացած 150 ժամը դպրոց հաճախելով, դրոշմանոցում վեց ամիս մնալուց հետո դպրոց վերադառնալիս պետք է ամեն ինչ նորից սկսեն... Նրանք, իհարկե, մոռանում են ալն ամենը, ինչ ձեռք էին բերել նախընթաց շրջանում դպրոց հաճախելով։ Զթադրոշմիչ այլ գործարաններում դպրոց հաճախելը լիովին կախման մեջ է դրված ձեռնարկության գործերի ընթացքից, գործարանի պահանջներից։ Ժամերի պահանջվող թիվը միանգամից լրացվում է ամեն մի կիսամյա շրջանում 3—5 ժամ հաճախումների հաշվումով, որոնք գուցե կես տարվանից ավելի ժամանակ են ընդգրկում։ Օրինակ, մի օր դպրոց են հաճախում առավոտյան ժամի 8-ից մինչև 11-ը, մի ուրիշ օր՝ ճաշից հետո ժամի 1-ից մինչև 4-ը, և երթ երեխան մի քանի օր չի գալիս, նա հանկարծ նորից գալիս է երեկոյան ժամի 3-ից մինչև 6-ը, հետո, նա, գուցե, 3 կամ 4 օր կամ մի ամբողջ շաբաթ իրար հետևից է գալիս, հետո էլի չքանում է մի 3 շաբաթ կամ մի ամբողջ ամիս և վերադառնում է մի քանի ժամ պարապելու՝ գործաթողի օրերը, երբ նա պատահաբար հարկավոր չէ գործատիրոջը, և այսպես ահա երեխային, այսպես ասած, նետում են (buffet) մերթ այս, մերթ այն կողմը, դպրոցից՝ գործարան, գործարանից՝ դպրոց, մինչև որ հավաքվում է 150 ժամի գոլմարը<ref>Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1857»-ում, էջ 41, 42։ Անգլիական արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վաղուց արդեն ենթարկված են գործարանային օրենքին (ոչ թե Pfintwork Act-ին [չթադրոշմիչ գործարանների օրենքին], որի մասին հենց նոր խոսք եղավ տեքստում), վերջին տարիները ուսման վերաբերյալ որոշումների դեմ արգելքները որոշ չափով վերացված են։ Իսկ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք գործարանային օրենքին չեն ենթարկված, դեռ մինչև այժմ էլ խիստ տարածված են ապակեգործարանատեր Ջ. Գեդսի արտահայտած հայացքները, որ այսպես էր ուսուցանում հետազոտիչ հանձնաժողովի անդամ Ուայտին. «Որքան ես հասկանում եմ, այն մեծ կրթությունը, որ վերջին տարիներում ձեռք է բերում բանվոր դասակարգի մի մասը, չարիք է։ Այն վտանգավոր է, որովհետև բանվորներին չափազանց անկախ է դարձնում» («Children’s Employment Commission. 4th Report». London 1865, էջ 253)։</ref>։ Երեխաների ու կանանց ճնշող քանակություն միացնելով բանվորական կոմբինացված անձնակազմին, մեքենան, վերջապես, ընկճում է այն դիմադրությունը, որ տղամարդ-բանվորը մանուֆակտուրայի մեջ դեռ ցույց էր տալիս կապիտալի բռնակալությանը<ref>«Պ-ն Է.-ն, մի գործարանատեր, ինձ հաղորդեց, որ ինքը բացառապես կանանց է աշխատեցնում իր մեխանիկական ջուլհակահաստոցների վրա. նա գերադասում է ամուսնացած կանանց, մանավանդ այն կանանց, որոնցից կախված է ամբողջ ընտանիքի գոյությունը. նրանք շատ ավելի ուշադիր ու հնազանդ են, քան ամուրիները, նրանք հարկադրված են ծայր աստիճան լարելու իրենց ուժերը, որպեսզի անհրաժեշտ կենսամիջոցներ հայթայթեն։ Այսպիսով, առաքինությունները, կանանց առանձնահատուկ կերպով բնորոշող առաքինությունները, դառնում են նրանց համար վնասակար,— այսպես նրանց բնավորության բարոյական ու քնքուշ կողմը փոխարկվում է նրանց ստրկացման միջոցի, նրանց տանջանքի աղբյուրի» («Ten Hours’ Factory Bill. The Speech of Lord Ashley, 15th March». London 1844, էջ 20)։</ref>։
 
'''b) Աշխատանքային օրվա երկարացումը'''
 
Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։
 
Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով<ref>«Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելուս (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16])։</ref>։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ<ref>Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև, աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11)։ Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։</ref>։
 
Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։
 
Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան, հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։
 
Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը<ref>«Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։</ref>։
 
Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ<ref>Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։</ref>։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտագրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ<ref>«Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։</ref> և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը<ref>«Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։</ref>։
 
Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ<ref>«Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «on Wages and Combination». London 1834, էջ 64)։</ref>։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում<ref>Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։</ref>։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»<ref>Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։</ref>։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը<ref>«Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև. այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։</ref>։
 
Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։
 
Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու, գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ ֊միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը) Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու<ref>Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։</ref>, կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։
 
Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կող-
<references>
Վստահելի
1396
edits