==Պատմություններ անտառի ու կենդանիների մասին==
Ես քեզ էի սպասում,― փնչացրեց ծխամորճը, երբ հաջորդ երեկոյան տղան նստեց բոցավառվող կրակի մոտ։ Դրսում անձրևը պատուհաններն ու տանիքն էր թակում, բայց ներսում տաք էր ու հաճելի։
― Հնդիկները միշտ ապրել են բացօթյա և հասկացել են բնության գաղտնիքները,― սկսեց ծխամորճը։― Անտառի առվակը այսպես է ասում։
― Ես երգում եմ, երբ դուք իմ ջուրն եք խմում և թեթև ամպերը կամ աստղերը ինձ են նայում վերևից։
― Ես ձեր եղբայրն եմ, ձեզ պաշտպանում եմ գազաններից ու ցրտից,― հնդիկ որսորներին ասում է կրակը ճարճատուն ձայնով։
― Ես ձեր քույրն եմ, դուք կարող ե քինձ կարդալ այնպես, ինչպես ամենաճշմարիտ գիրքը,― շշնջում է խոտը։
― Իսկ կարմրամորթները հասկացե՞լ են այդ բոլորը,― հարցրեց տղան կասկածանքով։
― Իհարկե, դեռ ավելին, նրանք գիտեն նաև կենդանիների սովորությունները և բույսերի բուժիչ հատկությունները։
Մի խոսքով, նրանք լավ ճանաչել են անտառը և այս գիշեր ես պետք է պատմեմ մի քանի պատմություններ, որ լսել եմ նրանցից, կենդանիների և բնության մասին։
Դե, հիմա ուշադիր ականջ արա․․․
==Ինչպես հնդիկներին հաջողվեց ձիեր ունենալ==
<references />