Եթե նպատակի հասկացության հակառակորդները կիսատ կամ ամբողջական, կարծեցյալ կամ իրական աննպատակահարմարությունների՝ մեծ չարչարանքով դիզված ինչ-որ աղբակույտ են հակադրում նպատակահարմարության հրաշքներով մի աշխարհի, ինչ պիսին բնությունը երևան է հանում բոլոր ոլորտներում, ապա ես նաև դա եմ համարում ծիծաղելի»։
Ի՞նչն է այստեղ նպատակահարմարություն անվանվում։ Ընկալումների ներդաշնակում որևէ ամբողջի մեջ։ Բայց քանի որ բոլոր ընկալումների հիմքում ընկած են օրենքներ (գաղափարներ), որ գտնում ենք մեր մտածողությամբ, ապա որևէ ընկալումային ամբողջության անդամների պլանաչափ ներդաշնակումը գաղափարների որևէ ամբողջության՝ այդ ընկալումային ամբողջության մեջ պարունակվող անդամների հենց գաղափարային ներդաշնակումն է։ Եթե ասվում է, որ կենդանին կամ մարդը որոշարկված չէ ''օդում ճախրող ինչ-որ գաղափարով '', ապա դա սխալ արտահայտություն է, և այս դատապարտված տեսակետը արտահայտության ճշգրտման ժամանակ ինքնին կորցնում է անհեթեթ բնույթը։ Կենդանին, անշուշտ, որոշարկված է ոչ թե օդում ճախրող ինչ-որ գաղափարով, այլ բնածին և նրա օրինաչափ էությունը կազմող գաղափարով։ Եվ քանի որ գաղափարն իրից դուրս չէ, այլ գործում է նրանում որպես սեփական էություն, այդ պատճառով էլ չի կարող խոսք լինել նպատակահարմարության մասին։ Նա, ով ժխտում է, որ բնութենական էակը որոշարկված է դրսից (օդում ճախրող գաղափարով թե արարածից ''դուրս '' աշխարհի արարչի ոգում գոյու-թյուն ունեցող գաղափարով՝ այս կապակցությամբ բոլորովին միևնույն է), նա էլ հենց ստիպված է խոստովանել, որ այդ էակը որոշարկվում է ոչ թե դրսից նպատակահարմար կերպով ու պլանաչափորեն, այլ՝ ներսից պտտճառականորեն և օրինաչափորեն։ Ես միայն այն դեպքում եմ նպատակահարմար տեսք տալիս մեքենային, երբ նրա մասերը դնում եմ այնպիսի փոխկապակցության մեջ, որ ի բնե չունեն։ Այդ դեպքում կառուցվածքի նպատակահարմարն այն է, որ ես մեքենայի գործելու եղանակը դնում եմ մեքենայի հիմքում որպես դրա գաղափար։ Դրանով մեքենան դառնում է ընկալման օբյեկտ համապատասխան գաղափարով։ Այսպիսի էակներ են նաև բնութենական էակները։ Ով նպատակահարմար է համարում իրը նրա օրինաչափ կազմության պատճառով, նա այդ անվանումը կտա նաև բնութենական էակներին։ Միայն թե այդ օրինաչափությունը չպետք է շփոթել մարդկային սուբյեկտիվ գոր-ծողությունների գործողությունների օրինաչափության հետ։ Բանն այն է, որ նպատակի համար միանգամայն անհրաժեշտ է, որ գործող պատճառը հասկացություն լինի, և հենց հետևանքի հասկացությունը։ Բայց բնության մեջ ոչ մի տեղ չկան հասկացություններ որպես պատճառ-ներպատճառներ. հասկացությունը մշտապես հանդես է գալիս միայն որպես պատճառի և հետևանքի գաղափարային կապ։ Պատճառները բնության մեջ առկա են միայն ընկալումների ձևով։
Դուալիզմը կարող է խոսել աշխարհի և բնության նպատակների մասին։ Որտեղ մեր ընկալման համար դրսևորվում է պատճառի և հետևանքի օրինաչափ կապ, այդտեղ դուալիստը կարող է ենթադրել, թե մենք տեսնում ենք միայն արտատիպը մի կապի, որի մեջ բացարձակ համաշխարհային էակն իրագործել է իր նպատակները։ Մոնիզմի համար ոչ թե ապրելի, այլ միայն ենթադրաբար եզրակացված բացարձակ համաշխարհային էակով վերանում է նաև աշխարհի ու բնության նպատակներ ենթադրելու հիմքը։