Changes

Ազատության փիլիսոփայություն

Ավելացվել է 91 296 բայտ, 08:42, 11 Հունիսի 2014
/* XIII Կյանքի արժեքը (Հոռետեսության և լավատեսություն) (142) */
=== XIII Կյանքի արժեքը (Հոռետեսության և լավատեսություն) (142) ===
 
Կյանքի նպատակի կամ կոչման հարցին (հմմտ. էջ 129 և հաջորդները) համապատասխանում է կյանքի արժեքի հարցը։ Այս առնչությսւմբ մենք հանդիպում ենք երկու հակադիր տեսակետների, իսկ դրանց միջև միջնորդող ամեն տեսակ փորձերի։ Մի տեսակետն ասում է՝ աշխարհը հնարավոր ամենալավ աշխարհն է, որ կարող է գոյություն ունենալ, իսկ այդ աշխարհում ապրելն ու գործելը՝ անգնահատելի արժեք ունեցող բարիք։ Ամեն բան հանդես է գալիս ներդաշնակ ու նպատակահարմար համագործակցության մեջ և արժանի է հիացմունքի։ Թվացյալ չարն ու վատը նույնպես, առավել բարձր հայեցակետից, դիտվում է որպես բարի, քանզի բարերար հակադրության մեջ է բարու հետ. մենք սա կարող ենք ավելի լավ գնահատել, եթե առանձնացնենք մեկը մյուսից։ Եվ հետո, չարիքը հիրավի իրական չէ. մենք ընդամենը ընկալում ենք որպես չարիք բարիքի մի առավել նվազ աստիճանը։ Չարիքը բարու բացակայությունն է. ինքնին նշանակություն չունեցող մի բան։
 
Մյուս տեսակետն այն է, որը պնդում է, թե կյանքը լեցուն է տառապանքով ու թշվառությամբ, տհաճությունն ամենուրեք գերակշռում է հաճույքին, ցավը՝ ուրախությանը։ Գոյությունը բեռ է, իսկ անգոյությունը ամենայն պարագայում գերադասելի է կեցությունից։
 
Առաջին տեսակետի՝ լավատեսության գլխավոր ներկայացուցիչներ պետք է համարել Շեֆթսբերիին և Լայբնիցին, իսկ երկրորդի՝ հոռետեսության գլխավոր ներկայացուցիչներ՝ Շոպենհաուերին և Էդուարդ ֆոն Հարթմանին :
 
Ըստ Լայբնիցի, այս աշխարհը լավագույնն է, որ կարող է լինել։ Ավելի լավը հնարավոր չէ։ Քանզի Աստված բարի է և իմաստուն։ Բարի Աստված ''կամենում է '' ստեղծել աշխարհներից լավագույնը. իմաստունը ''գիտի '' այդ աշխարհը, նա կարոդ է զանազանել այն մնացյալ բոլոր հնարավոր ավելի վատ աշխարհներից։ Միայն չար կամ ոչ իմաստուն աստված կստեղծեր հնարավոր լավագույնից ավելի վատ աշխարհ։
 
Այս տեսակետից ելնողը կարող է հեշտությամբ նախանշել այն ուղղությունը, որ պետք է վերցնի մարդկային գործունեությունը, որպեսզի իր ավանդը բերի ի բարօրություն աշխարհի։ Մարդուն մնում է միայն քննել Աստծո որոշումները և վարվել դրանց համապատասխան։ Իմանալով, թե Աստված ինչ մտադրություններ ունի աշխարհի և մարդկային ցեղի վերաբերյալ, մարդը կանի ճիշտը։ Եվ նա իրեն երջանիկ կզգա մյուս բարիքին ավելացնելու նաև իրենը։ Այսպիսով, լավատեսական դիրքորոշումից կյանքն արժանի է ապրելուն։ Այն պետք է խթանի մեզ գործուն մասնակցություն հանդես բերելու։
 
Խնդիրն այլ կերպ է պատկերացնում Շոպենհաուերը: Նրա համար աշխարհի հիմքը ոչ թե ամենաիմաստուն ու ամենաբարի մի էակ է, այլ կույր մղում կամ կամք։ Ամենայն կամեության հիմնական գիծը մշտապես անհասանելի բավարարման հավերժ ձգտումն ու անդադրում տենչն է։ Քանզի բադձալի նպատակին հասնելուց հետո առաջանում է մի նոր պահանջ, և այդպես շարունակ։ Բավարարումը միշտ էլ կարոդ է ունենալ աննշան կարճ տևողություն։ Մեր կյանքի մնացյալ ողջ բովանդակությունը բավարարում չստացած փութանք է, իմա՝ դժգոհություն, տառապանք։ Եթե ի վերջո բթանում է կույր մղումը, ապա մենք զրկվում ենք ամենայն բովանդակությունից. մեր գոյությունը լցվում է անվերջանալի ձանձրույթով։ Այդ պատճառով համեմատաբար լավագույն բանը քո մեջ ցանկություններն ու պահանջները խեղդելն է, կամեությունն սպանելը։ Շոպենհաուերի հոռետեսությունը բերում է անգործունության, նրա բարոյական նպատակը ''տիեզերական ծուլությունն '' է։
 
Հարթմանը էապես այլ կերպ է փորձում հիմնավորել հոռետեսությունը և այն օգտագործել էթիկայի համար։ Հետևելով մեր ժամանակի սիրված մի ձգտմանը՝ Հարթմանն աշխատում է իր աշխարհայեցողությունը հիմնավորել ''փորձով '': Կյանքի դիտարկումից նա ուզում է պարզել, թե աշխարհում ինչն է գերակշռում՝ հաճու՞յքը, թե՞ տհաճությունը։ Նա բանականության առջևից շարք-շարք անցնել է տալիս այն, ինչ մարդուն երևում է որպես բարիք ու երջանկություն, որպեսզի ցույց տա, թե ենթադրյալ բավարարումը մոտիկից դիտարկելիս պարզվում է՝ ''պատրանք '' է։ Պատրանք է, երբ կարծում ենք, թե ի դեմս առողջության, երիտասարդության, ազատության, բավարար գոյության, սիրո (սեռական վայելքի), կա-րեկցանքի, բարեկամության ու ընտանեկան կյանքի, պատվախնդրության, պատվի, փառքի, իշխանության, կրոնական վեհացման, գիտությամբ և արվեստով զբաղմունքի, հանդերձյալ կյանքի հույսի, մշակութային առաջընթացին մասնակցության մենք ունենք երջանկության ու բավարարման ակունքները։ Աթափ դիտարկման ժամանակ յուրաքանչյուր վայելք ավելի շուտ չարիք ու թշվառություն է աշխարհ բերում, քան հաճույք։ ''Խումարի տհաճությունը մշտապես ավելի մեծ է, քան թմբիրի հաճելիությունը։ '' Տհաճությունը մեծապես գերակշռում է աշխարհում։ Ոչ ոք, անգամ համեմատաբար երջանկագույնը, եթե հարցնենք, չի ուզենա երկրորդ անգամ ապրել այս թշվառ կյանքը։ Բայց քանի որ Հարթմանը չի ժխտում աշխարհում գաղափարայինի (իմաստության) ներկայությունը, ավելի շուտ նրան վերապահում է նույն իրավունքը, ինչ կույր մղումին (կամքին), ապա նա իր նախաէակին կարող է աշխարհի արարմանն ընդունակ համարել միայն այն դեպքում, եթե աշխարհի ցավը հանգեցվի իմաստուն աշխարհանպատակի։ Բայց աշխարհիս էակների տառապանքը այլ տառապանք չէ, եթե ոչ իր իսկ Աստծո տառապանքը, քանզի աշխարհի կյանքը որպես ամբողջություն նույնական է Աստծո կյանքի հետ։ Բայց ամենաիմաստուն էակը իր նպատակը կարոդ է տեսնել միայն տառապանքից ազատվելու մեջ, և քանի որ ամենայն գոյություն տառապանք է, ապա՝ գոյությունից ազատվելու մեջ։ Աշխարհարարման նպատակը լինելությունը շատ ավելի լավ անլինելության տանելն է։ Համաշխարհային պրոցեսը հարատև ոգորում է ընդդեմ Աստծո տառապանքի, ոգորում, որ ի վերջո ավարտվում է ամենայն գոյության ոչնչացմամբ։ Մարդկանց բարոյական կյանքն, այդպիսով, գոյության ոչնչացմանը մասնակցելն է։ Աստված արարել է աշխարհը, որպեսզի դրանով ազատվի իր անվերջանալի տառապանքից։ Աշխարհը «պետք է ինչ-որ չափով դիտարկել որպես քոր եկող ցան բացարձակի մարմնի վրա», ցան, որի շնորհիվ բացարձակի անգիտակից բուժիչ ուժն ազատվում է ներքին հիվանդությունից, «կամ էլ որպես ցավոտ արտաձիգ մի սպեղանի, որ համայն-մի (all-eine) էակն է փակցնում իրեն, որ-պեսզի նախ դուրս մղի ներքին ցավը և հետո իսպառ վերացնի»։ Մարդիկ աշխարհի օղակներ են։ Նրանցում տառապում է Աստված։ Նա արարել է նրանց՝ կոտորակելու համար իր անվերջանալի տառապանքը։ Ցավը, որով տառապում է մեզանից յուրաքանչյուրը, ընդամենը մի կաթիլ է Աստծո տառապանքի անեզր ծովում (Հարթման, «Բարոյական գիտակցության ֆենոմենոլոգիա», էջ 866 և հաջորդը)։
 
Մարդը պետք է տոգորվի այն իմացությամբ, որ խենթություն է անհատական բավարարման ետևից ընկնելը (էգոիզմ), և պետք է միայն ու միայն ղեկավարվի Աստծո փրկության համաշխարհային պրոցեսին անձնազոհորեն նվիրվելու խնդրով։ Ի հակադրություն Շոպենհաուերի հոռետեսությանը, Հարթմանի հոռետեսությունը մեզ տանում է դեպի անձնվեր գործունեության հանուն վեհ մի խնդրի։
 
Բայց ինչպիսի՞ն է բանը փորձի վրա հիմնվելու դեպքում։
 
Բավարարման ձգտումը կենսական գործունեության դուրս գալն է կենսական բովանդակության սահմաններից։ Էակը քաղցած է, այսինքն՝ ձգտում է կշտանալ, եթե նրա օրգանական ֆունկցիաներն իրենց հետագա ընթացքի համար պահանջում են նոր կենսական բովանդակության մատակարարում սննդամթերքի ձևով։ Պատվի ձգտումն այն է, որ մարդ իր անձնական անելիքը դիտում է որպես արժեքավոր միայն այն դեպքում, երբ իր գործունեության համար ճանաչումը գալիս է դրսից։ Իմացության ձգտումն առաջանում է, երբ մարդուն իր տեսած, լսած և այլն աշխարհի մասին ինչ-ինչ բաներ են պակասում այնքան ժամանակ, քանի դեռ նա այդ աշխարհը չի ըմբռնել։ Ձգտման իրականացումը ձգտող անհատի մեջ առաջ է բերում հաճույք, բավարարման բացակայությունը՝ տհաճություն։ Ընդ որում, կարևոր է նկատել, որ հաճույքը կամ տհաճությունը կախված են իմ ձգտման իրականացումից կամ չիրականացումից։ Բուն ձգտումը ոչ մի կերպ չի կարող տհաճություն համարվել։ Ուրեմն, եթե պարզվի, որ ձգտման իրականանալու պահին անմիջապես առաջանում է մի նոր ձգտում, ապա ես չպետք է ասեմ, թե հաճույքն ինձ համար տհաճություն ծնեց, որովհետև ամեն պարագայում վայելքը ստեղծում է դրա կրկնման կամ մի նոր հաճույքի փափագ։ Ես կարող եմ խոսել տհաճության մասին միայն այն դեպքում, երբ այդ փափագը բախվում է իր իրագործման անհնարինությանը։ Անգամ եթե ապրված վայելքն իմ մեջ առաջացնում է առավել մեծ կամ առավել նրբին հաճույք ապրելու պահանջ, ես կարող եմ առաջին հաճույքի ի հայտ բերած տհաճության մասին խոսել միայն այն պահին, եթե ինձ տրված չեն առավել մեծ կամ առավել նրբին հաճույքի ապրումն ունենալու միջոցները։ Վայելքի մեջ տառապանքի աղբյուրը կարող եմ գտնել միայն այն դեպքում, երբ որպես վայելքի բնականոն հետևանք առաջանում է տհաճություն, ինչպես օրինակ, կնոջ սեռական վայելքի դեպքում, որ իր հետ բերում է ծննդաբերության տառապանքներ և երեխայի խնամքի հոգսեր։ Եթե ձգտումը, որպես այդպիսին, տհաճություն առաջացներ, ապա ձգտման ամեն մի վերացում պիտի ուղեկցվեր հաճույքով։ Բայց այստեղ ճիշտ հակառակն է։ Ձգտման պակասը մեր կյանքի բովանդակության մեջ առաջ է բերում ձանձրույթ, իսկ սա կապված է տհաճության հետ։ Բայց քանի որ ձգտումը բնականորեն կարող է երկար տևել, մինչ վրա կհասնի իրականացումը, և առժամանակ բավարարվել դրա հույսով, ապա պետք է ընդունել, որ տհաճությունը ոչ մի կապ չունի ձգտման, որպես այդպիսինի, հետ, այլ առնչվում է միմիայն վերջինիս չիրականանալուն։ Այսպիսով, Շոպենհաուերն ամեն պարագայում իրավացի չէ, երբ փափագը կամ ձգտումը (կամքը) ինքնին համարում է ցավի ակունք։
 
Իրականում նույնիսկ հակառակն է ճիշտ։ Ինքնին ձգտումը (փափագը) ուրախություն է պատճառում։ Ո՞ւմ ծանոթ չէ այն վայելքը, որ պատճառում է հեռավոր, բայց խիստ փափագված նպատակի հույսը։ Այդ ուրախությունն է այն աշխատանքի ուղեկիցը, որի պտուղները մեզ բաժին են ընկնելու միայն ապագայում։ Այդ հաճույքն ամենևին կախված չէ նպատակին հասնելուց։ Նպատակին հասնելուց հետո ձգտման հաճույքին ավելանում է իրականացման հաճույքը՝ որպես նոր բան։ Բայց նրան, ով կկամենա ասել, թե բավարարում չստացած նպատակի առաջ բերած տհաճությանը ավելանում է նաև հոաախաբության տհաճությունը և չիրականանալու տհաճությունը վերջում դարձնում է շատ ավելի մեծ, քան իրականացումից սպասվելիք հաճույքը, պետք է պատասխանել, որ կարող է և հակառակը լինել. չիրականացված փափագի ընթացքում վայելքի վրա հետադարձ հայացք գցելը կարող է նույնչափ ամոքիչ ազդեցություն թողնել չիրականացմամբ պայմանավորված տհաճության վրա։ Ով խորտակված հույսերը տեսնելով գոչի՝ ես իմն արեցի, նա այս պնդման համար ապացույցի օբյեկտ է։ Ուժերը ներածին չափով առավելագույնին ձգտելուց ստացած երջան-կացնող զգացումը չեն նկատում նրանք, ովքեր ամեն չիրականացած փափագին կցում են այն պնդումը, թե ոչ միայն իրականացումից սպասված ուրախությունը չկա, այլև տապալված է փափագելու բուն վայելքը։
 
Փափագի իրականացումն առաջ է բերում հաճույք, չիրականացումը՝ տհաճություն։ Սրանից չպետք է եզրակացնել, թե հաճույքը փափագին բավարարում տալն է, տհաճությունը՝ չտալը։ Թե՛ հաճույքը, թե՛ տհաճությունը կարող են առաջ գալ որևէ էակի մեջ՝ նաև չլինելով փափագի հետևանքներ։ Հիվանդությունը տհաճություն է, որին չի նախորդում ոչ մի փափագ։ եթե պնդենք, թե հիվանդությունը առողջության չբավարարված փափագն է, ապա կանենք այն սխալը, որ դրական փափագ կհամարենք չհիվանդանալու ինքնին հասկանալի և չգիտակցված ցանկությունը։ Հարուստ ազգականից, ում գոյության մասին դույզն իսկ պատկերացում չես ունեցել, ժառանգություն ստանալիս համակվում ես հաճույքով, որին փափագ չի նախորդել։
 
Այսպիսով, եթե ուզենանք քննել, թե որն է գերակշռում՝ հաճո՞ւյքը, թե՞ տհաճությունը, ապա պետք է հաշվի առնենք փափագից ստացված հաճույքը, փափագի իրականացումից ստացված հաճույքը և այն հաճույքը, որ մեզ բաժին է ընկնում առանց ձգտելու։ Հաշվեմատյանի մյուս մասում պետք է գրանցվեն ձանձրույթից առաջացած տհաճությունը, չիրականացած ձգտման տհաճությունը և, վերջապես, այն տհաճությունը, որին բախվում ենք առանց որևէ փափագ ունենալու։ Վերջին տեսակին է պատկանում նաև այն տհաճությունը, որ պատճառում է մեզ պարտադրված, մեր իսկ կողմից չընտրված աշխատանքը։
 
Այժմ առաջանում է այն հարցը, թե ո՞րն է այս ''մուտք '' ու ''ելքի '' հաշվեկշիռն ստանալու ճիշտ միջոցը։ Էդուարդ ֆոն Հարթմանը այն կարծիքին է, որ դա կշռադատող բանականությունն է։ Նա ասում է («Անգիտակցականի փիլիսոփայությունը», 7-րդ հրատ., հ. II, էջ 290). «Ցավն ու հաճույքը ''կան '' միայն այնքանով, որքանով որ զգայվում են»։ Սրանից հետևում է, որ հաճույքի համար զգացմունքի սուբյեկտիվ չափանիշից զատ այլ չափանիշ չկա։ Ես պետք է ունենամ այն բանի ''զգայությունը''՝ արդյոք իմ տհաճության զգացումների հանրագումարի համատեղումն իմ հաճույքի զգացումների հետ իմ մեջ կտա ուրախությա՞ն, թե՞ ցավի ավելցուկ։ Չնայած այդ բանին, Հարթմանը պնդում է. «եթե... ամեն էակի կյանքի արժեքը կարող է հաշվարկվել իր սեփական սուբյեկտիվ չափանիշով միայն..., ապա դրանով ամենևին էլ չի ասվում, որ յուրաքանչյուր էակ իր կյանքի բոլոր հույզերից կարող է ստանալ ''ճիշտ'' հանրա-հաշվական գումարը կամ, այլ կերպ ասած, որ իր սեփական կյանքի մասին նրա ''ընդհանուր դատողությունը'' ճիշտ է իր սուբյեկտիվ ապրումների վերաբերությամբ»։ Սակայն դրանով վերստին արժեքի գնահատման չափանիշ ենք դարձնում զգացմունքի վերաբերյալ ''բանականությամբ դատողություն անելը''<ref>Ով կամենում է հաշվարկել, թե որն է գերակշռում՝ հաճույքի, թե տհաճության ընդհանուր գումարը, նա աչքաթոդ է անում այն հանգամանքը, որ ինքը հաշվարկ է անում մի բանի համար, ինչը ոչ մի տեղ չի ապրվում։ Զգացմունքը չի հաշվում, և կյանքի իրական գնահաաման համար խնդրո ա– ուսրկա է դառնում իրական ապրումը, ոչ թե անրջյալ հաշվարկի արդյունքը։</ref>։
 
Էդուարդ ֆոն Հարթմանի պես մտածողների պատկերացման ուղղությանը փոքրիշատե ճշգրտությամբ հարողը կարող է կարծել, թե կյանքի ճիշտ գնահատման հասնելու համար պետք է միջից հանի այն գործոնները, որոնք կեղծում են հաճույքի և տհաճության հաշվեկշռի վերաբերյալ մեր ''դատողությունը''։ Նա կարող է փորձել հասնել այդ բանին երկու ճանապարհով։ Նախ ապացուցելով, որ մեր փափագը (մղումը, կամքը) խանգարիչ միջամտություն է զգացմունքի արժեքի մեր սթափ գնահատմանը։ Օրինակ, ասելու փոխարեն, որ սեռական հաճույքը չարիքի բուն է, մեզանում սեռական մղման զորեղության հանգամանքը մեզ գայթակղում է ձևացնելու մի հաճույք, որ այդ չափով ամենևին էլ գոյություն չունի։ Մենք կամենում ենք վայելք ունենալ, այդ պատճառով էլ մեզ չենք խոստովանում, որ տառապում ենք վայելքից։ ''Երկրորդ''՝ քննադատելով զգացմունքները և փորձելով ապացուցել, որ բա-նական ճանաչողության առջև պատրանք են դուրս գալիս այն առարկաները, որոնց հետ կապվում են զգացմունքները, ''և որ այդ առարկաները փշրվում են, երբ մեր հարաճուն խելքը բացահայտում է պատրանքները: ''
 
Նա կարող է խնդիրը պատկերացնել հետևյալ կերպ։ Եթե փառասերն իր համար կամենում է պարզել, թե դիտարկումը սկսելու պահին ո՞րն է իր կյանքում գերակշիռ բաժին ունեցել՝ հաճույքը թե տհաճությունը, ապա նա իր գնահատման ժամանակ պետք է ազատվի սխալների երկու աղբյուրներից։ Քանի որ նա փառասեր է, ապա նրա բնավորութան այդ հիմնական գիծը իր նվաճումների գնահատումից ստացած ուրախությունը նրան ցույց կտա խոշորացույցով, իսկ անտեսման պատճառած վիրավորանքները՝ մանրացույցով։ Երբ նրան անտեսում էին, նա վիրավորանքի զգացում էր ապրում, հենց որովհետև փառասեր է. հիշողության մեջ դրանք հայտնվում են առավել մեղմ լույսի ներքո, մինչդեռ ավելի խորն են տպավորվում գնահատանքներից ստացված ուրախությունները, գնահատանքներ, որոնց հանդեպ նա այնքան բաց է։ Դե՛, փառասերի համար հիրավի բարերարություն է, որ բանն այդպես է։ Ինք-նադիտարկման պահին խաբուսիկությունը նվազեցնում է նրա տհաճության զգացումը։ Այդուհանդերձ, նրա գնահատականը սխալ է։ Նա իսկապես ամբողջ ուժգնությամբ անցել է այն տառապանքների միջով, որոնք հիմա արդեն քողի տակ են, այդ պատճառով էլ տառապանքներն իր կյանքի հաշվեմատյանի մեջ գրանցելիս նա իրոք կեղծիք է թույլ տալիս։ Ճիշտ դատողության հանգելու համար փառասերն իր դիտարկման պահին պետք է ազատվեր իր փառասիրությունից։ Նա իր անցած կյանքը պետք է դիտարկեր առանց ոսպնյակների, իր հոգևոր աչքով։ Այլապես նա կնմանվի այն վաճառականին, որն իր հաշվեմատյանները փակելիս եկամուտների սյունակում ավելացնում է նաև իր գործարարական եռանդը։
 
Բայց նա կարող է ավելի հեռուն գնալ։ Նա կարող է ասել՝ փառասերն իր համար կպարզի նաև, որ իր ձգտած գնահատանքները անարժեք բաներ են։ Նա ինքը կգա կամ ուրիշները նրան կբերեն այն բանի գիտակցմանը, որ խելամիտ մարդու համար մարդկանց կողմից տրված գնահատանքները կարևոր չեն, քանի որ զարգացման ոչ կենսական կամ էլ գիտության կողմից արդեն վերջնականորեն լուծված հարցերում միշտ էլ կարելի է վկայակոչել, «որ մեծամասնությունն անիրավացի է, իսկ փոքրամասնությունը՝ իրավացի»։ «Նման դատողության ձեռքը՝ իր կյանքի բախտը հանձնում է նա, ով փառասիրությունը դարձնում է առաջնորդող աստղ» («Անգիտակցականի փիլիսոփայությունը», հ. II, էջ 332)։ Եթե փառասերն ասի իրեն այս ամենը, ապա որպես պատրանք պիտի բնորոշի այն, ինչ իր փառասիրությունը ներկայացրել է իրեն իբրև իրականություն, հետևաբար նաև զգացմունքները, որ կապվում են նրա փառասիրության համապատասխան պատրանքների հետ։ Սրանից ելնելով՝ կարելի կլիներ այնուհետև ասել, որ կենսական արժեքների հաշվից դեռ պետք է հանվի նաև այն, ինչ ստացվում է պատրանքներից որպես հաճույքի զգացմունքներ. ինչ տակը կմնա, դա էլ կներկայացնի կյանքի՝ պատրանքից զերծ հաճույքների գումարը, իսկ սա տհաճությունների գումարի համեմատությամբ այնքան փոքր է, որ կյանքը վայելք չէ, և անգոյությունը պետք է գերադասվի գոյությունից։
 
Բայց եթե անմիջականորեն պարզ է, որ փառասիրական մղման միջամտությունից առաջացած խաբուսիկությունը հաճույքի հաշվեկշիռը կազմելիս սխալ արդյունքի է բերում, այնուամենայնիվ վիճարկելի է հաճույքի առարկաների պատրանքային բնույթի ճանաչողության մասին ասվածը։ Կյանքի հաճույքների հաշվեկշռից իրական կամ ենթադրյալ պատրանքների հետ կապված հաճույքի բոլոր զգացումների հանումը ուղղակի կկեղծեր այդ հաշվեկշիռը։ Քանզի փառասերն իրոք ուրախություն է ապրել բազմության գնահատանքից. ընդսմին, լիովին միևնույն է, թե հետագայում հենց ինքը կամ մեկ ուրիշը այդ գնահատանքը կհամարի պատրանք։ Վայելած ուրախության զգացումը դրանով դույզն իսկ չի փոքրանում։ Կյանքի հաշվեկշռից բոլոր նման «պատրանքային» զգացմունքների դուրսգրումը ոչ թե ճշգրտում է զգացմունքների վերաբերյալ մեր դատողությունը, այլ կյանքից ջնջում է իրոք առկա զգացմունքներ։
 
Իսկ ինչո՞ւ պիտի դուրս գրվեն այդ զգացմունքները։ Ով ունի այդպիսիք, նրա համար հենց դրանք են հաճույքի աղբյուր, ով հաղթահարել է դրանք, նրա համար հաղթահարման ապրումով (ոչ թե ինքնագոհ զգացողությամբ, թե՝ ա՛յ, ի՜նչ մարդ եմ ես, այլ հաղթահարման մեջ եղած հաճույքի օբյեկտիվ ակունքներով) ի հայտ է գալիս թեև ոգեղենացված, բայց այդ պատճառով ոչ պակաս նշանակալից հաճույք։ Եթե զգացմունքները հանվում են հաճույքի հաշվեկշռից, որովհետև կառչած են առարկաներից, որոնք, պարզվում է, պատրանքներ են, ապա կյանքի արժեքը կախվածության մեջ է դրվում ոչ թե հաճույքի քանակից, այլ հաճույքի որակից, իսկ սա՝ հաճույք պատճառող իրի արժեքից։ Բայց եթե կամենում եմ կյանքի արժեքը որոշարկել հաճույքի կամ տհաճության այն քանակությունից միայն, որ կյանքն է ինձ բերում, ապա ես իրավունք չունեմ կանխագրելու մի այլ բան, որով ես նորից նախ պիտի որոշարկեմ հաճույքի արժեքը կամ անարժեքությունը։ եթե ասում եմ, որ կամենում եմ համեմատել հաճույքի քանակությունը տհաճության քանակության հետ և տեսնել, թե որն է ավելի մեծ, ապա ստիպված էմ հաշվի առնել նաև ամեն հաճույք ու տհաճություն իրենց իրական, մեծություններով, բոլորովին անտեսելով՝ արդյոք դրանց հիմքում պատրանք է ընկած, թե՝ ոչ։ Ով պատրանքի վրա հիմնվող հաճույքին կյանքի համար ավելի քիչ արժեք է վերագրում, քան այնպիսի հաճույքին, որ կարելի է արդարացնել բանականությամբ, նա հենց կյանքի արժեքը կախման մեջ է դնում նաև այլ գործոններից, քան հաճույքն է։
 
Ով քիչ է արժևորում հաճույքը, որովհետև այն կապվում է ինչ-որ սին առարկայի հետ, նա նմանվում է վաճառականի, որը խաղալիքների գործարանի զգալի եկամուտն այն պատճառով է գումարի քառորդ մասով դնում իր հաշվի մեջ, որովհետև գործարանում արտադրվում են առարկաներ երեխաների չարաճճիության համար։
 
Եթե խոսքը սոսկ հաճույքի և տհաճության քանակությունների կշռային համեմատության մասին է, այդ դեպքում, ուրեմն, լիովին պետք է մեջտեղից հանել որոշակի հաճույքային զգացմունքներ պատճառող առարկաների պատրանքային բնույթը։
 
Այսպիսով, կյանքի առաջ բերած հաճույքի ու տհաճության քանակությունների խելամիտ դիտարկման Հարթմանի առաջարկած ճանապարհը մեզ մինչ այժմ հասցրել է այնտեղ, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է կազմենք հաշիվը, թե մեր հաշվեմատյանի որ կողմում ինչ պիտի տեղադրենք։ Բայց հիմա ինչպե՞ս անենք հաշվարկը։ Արդյո՞ք բանականությունը հարմար է նաև հաշվեկշիռը որոշելու համար։
 
Վաճառականն իր հաշվի մեջ սխալ է թույլ տվել, եթե ''հաշվարկված '' շահույթը չի համապատասխանում գործարքով ապացուցելի վայելած կամ դեռևս վայելելիք բարիքներին։ Նան փիլիսոփան իր գնահատման մեջ անպայման սխալ արած կլինի, եթե չկարողանա ապացուցել հաճույքի կամ տհաճության մոգոնված գերակշռությունը զգայության մեջ։
 
Ես առայժմ չեմ ուզում ստուգել աշխարհի բանական դիտարկման վրա հենվող հոռետեսների հաշիվները, բայց ով վճիռ պետք է կայացնի՝ շարունակել կյանքի գործը, թե՝ ոչ, նա նախ կպահանջի ապացույց, թե որտեղ է տհաճության հաշվարկված գերակշռությունը։
 
Սրանով մենք շոշափեցինք այն կետը, որտեղ բանականությունը ի վիճակի ''չէ '' իրենից իսկ ելնելով որոշելու հաճույքի կամ տհաճության գերակշռությունը, այլ այդ գերակշռությունը պետք է ցույց տա որպես ընկալում։ Իրականը մարդուն հասանելի է ոչ թե միայն հասկացության մեջ, այլ հասկացության և ընկալման (իսկ զգացմունքն ընկալում է) մտածողությամբ միջնորդավորված փոխներթափանցման մեջ (հմմտ. էջ 60 և հաջորդները)։ Չէ՞ որ վաճառականն էլ իր գործը կթողնի միայն այն դեպքում, եթե փաստերով հաստատվի բարիքների կորուստը, որ հաշվարկել է հաշվապահը։ Եթե դա այդպես չէ, ապա նա հաշվապահին նորից է հաշվել տալիս։ Ճիշտ նույն կերպ կվարվի կյանքի մարդը։ Եթե փիլիսոփան կամենում է նրան ապացուցել, որ տհաճությունը շատ ավեփ մեծ է, քան հաճույքը, բայց այդ բանը նա չի զգում, ապա կասի՝ դու քո պրպտուքի մեջ սխալվել ես, մի անգամ էլ կշռադատիր գործը։ Բայց եթե որոշակի մի պահ գործարքի մեջ իրոք առկա դաոնան այնպիսի կորուստներ, որ ոչ մի վարկ այլևս չբավականացնի փակելու պարտատերերի հաշիվները, ապա սնանկացումը վրա կհասնի նույնիսկ այն դեպքում, եթե վաճառականը խուսափի իր գործերի մեջ հաշվապահական հաշվառմամբ պարզություն մտցնելուց։ Նման ձևով էլ կյանքի գործերում բանը կհասնի սնանկացման, եթե մարդու համար որոշակի մի պահի տհաճության քանակությունն այնքան մեծ լինի, որ ապագա հաճույքի և ոչ մի հույս (վարկ) չօգնի նրան հաղթահարելու ցավը։
 
Բայց ահա ինքնասպանների թիվն, այնուամենայնիվ, հարաբերաբար աննշան է այն մարդկանց բազմության համեմատ, ովքեր համարձակորեն շարունակում են ապրել։ Շատ քիչ մարդիկ են իրենց կյանքի հետ հաշիվը փակում առկա տհաճության պատճառով։ Ի՞նչ է հետևում սրանից։ Կամ որ ճիշտ չէ ասել, թե տհաճության քանակությունն ավելի մեծ է, քան հաճույքի քանակությունը, կամ որ մենք մեր հետագա կյանքն ամենևին էլ կախվածության մեջ չենք դնում զգացած հաճույքի կամ տհաճության քանակությունից։
 
Էդուարդ ֆոն Հարթմանի հոռետեսությունը միանգամայն յուրօրինակ ձևով հասնում է այն բանին, որ կյանքն անարժեք է հայտարարում, որովհետև դրանում գերակշռում է տառապանքը, և այնուամենայնիվ պնդում այդ կյանքն ապրելու անհրաժեշտությունը։ Այդ անհրաժեշտությունն այն է, որ վերոհիշյալ (էջ 145 և հաջորդները) համաշխարհային նպատակին կարելի է հասնել միայն մարդու անդադրում, անձնվեր աշխատանքով։ Բայց քանի դեռ մարդիկ հետամուտ են իրենց եսասիրական զգացմունքներին, պիտանի չեն նման անձնվեր աշխատանքի։ Միայն երբ փորձով ու բանականությամբ նրանք համոզվեն, որ անհնար է հասնել էգոիստաբար փափագած կենսական վայելքներին, կնվիրվեն իրենց բուն խնդրին։ Այս կերպ հոռետեսական համոզմունքը պետք է դառնա անձնուրացության ակունք։ Հոռետեսության վրա հիմնված դաստիարակությունը կոչված է արմատախիլ անելու եսասիրությունը շնորհիվ այն բանի, որ նրան ցույց տա նրա իսկ անհեռանկարայնությունը։
 
Այսպիսով, ըստ այս տեսակետի, հաճույքի ձգտումը սկզբնապես ընկած է մարդու բնության հիմքում։ Միայն իրագործման անհնարինության գիտակցումից է այդ ձգտումը հրաժարական տալիս հօգուտ մարդկային վեհ խնդիրների։
 
Բարոյական աշխարհայեցողության մասին, որը հոռետեսության ընդունումից ակնկալում է նվիրվածություն ոչ եսասիրական կենսանպատակներին, չի կարելի ասել, թե նա բառիս բուն իմաստով կհաղթահարի եսասիրությունը։ Բարոյական իդեալները կամքը հնազանդեցնելու համար միայն այն դեպքում պետք է բավականաչափ ուժեղ լինեն, երբ մարդը գիտակցի, որ առ հաճույք եսասեր ձգտումը չի կարող բերել և ոչ մի բավարարման։ Մարդը, ում եսամոլությունը տենչում է հաճույքի ողկույզներ, դրանք թթու է համարում, որովհետև չի կարող հասնել, նա հեռանում է դրանցից և նվիրվում ինքնամոռաց կենցաղավարության։ Բարոյականի իդեալ-ները, ըստ հոռետեսի, բավականաչափ ուժեղ չեն հաղթահարելու համար եսասիրությունը, բայց նրանք իրենց տիրապետությունն են հաստատում մի հողի վրա, որ նախապես իրենց համար ազատել է եսամոլության անհեռանկարայնության ճանաչումը։
 
եթե մարդիկ իրենց բնական հակվածությամբ հաճույքի ձգտեին, բայց դրան ոչ մի կերպ չկարողանային հասնել, այդ դեպքում միակ խելամիտ նպատակը կլիներ գոյության ոչնչացումը և անգոյությամբ փրկվելը։ Իսկ եթե այն տեսակետին ես, թե աշխարհի տառապանքի բուն կրողը Աստված է, ապա մարդկանց խնդիրը պետք է լինի Աստծո փրկության իրականացումը։ Առանձին մարդու ինքնասպանությունը ոչ թե խթանում է այս նպատակին հասնելը, այլ վնասում է դրան։ Խելամիտ է թվում այն, որ Աստված մարդկանց ստեղծել է մեն մի նպատակով, որպեսզի նրանք իրենց գործողություններով իրականացնեն իր փրկությունը։ Այլապես արարումը կլիներ աննպատակ։ Եվ արտամարդկային նպատակների մասին է մտածում նման աշխարհայացքը։ Համընդհանուր փրկության գործում ամեն մեկը պետք է կատարի իր որոշակի աշխատանքը։ Եթե նա ինքնասպանությամբ խուսափում է այդ աշխատանքից, ապա նրան հատկացված աշխատանքը ստիպված պետք է կատարի մեկ ուրիշը։ Աա նրա փոխարեն պետք է կրի գոյության տառապանքը։ Եվ քանի որ Աստված, որպես տառապանքի բուն կրող, յուրաքանչյուր էակի մեջ է, այդ իսկ պատճառով ինքնասպանը դույզն իսկ չի նվազեցնում Աստծո տառապանքի քանակը, ավելի շուտ Աստծո վրա է դնում իրեն փոխարինող ստեղծելու նոր դժվարությունը։
 
Այս ամենը կանխադրում է, որ կյանքի համար չափանիշ է հաճույքը։ Կյանքը դրսևորվում է մղումների (կարիքների) գումարով։ Եթե կյանքի արժեքը կախված լիներ այն բանից, թե ինչ է կյանքն ավելի շատ բերում՝ հաճույք, թե տհաճություն, ապա անարժեք պետք է համարել այն մղումը, որն իր կրողին առատորեն տհաճություն է բերում։ Փորձենք դիտարկել մղումն ու հաճույքը այն տեսանկյունից, թե արդյո՞ք առաջինը կարող է չափվել երկրորդով։ Որպեսզի չառաջանա այն կասկածը, թե կյանքը սկսել ենք տալիս միայն «ոգու ազնվականության» ոլորտով, սկսենք «զուտ կենդանական» մի պահանջից՝ քաղցից։
 
Քաղց է առաջանում, երբ մեր օրգանները, չստանալով նոր սնուցում, այլևս չեն կարողանում գործել իրենց էությանը համապատասխան։ Քաղցածն ամենից առաջ ձգտում է կշտանալ։ Երբ սնուցումը հասնում է մի աստիճանի, որ դադարում է քաղցի զգացողությունը, դրանով ձեռք է բերված այն ամենը, ինչին ձգտում է սնման մղումը։ Հագեցմանը հաջորդող վայելքը նախ քաղցի պատճառած ցավի վերացումն է։ Սոսկ սնման մղումին ավելանում է մեկ այլ պահանջմունք։ Սնունդ ընդունելով՝ մարդը ոչ միայն ուզում է պարզապես վերստին կարգավորել իր օրգանների խանգարված ֆունկցիաները, ինչպես նաև հաղթահարել քաղցի պատճառած տառապանքը. նա փորձում է դա իրականացնել նաև համի հաճելի զգայությունների ուղեկցությամբ։ Նա նույնիսկ կարող է, եթե քաղցած է և կես ժամ անց ըմբոշխնելի ճաշի է նստելու, խուսափել ավելի լավ բանից սպասվող հաճույքը անորակ սննդով փչացնելուց, սնունդ, որ կարող էր կշտացնել իրեն ավելի վաղ։ Քաղցը նրան հարկավոր է ուտելուց լիարժեք վայելք ստանալու համար։ Այս բանի շնորհիվ քաղցը նրա համար միևնույն ժամանակ դառնում է հաճույքի դրդող ինչ-որ բան։ Հիմա, եթե աշխարհիս վրա առկա ողջ քաղցը կարողանար հագեցում ստանալ, ապա կունենայինք վայելքի այն ողջ քանակությունը, որն արդյունք է սննդի պահանջի առկայության։ Պետք է ավելացնել գուցե նաև այն առանձնակի վայելքը, որին հասնում են փափկակերները սովորականը գերազանցող իրենց համի ռեցեպտորների շնորհիվ։
 
Վայելքի այս քանակությունը կունենար իր հնարավոր մեծագույն արժեքն այն դեպքում, եթե խնդրո առարկա վայելքի տեսակին նպատակաուղղված և ոչ մի պահանջ չբավարարված չմնար ու եթե վայելքի հետ մեկտեղ չառաջանար տհաճության և ոչ մի քանակություն։
Ժամանակակից բնագիտությունն այն տեսակետին է, որ բնությունն ավելի շատ կյանք է արտադրում, քան կարող է պահպանել, այսինքն՝ նաև ավելի շատ քաղց է առաջ բերում, քան ի վիճակի է հագեցնել։ Կյանքի արտադրվող ավելցուկը դատապարտված է գոյության պայքարում տառապալից կործանման։ Ընդունենք, որ աշխարհի անցուդարձի յուրաքանչյուր պահ կենսական պահանջներն ավելի մեծ են, քան բավարարման առկա միջոցները, և դրանից տուժում է կյանքի վայելքը։ Բայց իրականում առկա կյանքի առանձին վայելքը դրանից դույզն իսկ չի փոքրանում։ Որտեղ փափագը բավարարում է ստանում, այնտեղ առկա է վայելքի հա-մապատասխան քանակությունը, նույնիսկ եթե բուն փափագող էակի կամ այլոց մեջ դրա հետ մեկտեղ կա չբավարարված մղումների մեծ քանակություն։ Բայց դրանով նվազեցվում է կենսական վայելքի ''արժեքը''։ Եթե որևէ կենդանի էակի պահանջների մի մասն է միայն բավարարում գտնում, ապա էակը ստանում է համապատասխան չափով վայելք։ Այս վայելքն ունի այնքան ավելի քիչ արժեք, որքան ավելի փոքր է կյանքի ընդհանուր պահանջի համեմատությամբ խնդրո առարկա փափագների ոլորտում։ Այդ արժեքը կարելի է պատկերել կոտորակի տեսքով, որի համարիչը ոեալ առկա վայելքն է, իսկ հայտարարը՝ պահանջի գումարը։ Կոտորակն ունի 1 արժեք, եթե համարիչն ու հայտարարը հավասար են, այսինքն՝ եթե բավարարվում են բոլոր պահանջները։ Արժեքը մեկից ավել կլինի. եթե որևէ կենդանի էակի մեջ ավելի շատ հաճույք է առկա, քան պահանջում են նրա փափագները, ե մեկից փոքր է, եթե վայելքի քանակը քիչ է փափագների գումարից։ Բայց կոտորակը երբեք չի կարող ''զրո'' դաոնալ, քանի դեռ համարիչն ամենաաննշան իսկ արժեքն ունի։ Եթե մարդ մահից առաջ հա-շիվները փակի և որոշակի մի մղման (օրինակ քաղցին) հասնող վայելքի քանակությունը պատկերացնի բաշխված ողջ կյանքում այդ մղման բոլոր պահանջներով հանդերձ, ապա ապրված հաճույքը թերևս կունենա աննշան արժեք միայն. բայց այն երբեք չի դառնա անարժեք։ Վայելքի անփոփոխ քանակության դեպքում կենդանի էակի պահանջների աճով նվազում է կենսական հաճույքի արժեքը։ Նույնն է բանը բնության մեջ ամենայն կյանքի գումարի համար։ Որքան ավելի մեծ է կենդանի էակների քանակը այն էակների քանակի համեմատ, որոնց մղումները լիարժեք բավարարում են ստանում, այնքան ավելի քիչ է կենսական հաճույքի միջին արժեքը։ Բանն այն է, որ կենսական վայելքի մուրհակները, որ տրված են մեզ մեր մղումներում, էժանանում են, եթե հույս չկա դրանց դիմաց ստանալու ամբողջ գումարը։ Եթե ես երեք օր շարունակ բավականաչափ ուտելու բան ունեմ և դրա փոխարեն այնուհետև երեք հաջորդ օրերին ստիպված եմ քաղցած մնալ, ապա դրանից չի նվազում երեք կուշտ օրերից ստացած վայելքը։ Բայց ես ստիպված եմ այդ վայելքը վեց օրերի վրա բաշխված պատկերացնել, ինչի պատճառով վայելքի ''արժեքը '' կիսով չափ նվագում է իմ սնման մղումի համար։ Նույնը հաճույքի մեծության դեպքում իմ պահանջի ''աստիճանի '' իետ համեմատած։ Եթե քաղցս հագեցնելու համար անհրաժեշտ է երկու բուտերբրոդ, իսկ ստանում եմ ընդամենը մեկը, ապա այդ մեկից ստացած վայելքը միայն կեսն է այն արժեքի, որ կունենար վայելքը, եթե սնվելուց հետո կշտանայի։ Սա է այն ձևը, թե ինչպես է կյանքում որոշվում հաճույքի ''արժեքը'': Հաճույքը չափվում է կյանքի պահանջմունքներով։ Մեր փափագները չափանիշն են, հաճույքը՝ չափվելիքը։ Կշտանալու վայելքը արժևորվում է միայն այն բանի շնորհիվ, որ կա քաղց. և վայելքը որոշակի մեծության արժեք է ստանում առկա քաղցի մեծության հետ ունեցած հարաբերակցության շնորհիվ։
 
Մեր կյանքի չիրագործված պահանջները իրենց ստվերն են գցում նաև բավարարում ստացած փափագների վրա և բացասական ազդեցություն թողնում վայելքալից ժամերի ''արժեքի '' վրա։ Բայց կարելի է նաև խոսել հաճույքի զգացումի ''ներկա արժեքի'' մասին։ Այս արժեքն այնքան ավելի փոքր է, որքան ավելի փոքր է հաճույքը մեր փափագի տևողության և ուժգնության համեմատությամբ։
 
Մեզ համար ամբողջական արժեք ունի մեր փափագին տևողությամբ և աստիճանով ճշգրտորեն համապատասխանող հաճույքի քանակությունը։ Մեր փափագի համեմատ ավելի քիչ հաճույքի քանակությունը նվազեցնում է հաճույքի արժեքը. ավելի մեծ քանակությունն առաջ է բերում չպահանջված ավելցուկ, որը որպես հաճույք է ընկալվում միայն այնքան ժամանակ, քանի դեռ մենք վայելելու ընթացքում ի վիճակի ենք ուժգնացնելու մեր փափագը։ Եթե ի վիճակի չենք մեր ցանկության ուժգնացման մեջ համաչափ ընթանալ աճող հաճույքի հետ, ապա հաճույքը վերածվում է տհաճության։ Այլ պարագայում մեզ գոհացնող առարկան մեզ վերահաս է լինում առանց մեր ցանկության, և մենք տառապում ենք դրանից։ Սա ապացույց է այն բանի, որ հաճույքը մեզ համար արժեք ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ կարող ենք չափել մեր փափագով։ Հաճելի զգացմունքի չափից ավելի առատությունը փոխակերպվում է տառապանքի։ Այս բանը մենք կարող ենք դիտել հատկապես այնպիսի մարդկանց դեպքում, որոնց հաճույքի ինչ-ինչ տեսակի պահանջը շատ աննշան է։ Սնման բթացած մղում ունեցող մարդկանց համար ուտելիքը հեշտությամբ զզվանք է դառնում։ Սրանից ևս հետևում է, որ փափագը հաճույքի արժեքի չափանիշն է։
 
Հոռետեսությունն այժմ կարող է ասել՝ սնման չբավարարված մղումը աշխարհ է բերում ոչ միայն զրկված վայելքի տհաճություն, այլև որոշակի ցավեր, տառապանք և թշվառություն։ Այստեղ նա կարող է վկայակոչել սննդի հոգսերով տարված մարդկանց անլուր թշվառությունը՝ այն տհաճության գումարը, որ նման մարդիկ անուղղակիորեն ունենում են սննդի պակասությունից։ Եվ եթե նա ուզենա իր պնդումը կիրարկել նաև արտամարդկային բնության վրա, ապա կարող է մատնանշել տարվա որոշ եղանակներին սննդի պակասությունից սովահար կենդանիների ունեցած տանջանքները։ Հոռետեսն այս չարիքների առնչությամբ պնդում է, որ դրանք լիովին գերազանցում են սնման մղումով աշխարհ բերված վայելքի քանակությունը։
 
Միանգամայն կասկածից վեր է, որ կարելի է միմյանց հետ համեմատել ''հաճույքն '' ու ''տհաճությունը '' և որոշել մեկի կամ մյուսի ավելցուկը, ինչպես դա արվում է շահույթի և վնասի դեպքում։ Բայց եթե հոռետեսությունը կարծում է, թե ավելցուկ է ստացվում տհա-ճության կողմում և դրանից հանգում է կյանքի արժեզրկման, արդեն իսկ հայտնվում է մոլորության մեջ, քանի որ իրական կյանքում չկատարվող հաշվարկ է անում։
 
Սեր փափագը առանձին դեպքում ուղղված է որոշակի մի առարկայի։ Բավարարումից ստացված հաճույքի արժեքը, ինչպես տեսանք, այնքան ավելի մեծ կլինի, որքան ավելի մեծ է հաճույքի քանակությունը մեր փափագի մեծության համեմատությամբ*<ref> Այստեղ մի կողմ թողնենք այն դեպքը, երբ հաճույքի չափից ավելի ուժգնացումը հաճույքը վեր է ածում տհաճության։ </ref>։ Բայց և մեր փափագի մեծությունից է կախված տհաճության քանակու-թյան մեծությունը, որ մենք պետք է նկատի առնենք հաճույքին հասնելու համար։ Տհաճության քանակությունը մենք համեմատում ենք ոչ թե հաճույքի քանակության, այլ մեր փափագի մեծության հետ։ Ուտելուց մեծ բավականություն ստացողը լավ ժամանակներում վայելքի ակնկալիքով ավելի հեշտությամբ կհաղթահարի քաղցի շրջանը, քան նա, ով զուրկ է սնման մղումի բավարարումից ստացած ուրախությունից։ Երեխա ունենալ ցանկացող կինը երեխա ունենալուց բխող հաճույքը համեմատում է ոչ թե հղիությունից, ծննդաբերությունից, երեխայի խնամքից և այլնից բխող տհաճության քանակությունների, այլ երեխա ունենալու իր փափագի հետ։
 
Սենք երբեք չենք ձգտում որոշակի մեծության ինչ-որ վերացական հաճույքի, այլ՝ միանգամայն որոշակի ձևով կոնկրետ բավարարման։ եթե մենք ձգտում ենք ինչ-որ հաճույքի, որը պետք է բավարարում ստանա որոշակի առարկայով կամ որոշակի զգացողությամբ, ապա չենք կարող բավարարում ստանալ այն բանից, որ մեզ բաժին է ընկնում նույն մեծության հաճույք պատճառող մեկ այլ առարկա կամ մեկ այլ զգացողություն։ Կշտանալ ձգտողի հաճույքը կշտանալուց չես փոխարինի նույն մեծությունն ունեցող, բայց զբոսանքից ստացված հաճույքով։ Մեր փափագը կմարեր իսկույն միայն այն դեպքում, եթե միանգամայն ընդհանուր ձևով ձգտեր հաճույքի որոշակի քանակության և եթե այդ հաճույքը հասանելի լիներ ոչ առանց մեծությամբ իրեն գերազանցող տհաճության քանակության։ Բայց քանի որ բավարարման ձգտում են որոշակի ձևով, ապա հաճույքն իրագործված է նաև այն դեպքում, եթե դրա հետ մեկտեղ ստիպված ես հաշվի առնել նաև հաճույքը գերազանցող որևէ տհաճություն։ Որովհետև կենդանի էակների մղումները շարժվում են որոշակի ուղղությամբ և միտված են կոնկրետ նպատակի, դրա շնորհիվ դադարում է այդ նպատակի ճանապարհին դեմ հանդիման ելնող տհաճությունը որպես հավասարարժեք գործոն հաշվի առնելու հնարավորությունը։ եթե միայն փափագը բավականաչափ ուժգին է՝ տհաճությունը հաղթահարելուց հետո (որքան էլ որ վերջինս բացարձակ առումով մեծ լինի) դեռևս ինչ-որ աստիճանով առկա լինելու համար, ապա բավարարումից ստացված հաճույքը կարող է, այնուամենայնիվ, ճաշակվել ամբողջ մեծությամբ։ Այսպիսով, փափագը հարաբերեցնում է տհաճությունը ձեռք բերված հաճույքի հետ ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն՝ իր սեփական մեծությունը (համեմատաբար) հարաբերության մեջ դնելով տհաճության մեծության հետ։ Խոսքն այն մասին չէ՝ արդյոք ձեռքբերվելիք հաճո՞ւյքն է մեծ, թե՞ տհաճությունը, այլ՝ արդյոք նպատակին ձգտող փափա՞գն է մեծ, թե՞ դեմ հանդիման ելնող տհաճության դիմադրությունը։ Եթե այս դիմադրությունը մեծ է փափագից, ապա վերջինս մատնվում է անխուսափելիին՝ թուլանում է և դադարում ձգտելուց։ Այն բանի շնորհիվ, որ բավարարումը պահանջվում է որոշակի ձևով, դրա հետ կապված հա-ճույքը ձեռք է բերում մի նշանակություն, որը հնարավորություն է ընձեռում բավարարումն ապահովելուց հետո անհրաժեշտ տհաճության քանակությունը միայն այնքանով ներառել հաշվարկի մեջ, որքանով նվազեցրել է մեր փափագի չափը։ Եթե ես հեռանիստ տեսարանների կրքոտ սիրահար եմ, ապա երբեք չեմ հաշվարկում, թե ինձ որքան հաճույք է պատճառում լեռան գագաթից նետված հայացքը՝ այդ հաճույքը ուղղակիորեն համեմատելով տանջալից վերելքի ու վայրէջքի հարուցած տհաճության հետ։ Բայց ես խորհրդածում եմ, թե արդյո՞ք դժվարությունները հաղթահարելուց հետո հեռվում բացվող տեսարանի իմ փափագը դեռ բավականաչափ ուժգին կլինի։ Հաճույքն ու տհաճությունը համատեղ արդյունք կարող են տալ միայն փափագի մեծության միջնորդավորությամբ։ Այսպիսով, հարցն ամենևին էլ այն չէ, թե արդյո՞ք հաճույքը կամ տհաճությունն են ավելցուկով առկա, այլ այն, թե արդյո՞ք հաճույք կամենալը բավարար չափով ուժեղ է տհաճությունը հաղթահարելու համար։
 
Այս պնդման ճշտության ապացույց է այն հանգամանքը, որ հաճույքի արժեքն ավելի բարձր է գնահատվում, երբ այն ստիպված ես ձեռք բերելմեծ տհաճության գնով, քան երբ այն երկնքից մեր գիրկն է ընկնում ասես նվեր։ Եթե տառապանքներն ու տանջանքները նսեմացրել են մեր փափագը և, այդուհանդերձ, հասել ես նպատակին, ապա հաճույքը մնացած փափագի քանակության ''համեմատ '' է՛լ ''ավելի մեծ է''։ Բայց, ինչպես ցույց տվեցի, այդ հարաբերությունը ներկայացնում է հաճույքի ''արժեքը '' (հմմտ. 154 և հաջորդները)։ Մեկ այլ ապացույց է այն, որ կենդանի էակները (ներառյալ մարդը) իրենց մղումները ծավալում են այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի են դիմանալու հակադրվող ցավերին ու տանջանքներին։ Եվ գոյության պայքարը այդ փաստի հետևանքն է միայն։ Առկա կյանքը ձգտում է ծավալման, և պայքարից հրաժարվում է նրա միայն այն մասը, որի փափագները խեղդվում են ծառացած դժվարությունների բռնացումից։ Յուրաքանչյուր կենդանի էակ սնունդ է փնտրում այնքան ժամանակ, մինչև սննդի պակասը կկործանի նրա կյանքը։ Նույն ձևով մարդը ձեռք է բարձրացնում իր կյանքի վրա այն դեպքում միայն, երբ (իրավամբ կամ հանիրավի) կարծում է թե չի կարող հասնել իր համար ձգտելի կենսանպաաակներին։ Բայց քանի դեռ նա հավատում է իր տեսակետից ձգտելիին հասնելու հնարավորությանը, պայքարում է բոլոր տանջանքների ու ցավերի դեմ։ Փիլիսոփայությունը նախ պետք է մարդուն ուսուցաներ, որ կամեությունը միայն այն դեպքում իմաստ ունի, երբ հաճույքն ավելի մեծ է տհաճությունից. ըստ իր բնության, մարդը կամենում է հասնել իր փափագի առարկաներին, եթե կարողանում է դիմանալ միաժամանակ անհրաժեշտ դարձող տհաճությանը, որքան էլ այն մեծ լինի։ Բայց այդպիսի փիլիսոփայությունը սխալ կլիներ, որովհետև մարդու կամեությունը կախման մեջ է դնում մի հանգամանքից (հաճույքի գերակշռությունը տհաճության նկատմամբ), որը մարդուն սկզբնապես խորթ է։ Կամեության սկզբնական մասշտաբը փափագն է, իսկ սա պայքարում է, քանի դեռ կարող է։ ''Կյանքի'', ոչ թե դատողական ինչ-որ փի-լիսոփայության, կազմած հաշվարկը, երբ փափագի բավարարման ժամանակ հաճույքն ու տհաճությունը դառնում են խնդրո առարկա, կարելի է համեմատել հետևյալի հետ։ Եթե ես ստիպված եմ խնձորի որոշ քանակություն գնելիս լավերից կրկնակի անգամ ավելի վերցնել վատերը (որովհետև վաճառողն ուզում է ազատել տեղը), ապա պահ իսկ չեմ մտածի վերցնել վատ խնձորները, եթե լավերի առավել քիչ քանակության արժեքն ինձ համար այնքան բարձր համարեմ, որ վաճառքի գնի հետ մեկտեղ ուզենամ ինձ վրա վերցնել նաև վատ ապրանքի վերացման ծախսերը։ Այս օրինակը ակներև է դարձնում որևէ մղման հարուցած հաճույքի և տհաճության քանակությունների միջև եղած հարաբերությունը։ Լավորակ խնձորների արժեքը ես որոշում եմ ոչ թե դրանց գումարը հանելով վատերի գումարից, այլ նրանով, թե արդյո՞ք առաջինները, չնայած վատերի առկայության, դեռ պահպանում են ինչ-որ արժեք։
 
Ինչպես լավ խնձորները վայելելիս անուշադրության եմ մատնում վատերը, նմանապես և տրվում եմ որևէ փափագի բավարարմանը, երբ արդեն թոթափել եմ անհրաժեշտ չարչարանքները։
 
Եթե հոռետեսությունը նույնիսկ իրավացի լիներ իր այն պնդմամբ, որ աշխարհում ավելի շատ տհաճություն կա, քան հաճույք, միևնույն է, դա ոչ մի ազդեցություն չէր թողնի կամեության վրա, քանզի կենդանի էակներն այնուամենայնիվ ձգտում են դեպի մնացորդային հաճույքը։ Էմպիրիկ այն ապացույցը, որ ցավը գերազանցում է ուրախությունը, թեև հարմար կլիներ, եթե հաջողվեր, ցույց տալու այն փիլիսոփայական ուղղության անհեռանկարայնությունը, որը կյանքի արժեքը տեսնում է հաճույքի ավելցուկի մեջ (էվդեմոնիզմ), բայց ոչ՝ ընդունակ ներկայացնելու կամեությունն ընդհանրապես որպես անխելամիտ, քանզի այդ կամեությունն ուղղված է ոչ թե հաճույքի ավելցուկին, այլ տհաճությունը հանելուց հետո տակը մնացած հաճույքի քանակությանը։ Վերջինս դեռ շարունակում է թվալ ձգտելի նպատակ։
 
Փորձ է արվել հերքելու հոռետեսությունը՝ պնդելով, թե անհնար է հաշվարկել աշխարհում հաճույքի կամ տհաճության ավելցուկը։ Ամեն մի հաշվարկի հնարավորության հիմքն այն է, որ հաշվարկման ենթակա իրերը կարող են համեմատվել իրար հետ ըստ իրենց մեծությունների։ Դե, յուրաքանչյուր տհաճություն ու հաճույք ունի իր որոշակի մեծությունը (ուժգնությունը և տևողությունը)։ Մենք կարող ենք ըստ իրենց մեծությունների իրար հետ գոնե մոտավորապես համեմատել տարբեր տեսակի հաճույքի զգացումները։ Մենք գիտենք, թե ինչն է մեզ ավելի շատ բավականություն պատճառում՝ լավ սիգա՞րը, թե՞ լավ կատակը։ Այսպիսով, ըստ իրենց մեծությունների՝ հաճույքի և տհաճության զանազան տեսակների համեմատելիության դեմ առարկելու բան չկա։ Իսկ աշխարհում հաճույքի կամ տհաճության ավելցուկը որոշելն իր առջև խնդիր դրած հետազոտողը ելնում է միանգամայն արդարացի նախադրյալներից։ Կարելի է պնդել հոռետեսական արդյունքների սխալականությունը, բայց չի կարելի կասկածի տակ դնել հաճույքի և տհաճության քանակությունների գիտական գնահատման հնարա-վորությունը և դրանով էլ՝ հաճույքի հաշվեկշռի որոշարկումը։ Բայց ճիշտ չէ, երբ պնդում են, որ այդ հաշվարկման արդյունքից ինչ-որ բան է հետևում մարդու կամեության համար։ Այն դեպքերը, երբ մենք մեր գործունեության արժեքը իրոք կախման մեջ ենք դնում այն բանից, թե որն է ավելցուկ տալիս՝ հաճույքը, թե տհաճությունը, նրանք են, երբ մեզ համար միևնույն են այն առարկաները, որոնց ուղղված է մեր գործունեությունը։ եթե ինձ համար խոսքը այն մասին է, որ աշխատանքից հետո ինձ բավականություն պատճառեմ որևէ խաղով կամ թեթև ժամանցով, և բոլորովին միևնույն է, թե ինչ կանեմ այդ նպատակի համար, այդ դեպքում ես հարց կտամ ինձ, թե ի՛նչը կբերի ինձ հաճույքի առավելագույն ավելցուկ։ Եվ ես անպայմանորեն կհրաժարվեմ որևէ գործողությունից, եթե կշեռքի նժարը թեքվի տհաճության կողմը։ Երեխայի համար խաղալիք գնելիս մենք ընտրության ժամանակ խորհում ենք, թե ինչը նրան ամենամեծ ուրախությունը կպատճառի։ Բոլոր մյուս դեպքերում մենք մեզ որոշարկում ենք ոչ բացառապես ըստ հաճույքի հաշվեկշռի։
 
Այսպիսով, եթե հոռետես բարոյաբանները կարծում են, թե ապացուցելով, որ տհաճությունն ավելի մեծ քանակությամբ է առկա, քան հաճույքը, հող են պատրաստում անձնազոհ նվիրվելու մշակութային աշխատանքին, ապա նրանց մտքով չի անցնում, որ մարդու կամեությունն իր բնույթով ենթակա չէ այդ իմացության ազդեցությանը։ Մարդկանց ձգտումն ուղղորդվում է բոլոր դժվարությունները դժվարությունները հաղթահարելուց հետո հնարավոր բավարարման չափին։ Այդ բավարարման հույսն է մարդու գործունեության հիմքը։ Առանձին վերցրած յուրաքանչյուրի աշխատանքն ու ողջ մշակութային աշխատանքը բխում են այդ հույսից։ Հոռետեսական էթիկան կարծում է, թե մարդուն պիտի ցույց տա երջանկության ետևից ընկնելու անհնարինությունը, որպեսզի նա նվիրվի իր բուն բարոյական խնդիրներին։ Բայց այդ բարոյական խնդիրներն այլ բան չեն, եթե ոչ՝ բնական ու հոգևոր կոնկրետ մղումներ. իսկ սրանց բավարարմանը ձգտում են չնայած տհաճությանը, որ բաժին է ընկնում այդ ընթացքում։ Այսպիսով, երջանկության ետևից ընկնելը, որ հոռետեսությունն ուզում է արմատախիլ անել, ամենևին գոյություն չունի։ Սակայն իրականացվելիք խնդիրները մարդն իրականացնում է, որովհետև ''կամենում է '' իրագործել իր էության համեմատ, եթե իրոք ճանաչել է դրանց էությունը։ Հոռետեսական էթիկան պնդում է, թե մարդը կարող է տրվել այն բանին, ինչ ինքը գիտակցում է որպես իր կյանքի խնդիր, միայն այն դեպքում, եթե հրաժարվել է հաճույքի ձգտելուց։ Բայց ոչ մի էթիկա երբևէ չի կարող հորինել այլ կենսական խնդիրներ, քան մարդու փափագների կողմից պահանջված բավարարումների իրականացումն ու նրա բարոյական իդեալների կենսագործումը։ Ոչ մի էթիկա չի կարող գրկել նրան այն հաճույքից, որ նա ստանում է իր փափագածի այդ իրականացումից։ Երբ հոռետեսն ասում է՝ մի՛ ձգտիր հաճույքի, քանզի երբեք չես կարող հասնել դրան, ձգտի՛ր այն բանին, ինչ դու գիտակցում ես որպես քո խնդիր, ապա դրան պետք է առարկել. այդպիսին են մարդիկ, և մոլոր ճանապարհին գտնվող փիլիսոփայության հորինվածքն է, եթե պնդում են, թե մարդ ձգտում է սոսկ երջանկության։ Նա ձգտում է բավարարում տալ իր էության փափագին և աչքի առաջ ունի այդ ձգտման կոնկրետ առարկաները և ոչ թե ինչ-որ վերացական «երջանկություն», և այդ իրագործումը նրա համար հաճույք է։ Երբ հոռետեսական էթիկան պահանջում է ոչ թե ձգտել հաճույքի, այլ հասնել այն բանին, ինչ գիտակցում ես որպես կյանքիդ խնդիր, ապա դրանով դիպչում է այն կետին, ինչ ''կամենում է '' մարդը՝ ելնելով իր էությունից։ Բարոյական լինելու համար մարդը կարիք չունի փիլիսոփայության միջոցով նախ հիմնովին վերափոխվելու և հարկ չկա, որ նա նախ դեն նետի իր բնությունը։ Բարոյությունը արդարացի ճանաչված նպատակին ձգտելն է. այդ նպատակին հետամուտ լինելը մարդու էությունից է գալիս, քանի դեռ դրա հետ կապված ինչ-որ տհաճություն չի թուլացրել փափագն առ այն։ Եվ սա է ամենայն իրական կամեության էությունը։ Էթիկայի հիմքը ոչ թե հաճույքի ամենայն ձգտման բնաջնջումն է. որպեսզի սակավարյուն վերացական գաղափարները իրենց տիրապետությունը հաստատեն այնտեղ, որտեղ իրենց դեմ չի կանգնած կենսական վայելքի և ոչ մի ուժեղ կարոտ, այլ ''ուժեղ'', գաղափարային ինտուիցիայի վրա հիմնված ''կամեությանը'', որ հասնում է իր նպատակին, անգամ եթե ճանապարհը փշոտ է։
 
Բարոյական իդեալները բխում են մարդու բարոյական երևակայությունից։ Դրանց իրականացումը կախված է այն բանից, թե մարդը ինչ ուժգնությամբ է փափագում դրանք, որպեսզի կարողանա հաղթահարել ցավերն ու տանջանքները։ Դրանք ''նրա '' ինտուիցիաներն են, նրա ոգու լարած զսպանակները, նա ''կամում է'' դրանք, որովհետև դրանց իրականացումը նրա գերագույն հաճույքն է։ Նա կարիք չունի, որ էթիկան նախ իրեն արգելի ձգտել հաճույքի, որպեսզի ապա հրամայի, թե ինչին ''պիտի '' ձգտի։ Նա կձգտի բարոյական իդեալների, եթե նրա բարոյական երևակայությունը բավականաչափ գործուն է իրեն ներշնչելու համար ինտուիցիաներ, որոնք նրա կամեությանը ուժ են հաղորդում՝ հաղթահարելու իր կառուցվածքում ընկած դիմադրությունները, այդ թվում և անխուսափելի տհաճությունը։
 
Վեհ իդեալների ձգտողը դա անում է, որովհետև դրանք իր էության բովանդակությունն են, իսկ դրանց իրականացումը նրա համար կլինի մի վայելք, որի համեմատ մանրուք է այն հաճույքը, որ թշվառությունը ստանում է առօրեական մղումների բավարարումից։ Իդեալիստները իրենց իդեալներն իրականացնելիս ոգեղեն ''երանություն '' են ապրում։
 
Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է։ Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում։ ''Բարի '' կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը ''պարտավոր է'', այլ այն, ինչ նա ''կամում է '' մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս։ Ով սա չի ընդունում, նախ մար-դու միջից պետք է հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան ''դրսից '' թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը։
 
Մարդը փափագի իրականացմանը արժեք է շնորհում, որովհետև այդ փափագը բխում է նրա էությունից։ Ձեռք բերվածը իր արժեքն ունի, որովհետև կամեցվել է։ Եթե մարդու կամեության նպատակը որպես այդպիսին զրկենք իր արժեքից, ապա արժեքավոր նպատակներ ստիպված կլինենք վերցնել այնպիսի բանից, ինչ մարդը չի կամում։
 
Հոռետեսության վրա հիմնվող էթիկան բխում է բարոյական երևակայությունն արհամարհելուց։ Ով անհատական մարդկային ոգին ընդունակ չի համարում ինքնուրույն որոշելու իր ձգտման բովանդակությունը, միայն նա կարող է կամեության գումարը փընտրել հաճույք տենչալու մեջ։ Երևակայությունից գուրկ մարդը բարոյական գաղափարներ չի ստեղծում։ Դրանք նրան պետք է տրվեն։ Բայց որ նա ձգտում է բավարարել իր ցածրակարգ փափագները, այդ մասին հոգ է տանում ֆիզիկական բնությունը։ Սակայն ''ամբողջական'' մարդու ծավալման համար անհրաժեշտ են նաև ոգուց սերող փափագներ։ Միայն այն դեպքում կարելի է պնդել, թե մարդը դրանք պետք է ընդունի դրսից, երբ կարծում ենք, որ նա այդպիսիք ընդհանրապես չունի։ Այդ դեպքում իրավունք ունենք ասելու, որ նա պարտավոր է անել մի բան, ինչ ինքը չի կամենում։ Մարդուց իր չկամեցած խնդիրներն իրականացնելու համար սեփական կամեությունը ճնշել պահանջող ամեն մի էթիկա ոչ թե հաշվի է նստում ''ամբողջական '' մարդու հետ, այլ այնպիսինի, որ զուրկ է հոգևոր ձգտման կարողությունից։ Ներդաշնակ զարգացում ունեցող մարդու համար բարու այսպես կոչված գաղափարները ոչ թե նրա էության շրջանակից ''դուրս '' են, այլ՝ ''ներս''։ Բարոյապես գործելու էությունը ոչ թե միակողմանի ինքնակամությունը ոչնչացնելն է, այլ մարդու բնության ''լիարժեք '' զարգացումը։ Ով բարոյական իդեալները հասանելի է համարում միայն այն դեպքում, երբ մարդը խեղդում է իր ինքնակամությունը, նա չգիտի, որ մարդն այդ իդեալները կամենում է նույնքան, որքան այսպես կոչված կենդանական մղումների բավարարումը։
 
Անժխտելի է, որ ներկայացված այս տեսակետները հեշտությամբ կարող են թյուրըմբռնվել։ Բարոյական երևակայությունից զուրկ խակ մարդիկ սիրում են դիտել իրենց թերատ բնության բնազդները որպես մարդկության ամբողջական բովանդակություն և մերժում են իրենց չստեղծած բոլոր բարոյական գաղափարները, որպեսզի անարգել «ծավալվել» կարենան։ Ինքնին հասկանալի է, որ ինչ ճիշտ է լիարժեք մարդու համար, այդպես չէ թերզարգացած մարդկային բնության դեպքում։ Ինչ հասուն մարդու համար ուժի մեջ է, չի կարելի սպասել նրանից, ով դաստիարակության միջոցով դեռ պետք է հասնի այն բանին, որ իր բարոյական բնությունը ճեղքի ցածրակարգ կրքերի ձվակեղևը։ Բայց մենք այստեղ նպատակ չունենք տալու այն ցուցակը, թե ինչ է պետք մտցնել չզարգացած մարդու գլուխը, այլ ուզում ենք նշել, թե ինչն է կազմում հասունացած մարդու էությունը։ Քանզի հարկ է ապացուցել ազատության հնարավորությունը. բայց վերջինս ի հայտ է գալիս ոչ թե զգայական կամ հոգեկան հարկադրանքից կատարվող գործողություններում, այլ այնպիսիներում, որոնց հիմքը ոգեղեն ինտուիցիաներն են։
 
Այս ձևավորված մարդն ինքն է իրեն տալիս իր արժեքը։ Նա չի ձգտում հաճույքի, որ իրեն շնորհ են անում բնությունը կամ Արարիչը. ո՛չ էլ կատարում է վերացական պարտականություն, որն ըմբռնում է որպես այդպիսին հաճույքի ձգտումը դեն նետելուց հետո։ Նա գործում է, ինչպես ինքն է կամենում, այն է՝ իր էթիկական ինտուիցիաներին համապատասխան, և իր կամեցածին հասնելն ընկալում է որպես ճշմարիտ կենսական վայելք։ Կյանքի արժեքը նա որոշում է ձեռք բերվածի և ձգտածի հարաբերությամբ։ Կամեությունը սոսկ պարտավորությամբ, հակումը սոսկ պարտականությամբ փոխարինող էթիկան մարդու արժեքը տրամաբանորեն սահմանում է պարտականության պահանջածի և մարդու կատարածի հարաբերությամբ։ Այն չափում է մարդուն նրա էությունից դուրս գտնվող մասշտաբով։ Այստեղ զարգացրած տեսակետը մարդուն ետ է դարձնում դեպի ինքը և որպես կյանքի ճշմարիտ արժեք ընդունում միայն այն, ինչ առանձին մարդն է դիտում որպես այդպիսին՝ ըստ իր կամեության չափանիշի։ Այդ տեսակետին նույնքան անծանոթ է կյանքի որևէ արժեք, որ չի ընդունվում անհատի կողմից, որքան կյանքի որևէ նպատակ, որ չի բխում այդ արժեքից։ Հանձին համակողմանիորեն հասկացված էութենային անհատի այն տեսնում է իր տիրոջն ու իր գնահատողին։
 
''1918 թվականի նոր հրատարակության հավելում։ '' Այս գլխում ներկայացվածը կարող են չըմբռնել, եթե ամուր կառչեն այն թվացյալ առարկությունից, թե մարդու կամեությանը որպես այդպիսին հենց անբանականն է. պետք է նրան ցույց տալ այդ անխոհեմությունը, այդ դեպքում նա կհասկանա, որ էթիկական ձգտման նպատակը պետք է լինի կամեությունից վերջնականապես ազատվելը։ Համենայն դեպս, հեղինակավոր կողմից ինձ արել են նման թվացյալ առարկություն, ընդսմին ասելով, թե հենց փիլիսոփայի գործն է կենդանիների և մարդկանց մեծամասնության մտազրկության բաց թողածը ետ բերելը և կյանքի իրական հաշվեկշիռը հանելը։ Բայց նման առարկություն անողը չի տեսնում գլխավորը՝ եթե ազատությունը պետք է իրականանա, ապա մարդկային բնության մեջ կամեության կրողը պետք է լինի ինտուիտիվ մտածողությունը. բայց միևնույն ժամանակ պարզվում է. որ կամեությունը կարող է որոշարկվել նաև մեկ այլ բանով, քան ինտուիցիայով, և բարոյականն ու նրա արժեքը ստացվում են ''միայն '' ինտուիցիայի ազատ իրականացումից, որ բխում է սոսկ մարդու էությունից։ Էթիկական ինդիվիդուալիզմը ի զորու է պատկերելու բարոյականությունն իր ողջ արժանապատվությամբ, քանզի, ըստ նրա, հիրավի բարոյական է ոչ թե այն, ինչ առաջ է բերում նորմայի հետ կամեության արտաքին համապատասխանությունը, այլ այն, ինչ բխում է մարդուց, երբ նա իր մեջ զարգացնում է բարոյական կամեությունը որպես իր լիարժեք էության մի օղակ, այնպես որ ոչ բարոյական բան անելը նրա համար թվում է սեփական էության աղավաղում ու խեղում։
 
=== XIV. Անհատականություն և տեսակ (164) ===
Վստահելի
199
edits